< 出埃及记 7 >

1 耶和华对摩西说:“我使你在法老面前代替 神,你的哥哥亚伦是替你说话的。
Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն:
2 凡我所吩咐你的,你都要说。你的哥哥亚伦要对法老说,容以色列人出他的地。
Դու Ահարոնին կը յայտնես այն ամէնը, ինչ կը պատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա իսրայէլացիներին արձակի իր երկրից:
3 我要使法老的心刚硬,也要在埃及地多行神迹奇事。
Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում,
4 但法老必不听你们;我要伸手重重地刑罚埃及,将我的军队以色列民从埃及地领出来。
փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կը դնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների երկրից կը հանեմ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին:
5 我伸手攻击埃及,将以色列人从他们中间领出来的时候,埃及人就要知道我是耶和华。”
Եւ եգիպտացիները կ՚իմանան, որ ե՛ս եմ Տէրը: Ես իմ ձեռքը կը մեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կը հանեմ նրանց միջից»:
6 摩西、亚伦这样行;耶和华怎样吩咐他们,他们就照样行了。
Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին:
7 摩西、亚伦与法老说话的时候,摩西八十岁,亚伦八十三岁。
Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ:
8 耶和华晓谕摩西、亚伦说:
Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց.
9 “法老若对你们说:‘你们行件奇事吧!’你就吩咐亚伦说:‘把杖丢在法老面前,使杖变作蛇。’”
«Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կ՚ասես. «Ա՛ռ քո գաւազանը, այն գետին գցի՛ր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կը դառնայ»:
10 摩西、亚伦进去见法老,就照耶和华所吩咐的行。亚伦把杖丢在法老和臣仆面前,杖就变作蛇。
Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը: Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ:
11 于是法老召了博士和术士来;他们是埃及行法术的,也用邪术照样而行。
Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին: Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ:
12 他们各人丢下自己的杖,杖就变作蛇;但亚伦的杖吞了他们的杖。
Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները:
13 法老心里刚硬,不肯听从摩西、亚伦,正如耶和华所说的。
Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը:
14 耶和华对摩西说:“法老心里固执,不肯容百姓去。
Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին:
15 明日早晨,他出来往水边去,你要往河边迎接他,手里要拿着那变过蛇的杖,
Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ: Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ:
16 对他说:‘耶和华—希伯来人的 神打发我来见你,说:容我的百姓去,好在旷野事奉我。到如今你还是不听。
Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում: Մինչեւ հիմա ինձ չլսեցիր»:
17 耶和华这样说:我要用我手里的杖击打河中的水,水就变作血;因此,你必知道我是耶和华。
Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը վերածուի արեան:
18 河里的鱼必死,河也要腥臭,埃及人就要厌恶吃这河里的水。’”
Գետի մէջ եղած ձկները կը սատկեն, գետը կը նեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել»:
19 耶和华晓谕摩西说:“你对亚伦说:‘把你的杖伸在埃及所有的水以上,就是在他们的江、河、池、塘以上,叫水都变作血。在埃及遍地,无论在木器中,石器中,都必有血。’”
Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կը վերածուի արեան: Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանն»րի մէջ »ղած ջուրը»:
20 摩西、亚伦就照耶和华所吩咐的行。亚伦在法老和臣仆眼前举杖击打河里的水,河里的水都变作血了。
Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը վեր բարձրացնելով իր գաւազանը՝ հարուածեց գետի ջրին եւ գետի բոլոր ջրերը վերածեց արեան:
21 河里的鱼死了,河也腥臭了,埃及人就不能吃这河里的水;埃及遍地都有了血。
Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել: Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր:
22 埃及行法术的,也用邪术照样而行。法老心里刚硬,不肯听摩西、亚伦,正如耶和华所说的。
Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը: Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա չլսեց նրանց:
23 法老转身进宫,也不把这事放在心上。
Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը: Այս դէպքը չէր ազդել նրա վրայ:
24 埃及人都在河的两边挖地,要得水喝,因为他们不能喝这河里的水。
Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր խմել:
25 耶和华击打河以后满了七天。
Եօթը օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին:

< 出埃及记 7 >