< 出埃及记 36 >
1 “比撒列和亚何利亚伯,并一切心里有智慧的,就是蒙耶和华赐智慧聪明、叫他知道做圣所各样使用之工的,都要照耶和华所吩咐的做工。”
Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը:
2 凡耶和华赐他心里有智慧、而且受感前来做这工的,摩西把他们和比撒列并亚何利亚伯一同召来。
Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը:
3 这些人就从摩西收了以色列人为做圣所并圣所使用之工所拿来的礼物。百姓每早晨还把甘心献的礼物拿来。
Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար: Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները:
Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը:
5 来对摩西说:“百姓为耶和华吩咐使用之工所拿来的,富富有余。”
Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը կատարելու համար»:
6 摩西传命,他们就在全营中宣告说:“无论男女,不必再为圣所拿什么礼物来。”这样才拦住百姓不再拿礼物来。
Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»: Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել:
7 因为他们所有的材料够做一切当做的物,而且有余。
Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը: Եւ մարդիկ դադարեցին բերելուց:
8 他们中间,凡心里有智慧做工的,用十幅幔子做帐幕。这幔子是比撒列用捻的细麻和蓝色、紫色、朱红色线制造的,并用巧匠的手工绣上基路伯。
Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով:
Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր:
10 他使这五幅幔子幅幅相连,又使那五幅幔子幅幅相连;
Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին:
11 在这相连的幔子末幅边上做蓝色的钮扣,在那相连的幔子末幅边上也照样做;
Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում:
12 在这相连的幔子上做五十个钮扣,在那相连的幔子上也做五十个钮扣,都是两两相对;
Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ:
13 又做五十个金钩,使幔子相连。这才成了一个帐幕。
Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան:
14 他用山羊毛织十一幅幔子,作为帐幕以上的罩棚。
Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք:
15 每幅幔子长三十肘,宽四肘;十一幅幔子都是一样的尺寸。
Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր:
16 他把五幅幔子连成一幅,又把六幅幔子连成一幅;
Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին:
17 在这相连的幔子末幅边上做五十个钮扣,在那相连的幔子末幅边上也做五十个钮扣;
Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին:
Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ:
19 并用染红的公羊皮做罩棚的盖,再用海狗皮做一层罩棚上的顶盖。
Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից:
Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով:
Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն:
Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը:
Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ.
24 在这二十块板底下又做四十个带卯的银座:两卯接这块板上的两榫,两卯接那块板上的两榫。
մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ:
Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ
26 和带卯的银座四十个:这板底下有两卯,那板底下也有两卯。
եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ:
Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ
եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից:
29 板的下半截是双的,上半截是整的,直到第一个环子;在帐幕的两个拐角上都是这样做。
Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը:
30 有八块板和十六个带卯的银座,每块板底下有两卯。
Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար:
Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար,
32 为帐幕那面的板做五闩,又为帐幕后面的板做五闩,
հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար:
Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար:
34 用金子将板包裹,又做板上的金环套闩;闩也用金子包裹。
Երկու մոյթերը պատեց ոսկով: Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը: Նիգերը պատեց ոսկով:
35 他用蓝色、紫色、朱红色线,和捻的细麻织幔子,以巧匠的手工绣上基路伯。
Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով
36 为幔子做四根皂荚木柱子,用金包裹,柱子上有金钩,又为柱子铸了四个带卯的银座。
եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից:
37 拿蓝色、紫色、朱红色线,和捻的细麻,用绣花的手工织帐幕的门帘;
Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ:
38 又为帘子做五根柱子和柱子上的钩子,用金子把柱顶和柱子上的杆子包裹。柱子有五个带卯的座,是铜的。
Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով: Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին: