< 1 Korinterne 10 >

1 Thi jeg vil ikke, Brødre, at I skulle være uvidende om, at vore Fædre vare alle under Skyen og gik alle igennem Havet
Եղբայրնե՛ր, չեմ ուզեր որ անգիտանաք թէ մեր հայրերը՝ բոլո՛րն ալ ամպին տակ էին, բոլո՛րն ալ ծովէն անցան,
2 og bleve alle døbte til Moses i Skyen og i Havet
ու բոլո՛րն ալ Մովսէսով մկրտուեցան ամպին եւ ծովուն մէջ:
3 og spiste alle den samme aandelige Mad
Բոլո՛րն ալ կերան նոյն հոգեւոր կերակուրը,
4 og drak alle den samme aandelige Drik; thi de drak af en aandelig Klippe, som fulgte med; men Klippen var Kristus.
ու բոլո՛րն ալ խմեցին նոյն հոգեւոր խմելիքը, որովհետեւ կը խմէին այն հոգեւոր վէմէն՝ որ իրենց կը հետեւէր, եւ այդ վէմը՝ Քրիստոսն էր:
5 Alligevel fandt Gud ikke Behag i de fleste af dem; thi de bleve slagne ned i Ørkenen.
Բայց անոնցմէ շատերը հաճելի չեղան Աստուծոյ, քանի որ անապատին մէջ փռուած ինկան:
6 Men disse Ting skete som Forbilleder for os, for at vi ikke skulle begære, hvad ondt er, saaledes som hine begærede.
Ուրեմն այդ բաները մեզի տիպար եղան, որպէսզի չցանկանք չար բաներու, ինչպէս անոնք ցանկացին:
7 Bliver ej heller Afgudsdyrkere som nogle af dem, ligesom der er skrevet: „Folket satte sig ned at spise og drikke, og de stode op at lege.‟
Ո՛չ ալ կռապաշտ ըլլաք՝ անոնցմէ ոմանց պէս, ինչպէս գրուած է. «Ժողովուրդը նստաւ ուտելու եւ խմելու, յետոյ կանգնեցան զբօսնելու»:
8 Lader os ej heller bedrive Utugt, som nogle af dem bedreve Utugt, og der faldt paa een Dag tre og tyve Tusinde.
Ո՛չ ալ պոռնկինք՝ ինչպէս անոնցմէ ոմանք պոռնկեցան, ու մէկ օրուան մէջ քսաներեք հազար հոգի ինկան:
9 Lader os ej heller friste Herren, som nogle af dem fristede ham og bleve ødelagte af Slanger.
Ո՛չ ալ փորձենք Քրիստոսը՝ ինչպէս անոնցմէ ոմանք փորձեցին, եւ օձերէն ջարդուեցան:
10 Knurrer ej heller, som nogle af dem knurrede og bleve ødelagte af Ødelæggeren.
Ո՛չ ալ տրտնջեցէք՝ ինչպէս անոնցմէ ոմանք տրտնջեցին, ու ջարդուեցան բնաջնջողէն:
11 Men dette skete dem forbilledligt, men det blev skrevet til Advarsel for os, til hvem Tidernes Ende er kommen. (aiōn g165)
Իսկ այդ բոլոր բաները կը պատահէին անոնց՝ իբր տիպար, եւ գրուեցան խրատելու համար մեզ՝ որ հասած ենք դարերու վախճանին: (aiōn g165)
12 Derfor den, som tykkes at staa, se til, at han ikke falder!
Հետեւաբար ա՛ն որ կը կարծէ թէ հաստատուն կեցած է, թող զգուշանայ՝ որ չիյնայ:
13 Der er ikke kommet andre end menneskelige Fristelser over eder, og trofast er Gud, som ikke vil tillade, at I fristes over Evne, men som sammen med Fristelsen vil skabe ogsaa Udgangen af den, for at I maa kunne udholde den.
Ձեզի պատահած չէ փորձութիւն մը՝ որ մարդկային չըլլայ. բայց Աստուած հաւատարիմ է, եւ պիտի չթոյլատրէ որ փորձուիք ձեր կարողութենէն աւելի, հապա փորձութեան հետ ելք մըն ալ պիտի տայ, որպէսզի կարենաք կրել:
14 Derfor, mine elskede, flyr fra Afgudsdyrkelsen!
Ուստի, սիրելինե՛րս, փախէ՛ք կռապաշտութենէն:
15 Jeg taler som til forstandige; dømmer selv, hvad jeg siger.
Կը խօսիմ որպէս թէ իմաստուններու հետ. դո՛ւք դատեցէք ինչ որ կ՚ըսեմ:
16 Velsignelsens Kalk, som vi velsigne, er den ikke Samfund med Kristi Blod? det Brød, som vi bryde, er det ikke Samfund med Kristi Legeme?
Օրհնութեան բաժակը՝ որ մենք կ՚օրհնենք, միթէ Քրիստոսի արիւնին հաղորդութիւնը չէ՞. հացը՝ որ մենք կը կտրենք, միթէ Քրիստոսի մարմինին հաղորդութիւնը չէ՞:
17 Fordi der er eet Brød, ere vi mange eet Legeme; thi vi faa alle Del i det ene Brød.
Արդարեւ մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ հաց, մէ՛կ մարմին ենք, որովհետեւ բոլորս ալ բաժնեկից ենք այդ մէկ հացին:
18 Ser til Israel efter Kødet; have de, som spise Ofrene, ikke Samfund med Alteret?
Նայեցէ՛ք մարմնաւոր Իսրայէլին. անոնք որ զոհերէն կ՚ուտեն՝ զոհասեղանին հաղորդակից չե՞ն ըլլար:
19 Hvad siger jeg da? At Afgudsofferkød er noget? eller at en Afgud er noget?
Ուրեմն ի՞նչ կ՚ըսեմ. կուռքը բա՞ն մըն է, կամ կուռքերու զոհուածը բա՞ն մըն է:
20 Nej! men hvad Hedningerne ofre, ofre de til onde Aander og ikke til Gud; men jeg vil ikke, at I skulle faa Samfund med de onde Aander.
Բայց սա՛ կ՚ըսեմ, թէ այն բաները՝ որ հեթանոսները կը զոհեն, կը զոհեն դեւերո՛ւն, եւ ո՛չ թէ Աստուծոյ. ուստի չեմ ուզեր որ դուք հաղորդակից ըլլաք դեւերուն: Չէք կրնար խմել Տէրոջ բաժակը ու դեւերուն բաժակը.
21 I kunne ikke drikke Herrens Kalk og onde Aanders Kalk; I kunne ikke være delagtige i Herrens Bord og i onde Aanders Bord.
չէք կրնար բաժնեկցիլ Տէրոջ սեղանին եւ դեւերու սեղանին:
22 Eller skulle vi vække Herrens Nidkærhed? Mon vi ere stærkere end han?
Նախանձի՞ գրգռենք Տէրը. միթէ մենք իրմէ ուժե՞ղ ենք:
23 Alt er tilladt, men ikke alt er gavnligt; alt er tilladt, men ikke alt opbygger.
Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ. ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան շինիչ չէ:
24 Ingen søge sit eget, men Næstens!
Ո՛չ մէկը թող փնտռէ միայն իր շահը, հապա ամէն մէկը՝ ուրիշի՛նն ալ:
25 Alt, hvad der sælges i Slagterbod, spiser det, uden at undersøge noget af Samvittigheds-Hensyn;
Կերէ՛ք ամէն ինչ որ կը ծախուի վաճառանոցը, առանց զննելու՝ խղճմտանքի պատճառով.
26 thi Herrens er Jorden og dens Fylde.
որովհետեւ «Տէրոջն է երկիրը եւ անոր լիութիւնը»:
27 Dersom nogen af de vantro indbyder eder, og I ville gaa derhen, da spiser alt det, som sættes for eder, uden at undersøge noget af Samvittigheds-Hensyn.
Եթէ անհաւատներէն մէկը ճաշի հրաւիրէ ձեզ ու տրամադիր ըլլաք երթալու, կերէ՛ք ամէն ինչ՝ որ կը հրամցուի ձեզի, առանց հարցնելու՝ խղճմտանքի պատճառով:
28 Men dersom nogen siger til eder: „Dette er Offerkød, ‟ da lad være at spise for hans Skyld, som gav det til Kende, og for Samvittighedens Skyld.
Բայց եթէ մէկը ըսէ ձեզի. «Ատիկա կուռքերու զոհուած է», անո՛ր պատճառով՝ որ ցոյց տուաւ ձեզի, եւ խղճմտանքի՛ պատճառով՝ մի՛ ուտէք:
29 Samvittigheden siger jeg, ikke ens egen, men den andens; thi hvorfor skal min Frihed dømmes af en anden Samvittighed?
Սակայն երբ խղճմտանք կ՚ըսեմ՝ ո՛չ թէ քուկդ է, հապա՝ ուրիշինը: Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնս կը դատուի ուրիշի մը խղճմտանքէն:
30 Dersom jeg nyder det med Taksigelse, hvorfor hører jeg da ilde for det, som jeg takker for?
Եթէ ես շնորհակալութեամբ կը բաժնեկցիմ, ինչո՞ւ հայհոյուիմ այն բանին պատճառով՝ որուն համար ես շնորհակալ կ՚ըլլամ:
31 Hvad enten I derfor spise eller drikke, eller hvad I gøre, da gører alt til Guds Ære!
Ուրեմն՝ թէ՛ ուտէք, թէ՛ խմէք, եւ թէ ի՛նչ որ ընէք, ամէնը ըրէք Աստուծոյ փառքին համար:
32 Værer uden Anstød baade for Jøder og Grækere og for Guds Menighed,
Մի՛ սայթաքեցնէք ո՛չ Հրեաները, ո՛չ Յոյները, ո՛չ ալ Աստուծոյ եկեղեցին:
33 ligesom ogsaa jeg i alt stræber at tækkes alle, idet jeg ikke søger, hvad der gavner mig selv, men hvad der gavner de mange, for at de kunne frelses.
Ինչպէս ես ալ կը հաճեցնեմ բոլորը՝ ամէն բանի մէջ, փնտռելով ո՛չ թէ իմ օգուտս, հապա՝ շատերունը, որպէսզի փրկուին:

< 1 Korinterne 10 >