< 2 Tessalonikerne 1 >

1 Paulus og Silvanus og Timotheus til Thessalonikernes Menighed i Gud vor Fader og den Herre Jesus Kristus:
Պօղոս, Սիղուանոս ու Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ մեր Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
2 Naade være med eder og Fred fra Gud vor Fader og den Herre Jesus Kristus!
շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
3 Vi ere skyldige altid at takke Gud for eder, Brødre! som tilbørligt er, fordi eders Tro vokser overmaade, og den indbyrdes Kærlighed forøges hos hver enkelt af eder alle,
Պարտական ենք ամէն ատեն Աստուծմէ շնորհակալ ըլլալ ձեզի համար, եղբայրնե՛ր, ինչպէս որ արժանավայել է. քանի որ ձեր հաւատքը շատ կ՚աճի, եւ ձեզմէ իւրաքանչիւրին սէրը կ՚աւելնայ իրարու հանդէպ:
4 saa at vi selv rose os af eder i Guds Menigheder for eders Udholdenhed og Tro under alle eders Forfølgelser og de Trængsler, som I udstaa,
Ուստի մենք ալ կը պարծենանք ձեզմով Աստուծոյ եկեղեցիներուն մէջ, ձեր համբերութեան ու հաւատքին համար՝ ձեր բոլոր հալածանքներուն եւ տառապանքներուն մէջ, որոնց կը հանդուրժէք:
5 et Bevis paa Guds retfærdige Dom, for at I kunne agtes værdige til Guds Rige, for hvilket I ogsaa lide;
Ասիկա Աստուծոյ արդար դատաստանին ապացոյցն է՝ որպէսզի դուք արժանանաք Աստուծոյ թագաւորութեան, որուն համար կը չարչարուիք ալ:
6 hvis ellers det er retfærdigt for Gud at give dem Trængsel til Gengæld, som trænge eder,
Քանի որ Աստուծոյ քով արդարութիւն է տառապանք հատուցանել ձեզ տառապեցնողներուն,
7 og eder, som trænges, Hvile med os ved den Herres Jesu Aabenbarelse fra Himmelen med sin Krafts Engle,
իսկ ձեզի՝ տառապանք կրողներուդ՝ անդորրութիւն մեզի հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկինքէն՝ իր հզօր հրեշտակներով,
8 med Lueild, naar han tager Hævn over dem, som ikke kende Gud, og over dem, som ikke lyde vor Herres Jesu Evangelium,
բոցավառ կրակով վրէժ առնելու անոնցմէ՝ որ չեն ճանչնար Աստուած, ու չեն հնազանդիր մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին:
9 de, som jo skulle lide Straf, evig Undergang bort fra Herrens Ansigt og fra hans Vældes Herlighed, (aiōnios g166)
Անոնք պիտի պատժուին յաւիտենական աւերումով՝ վտարուելով Տէրոջ ներկայութենէն եւ անոր ոյժին փառքէն, (aiōnios g166)
10 naar han kommer for paa hin Dag at herliggøres i sine hellige og beundres i alle dem, som have troet; thi troet blev vort Vidnesbyrd til eder.
երբ ինք գայ փառաւորուելու իր սուրբերուն մէջ, ու այդ օրը սքանչացումի առարկայ ըլլալու բոլոր հաւատացեալներուն մէջ (որովհետեւ դուք հաւատացիք ձեր մէջ տրուած մեր վկայութեան):
11 Derfor bede vi ogsaa altid for eder, at vor Gud vil agte eder Kaldelsen værdige og med Kraft fuldkomme al Lyst til det gode og Troens Gerning,
Հետեւաբար ամէն ատեն կ՚աղօթենք ձեզի համար, որ մեր Աստուածը արժանացնէ ձեզ ձեր կոչումին, եւ զօրութեամբ իրագործէ իր բարութեան ամբողջ բարեհաճութիւնն ու հաւատքին գործը.
12 for at vor Herres Jesu Navn maa herliggøres i eder, og I i ham, efter vor Guds og den Herres Jesu Kristi Naade.
որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեր մէջ, եւ դուք ալ անոր մէջ, մեր Աստուծոյն ու Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքին համաձայն:

< 2 Tessalonikerne 1 >