< 创世记 45 >

1 约瑟在左右站着的人面前情不自禁,吩咐一声说:“人都要离开我出去!”约瑟和弟兄们相认的时候并没有一人站在他面前。
Յովսէփը չկարողացաւ իրեն զսպել իր շուրջը գտնուող բոլոր եգիպտացիների ներկայութեամբ եւ ասաց. «Բոլորին դո՛ւրս հանէք»: Երբ նրանցից ոչ ոք չմնաց նրա մօտ, նա եղբայրներին յայտնեց իր ով լինելը:
2 他就放声大哭;埃及人和法老家中的人都听见了。
Նա բարձրաձայն լաց եղաւ այնպէս, որ դա լսեցին եգիպտացիները, եւ եղելութիւնը յայտնի դարձաւ փարաւոնի արքունիքում:
3 约瑟对他弟兄们说:“我是约瑟。我的父亲还在吗?”他弟兄不能回答,因为在他面前都惊惶。
Յովսէփն ասաց իր եղբայրներին. «Ես Յովսէփն եմ: Իրօք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»: Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետեւ տակնուվրայ եղան նրա ներկայութիւնից:
4 约瑟又对他弟兄们说:“请你们近前来。”他们就近前来。他说:“我是你们的兄弟约瑟,就是你们所卖到埃及的。
Յովսէփն ասաց եղբայրներին. «Մօտեցէ՛ք ինձ»: Նրանք մօտ գնացին: Յովսէփն ասաց. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն:
5 现在,不要因为把我卖到这里自忧自恨。这是 神差我在你们以先来,为要保全生命。
Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ:
6 现在这地的饥荒已经二年了,还有五年不能耕种,不能收成。
Հիմա երկրի վրայ եղած սովի երկրորդ տարին է, եւ հինգ տարի եւս կայ, որ ո՛չ վար է լինելու, ո՛չ հունձ:
7 神差我在你们以先来,为要给你们存留余种在世上,又要大施拯救,保全你们的生命。
Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին:
8 这样看来,差我到这里来的不是你们,乃是 神。他又使我如法老的父,作他全家的主,并埃及全地的宰相。
Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած: Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը:
9 你们要赶紧上到我父亲那里,对他说:‘你儿子约瑟这样说: 神使我作全埃及的主,请你下到我这里来,不要耽延。
Արդ, շտապ գնացէ՛ք իմ հօր մօտ եւ ասացէ՛ք նրան. «Այսպէս է ասում քո որդի Յովսէփը. Աստուած ինձ ողջ Եգիպտացիների երկրի տէր է դարձրել: Արի իջի՛ր ինձ մօտ եւ մի՛ դանդաղիր:
10 你和你的儿子孙子,连牛群羊群,并一切所有的,都可以住在歌珊地,与我相近。
Դու կը բնակուես Գեսեմ երկրում՝ Արաբիայում եւ մօտ կը լինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցուածքով: Ես քեզ կը կերակրեմ այստեղ,
11 我要在那里奉养你;因为还有五年的饥荒,免得你和你的眷属,并一切所有的,都败落了。’
որովհետեւ դեռ հինգ տարի եւս սով է լինելու, որպէսզի չկոտորուէք դու, քո որդիները, եւ չոչնչանայ քո ամբողջ ունեցուածքը:
12 况且你们的眼和我兄弟便雅悯的眼都看见是我亲口对你们说话。
Ահա դուք եւ Բենիամինը ձեր սեփական աչքերով տեսնում էք, որ անձամբ ես եմ խօսում ձեզ հետ»:
13 你们也要将我在埃及一切的荣耀和你们所看见的事都告诉我父亲,又要赶紧地将我父亲搬到我这里来。”
Իմ հօրը պատմեցէ՛ք այն փառքի մասին, որին ես հասել եմ Եգիպտոսում, նաեւ այն մասին, ինչ տեսել էք: Իմ հօրը շտապ բերէ՛ք այստեղ»:
14 于是约瑟伏在他兄弟便雅悯的颈项上哭,便雅悯也在他的颈项上哭。
Եւ նա փաթաթուեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղաւ. Բենիամինն էլ լաց եղաւ նրա պարանոցին փաթաթուած:
15 他又与众弟兄亲嘴,抱着他们哭,随后他弟兄们就和他说话。
Յովսէփը համբուրեց նաեւ իր բոլոր եղբայրներին եւ գրկախառնուած լաց եղաւ: Դրանից յետոյ միայն իր եղբայրները խօսեցին նրա հետ:
16 这风声传到法老的宫里,说:“约瑟的弟兄们来了。”法老和他的臣仆都很喜欢。
Լուրը հասաւ փարաւոնի պալատ. ասացին. «Յովսէփի եղբայրներն են եկել»: Ուրախացան փարաւոնն ու նրա պաշտօնեաները:
17 法老对约瑟说:“你吩咐你的弟兄们说:‘你们要这样行:把驮子抬在牲口上,起身往迦南地去。
Փարաւոնն ասաց Յովսէփին. «Քո եղբայրներին ասա՛՝ «Այսպէ՛ս արէք. լցրէ՛ք ձեր պարկերը, գնացէ՛ք Քանանացիների երկիրը
18 将你们的父亲和你们的眷属都搬到我这里来,我要把埃及地的美物赐给你们,你们也要吃这地肥美的出产。
եւ, վերցնելով ձեր հօրն ու ձեր ունեցուածքը, եկէ՛ք ինձ մօտ: Ես ձեզ կը տամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, եւ դուք կը վայելէք երկրի սերուցքը»:
19 现在我吩咐你们要这样行:从埃及地带着车辆去,把你们的孩子和妻子,并你们的父亲都搬来。
Դու այսպիսի կարգադրութիւն կ՚անես. «Եգիպտացիների երկրից առէ՛ք սայլեր ձեր մանուկների ու կանանց համար եւ ձեր հօրը վերցնելով՝ բերէ՛ք այստեղ:
20 你们眼中不要爱惜你们的家具,因为埃及全地的美物都是你们的。’”
Ձեր աչքերը թող ագահութեամբ չնայեն ձեր ունեցուածքի վրայ, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու»:
21 以色列的儿子们就如此行。约瑟照着法老的吩咐给他们车辆和路上用的食物,
Այդպէս էլ արեցին Իսրայէլի որդիները: Յովսէփը փարաւոն արքայի կարգադրութեան համաձայն՝ նրանց տուեց սայլեր ու ճանապարհի պաշար:
22 又给他们各人一套衣服,惟独给便雅悯三百银子,五套衣服;
Նա բոլորին երկուական պատմուճան տուեց, իսկ Բենիամինին տուեց երեք հարիւր դահեկան եւ հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու:
23 送给他父亲公驴十匹,驮着埃及的美物,母驴十匹,驮着粮食与饼和菜,为他父亲路上用。
Նոյնպէս եւ, հօրը տանելու համար, նա տուեց տասը էշի վրայ բեռնուած Եգիպտոսի բոլոր բարիքներից, պարէնով բեռնաւորուած տասը ջորի, նաեւ՝ հօր համար ճանապարհի պաշար:
24 于是约瑟打发他弟兄们回去,又对他们说:“你们不要在路上相争。”
Նա ճանապարհեց իր եղբայրներին, եւ սրանք գնացին: Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճէք»:
25 他们从埃及上去,来到迦南地、他们的父亲雅各那里,
Նրանք Եգիպտոսից ելան-գնացին Քանանացիների երկիրը, իրենց հօր՝ Յակոբի մօտ:
26 告诉他说:“约瑟还在,并且作埃及全地的宰相。”雅各心里冰凉,因为不信他们。
Պատմեցին նրան եւ ասացին. «Քո որդի Յովսէփը կենդանի է, նա ողջ Եգիպտացիների երկրի իշխանն է»: Յակոբը զարմացաւ, որովհետեւ չէր հաւատում նրանց:
27 他们便将约瑟对他们说的一切话都告诉了他。他们父亲雅各又看见约瑟打发来接他的车辆,心就苏醒了。
Նրանք իրենց հօրը հաղորդեցին այն ամէնը, ինչ ասել էր Յովսէփը: Նրանց հայր Յակոբը, տեսնելով այն սայլերը, որ Յովսէփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, վերակենդանացաւ:
28 以色列说:“罢了!罢了!我的儿子约瑟还在,趁我未死以先,我要去见他一面。”
Իսրայէլն ասաց. «Բաւ է ինձ, որ իրօք տակաւին կենդանի է իմ որդի Յովսէփը: Քանի ողջ եմ, գնամ տեսնեմ նրան»:

< 创世记 45 >