< 1 Korinterne 6 >

1 Kan nogen af eder, naar han har Sag med en anden, føre det over sit Sind at søge Dom hos de uretfærdige, og ikke hos de hellige?
Եթէ ձեզմէ մէկը խնդիր մը ունենայ ուրիշի մը հետ, միթէ կը յանդգնի՞ անարդարներուն առջեւ դատուիլ, եւ ո՛չ թէ սուրբերուն առջեւ:
2 Eller vide I ikke, at de hellige skulle dømme Verden? og naar Verden dømmes ved eder, ere I da uværdige til at sidde til Doms i de ringeste Sager?
Չէ՞ք գիտեր թէ սուրբե՛րը պիտի դատեն աշխարհը. ու եթէ աշխարհը կը դատուի ձեզմէ, դուք արժանի չէ՞ք դատելու չնչին խնդիրները:
3 Vide I ikke, at vi skulle dømme Engle? end sige da i timelige Ting!
Չէ՞ք գիտեր թէ մենք պիտի դատենք հրեշտակնե՛րը. հապա ո՛րչափ աւելի այս կեանքին բաները:
4 Naar I da have Sager om timelige Ting, sætte I da dem til Dommere, som ere agtede for intet i Menigheden?
Ուրեմն եթէ դատեր ունիք՝ այս կեանքի բաներուն համար, դատաւո՛ր նշանակեցէք եկեղեցիին անարգները:
5 Til Skam for eder siger jeg det: Er der da slet ingen viis iblandt eder, som kan dømme sine Brødre imellem?
Ձեզ ամչցնելու համար կ՚ըսեմ. իրա՞ւ իմաստուն մը չկայ ձեր մէջ, ո՛չ իսկ մէկ հատ, որ կարենայ վճռել իր եղբայրներուն միջեւ:
6 Men Broder fører Sag imod Broder, og det for vantro!
Հապա եղբայր՝ եղբօր հետ դատ կը վարէ, այն ալ՝ անհաւատներուն առջեւ:
7 Overhovedet er jo allerede det en Fejl hos eder, at I have Retssager med hverandre. Hvorfor lide I ikke hellere Uret? hvorfor lade I eder ikke hellere plyndre?
Ուրեմն արդէն ծանր յանցանք մը կայ ձեր մէջ, քանի որ իրարու հետ դատեր ունիք. ինչո՞ւ փոխարէնը դուք չէք անիրաւուիր. ինչո՞ւ փոխարէնը դուք զրկանք չէք կրեր:
8 Men I gøre Uret og plyndre, og det Brødre!
Նոյնիսկ դո՛ւք կ՚անիրաւէք ու կը զրկէք, այն ալ՝ եղբայրներո՛ւն.
9 Eller vide I ikke, at uretfærdige skulle ikke arve Guds Rige? Farer ikke vild! Hverken utugtige eller Afgudsdyrkere eller Horkarle eller de, som lade sig bruge til unaturlig Utugt, eller de, som øve den,
չէ՞ք գիտեր թէ անիրաւները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: Մի՛ մոլորիք. ո՛չ պոռնկողները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները,
10 eller Tyve eller havesyge eller Drankere, ingen Skændegæster, ingen Røvere skulle arve Guds Rige.
ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ արբեցողները, ո՛չ հեգնողները, ո՛չ ալ յափշտակողները պիտի ժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը:
11 Og saadanne vare I for en Del; men I lode eder aftvætte, ja, I bleve helligede, ja, I bleve retfærdiggjorte ved den Herres Jesu Navn og ved vor Guds Aand.
Եւ ձեզմէ ոմանք այդպիսիներ էին. բայց լուացուեցաք, բայց սրբացաք, բայց արդարացաք Տէր Յիսուսի անունով ու մեր Աստուծոյն Հոգիով:
12 Alt er mig tilladt, men ikke alt er gavnligt; alt er mig tilladt, men jeg skal ikke lade mig beherske af noget.
Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ: Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ես ո՛չ մէկուն իշխանութեան տակ պիտի ըլլամ:
13 Maden er for Bugen og Bugen for Maden; men Gud skal tilintetgøre baade denne og hin. Legemet derimod er ikke for Utugt, men for Herren, og Herren for Legemet;
Կերակուրները փորին համար են, փորն ալ՝ կերակուրներուն. բայց Աստուած ասիկա՛ ալ, անո՛նք ալ պիտի ոչնչացնէ: Իսկ մարմինը պոռնկութեան համար չէ, հապա՝ Տէրոջ, ու Տէրը՝ մարմինին համար:
14 og Gud har baade oprejst Herren og skal oprejse os ved sin Kraft.
Եւ Աստուած՝ որ յարուցանեց Տէրը, պիտի յարուցանէ նաեւ մե՛զ՝ իր զօրութեամբ:
15 Vide I ikke, at eders Legemer ere Kristi Lemmer? Skal jeg da tage Kristi Lemmer og gøre Skøgelemmer deraf? Det være langtfra!
Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Ուրեմն Քրիստոսի անդամները առնելով պոռնիկի անդամնե՞ր ընեմ: Ամե՛նեւին:
16 Eller vide I ikke, at den, som holder sig til Skøgen, er eet Legeme med hende? „Thi de to, ‟ hedder det, „skulle blive til eet Kød.‟
Չէ՞ք գիտեր թէ ա՛ն որ պոռնիկի կը միանայ, անոր հետ մէկ մարմին կ՚ըլլայ. քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին»:
17 Men den, som holder sig til Herren, er een Aand med ham.
Իսկ ա՛ն որ Տէրոջ կը միանայ, անոր հետ մէկ հոգի կ՚ըլլայ:
18 Flyr Utugt! Enhver Synd, som et Menneske ellers gør, er uden for Legemet; men den, som bedriver Utugt, synder imod sit eget Legeme.
Փախէ՛ք պոռնկութենէն: Ամէն մեղք՝ որ մարդ կը գործէ, իր մարմինէն դուրս է. բայց ա՛ն որ կը պոռնկի, կը մեղանչէ իր մարմինի՛ն դէմ:
19 Eller vide I ikke, at eders Legeme er et Tempel for den Helligaand, som er i eder, hvilken I have fra Gud, og at I ikke ere eders egne?
Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինը տաճարն է Սուրբ Հոգիին՝ որ ձեր մէջն է. զայն Աստուծմէ ստացաք, եւ դուք ձեզի չէք պատկանիր,
20 Thi I bleve købte dyrt; ærer derfor Gud i eders Legeme!
քանի որ մեծ գինով մը գնուեցաք. ուստի փառաւորեցէ՛ք Աստուած ձեր մարմինին ու ձեր հոգիին մէջ, որոնք կը պատկանին Աստուծոյ:

< 1 Korinterne 6 >