< 出埃及记 38 >
1 他用皂荚木做燔祭坛,是四方的,长五肘,宽五肘,高三肘,
Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը:
2 在坛的四拐角上做四个角,与坛接连一块,用铜把坛包裹。
Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին: Նա դրանք պատեց պղնձով:
3 他做坛上的盆、铲子、盘子、肉锸子、火鼎;这一切器具都是用铜做的。
Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները: Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից:
4 又为坛做一个铜网,安在坛四面的围腰板以下,从下达到坛的半腰。
Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը:
Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ:
Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով:
7 把杠穿在坛两旁的环子内,用以抬坛,并用板做坛;坛是空的。
Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն: Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով:
8 他用铜做洗濯盆和盆座,是用会幕门前伺候的妇人之镜子做的。
Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել:
9 他做帐幕的院子。院子的南面用捻的细麻做帷子,宽一百肘。
Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ:
10 帷子的柱子二十根,带卯的铜座二十个;柱子上的钩子和杆子都是用银子做的。
Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
11 北面也有帷子,宽一百肘。帷子的柱子二十根,带卯的铜座二十个;柱子上的钩子和杆子都是用银子做的。
Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
12 院子的西面有帷子,宽五十肘。帷子的柱子十根,带卯的座十个;柱子的钩子和杆子都是用银子做的。
Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր,
14 门这边的帷子十五肘,那边也是一样。帷子的柱子三根,带卯的座三个。在门的左右各有帷子十五肘,帷子的柱子三根,带卯的座三个。
յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ:
Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ:
Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին:
17 柱子带卯的座是铜的,柱子上的钩子和杆子是银的,柱顶是用银子包的。院子一切的柱子都是用银杆连络的。
Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ:
18 院子的门帘是以绣花的手工,用蓝色、紫色、朱红色线,和捻的细麻织的,宽二十肘,高五肘,与院子的帷子相配。
Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը:
19 帷子的柱子四根,带卯的铜座四个;柱子上的钩子和杆子是银的;柱顶是用银子包的。
Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ: Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ:
Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին:
21 这是法柜的帐幕中利未人所用物件的总数,是照摩西的吩咐,经祭司亚伦的儿子以他玛的手数点的。
Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն:
22 凡耶和华所吩咐摩西的都是犹大支派户珥的孙子、乌利的儿子比撒列做的。
Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին:
23 与他同工的有但支派中亚希撒抹的儿子亚何利亚伯;他是雕刻匠,又是巧匠,又能用蓝色、紫色、朱红色线,和细麻绣花。
Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ:
24 为圣所一切工作使用所献的金子,按圣所的平,有二十九他连得并七百三十舍客勒。
Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի:
25 会中被数的人所出的银子,按圣所的平,有一百他连得并一千七百七十五舍客勒。
Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ: Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վ»ց հարիւր »ր»ք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին:
26 凡过去归那些被数之人的,从二十岁以外,有六十万零三千五百五十人。按圣所的平,每人出银半舍客勒,就是一比加。
Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար.
27 用那一百他连得银子铸造圣所带卯的座和幔子柱子带卯的座;一百他连得共一百带卯的座,每带卯的座用一他连得。
հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար:
28 用那一千七百七十五舍客勒银子做柱子上的钩子,包裹柱顶并柱子上的杆子。
Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին:
Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր:
30 用这铜做会幕门带卯的座和铜坛,并坛上的铜网和坛的一切器具,
Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները,
31 并院子四围带卯的座和院门带卯的座,与帐幕一切的橛子和院子四围所有的橛子。
խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը: