< 2 Peter 1 >

1 Simon Peter, Jesu Kristi Tjener og Apostel, til dem, der have faaet samme dyrebare Tro som vi ved vor Guds og Frelsers Jesu Kristi Retfærdighed:
Սիմոն Պետրոս, ծառայ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, անոնց՝ որոնց վիճակուած է նոյն պատուական հաւատքը մեզի հետ, Աստուծոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ.
2 Naade og Fred vorde eder mangfoldig til Del i Erkendelse af Gud og vor Herre Jesus.
շնորհք եւ խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ Աստուծոյ եւ մեր Տէրոջ՝ Յիսուսի ճանաչումով:
3 Saasom hans guddommelige Magt har skænket os alt, hvad der hører til Liv og Gudfrygtighed ved Erkendelsen af ham, som kaldte os ved sin Herlighed og Kraft,
Արդարեւ իր աստուածային զօրութիւնը պարգեւեց մեզի ամէն ինչ՝ որ կը վերաբերի կեանքի ու բարեպաշտութեան, ճանչցնելով ա՛ն՝ որ կանչեց մեզ փառքի եւ առաքինութեան:
4 hvorved han har skænket os de største og dyrebare Forjættelser, for at I ved disse skulle faa Del i guddommelig Natur, naar I undfly Fordærvelsen i Verden, som har sin Grund i Begær,
Ասոնցմով ամենամեծ ու պատուական խոստումներ պարգեւուած են մեզի, որպէսզի անոնցմով հաղորդակցիք աստուածային բնութեան՝ փախչելով ապականութենէն, որ ցանկութենէն յառաջացած է աշխարհի մէջ:
5 saa anvender just derfor al Flid paa i eders Tro at udvise Dyd og i Dyden Kundskab
Ասոր համար ալ՝ ամբողջ փութաջանութեամբ աւելցուցէ՛ք ձեր հաւատքին վրայ առաքինութիւն, առաքինութեան վրայ՝ գիտութիւն,
6 og i Kundskaben Afholdenhed og i Afholdenheden Udholdenhed og i Udholdenheden Gudsfrygt
գիտութեան վրայ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեան վրայ՝ համբերութիւն, համբերութեան վրայ՝ բարեպաշտութիւն,
7 og i Gudsfrygten Broderkærlighed og i Broderkærligheden Kærlighed.
բարեպաշտութեան վրայ՝ եղբայրսիրութիւն, ու եղբայրսիրութեան վրայ՝ սէր:
8 Thi naar dette findes hos eder og er i Tiltagen, lader det eder ikke staa ørkesløse eller ufrugtbare i Erkendelsen af vor Herre Jesus Kristus;
Որովհետեւ եթէ այս բաները ըլլան ձեր մէջ եւ աւելնան, անգործ ու անպտուղ չեն ըներ ձեզ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ճանաչումով:
9 den nemlig, som ikke har dette, er blind, svagsynet, idet han har glemt Renselsen fra sine fordums Synder.
Բայց ա՛ն՝ որուն մէջ այս բաները չկան՝ կոյր է, կարճատես, եւ մոռցած է իր հին մեղքերէն մաքրուած ըլլալը:
10 Derfor, Brødre! gører eder des mere Flid for at befæste eders Kaldelse og Udvælgelse; thi naar I gøre dette, skulle I ingen Sinde støde an.
Ուստի, եղբայրնե՛ր, առաւելապէս ջանացէ՛ք՝ որ հաստատէք ձեր կոչումն ու ընտրութիւնը, որովհետեւ ասիկա ընելով՝ բնա՛ւ պիտի չսայթաքիք.
11 Thi saa skal der rigelig gives eder Indgang i vor Herres og Frelsers Jesu Kristi evige Rige. (aiōnios g166)
արդարեւ ա՛յսպէս է որ ճոխութեամբ պիտի հայթայթուի ձեզի մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական թագաւորութեան մուտքը: (aiōnios g166)
12 Derfor vil jeg ikke forsømme altid at paaminde eder om dette, ihvorvel I vide det og ere befæstede i den Sandhed, som er til Stede hos os.
Ուստի երբեք անհոգ պիտի չըլլամ միշտ յիշեցնելու ձեզի այս բաները, թէպէտ գիտէք եւ ամրացած էք ներկայ ճշմարտութեան մէջ:
13 Men jeg anser det for ret at vække eder ved Paamindelse, saa længe jeg er i dette Telt,
Իրաւացի կը համարեմ, այնքան ատեն որ այս մարմինին մէջ եմ, յիշեցնելով ձեզ արթուն պահել,
14 da jeg ved, at Aflæggelsen af mit Telt kommer brat, saaledes som jo vor Herre Jesus Kristus har givet mig til Kende.
գիտնալով թէ շուտով պիտի լքեմ այս մարմինս, ինչպէս մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս բացայայտեց ինծի:
15 Og jeg vil ogsaa gøre mig Flid for, at I til enhver Tid efter min Bortgang kunne drage eder dette i Minde.
Ուստի պիտի ջանամ որ միշտ յիշէք այս բաները՝ այս աշխարհէն մեկնելէս ետքն ալ:
16 Thi vi have ikke fulgt kløgtigt opdigtede Fabler, da vi kundgjorde eder vor Herres Jesu Kristi Kraft og Tilkommelse, men vi have været Øjenvidner til hans Majestæt,
Արդարեւ մենք չհետեւեցանք յերիւրածոյ առասպելներու, երբ գիտցուցինք ձեզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի զօրութիւնն ու գալուստը, հապա ականատես եղանք անոր մեծափառութեան:
17 nemlig da han fik Ære og Herlighed af Gud Fader, idet en saadan Røst lød til ham fra den majestætiske Herlighed: „Denne er min Søn, den elskede, i hvem jeg har Velbehag.‟
Որովհետեւ ինք պատիւ եւ փառք ստացաւ Հայր Աստուծմէ, երբ այն մեծավայելուչ փառքէն այսպիսի ձայն մը եկաւ իրեն. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն ես հաճեցայ»:
18 Og vi hørte denne Røst lyde fra Himmelen, da vi vare med ham paa det hellige Bjerg.
Ու մենք լսեցինք երկինքէն եկած այս ձայնը, երբ անոր հետ էինք սուրբ լերան վրայ:
19 Og des mere stadfæstet have vi det profetiske Ord, hvilket I gøre vel i at agte paa som paa et Lys, der skinner paa et mørkt Sted, indtil Dagen bryder frem, og Morgenstjernen oprinder i eders Hjerter,
Նաեւ ունինք մարգարէական խօսքը՝ որ աւելի հաստատուն է, ու նպաստաւոր է՝՝ ուշադիր ըլլալ անոր, որպէս թէ մութ տեղը լուսաւորող ճրագի մը, մինչեւ որ օրը լուսնայ եւ արուսեակը ծագի ձեր սիրտերուն մէջ:
20 idet I fornemmelig mærke eder dette, at ingen Profeti i Skriften beror paa egen Tydning.
Բայց նախ սա՛ գիտցէք՝ թէ Գիրքերուն ո՛չ մէկ Մարգարէութիւնը ունի իր յատուկ մեկնութիւնը.
21 Thi aldrig er nogen Profeti bleven fremført ved et Menneskes Villie; men drevne af den Helligaand talte hellige Guds Mænd.
որովհետեւ Մարգարէութիւնը երբեք չտրուեցաւ մարդոց կամքին համաձայն, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը խօսեցան՝ մղուած Սո՛ւրբ Հոգիէն:

< 2 Peter 1 >