< 1 Korinterne 7 >

1 Men hvad det angaar, hvorom I skreve til mig, da er det godt for en Mand ikke at røre en Kvinde;
Ուրեմն, ինչ կը վերաբերի այն բաներուն՝ որոնց մասին գրեցիք ինծի, լաւ է մարդուն համար՝ որ կնոջ չմերձենայ:
2 men for Utugts Skyld have hver Mand sin egen Hustru, og hver Kvinde have sin egen Mand.
Բայց պոռնկութենէն խուսափելու համար՝ իւրաքանչիւրը թող ունենայ իր կինը, եւ ամէն կին թող ունենայ իր ամուսինը:
3 Manden yde Hustruen sin Skyldighed; ligeledes ogsaa Hustruen Manden.
Ամուսինը թող հատուցանէ կնոջ ինչ որ կը պարտի, նմանապէս կինն ալ՝ իր ամուսինին:
4 Hustruen raader ikke over sit eget Legeme, men Manden; ligesaa raader heller ikke Manden over sit eget Legeme, men Hustruen.
Կինը իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ ամուսինը. նմանապէս ամուսինն ալ իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ կինը:
5 Unddrager eder ikke hinanden, uden maaske med fælles Samtykke, til en Tid, for at I kunne have Ro til Bønnen, og for saa atter at være sammen, for at Satan ikke skal friste eder, fordi I ikke formaa at være afholdende.
Մի՛ զրկէք զիրար, բայց միայն համաձայնութեամբ՝ ատենի մը համար, որ դուք ձեզ աղօթքի յատկացնէք ու դարձեալ գաք իրարու քով, որպէսզի Սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան համար:
6 Men dette siger jeg som en Indrømmelse, ikke som en Befaling.
Ասիկա կ՚ըսեմ՝ արտօնելով, ո՛չ թէ հրամայելով:
7 Jeg ønsker dog, at alle Mennesker maatte være, som jeg selv er; men hver har sin egen Naadegave fra Gud, den ene saa, den anden saa.
Որովհետեւ կ՚ուզէի որ բոլոր մարդիկ ըլլային ինծի պէս. բայց իւրաքանչիւրը ունի իր յատուկ շնորհը Աստուծմէ, մէկը՝ այսպէս, իսկ միւսը՝ այնպէս:
8 Til de ugifte og til Enkerne siger jeg, at det er godt for dem, om de forblive som jeg.
Ուստի կ՚ըսեմ ամուրիներուն եւ այրիներուն. «Լաւ կ՚ըլլայ անոնց համար՝ եթէ մնան ինծի պէս»:
9 Men kunne de ikke være afholdende, da lad dem gifte sig; thi det er bedre at gifte sig end at lide Brynde.
Բայց եթէ ժուժկալութիւն չունին՝ թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ՝ քան բորբոքիլ:
10 Men de gifte byder ikke jeg, men Herren, at en Hustru ikke skal skille sig fra sin Mand; (
Իսկ ամուսնացածներուն կը հրամայեմ, ո՛չ թէ ես, հապա՝ Տէրը. «Կինը թող չզատուի իր ամուսինէն,
11 men om hun virkeligt skiller sig fra ham, da forblive hun ugift eller forlige sig med Manden; ) og at en Mand ikke skal forlade sin Hustru.
(իսկ եթէ զատուի ալ՝ թող մնայ անամուսին, կամ հաշտուի իր ամուսինին հետ, ) եւ ամուսինը թող չձգէ իր կինը»:
12 Men til de andre siger jeg, ikke Herren: Dersom nogen Broder har en vantro Hustru, og denne samtykker i at bo hos ham, saa forlade han hende ikke!
Բայց միւսներուն ե՛ս կ՚ըսեմ, ո՛չ թէ Տէրը. «Եթէ եղբայր մը ունենայ անհաւատ կին մը եւ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն:
13 Og dersom en Hustru har en vantro Mand, og denne samtykker i at bo hos hende, saa forlade hun ikke Manden!
Եւ կին մը որ ունի անհաւատ ամուսին մը, եթէ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն»:
14 Thi den vantro Mand er helliget ved Hustruen, og den vantro Hustru er helliget ved Manden; ellers vare jo eders Børn urene, men nu ere de hellige.
Որովհետեւ անհաւատ ամուսինը սրբացած է կնոջմով, եւ անհաւատ կինը սրբացած է ամուսինով: Այլապէս՝ ձեր զաւակները անմաքուր պիտի ըլլային. բայց հիմա սուրբ են:
15 Men skiller den vantro sig, saa lad ham skille sig; ingen Broder eller Søster er trælbunden i saadanne Tilfælde; men Gud har kaldet os til Fred.
Իսկ եթէ անհաւատը զատուի՝ թող զատուի: Եղբայր մը կամ քոյր մը ստրուկ չէ այդպիսի պարագաներու մէջ. սակայն Աստուած կանչեց մեզ խաղաղութեան:
16 Thi hvad ved du, Hustru! om du kan frelse din Mand? eller hvad ved du, Mand! om du kan frelse din Hustru?
Որովհետեւ դուն ի՞նչ գիտես, կի՛ն. թերեւս պիտի փրկես ամուսինդ: Կամ դուն ի՞նչ գիտես, մա՛րդ. թերեւս պիտի փրկես կինդ:
17 Kun vandre enhver saaledes, som Herren har tildelt ham, som Gud har kaldet ham; og saaledes forordner jeg i alle Menighederne.
Այլապէս՝ ի՛նչպէս Տէրը բաշխեց իւրաքանչիւրին, ի՛նչպէս Աստուած կանչեց իւրաքանչիւրը, ա՛յնպէս թող ընթանայ: Ես ա՛յսպէս կը պատուիրեմ բոլոր եկեղեցիներուն մէջ:
18 Blev nogen kaldet som omskaaren, han lade ikke Forhud drage over; er nogen kaldet som uomskaaren, han lade sig ikke omskære!
Եթէ թլփատուած մէկը կանչուեցաւ հաւատքի, թող անթլփատ չդառնայ: Եթէ մէկը կանչուեցաւ անթլփատութեան մէջ, թող չթլփատուի:
19 Omskærelse har intet at sige, og Forhud har intet at sige, men det at holde Guds Bud.
Որովհետեւ թլփատութիւնը բան մը չէ, եւ անթլփատութիւնն ալ բան մը չէ, հապա Աստուծոյ պատուիրաններուն պահպանումն է էականը:
20 Hver blive i den Stand, hvori han blev kaldet!
Իւրաքանչիւրը ի՛նչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, թող մնայ անոր մէջ:
21 Blev du kaldet som Træl, da lad det ikke bekymre dig, men om du ogsaa kan blive fri, da gør hellere Brug deraf!
Ստրո՞ւկ էիր երբ կանչուեցար. հոգ մի՛ ըներ այդ մասին. բայց եթէ կրնաս ազատագրուիլ, առաւելապէս օգտուէ՛ առիթէն:
22 Thi den, der er kaldet i Herren som Træl, er Herrens frigivne; ligesaa er den, der er kaldet som fri, Kristi Træl.
Որովհետեւ ո՛վ որ կանչուած է Տէրոջմով՝ ստրուկ ըլլալով, Տէրոջ ազատագրեալն է. նմանապէս ո՛վ որ կանչուած է՝ ազատ ըլլալով, Քրիստոսի ստրուկն է:
23 Dyrt bleve I købte, vorder ikke Menneskers Trælle!
Դուք գնուեցաք մեծ գինով մը. մի՛ ըլլաք մարդոց ստրուկ:
24 I den Stand, hvori enhver blev kaldet, Brødre, deri blive han for Gud!
Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը ի՛նչ վիճակի մէջ որ կանչուեցաւ, թող մնայ անոր մէջ՝ Աստուծոյ հետ:
25 Men om Jomfruerne har jeg ikke nogen Befaling fra Herren, men giver min Mening til Kende som den, hvem Herren barmhjertigt har forundt at være troværdig.
Կոյսերուն մասին Տէրոջմէն հրաման մը չունիմ. սակայն կը յայտնեմ իմ դատումս, իբր մէկը՝ որ ողորմութիւն գտած է Տէրոջմէն՝ հաւատարիմ ըլլալու:
26 Jeg mener altsaa dette, at det paa Grund af den forhaandenværende Nød er godt for et Menneske at være saaledes, som han er.
Ուրեմն ես կը կարծեմ թէ սա՛ լաւ է ներկայ հարկադրանքին պատճառով, այսինքն լաւ է մարդու մը՝ որ մնայ ինչպէս որ է՝՝:
27 Er du bunden til en Kvinde, da søg ikke at blive løst; er du ikke bunden, da søg ikke en Hustru!
Կապուա՞ծ ես կնոջ. մի՛ ջանար արձակուիլ: Արձակուա՞ծ ես կնոջմէ մը. մի՛ փնտռեր կին:
28 Men om du ogsaa gifter dig, synder du ikke; og om en Jomfru gifter sig, synder hun ikke; dog ville saadanne faa Trængsel i Kødet. Men jeg skaaner eder.
Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր. ու եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր: Բայց այդպիսիները մարմինի մէջ տառապանք պիտի ունենան. իսկ ես կ՚ուզեմ խնայել ձեզի:
29 Men dette siger jeg eder, Brødre! at Tiden er kort, for at herefter baade de, der have Hustruer, skulle være, som om de ingen have,
Բայց սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ ժամանակը կարճ է: Ա՛լ անոնք որ կին ունին, այնպէս ըլլան՝ որպէս թէ չունին.
30 og de, der græde, som om de ikke græde, og de, der glæde sig, som om de ikke glæde sig, og de, der købe, som om de ikke besidde,
անոնք որ կու լան՝ որպէս թէ չեն լար. անոնք որ կ՚ուրախանան՝ որպէս թէ չեն ուրախանար. անոնք որ կը գնեն՝ որպէս թէ ո՛չ մէկ բանի տիրացած են.
31 og de, der bruge denne Verden, som om de ikke gøre Brug af den; thi denne Verdens Skikkelse forgaar.
եւ անոնք որ այս աշխարհը կ՚օգտագործեն՝ որպէս թէ չեն չարաշահեր. որովհետեւ այս աշխարհի կերպարը կ՚անցնի:
32 Men jeg ønsker, at I maa være uden Bekymring. Den ugifte er bekymret for de Ting, som høre Herren til, hvorledes han kan behage Herren;
Բայց ես կ՚ուզէի որ դուք անհոգ ըլլաք. որովհետեւ ամուրին կը հոգայ Տէրոջ բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ Տէրը:
33 men den gifte er bekymret for de Ting, som høre Verden til, hvorledes han kan behage Hustruen.
Իսկ ամուսնացածը կը հոգայ աշխարհի բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ իր կինը:
34 Og der er ogsaa Forskel imellem Hustruen og Jomfruen. Den ugifte er bekymret for de Ting, som høre Herren til, for at hun kan være hellig baade paa Legeme og Aand; men den gifte er bekymret for det, som hører Verden til, hvorledes hun kan behage Manden.
Նոյնպէս տարբերութիւն կայ ամուսնացած կնոջ եւ կոյսին միջեւ. չամուսնացած կինը կը հոգայ Տէրոջ բաները, որպէսզի ինք սուրբ ըլլայ մարմինով ու հոգիով. իսկ ամուսնացած կինը կը հոգայ աշխարհի բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ իր ամուսինը:
35 Men dette siger jeg til eders eget Gavn, ikke for at kaste en Snare om eder, men for at bevare Sømmelighed og en urokkelig Vedhængen ved Herren.
Ասիկա կ՚ըսեմ ձեր օգուտին համար. ո՛չ թէ ծուղակ ձգելու ձեր վրայ՝ հապա վայելչութեան համար, որպէսզի ձեր ուշադրութիւնը դարձնէք Տէրոջ՝ առանց մտացիր ըլլալու:
36 Men dersom nogen mener at volde sin ugifte Datter Skam, om hun sidder over Tiden, og det maa saa være, han gøre, hvad han vil, han synder ikke; lad dem gifte sig!
Իսկ եթէ մէկը կը կարծէ թէ անվայելչութեամբ կը վերաբերի իր կոյսին հանդէպ, եթէ անցնի անոր ամուսնութեան տարիքը, եւ պարտաւոր է, թող ընէ ինչ որ կ՚ուզէ, չի մեղանչեր. թող ամուսնանան:
37 Men den, som staar fast i sit Hjerte og ikke er tvungen, men har Raadighed over sin Villie og har besluttet dette i sit Hjerte at holde sin Datter ugift, han gør vel.
Սակայն ա՛ն որ հաստատ կը կենայ իր սիրտին մէջ ու հարկադրանք չունի, հապա կ՚իշխէ ինքնիր կամքին վրայ եւ վճռած է իր սիրտին մէջ՝ որ պահէ իր կոյսը, լա՛ւ կ՚ընէ:
38 Altsaa, baade den, som bortgifter sin Datter, gør vel, og den, som ikke bortgifter hende, gør bedre.
Ուստի ա՛ն որ կ՚ամուսնացնէ իր կոյսը՝՝, լաւ կ՚ընէ. իսկ ա՛ն որ չ՚ամուսնացներ, աւելի՛ լաւ կ՚ընէ:
39 En Hustru er bunden, saa længe hendes Mand lever; men dersom Manden sover hen, er hun fri til at gifte sig med hvem hun vil, kun at det sker i Herren.
Կինը կապուած է այնքան ատեն որ իր ամուսինը կ՚ապրի. բայց եթէ իր ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ որո՛ւ հետ որ ուզէ, միայն թէ՝ Տէրոջմով:
40 Men lykkeligere er hun, om hun forbliver saaledes, som hun er, efter min Mening; men ogsaa jeg mener at have Guds Aand.
Սակայն իմ դատումովս՝ ան աւելի երջանիկ կ՚ըլլայ եթէ մնայ այդպէս. եւ կը կարծեմ թէ ե՛ս ալ ունիմ Աստուծոյ Հոգին:

< 1 Korinterne 7 >