< 1 Korinterne 16 >
1 Men hvad Indsamlingen til de hellige angaar, da gører ogsaa I, ligesom jeg forordnede for Menighederne i Galatien!
Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք:
2 Hver første Dag i Ugen lægge enhver af eder hjemme hos sig selv noget til Side og samle, hvad han maatte have Lykke til, for at der ikke først skal ske Indsamlinger, naar jeg kommer.
Ամէն Մէկշաբթի՝ ձեզմէ իւրաքանչիւրը թող մէկդի դնէ իր քով ինչ որ յաջողած է խնայել,
3 Men naar jeg kommer, vil jeg sende, hvem I maatte finde skikkede dertil, med Breve for at bringe eders Gave til Jerusalem.
որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները:
4 Men dersom det er værd, at ogsaa jeg rejser med, da kunne de rejse med mig.
Եթէ իմ երթալս ալ արժանավայել ըլլայ, անոնք պիտի երթան ինծի հետ:
5 Men jeg vil komme til eder, naar jeg er dragen igennem Makedonien; thi jeg drager igennem Makedonien;
Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.)
6 men hos eder vil jeg maaske blive eller endog overvintre, for at I kunne befordre mig videre, hvor jeg saa rejser hen.
եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ:
7 Thi nu vil jeg ikke se eder paa Gennemrejse; jeg haaber nemlig at forblive nogen Tid hos eder, om Herren vil tilstede det.
Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ:
8 Men i Efesus vil jeg forblive indtil Pinsen;
Սակայն Եփեսոս պիտի մնամ մինչեւ Պենտեկոստէ.
9 thi en Dør staar mig aaben, stor og virksom, og der er mange Modstandere.
որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան:
10 Men om Timotheus kommer, da ser til, at han kan færdes hos eder uden Frygt; thi han gør Herrens Gerning, saavel som jeg.
Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ:
11 Derfor maa ingen ringeagte ham; befordrer ham videre i Fred, for at han kan komme til mig; thi jeg venter ham med Brødrene.
Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ:
12 Men hvad Broderen Apollos angaar, da har jeg meget opfordret ham til at komme til eder med Brødrene; men det var i hvert Fald ikke hans Villie at komme nu, men han vil komme, naar han faar belejlig Tid.
Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ:
13 Vaager, staar faste i Troen, værer mandige, værer stærke!
Արթո՛ւն մնացէք, հաւատքի մէջ հաստատո՛ւն կեցէք, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:
14 Alt ske hos eder i Kærlighed!
Ձեր բոլոր բաները սիրո՛վ ըլլան:
15 Men jeg formaner eder, Brødre — I kende Stefanas's Hus, at det er Akajas Førstegrøde, og de have hengivet sig selv til at tjene de hellige —
Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան, )
16 til at ogsaa I skulle underordne eder under saadanne og enhver, som arbejder med og har Besvær.
որ հպատակիք այդպիսիներուն եւ բոլորին՝ որ կը գործակցին մեզի ու կ՚աշխատին:
17 Men jeg glæder mig ved Stefanas's og Fortunatus's og Akaikus's Nærværelse, fordi disse have udfyldt Savnet af eder;
Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը,
18 thi de have vederkvæget min Aand og eders. Skønner derfor paa saadanne!
քանի որ հանգստացուցին իմ հոգիս ու ձերը. ուրեմն ճանչցէ՛ք այդպիսիները:
19 Menighederne i Asien hilse eder. Akvila og Priska hilse eder meget i Herren tillige med Menigheden i deres Hus.
Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ:
20 Alle Brødrene hilse eder. Hilser hverandre med et helligt Kys!
Բոլոր եղբայրները կը բարեւեն ձեզ. բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով:
21 Hilsenen med min, Paulus's egen Haand.
Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը:
22 Dersom nogen ikke elsker Herren, han være en Forbandelse! Maran Atha.
Եթէ մէկը չի սիրեր Տէր Յիսուս Քրիստոսը, նզովեա՛լ ըլլայ երբ մեր Տէրը գայ՝՝:
23 Den Herres Jesu Naade være med eder!
Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
24 Min Kærlighed med eder alle i Kristus Jesus!
Իմ սէրս ձեր բոլորին հետ՝ Քրիստոս Յիսուսով: Ամէն: