< 出埃及记 9 >

1 耶和华吩咐摩西说:“你进去见法老,对他说:‘耶和华—希伯来人的 神这样说:容我的百姓去,好事奉我。
Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ:
2 你若不肯容他们去,仍旧强留他们,
Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան,
3 耶和华的手加在你田间的牲畜上,就是在马、驴、骆驼、牛群、羊群上,必有重重的瘟疫。
Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի:
4 耶和华要分别以色列的牲畜和埃及的牲畜,凡属以色列人的,一样都不死。’”
Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի»:
5 耶和华就定了时候,说:“明天耶和华必在此地行这事。”
Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»:
6 第二天,耶和华就行这事。埃及的牲畜几乎都死了,只是以色列人的牲畜,一个都没有死。
Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ:
7 法老打发人去看,谁知以色列人的牲畜连一个都没有死。法老的心却是固执,不容百姓去。
Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց:
8 耶和华吩咐摩西、亚伦说:“你们取几捧炉灰,摩西要在法老面前向天扬起来。
Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք:
9 这灰要在埃及全地变作尘土,在人身上和牲畜身上成了起泡的疮。”
Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»:
10 摩西、亚伦取了炉灰,站在法老面前。摩西向天扬起来,就在人身上和牲畜身上成了起泡的疮。
Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք: Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան:
11 行法术的在摩西面前站立不住,因为在他们身上和一切埃及人身上都有这疮。
Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ:
12 耶和华使法老的心刚硬,不听他们,正如耶和华对摩西所说的。
Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց:
13 耶和华对摩西说:“你清早起来,站在法老面前,对他说:‘耶和华—希伯来人的 神这样说:容我的百姓去,好事奉我。
Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ,
14 因为这一次我要叫一切的灾殃临到你和你臣仆并你百姓的身上,叫你知道在普天下没有像我的。
այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ:
15 我若伸手用瘟疫攻击你和你的百姓,你早就从地上除灭了。
Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից:
16 其实,我叫你存立,是特要向你显我的大能,并要使我的名传遍天下。
Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում,
17 你还向我的百姓自高,不容他们去吗?
բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան:
18 到明天约在这时候,我必叫重大的冰雹降下,自从埃及开国以来,没有这样的冰雹。
Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր:
19 现在你要打发人把你的牲畜和你田间一切所有的催进来;凡在田间不收回家的,无论是人是牲畜,冰雹必降在他们身上,他们就必死。’”
Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»:
20 法老的臣仆中,惧怕耶和华这话的,便叫他的奴仆和牲畜跑进家来。
Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ,
21 但那不把耶和华这话放在心上的,就将他的奴仆和牲畜留在田里。
իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները:
22 耶和华对摩西说:“你向天伸杖,使埃及遍地的人身上和牲畜身上,并田间各样菜蔬上,都有冰雹。”
Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»:
23 摩西向天伸杖,耶和华就打雷下雹,有火闪到地上;耶和华下雹在埃及地上。
Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ:
24 那时,雹与火搀杂,甚是厉害,自从埃及成国以来,遍地没有这样的。
Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր:
25 在埃及遍地,雹击打了田间所有的人和牲畜,并一切的菜蔬,又打坏田间一切的树木。
Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը:
26 惟独以色列人所住的歌珊地没有冰雹。
Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց:
27 法老打发人召摩西、亚伦来,对他们说:“这一次我犯了罪了。耶和华是公义的;我和我的百姓是邪恶的。
Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք:
28 这雷轰和冰雹已经够了。请你们求耶和华,我就容你们去,不再留住你们。”
Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց: Ես ձեզ կ՚արձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»:
29 摩西对他说:“我一出城,就要向耶和华举手祷告;雷必止住,也不再有冰雹,叫你知道全地都是属耶和华的。
Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում:
30 至于你和你的臣仆,我知道你们还是不惧怕耶和华 神。”(
Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»:
31 那时,麻和大麦被雹击打;因为大麦已经吐穗,麻也开了花。
Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած,
32 只是小麦和粗麦没有被击打,因为还没有长成。)
իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած:
33 摩西离了法老出城,向耶和华举手祷告;雷和雹就止住,雨也不再浇在地上了。
Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ:
34 法老见雨和雹与雷止住,就越发犯罪;他和他的臣仆都硬着心。
Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը:
35 法老的心刚硬,不容以色列人去,正如耶和华借着摩西所说的。
Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով:

< 出埃及记 9 >