< 2 Timoteus 4 >

1 Jeg besværger dig for Guds og Kristi Jesu Aasyn, som skal dømme levende og døde, og ved hans Aabenbarelse og hans Rige:
Ուրեմն կը վկայեմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առջեւ, որ պիտի դատէ ողջերն ու մեռելները իր երեւումին եւ թագաւորութեան ատենը.
2 Prædike Ordet, vær rede i Tide og i Utide, irettesæt, straf, forman med al Langmodighed og Belæring!
քարոզէ՛ խօսքը, պնդէ՛ ժամանակին թէ անժամանակ, կշտամբէ՛, յանդիմանէ՛, յորդորէ՛ ամբողջ համբերատարութեամբ եւ ուսուցումով:
3 Thi den Tid skal komme, da de ikke skulle fordrage den sunde Lære, men efter deres egne Begæringer tage sig selv Lærere i Hobetal, efter hvad der kildrer deres Øren,
Որովհետեւ պիտի գայ ատենը՝ երբ պիտի չհանդուրժեն ողջամիտ վարդապետութեան. հապա՝ իրենց ականջներուն մարմաջով ու ցանկութիւններուն համաձայն վարդապետներ պիտի կուտակեն իրենց համար.
4 og de skulle vende Ørene fra Sandheden og vende sig hen til Fablerne.
իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարտութենէն, եւ պիտի խոտորին՝ հետեւելով առասպելներու:
5 Du derimod, vær ædru i alle Ting, lid ondt, gør en Evangelists Gerning, fuldbyrd din Tjeneste!
Բայց դուն արթո՛ւն եղիր ամէն բանի մէջ, տոկա՛ չարչարանքներու, աւետարանիչի գո՛րծ ըրէ, լմա՛ն կատարէ քու սպասարկութիւնդ.
6 Thi jeg ofres allerede, og Tiden til mit Opbrud er for Haanden.
որովհետեւ ես արդէն ընծայուած եմ զոհ ըլլալու, եւ իմ մեկնումիս ատենը հասած է:
7 Jeg har stridt den gode Strid, fuldkommet Løbet og bevaret Troen.
Պայքարեցայ բարի պայքարը, աւարտեցի ընթացքը, պահեցի հաւատքը:
8 I øvrigt henligger Retfærdighedens Krans til mig, hvilken Herren, den retfærdige Dommer, skal give mig paa hin Dag, og ikke alene mig, men ogsaa alle dem, som have elsket hans Aabenbarelse.
Ասկէ ետք վերապահուած է ինծի արդարութեան պսակը, որ Տէրը՝ արդար Դատաւորը՝ պիտի տայ ինծի այն օրը. եւ ո՛չ միայն ինծի, այլ նաեւ բոլոր անոնց՝ որ կը սիրեն անոր երեւումը:
9 Gør dig Flid for at komme snart til mig;
Ջանա՛ շուտով գալ ինծի.
10 thi Dem as forlod mig, fordi han fik Kærlighed til den nærværende Verden, og drog til Thessalonika; Kreskens drog til Galatien, Titus til Dalmatien. (aiōn g165)
որովհետեւ Դեմաս լքեց զիս՝ սիրելով այս ներկայ աշխարհը, ու մեկնեցաւ Թեսաղոնիկէ: Կրէսկէս գնաց Գաղատիա, Տիտոս՝ Դաղմատիա. (aiōn g165)
11 Lukas er alene hos mig. Tag Markus og bring ham med dig; thi han er mig nyttig til Tjenesten.
միայն Ղուկաս ինծի հետ է: Ա՛ռ Մարկոսը եւ բե՛ր քեզի հետ, որովհետեւ պիտանի է ինծի՝ սպասարկութեան համար:
12 Men Tykikus har jeg sendt til Efesus.
Տիւքիկոսը ղրկեցի Եփեսոս:
13 Naar du kommer, da bring min Rejsekjortel med dig, som jeg lod blive i Troas hos Karpus, og Bøgerne, især dem paa Pergament.
Այն վերարկուն, որ ձգեցի Տրովադա՝ Կարպոսի քով, բե՛ր՝ երբ գաս, նաեւ գիրքերը, մա՛նաւանդ մագաղաթները:
14 Smeden Aleksander har gjort mig meget ondt; Herren vil betale ham efter hans Gerninger.
Դարբին Աղեքսանդրոսը շատ չարիք ըրաւ ինծի. Տէ՛րը անոր հատուցանէ իր արարքներուն համեմատ:
15 For ham skal ogsaa du vogte dig; thi han stod vore Ord haardt imod.
Դո՛ւն ալ զգուշացիր անկէ, որովհետեւ մեծապէս ընդդիմացաւ մեր խօսքերուն:
16 Ved mit første Forsvar kom ingen mig til Hjælp, men alle lode mig i Stikken; (gid det ikke maa tilregnes dem!)
Առաջին անգամ, երբ դատարանին առջեւ կը ջատագովէի զիս, ո՛չ մէկը եկաւ հետս, հապա բոլո՛րն ալ լքեցին զիս. ատիկա յանցանք թող չվերագրուի իրենց:
17 Men Herren stod hos mig og styrkede mig, for at Ordets Prædiken skulde fuldbyrdes ved mig, og alle Hedningerne høre det; og jeg blev friet fra Løvens Gab.
Սակայն Տէ՛րը կայնեցաւ քովս ու զօրացուց զիս, որպէսզի քարոզութիւնը լման ըլլայ իմ միջոցովս եւ բոլոր հեթանոսները լսեն, ու ես ազատեցայ առիւծին երախէն:
18 Herren vil fri mig fra al ond Gerning og frelse mig til sit himmelske Rige; ham være Æren i Evighedernes Evigheder! Amen. (aiōn g165)
Տէրը պիտի ազատէ զիս ամէն չար գործէ, եւ պիտի փրկէ՝ իր երկնային թագաւորութեան հասցնելով: Իրեն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
19 Hils Priska og Akvila og Onesiforus's Hus!
Բարեւէ՛ Պրիսկէն եւ Ակիւղասը, ու Ոնեսիփորոսի ընտանիքը:
20 Erastus blev i Korinth, men Trofimus efterlod jeg syg i Milet.
Երաստոս մնաց Կորնթոս, իսկ Տրոփիմոսը ձգեցի Միլետոս՝ հիւանդացած:
21 Gør dig Flid for at komme før Vinteren! Eubulus og Pudens og Linus og Klaudia og alle Brødrene hilse dig.
Ջանա՛ ձմեռէն առաջ գալ: Եւբուղոս, Պուդէս, Լինոս, Կղօդիա ու բոլոր եղբայրները կը բարեւեն քեզ:
22 Den Herre Jesus være med din Aand! Naaden være med eder!
Տէր Յիսուս Քրիստոս քու հոգիիդ հետ: Շնորհքը ձեզի հետ: Ամէն:

< 2 Timoteus 4 >