< Hebræerne 13 >
1 Broderkærligheden blive ved!
Յարատեւեցէ՛ք եղբայրսիրութեան մէջ:
2 Glemmer ikke Gæstfriheden; thi ved den have nogle, uden at vide det, haft Engle til Gæster.
Մի՛ մոռնաք հիւրասիրութիւնը, որովհետեւ ոմանք անով հրեշտակներ հիւրընկալեցին թաքուն կերպով:
3 Kommer de fangne i Hu, som vare I selv medfangne; dem, der lide ilde, som de, der ogsaa selv ere i et Legeme.
Յիշեցէ՛ք բանտարկեալները՝ որպէս թէ դո՛ւք ալ կապուած էք անոնց հետ, եւ չարչարուողները՝ որպէս թէ դո՛ւք ալ մարմինի մէջ էք:
4 Ægteskabet være æret hos alle, og Ægtesengen ubesmittet; thi utugtige og Horkarle skal Gud dømme.
Ամուսնութիւնը թող պատուական համարուի բոլորէն, ու անկողինը՝ անարատ պահուի, քանի որ Աստուած պիտի դատէ պոռնկողներն ու շնացողները:
5 Eders Vandel være uden Pengegridskhed, nøjes med det, I have; thi han har selv sagt: „Jeg vil ingenlunde slippe dig og ingenlunde forlade dig, ‟
Ձեր վարուելակերպը թող ըլլայ առանց արծաթսիրութեան. բաւարարուեցէ՛ք ձեր ունեցածով, որովհետեւ ինք ըսաւ. «Բնա՛ւ պիտի չթողում քեզ, ո՛չ ալ պիտի լքեմ քեզ»:
6 saa at vi kunne sige med frit Mod: „Herren er min Hjælper, jeg vil ikke frygte; hvad kan et Menneske gøre mig?‟
Հետեւաբար վստահութեա՛մբ ըսենք. «Տէրը իմ օգնականս է, ուստի պիտի չվախնամ. մարդը ի՞նչ պիտի ընէ ինծի»:
7 Kommer eders Vejledere i Hu, som have forkyndt eder Guds Ord, og idet I betragte deres Vandrings Udgang, saa efterligner deres Tro!
Յիշեցէ՛ք ձեզ կառավարողները՝ որ Աստուծոյ խօսքը քարոզեցին ձեզի, եւ հետեւեցէ՛ք անոնց հաւատքին՝ զննելով անոնց վարքին աւարտը:
8 Jesus Kristus er i Gaar og i Dag den samme, ja, til evig Tid. (aiōn )
Յիսուս Քրիստոս նոյնն է՝ երէկ, այսօր ու յաւիտեան: (aiōn )
9 Lader eder ikke lede vild af mange Haande og fremmede Lærdomme; thi det er godt, at Hjertet styrkes ved Naaden, ikke ved Spiser; thi deraf have de, som holdt sig dertil, ingen Nytte haft.
Մի՛ տարուիք բազմազան եւ օտարոտի ուսուցումներէ, քանի որ լաւ է որ սիրտը հաստատուի շնորհքո՛վ, եւ ո՛չ թէ կերակուրներով, որոնք օգտակար չեղան անոնց համաձայն ընթացողներուն:
10 Vi have et Alter, hvorfra de, som tjene ved Tabernakelet, ikke have Ret til at spise.
Մենք ունինք զոհասեղան մը, որմէ ուտելու իրաւունք չունին անոնք՝ որ կը ծառայեն խորանին.
11 Thi de Dyr, hvis Blod for Syndens Skyld bæres ind i Helligdommen af Ypperstepræsten, deres Kroppe opbrændes uden for Lejren.
քանի որ բանակավայրէն դուրս կ՚այրուին մարմինները այն կենդանիներուն, որոնց արիւնը կը տարուի սրբարանը՝ քահանայապետին միջոցով, մեղքի քաւութեան համար:
12 Derfor led ogsaa Jesus uden for Porten, for at han kunde hellige Folket ved sit eget Blod.
Ուստի Յիսո՛ւս ալ չարչարուեցաւ դռնէն դուրս, որպէսզի իր արիւնով սրբացնէ ժողովուրդը:
13 Saa lader os da gaa ud til ham uden for Lejren, idet vi bære hans Forsmædelse;
Ուրեմն երթա՛նք անոր՝ բանակավայրէն դուրս, կրելով իր նախատինքը.
14 thi her have vi ikke en blivende Stad, men vi søge den kommende.
որովհետեւ մենք հոս չունինք մնայուն քաղաք, հապա կը փնտռենք գալիք քաղաքը:
15 Lader os da ved ham altid frembære Gud Lovprisnings Offer, det er: En Frugt af Læber, som bekende hans Navn.
Ուստի՝ անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ մատուցանենք Աստուծոյ, այսինքն՝ իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը:
16 Men glemmer ikke at gøre vel og at meddele; thi i saadanne Ofre har Gud Velbehag.
Բայց մի՛ մոռնաք բարեգործութիւնն ու կարօտեալներուն հաղորդակցութիւնը, քանի որ այդպիսի՛ զոհեր հաճելի են Աստուծոյ:
17 Lyder eders Vejledere og retter eder efter dem; thi de vaage over eders Sjæle som de, der skulle gøre Regnskab — for at de maa gøre dette med Glæde og ikke sukkende; thi dette er eder ikke gavnligt.
Անսացէ՛ք ձեզ կառավարողներուն եւ ենթարկուեցէ՛ք անոնց, որովհետեւ անոնք կը հսկեն ձեր անձերուն վրայ՝ որոնց համար հաշիւ պիտի տան. որպէսզի ուրախութեա՛մբ ընեն այդ գործը, եւ ո՛չ թէ հառաչելով, քանի որ ատիկա օգտակար չէ ձեզի:
18 Beder for os; thi vi ere forvissede om, at vi have en god Samvittighed, idet vi ønske at vandre rettelig i alle Ting.
Աղօթեցէ՛ք մեզի համար, որովհետեւ համոզուած ենք թէ ունինք բարի խղճմտանք ու կ՚ուզենք ամէն բանի մէջ վարուիլ պարկեշտութեամբ:
19 Og jeg formaner eder des mere til at gøre dette, for at jeg desto snarere kan gives eder igen.
Բայց առաւելապէս կ՚աղաչե՛մ որ ընէք ատիկա, որպէսզի աւելի՛ շուտ վերադարձուիմ ձեզի:
20 Men Fredens Gud, som førte den store Faarenes Hyrde, vor Herre Jesus, op fra de døde med en evig Pagts Blod, (aiōnios )
Խաղաղութեան Աստուածը, որ մեռելներէն վեր հանեց մեր Տէրը՝ Յիսուսը - ոչխարներուն մեծ Հովիւը՝ յաւիտենական ուխտին արիւնով -, (aiōnios )
21 han bringe eder til Fuldkommenhed i alt godt, til at gøre hans Villie, og han virke i eder det, som er velbehageligt for hans Aasyn, ved Jesus Kristus: Ham være Æren i Evighedernes Evigheder! Amen. (aiōn )
ամէն բարի գործի մէջ հաստատէ ձեզ՝ իր կամքը գործադրելու, ձեր մէջ իրագործելով իր առջեւ հաճելի եղածը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn )
22 Jeg beder eder, Brødre! at I finde eder i dette Formaningsord; thi jeg har jo skrevet til eder i Korthed.
Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, որ հանդուրժէք այս յորդորական խօսքիս, որովհետեւ համառօտաբար գրեցի ձեզի:
23 Vider, at vor Broder Timotheus er løsladt; sammen med ham vil jeg se eder, dersom han snart kommer.
Գիտցէ՛ք թէ մեր եղբայրը՝ Տիմոթէոս արձակուած է. եթէ շուտով գայ՝ անոր հետ պիտի տեսնեմ ձեզ:
24 Hilser alle eders Vejledere og alle de hellige! De fra Italien hilse eder.
Բարեւեցէ՛ք բոլոր ձեզ կառավարողներն ու բոլոր սուրբերը. կը բարեւեն ձեզ անոնք՝ որ Իտալիայէն են:
25 Naaden være med eder alle!
Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն: