< 出埃及记 20 >

1 神吩咐这一切的话说:
Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով.
2 “我是耶和华—你的 神,曾将你从埃及地为奴之家领出来。
«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:
3 “除了我以外,你不可有别的神。
Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար:
4 “不可为自己雕刻偶像,也不可做什么形象仿佛上天、下地,和地底下、水中的百物。
Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
5 不可跪拜那些像,也不可事奉它,因为我耶和华—你的 神是忌邪的 神。恨我的,我必追讨他的罪,自父及子,直到三四代;
Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին,
6 爱我、守我诫命的,我必向他们发慈爱,直到千代。
իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ:
7 “不可妄称耶和华—你 神的名;因为妄称耶和华名的,耶和华必不以他为无罪。
Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
8 “当记念安息日,守为圣日。
Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:
9 六日要劳碌做你一切的工,
Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը:
10 但第七日是向耶和华—你 神当守的安息日。这一日你和你的儿女、仆婢、牲畜,并你城里寄居的客旅,无论何工都不可做;
Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,
11 因为六日之内,耶和华造天、地、海,和其中的万物,第七日便安息,所以耶和华赐福与安息日,定为圣日。
որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց:
12 “当孝敬父母,使你的日子在耶和华—你 神所赐你的地上得以长久。
Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:
13 “不可杀人。
Մի՛ սպանիր:
14 “不可奸淫。
Մի՛ շնացիր:
15 “不可偷盗。
Մի՛ գողացիր:
16 “不可作假见证陷害人。
Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր:
17 “不可贪恋人的房屋;也不可贪恋人的妻子、仆婢、牛驴,并他一切所有的。”
Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»:
18 众百姓见雷轰、闪电、角声、山上冒烟,就都发颤,远远地站立,
Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը: Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու:
19 对摩西说:“求你和我们说话,我们必听;不要 神和我们说话,恐怕我们死亡。”
Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք: Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել:
20 摩西对百姓说:“不要惧怕;因为 神降临是要试验你们,叫你们时常敬畏他,不致犯罪。”
Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»:
21 于是百姓远远地站立;摩西就挨近 神所在的幽暗之中。
Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած:
22 耶和华对摩西说:“你要向以色列人这样说:‘你们自己看见我从天上和你们说话了。
Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ:
23 你们不可做什么神像与我相配,不可为自己做金银的神像。
Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք:
24 你要为我筑土坛,在上面以牛羊献为燔祭和平安祭。凡记下我名的地方,我必到那里赐福给你。
Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները: Ես կը գամ քեզ մօտ ու կ՚օրհնեմ քեզ:
25 你若为我筑一座石坛,不可用凿成的石头,因你在上头一动家具,就把坛污秽了。
Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կը լինի:
26 你上我的坛,不可用台阶,免得露出你的下体来。’”
Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»:

< 出埃及记 20 >