< 创世记 38 >
1 那时,犹大离开他弟兄下去,到一个亚杜兰人名叫希拉的家里去。
Այդ ժամանակ Յուդան հեռացաւ իր եղբայրներից եւ եկաւ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մօտ:
2 犹大在那里看见一个迦南人名叫书亚的女儿,就娶她为妻,与她同房,
Յուդան այնտեղ տեսաւ քանանացի մի մարդու դստերը, որի անունը Շաւա էր: Նա ամուսնացաւ նրա հետ եւ մտաւ նրա ծոցը:
Սա յղիացաւ, ունեցաւ որդի եւ անունը դրեց Էր:
Շաւան նորից յղիացաւ, ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Օնան:
5 她复又生了儿子,给他起名叫示拉。她生示拉的时候,犹大正在基悉。
Նա մի որդի էլ ունեցաւ եւ նրա անունը դրեց Սելոմ: Շաւան Քասբիում էր, երբ ծնեց նրան:
Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առաւ, որի անունը Թամար էր:
7 犹大的长子珥在耶和华眼中看为恶,耶和华就叫他死了。
Յուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթուաց Տիրոջը, եւ Աստուած առաւ նրա հոգին:
8 犹大对俄南说:“你当与你哥哥的妻子同房,向她尽你为弟的本分,为你哥哥生子立后。”
Յուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբօր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զաւա՛կ պարգեւիր քո եղբօրը»:
9 俄南知道生子不归自己,所以同房的时候便遗在地,免得给他哥哥留后。
Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղբօրը:
10 俄南所做的在耶和华眼中看为恶,耶和华也就叫他死了。
Օնանի արածը Աստծուն դուր չեկաւ, ուստի նրա հոգին էլ առաւ:
11 犹大心里说:“恐怕示拉也死,像他两个哥哥一样”,就对他儿妇她玛说:“你去,在你父亲家里守寡,等我儿子示拉长大。”她玛就回去,住在她父亲家里。
Յուդան ասաց իր հարս Թամարին. «Այրի՛ մնա քո հօր տանը, մինչեւ որ մեծանայ իմ որդի Սելոմը»: Յուդան վախենում էր, որ նա էլ կը մեռնի իր եղբայրների պէս:
12 过了许久,犹大的妻子书亚的女儿死了。犹大得了安慰,就和他朋友亚杜兰人希拉上亭拿去,到他剪羊毛的人那里。
Թամարը գնաց ու ապրեց իր հօր տանը: Շատ օրեր անցան, եւ մեռաւ Յուդայի կին Շաւան: Յուդան սգից դուրս գալուց յետոյ իր ոդողոմացի հովիւ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու:
13 有人告诉她玛说:“你的公公上亭拿剪羊毛去了。”
Այդ մասին իմացաւ նրա հարս Թամարը, որովհետեւ նրան յայտնել էին, թէ՝ «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»:
14 她玛见示拉已经长大,还没有娶她为妻,就脱了她作寡妇的衣裳,用帕子蒙着脸,又遮住身体,坐在亭拿路上的伊拿印城门口。
Թամարն իր վրայից հանեց այրիութեան զգեստները, քող նետեց երեսին, զարդարուեց ու նստեց Ենանի դարպասի մօտ, Թամնա տանող ճանապարհի վրայ, որովհետեւ տեսաւ, որ Սելոմը մեծացել է, բայց Յուդան իրեն կնութեան չի տալիս նրան:
Երբ Յուդան տեսաւ նրան, կարծեց, թէ բոզ է, որովհետեւ նա երեսը ծածկել էր, ուստի ինքը նրան չճանաչեց:
16 犹大就转到她那里去,说:“来吧!让我与你同寝。”他原不知道是他的儿妇。她玛说:“你要与我同寝,把什么给我呢?”
Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»: Նա չգիտէր, որ դա իր հարսն է: Սա ասաց. «Ի՞նչ կը տաս ինձ, եթէ մտնես ծոցս»:
17 犹大说:“我从羊群里取一只山羊羔,打发人送来给你。”她玛说:“在未送以先,你愿意给我一个当头吗?”
Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»: Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»: Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»:
18 他说:“我给你什么当头呢?”她玛说:“你的印、你的带子,和你手里的杖。”犹大就给了她,与她同寝,她就从犹大怀了孕。
Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, մանեակդ եւ այն գաւազանը, որ քո ձեռքին է»: Եւ նա մտաւ նրա ծոցը: Թամարը յղիացաւ նրանից
19 她玛起来走了,除去帕子,仍旧穿上作寡妇的衣裳。
եւ վեր կացաւ գնաց: Նա իր վրայից հանեց քողը եւ հագաւ այրիութեան իր զգեստները:
20 犹大托他朋友亚杜兰人送一只山羊羔去,要从那女人手里取回当头来,却找不着她,
Յուդան իր ոդողոմացի հովուի միջոցով այծի ուլ ուղարկեց, որպէսզի այդ կնոջից յետ ստանայ գրաւը, բայց հովիւը չգտաւ նրան:
21 就问那地方的人说:“伊拿印路旁的妓女在哪里?”他们说:“这里并没有妓女。”
Դիմելով տեղի մարդկանց՝ նա հարցրեց նրանց. «Ու՞ր է այն բոզը, որ Ենանում էր, ճանապարհի վրայ»:
22 他回去见犹大说:“我没有找着她,并且那地方的人说:‘这里没有妓女。’”
Նրանք պատասխանեցին. «Այստեղ ոչ մի բոզ չի եղել»: Վերադառնալով Յուդայի մօտ՝ նա ասաց. «Նրան չգտայ: Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկայ»:
23 犹大说:“我把这山羊羔送去了,你竟找不着她。任凭她拿去吧,免得我们被羞辱。”
Յուդան ասաց. «Գրաւը նրան թող մնայ, միայն թէ ծաղրի առարկայ չդառնանք: Ես ուլը տուել եմ, որ տանես, դու էլ այդ կնոջը չես գտել»:
24 约过了三个月,有人告诉犹大说:“你的儿妇她玛作了妓女,且因行淫有了身孕。”犹大说:“拉出她来,把她烧了!”
Երեք ամիս յետոյ Յուդային յայտնեցին, թէ՝ «Պոռնկացել է քո հարս Թամարը եւ ահա պոռնկանալու պատճառով յղիացել է»: Յուդան ասաց. «Դո՛ւրս հանեցէք նրան, թող ողջ-ողջ այրուի»:
25 她玛被拉出来的时候便打发人去见她公公,对他说:“这些东西是谁的,我就是从谁怀的孕。请你认一认,这印和带子并杖都是谁的?”
Իրեն տանելու ճանապարհին Թամարը գրաւներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես յղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրաւները»: Եւ աւելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, մանեակը եւ գաւազանը»:
26 犹大承认说:“她比我更有义,因为我没有将她给我的儿子示拉。”从此犹大不再与她同寝了。
Յուդան ճանաչեց դրանք ու ասաց. «Նա աւելի արդար է, քան ես, որովհետեւ նրան իմ որդի Սելոմին կնութեան չտուեցի»: Եւ այլեւս չմտաւ նրա ծոցը:
Երբ Թամարը ծննդաբերելու վրայ էր, նրա որովայնում երկու զաւակներ կային:
28 到生产的时候,一个孩子伸出一只手来;收生婆拿红线拴在他手上,说:“这是头生的。”
Ծննդաբերութեան պահին զաւակներից մէկն աւելի շուտ հանեց իր ձեռքը: Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Անդրանիկը սա թող լինի»:
29 随后这孩子把手收回去,他哥哥生出来了;收生婆说:“你为什么抢着来呢?”因此给他起名叫法勒斯。
Երբ սա ձեռքը յետ տարաւ, անմիջապէս դուրս ելաւ նրա եղբայրը: Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ ճեղքեցիր պատնէշը»: Եւ նա նրա անունը դրեց Փարէս:
30 后来,他兄弟那手上有红线的也生出来,就给他起名叫谢拉。
Ապա դուրս ելաւ նրա եղբայրը, որի ձեռքին կարմիր թել էր կապուած, եւ նրա անունը դրեց Զարա: