< Jakob 4 >
1 Hvoraf kommer det, at der er Krige og Stridigheder iblandt eder? mon ikke deraf, af eders Lyster, som stride i eders Lemmer?
Ուրկէ՞ կը ծագին պատերազմներն ու կռիւները ձեր մէջ: Միթէ չե՞ն ծագիր ձեր կիրքերէն, որոնք կը մարտնչին ձեր անդամներուն մէջ:
2 I begære og have ikke; I myrde og misunde og kunne ikke faa: I føre Strid og Krig. Og I have ikke, fordi I ikke bede;
Կը ցանկաք, բայց չունիք. կը սպաննէք ու կը նախանձիք, սակայն չէք կրնար հասնիլ ձեր ուզածին: Կը կռուիք եւ կը պատերազմիք, բայց չունիք՝ որովհետեւ չէք խնդրեր:
3 I bede og faa ikke, fordi I bede ilde, for at øde det i eders Lyster.
Կը խնդրէք՝ սակայն չէք ստանար, որովհետեւ կը խնդրէք չարամտօրէն՝ որպէսզի վատնէք ձեր կիրքերուն համար:
4 I utro! vide I ikke, at Venskab med Verden er Fjendskab imod Gud? Derfor, den, som vil være Verdens Ven, bliver Guds Fjende.
Շնացողնե՛ր, չէ՞ք գիտեր թէ այս աշխարհի բարեկամութիւնը՝ Աստուծոյ դէմ թշնամութիւն է. ուրեմն ո՛վ որ կը փափաքի բարեկամ ըլլալ աշխարհի, ինքզինք թշնամի կ՚ընէ Աստուծոյ:
5 Eller mene I, at Skriftens Ord ere tomme Ord? Med Nidkærhed længes han efter den Aand, han har givet Bolig i os, men han skænker desto større Naade.
Կամ կը կարծէք թէ Գիրքը ընդունա՞յն կ՚ըսէ. «Նախանձի կը տենչայ մեր մէջ բնակող հոգին»՝՝:
6 Derfor siger Skriften: „Gud staar de hoffærdige imod, men de ydmyge giver han Naade.‟
Սակայն աւելի մեծ շնորհք մը կու տայ, ուստի կ՚ըսէ. «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
7 Underordner eder derfor under Gud; men staar Djævelen imod, saa skal han fly fra eder;
Ուրեմն հպատակեցէ՛ք Աստուծոյ: Դիմադրեցէ՛ք Չարախօսին, եւ ան պիտի փախչի ձեզմէ:
8 holder eder nær til Gud, saa skal han holde sig nær til eder! Renser Hænderne, I Syndere! og lutrer Hjerterne, I tvesindede!
Մօտեցէ՛ք Աստուծոյ, եւ ան պիտի մօտենայ ձեզի: Մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը, մեղաւորնե՛ր, ու սրբացուցէ՛ք ձեր սիրտերը, երկմիտնե՛ր:
9 Jamrer og sørger og græder; eders Latter vende sig til Sorg og Glæden til Bedrøvelse!
Զգացէ՛ք ձեր թշուառութիւնը, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր խնդուքը թող փոխուի սուգի, ու ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:
10 Ydmyger eder for Herren, saa skal han ophøje eder.
Խոնարհեցէ՛ք Տէրոջ առջեւ, եւ ան պիտի բարձրացնէ ձեզ:
11 Taler ikke ilde om hverandre, Brødre! Den, som taler ilde om sin Broder eller dømmer sin Broder, taler ilde om Loven og dømmer Loven; men dømmer du Loven, da er du ikke Lovens Gører, men dens Dommer.
Մի՛ բամբասէք զիրար, եղբայրնե՛ր: Ա՛ն որ կը բամբասէ իր եղբայրը կամ կը դատէ իր եղբայրը, կը բամբասէ Օրէ՛նքը եւ կը դատէ Օրէ՛նքը: Իսկ եթէ դատես Օրէնքը, ա՛լ Օրէնքը գործադրող չես, հապա՝ դատաւոր:
12 Een er Lovgiveren og Dommeren, han, som kan frelse og fordærve; men hvem er du, som dømmer din Næste?
Միայն մէ՛կ Օրէնսդիր (ու Դատաւոր) կայ, որ կարող է փրկել եւ կորսնցնել: Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշը:
13 Og nu I, som sige: I Dag eller i Morgen ville vi gaa til den eller den By og blive der et Aar og købslaa og vinde,
Հիմա գա՛նք ձեզի՝ որ կ՚ըսէք. «Այսօր կամ վաղը պիտի երթանք այսինչ քաղաքը, հոն տարի մը պիտի կենանք, առեւտուր պիտի ընենք ու պիտի շահինք»:
14 I, som ikke vide, hvad der skal ske i Morgen; thi hvordan er eders Liv? I ere jo en Damp, som er til Syne en liden Tid, men derefter forsvinder;
(Դո՛ւք՝ որ չէք գիտեր թէ ի՛նչ պիտի ըլլայ վաղը:
15 i Stedet for at I skulde sige: Dersom Herren vil, og vi leve, da ville vi gøre dette eller hint.
Քանի որ ի՞նչ է ձեր կեանքը. արդարեւ շոգի մըն է, որ քիչ մը ատեն կ՚երեւնայ, յետոյ կ՚աներեւութանայ: ) Փոխարէնը ըսելու էիք. «Եթէ Տէրը կամենայ, պիտի ապրինք եւ պիտի ընենք այս կամ այն բանը»:
16 Men nu rose I eder i eders Overmod; al saadan Ros er ond.
Բայց հիմա կը պարծենաք ձեր պոռոտախօսութեամբ. այդպիսի ամէն պարծանք չար է:
17 Derfor, den som ved at handle ret og ikke gør det, for ham er det Synd.
Ուրեմն ո՛վ որ գիտէ բարին ընել՝ բայց չ՚ըներ, ատիկա մեղք է իրեն համար: