< 创世记 40 >

1 这事以后,埃及王的酒政和膳长得罪了他们的主—埃及王,
Այս դէպքերից յետոյ Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդէպ:
2 法老就恼怒酒政和膳长这二臣,
Բարկացաւ փարաւոնն իր երկու ներքինիների՝ տակառապետի եւ մատակարարի վրայ,
3 把他们下在护卫长府内的监里,就是约瑟被囚的地方。
նրանց բանտ նետեց դահճապետի մօտ, այն բանտը, ուր Յովսէփն էր արգելափակուած:
4 护卫长把他们交给约瑟,约瑟便伺候他们;他们有些日子在监里。
Դահճապետը նրանց յանձնարարեց Յովսէփին. սա սպասարկում էր նրանց: Նրանք որոշ ժամանակ մնացին բանտում:
5 被囚在监之埃及王的酒政和膳长二人同夜各做一梦,各梦都有讲解。
Միեւնոյն գիշերը բանտում երազ տեսան եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը՝ ամէն մէկն իր երազը:
6 到了早晨,约瑟进到他们那里,见他们有愁闷的样子。
Առաւօտեան Յովսէփը մտաւ նրանց մօտ եւ տեսաւ, որ նրանք յուզուած են:
7 他便问法老的二臣,就是与他同囚在他主人府里的,说:“你们今日为什么面带愁容呢?”
Նա հարց տուեց փարաւոնի ներքինիներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Ինչո՞ւ ձեր դէմքերն այսօր մռայլ են»:
8 他们对他说:“我们各人做了一梦,没有人能解。”约瑟说:“解梦不是出于 神吗?请你们将梦告诉我。”
Նրանք պատասխանեցին. «Երազ ենք տեսել, եւ չկայ մէկը, որ կարողանայ մեկնել այն»: Յովսէփն ասաց նրանց. «Չէ՞ որ Աստծու օգնութեամբ հնարաւոր է դրանց մեկնութիւնը: Պատմեցէ՛ք ինձ»:
9 酒政便将他的梦告诉约瑟说:“我梦见在我面前有一棵葡萄树,
Տակառապետը Յովսէփին պատմեց իր երազը եւ ասաց. «Երազում իմ առաջ երեւաց մի որթատունկ:
10 树上有三根枝子,好像发了芽,开了花,上头的葡萄都成熟了。
Որթատունկն ունէր երեք շատ կանաչ ճիւղեր եւ հասունացած խաղողի երեք ողկոյզներ:
11 法老的杯在我手中,我就拿葡萄挤在法老的杯里,将杯递在他手中。”
Փարաւոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարաւոնի բաժակի մէջ եւ բաժակը տալիս էի փարաւոնի ձեռքը»:
12 约瑟对他说:“你所做的梦是这样解:三根枝子就是三天;
Յովսէփն ասաց նրան. «Դրա մեկնութիւնը հետեւեալն է. երեք ճիւղերը երեք օրեր են:
13 三天之内,法老必提你出监,叫你官复原职,你仍要递杯在法老的手中,和先前作他的酒政一样。
Կ՚անցնի երեք օր, փարաւոնը կը յիշի քո նախկին իշխանութիւնը եւ քեզ նոյն տակառապետի պաշտօնին կը նշանակի: Դու փարաւոնի բաժակը կը տաս նրա ձեռքը՝ ըստ քո նախկին իշխանութեան, ինչպէս անում էիր տակառապետ եղած ժամանակ:
14 但你得好处的时候,求你记念我,施恩与我,在法老面前提说我,救我出这监牢。
Իսկ երբ գործդ յաջող ընթանայ, դու յիշի՛ր ինձ, ողորմած եղի՛ր իմ հանդէպ, յիշի՛ր ինձ փարաւոնի առաջ
15 我实在是从希伯来人之地被拐来的;我在这里也没有做过什么,叫他们把我下在监里。”
եւ ինձ ազատի՛ր այս բանտից, որովհետեւ առեւանգելով՝ ինձ բերեցին Եբրայեցիների երկրից. եւ այստեղ ոչինչ չարեցի, բայց ինձ նետեցին այս բանտախուցը»:
16 膳长见梦解得好,就对约瑟说:“我在梦中见我头上顶着三筐白饼;
Երբ մատակարարը տեսաւ, որ նա երազին ուղիղ մեկնութիւն տուեց, ասաց Յովսէփին. «Ես էլ եմ երազ տեսել: Երազիս մէջ գլխիս վրայ ընտիր ալիւրով լի երեք զամբիւղ կար:
17 极上的筐子里有为法老烤的各样食物,有飞鸟来吃我头上筐子里的食物。”
Վերեւի զամբիւղի մէջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարաւոն արքան: Թռչուններն ուտում էին իմ գլխի վրայ գտնուող զամբիւղից»:
18 约瑟说:“你的梦是这样解:三个筐子就是三天;
Յովսէփը, դիմելով նրան, ասաց. «Այս է դրա մեկնութիւնը. երեք զամբիւղները երեք օրեր են:
19 三天之内,法老必斩断你的头,把你挂在木头上,必有飞鸟来吃你身上的肉。”
Երեք օր յետոյ փարաւոնը կը կտրի քո գլուխը, իսկ մարմինդ կը կախի ծառից, եւ երկնքի թռչունները կը յօշոտեն քո մարմինը»:
20 到了第三天,是法老的生日,他为众臣仆设摆筵席,把酒政和膳长提出监来,
Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր: Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար: Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին:
21 使酒政官复原职,他仍旧递杯在法老手中;
Նա տակառապետին վերականգնեց իր պաշտօնում, եւ սա բաժակը տուեց փարաւոնի ձեռքը,
22 但把膳长挂起来,正如约瑟向他们所解的话。
իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպէս մեկնել էր Յովսէփը:
23 酒政却不记念约瑟,竟忘了他。
Տակառապետը, սակայն, չյիշեց Յովսէփին. նա մոռացաւ նրան:

< 创世记 40 >