< Hebræerne 3 >

1 Derfor, hellige Brødre, delagtige i en himmelsk Kaldelse! ser hen til vor Bekendelses Udsending og Ypperstepræst, Jesus,
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչումին բաժնեկիցնե՛ր, ուշադի՛ր եղէք մեր դաւանութեան Առաքեալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսի,
2 der var tro imod den, som beskikkede ham, ligesom ogsaa Moses var det i hele hans Hus.
որ հաւատարիմ էր զինք նշանակողին, ինչպէս Մովսէս ալ՝ անոր ամբողջ տան մէջ:
3 Thi han er kendt værdig til større Herlighed end Moses, i samme Maal som den, der har indrettet et Hus, har større Ære end Huset selv.
Որովհետեւ ինք արժանացաւ Մովսէսէն ա՛յնքան աւելի փառքի, որքան աւելի պատիւ կ՚ունենայ տուն կառուցանողը՝ քան տունը:
4 Thi hvert Hus indrettes af nogen; men den, som har indrettet alt, er Gud.
Քանի որ ամէն տուն ունի կառուցանող մը. բայց ա՛ն որ կառուցանեց բոլոր բաները՝ Աստուա՛ծ է:
5 Og Moses var vel tro i hele hans Hus, som en Tjener, til Vidnesbyrd om, hvad der skulde tales;
Արդարեւ Մովսէս անոր ամբողջ տան մէջ հաւատարիմ էր իբր ծառայ՝ ըսուելիքներուն վկայ ըլլալու համար.
6 men Kristus er det som en Søn over hans Hus; og hans Hus ere vi, saafremt vi fastholde Haabets Frimodighed og Ros urokket indtil Enden.
բայց Քրիստոս՝ իբր որդի կը տիրէ իր իսկ տան վրայ: Մե՛նք ենք անոր տունը, եթէ գէթ մինչեւ վախճանը ամուր բռնենք համարձակութիւնը եւ յոյսին պարծանքը:
7 Derfor, som den Helligaand siger: „I Dag, naar I høre hans Røst,
Ուստի, ինչպէս Սուրբ Հոգին կ՚ըսէ. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը,
8 da forhærder ikke eders Hjerter, som det skete i Forbitrelsen, paa Fristelsens Dag i Ørkenen,
մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն, փորձութեան օրը՝ անապատին մէջ,
9 hvor eders Fædre fristede mig ved at sætte mig paa Prøve, og de saa dog mine Gerninger i fyrretyve Aar.
ուր ձեր հայրերը փորձեցին ու քննեցին զիս, թէպէտ քառասուն տարի տեսան իմ գործերս:
10 Derfor harmedes jeg paa denne Slægt og sagde: De fare altid vild i Hjertet; men de kendte ikke mine Veje,
Ուստի զզուեցայ այդ սերունդէն եւ ըսի. “Անոնք միշտ մոլորած են իրենց սիրտով, ու չգիտցան իմ ճամբաներս”:
11 saa jeg svor i min Vrede: Sandelig, de skulle ikke gaa ind til min Hvile‟ —
Հետեւաբար երդում ըրի իմ բարկութեանս մէջ. “Անոնք պիտի չմտնեն իմ հանգստավայրս”»:
12 saa ser til, Brødre! at der ikke nogen Sinde i nogen af eder skal findes et ondt, vantro Hjerte, saa at han falder fra den levende Gud.
Զգուշացէ՛ք, եղբայրնե՛ր, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկուն ներսը անհաւատութեան չար սիրտ մը ըլլայ՝ հեռանալով ապրող Աստուծմէն:
13 Men formaner hverandre hver Dag, saa længe det hedder „i Dag‟, for at ikke nogen af eder skal forhærdes ved Syndens Bedrag.
Հապա ամէն օր յորդորեցէ՛ք զիրար, քանի «այսօր» կ՚ըսուի, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը խստանայ մեղքին խաբէութեամբ:
14 Thi vi ere blevne delagtige i Kristus, saafremt vi fastholde vor første Fortrøstning urokket indtil Enden.
Արդարեւ մենք բաժնեկից եղած ենք Քրիստոսի, եթէ գէթ մինչեւ վախճանը հաստատ բռնենք մեր սկիզբի վստահութիւնը,
15 Naar der siges: „I Dag, naar I høre hans Røst, da forhærder ikke eders Hjerter som i Forbitrelsen‟:
մինչ կ՚ըսուի. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն»:
16 Hvem vare da vel de, som hørte og dog voldte Forbitrelse? Mon ikke alle, som gik ud af Ægypten ved Moses?
Քանի որ ոմանք՝ լսելէ ետք՝ դառնացուցին. սակայն ոչ՝՝ բոլորը՝ որ Եգիպտոսէն ելած էին Մովսէսի միջոցով:
17 Men paa hvem harmedes han i fyrretyve Aar? Mon ikke paa dem, som syndede, hvis døde Kroppe faldt i Ørkenen?
Իսկ որոնցմէ՞ զզուեցաւ քառասուն տարի. մեղանչողներէն չէ՞ր, որոնց դիակները ինկան անապատին մէջ:
18 Og over for hvem tilsvor han, at de ikke skulde gaa ind til hans Hvile, uden dem, som vare blevne genstridige?
Եւ որո՞նց երդում ըրաւ՝ թէ պիտի չմտնեն իր հանգստավայրը, եթէ ոչ՝ անհնազանդներուն:
19 Og vi se, at de ikke kunde gaa ind paa Grund af Vantro.
Ու կը տեսնենք թէ չկրցան մտնել՝ իրենց անհաւատութեան պատճառով:

< Hebræerne 3 >