< 创世记 37 >

1 雅各住在迦南地,就是他父亲寄居的地。
Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը:
2 雅各的记略如下。 约瑟十七岁与他哥哥们一同牧羊。他是个童子,与他父亲的妾辟拉、悉帕的儿子们常在一处。约瑟将他哥哥们的恶行报给他们的父亲。
Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում: Իր հօր կանանց՝ Բալլայի որդիներից եւ Զելփայի որդիներից փոքր էր նա: Որդիներն իրենց հայր Իսրայէլի մօտ վատաբանում էին Յովսէփին,
3 以色列原来爱约瑟过于爱他的众子,因为约瑟是他年老生的;他给约瑟做了一件彩衣。
բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած որդին էր: Նա նրա համար կարել էր տուել ծաղկազարդ մի պատմուճան:
4 约瑟的哥哥们见父亲爱约瑟过于爱他们,就恨约瑟,不与他说和睦的话。
Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ խօսել չէին կարողանում:
5 约瑟做了一梦,告诉他哥哥们,他们就越发恨他。
Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին: Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան:
6 约瑟对他们说:“请听我所做的梦:
Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ տեսած երազը:
7 我们在田里捆禾稼,我的捆起来站着,你们的捆来围着我的捆下拜。”
Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»:
8 他的哥哥们回答说:“难道你真要作我们的王吗?难道你真要管辖我们吗?”他们就因为他的梦和他的话越发恨他。
Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»: Եւ նրանք առաւել եւս ատեցին նրան այդ երազների ու խօսքերի համար:
9 后来他又做了一梦,也告诉他的哥哥们说:“看哪,我又做了一梦,梦见太阳、月亮,与十一个星向我下拜。”
Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին: Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ: Իբրեւ թէ արեգակն ու լուսինը եւ տասնմէկ աստղեր երկրպագում էին ինձ»:
10 约瑟将这梦告诉他父亲和他哥哥们,他父亲就责备他说:“你做的这是什么梦!难道我和你母亲、你弟兄果然要来俯伏在地,向你下拜吗?”
Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»:
11 他哥哥们都嫉妒他,他父亲却把这话存在心里。
Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը:
12 约瑟的哥哥们往示剑去放他们父亲的羊。
Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու:
13 以色列对约瑟说:“你哥哥们不是在示剑放羊吗?你来,我要打发你往他们那里去。”约瑟说:“我在这里。”
Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում: Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»:
14 以色列说:“你去看看你哥哥们平安不平安,群羊平安不平安,就回来报信给我”;于是打发他出希伯 谷,他就往示剑去了。
Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»: Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ ինձ լուր բեր»: Եւ Յակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից:
15 有人遇见他在田野走迷了路,就问他说:“你找什么?”
Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած: Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»:
16 他说:“我找我的哥哥们,求你告诉我,他们在何处放羊。”
Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում: Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»:
17 那人说:“他们已经走了,我听见他们说要往多坍去。”约瑟就去追赶他哥哥们,遇见他们在多坍。
Մարդն ասաց նրան. «Նրանք այստեղից քոչեցին գնացին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»: Յովսէփը գնաց իր եղբայրների ետեւից եւ նրանց գտաւ Դոթայիմում:
18 他们远远地看见他,趁他还没有走到跟前,大家就同谋要害死他,
Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց: Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան:
19 彼此说:“你看!那做梦的来了。
Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր:
20 来吧!我们将他杀了,丢在一个坑里,就说有恶兽把他吃了。我们且看他的梦将来怎么样。”
«Ահա երազատեսը գալիս է: Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»: Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»:
21 吕便听见了,要救他脱离他们的手,说:“我们不可害他的性命”;
Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»:
22 又说:“不可流他的血,可以把他丢在这野地的坑里,不可下手害他。”吕便的意思是要救他脱离他们的手,把他归还他的父亲。
Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ: Ձեռք մի՛ տուէք նրան»: Դա ասում էր, որպէսզի նրան փրկի նրանց ձեռքից եւ հասցնի իր հօրը:
23 约瑟到了他哥哥们那里,他们就剥了他的外衣,就是他穿的那件彩衣,
Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը
24 把他丢在坑里;那坑是空的,里头没有水。
եւ նրան նետեցին հորի մէջ: Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար:
25 他们坐下吃饭,举目观看,见有一伙米甸 的以实玛利人从基列来,用骆驼驮着香料、乳香、没药,要带下埃及去。
Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս:
26 犹大对众弟兄说:“我们杀我们的兄弟,藏了他的血有什么益处呢?
Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը:
27 我们不如将他卖给以实玛利人,不可下手害他;因为他是我们的兄弟,我们的骨肉。”众弟兄就听从了他。
Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս ու արիւնից»: Եւ իր եղբայրները լսեցին նրան:
28 有些米甸的商人从那里经过,哥哥们就把约瑟从坑里拉上来,讲定二十舍客勒银子,把约瑟卖给以实玛利人。他们就把约瑟带到埃及去了。
Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին:
29 吕便回到坑边,见约瑟不在坑里,就撕裂衣服,
Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս: Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ:
30 回到兄弟们那里,说:“童子没有了。我往哪里去才好呢?”
Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»:
31 他们宰了一只公山羊,把约瑟的那件彩衣染了血,
Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,
32 打发人送到他们的父亲那里,说:“我们捡了这个;请认一认是你儿子的外衣不是?”
ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»:
33 他认得,就说:“这是我儿子的外衣。有恶兽把他吃了,约瑟被撕碎了!撕碎了!”
Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»:
34 雅各便撕裂衣服,腰间围上麻布,为他儿子悲哀了多日。
Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար:
35 他的儿女都起来安慰他,他却不肯受安慰,说:“我必悲哀着下阴间,到我儿子那里。”约瑟的父亲就为他哀哭。 (Sheol h7585)
Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»: Եւ հայրը ողբաց նրան: (Sheol h7585)
36 米甸人带约瑟到埃及,把他卖给法老的内臣—护卫长波提乏。
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին:

< 创世记 37 >