< 創世記 44 >

1 然後若瑟吩咐自己的管家說:「將糧食裝滿這些人的布袋,他們能帶多少,就裝多少;將每人的銀錢仍放在他的布袋口處,
Յովսէփն իր պալատի կառավարչին հրաման տուեց եւ ասաց. «Այդ մարդկանց պարկերը լցրէ՛ք պարէնով այնքան, որքան կարող են տանել, եւ իւրաքանչիւրի արծաթը դրէ՛ք իր պարկի բերանին:
2 再將我的銀杯和內最年幼購糧的銀錢,一併放在他的布袋口處。」管家就照若瑟吩咐的話做了。
Իմ արծաթէ սկիհը դրէ՛ք կրտսեր եղբօր պարկի մէջ: Այնտեղ դրէ՛ք նաեւ նրա ցորենի գինը»: Եւ արուեց ըստ Յովսէփի ասածի:
3 清早天一發亮,就遣送這些人帶著他們的驢走了。
Առաւօտեան թոյլ տուեցին, որ նրանք գնան իրենց էշերով:
4 他們出了城,還不很遠,若瑟就對他的管家說:「你起身去追趕那些人,追上他們,就對他們說:你們為什麼以惡報善﹖
Երբ նրանք քաղաքից դուրս ելան, բայց դեռ հեռու չէին գնացել, Յովսէփն ասաց իր պալատի կառավարիչին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ էք լաւութեան դիմաց վատութիւն անում:
5 為什麼偷去我的銀杯﹖這杯是我主人為飲酒占卜用的啊! 你們作的實在不對! 」
Ինչո՞ւ գողացաք արծաթէ սկիհը: Չէ՞ որ դրանով էր խմում իմ տէրը եւ դրանով էր գուշակութիւն անում: Արդ, ձեր արածը չար գործ է»:
6 管家追上他們,就對他們說了這些話。
Երբ նա հասաւ նրանց, այդպէս էլ ասաց:
7 他們回答說:「我主怎麼說些這樣的話﹖你的僕人們決不敢做這樣的事!
Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տէրը այդպիսի բաներ ասում: Քա՛ւ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն:
8 你看! 我們在布袋口所發現的銀錢,還從客納罕地帶回來給了你,我們怎能偷你主人家的金銀呢﹖
Եթէ մեր պարկերում գտնուած արծաթը Քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք:
9 在你僕人中,不論在誰那裏搜出來,誰就該死,並且我們都該作我主的奴隸。」
Արդ, քո ծառաներից ում մօտ որ գտնուի սկիհը, թող մահուան դատապարտուի, իսկ մենք՝ մնացածներս, լինենք մեր տիրոջ ստրուկները»:
10 管家答說:「也好,就照你們的話做;只是在誰那裏搜出來,誰該作我的奴隸;你們其餘的人可自由離去。」
Նա ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիք. ում մօտ որ գտնուի սկիհը, թող նա դառնայ իմ ստրուկը, իսկ մնացածներդ համարուէք անպարտ»:
11 於是他們各人急忙將自己的布袋卸下,放在地上,各人打開自己的布袋。
Եւ նրանցից իւրաքանչիւրն շտապ իջեցնելով իր բեռը՝ բացեց իր պարկը:
12 管家便一一搜查,從年長的開始,到年幼的為止;結果那杯在本雅明的布袋裏搜了出來。
Կառավարիչը, աւագից սկսած մինչեւ կրտսերը, խուզարկեց եւ սկիհը գտաւ Բենիամինի պարկի մէջ:
13 他們遂撕裂了自己的衣服,各人又使驢馱上重載,回城裏去了。
Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, եւ իւրաքանչիւրն իր բեռը բարձելով իր էշի վրայ՝ վերադարձաւ քաղաք:
14 猶大和他的兄弟們進了若瑟的家,若瑟還在那裏,他們就在他面前俯伏在地。
Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին:
15 若瑟對他們說:「你們作的是什麼事﹖難道你們不知道像我這樣的人會占卜嗎﹖」
Յովսէփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թէ չգիտէք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողութիւն ունի»:
16 猶大答說:「我們對我主還能說什麼﹖還有什麼話可說﹖我們如何能表白自己﹖天主已查出了你僕人們的罪惡。我們和在他手裏搜出杯來的,都應作我主的奴隸。」
Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք: Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»:
17 若瑟答說:「我決不這樣做;在誰手裏搜出杯來,誰就該作我的奴隸;至於你們,都可平安上去,回到你們父親那裏。」
Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի: Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք ողջ ու անվնաս գնացէ՛ք ձեր հօր մօտ»:
18 猶大近前對若瑟說:「我主,請原諒,容你僕人向我主進一言,請不要對你僕人動怒,因為你原與法郎無異。
Յուդան, մօտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տէ՛ր, թո՛յլ տուր, որ քո ծառան մի բան ասի քո առաջ: Մի՛ բարկացիր քո ծառայի վրայ, որովհետեւ փարաւոնից յետոյ դո՛ւ ես:
19 我主以前曾問僕人們說:你們還有父親或兄弟嗎﹖
Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»:
20 我們曾回答我主說:還有老父和他老年生的幼兒;他的哥哥死了,他母親只剩下了他一個;為此父親非常疼愛他。
Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»:
21 你就對你僕人們說:將他帶到我這裏來,我要親眼看看他。
Դու քո ծառաներին ասացիր. «Նրան բերէ՛ք ինձ մօտ, եւ ես կը հոգամ նրա մասին«:
22 我們即對我主說:孩子是不能離開他父親的;如果離開了,他父親必會死去。
Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող բաժանուել իր հօրից, որովհետեւ եթէ բաժանուի իր հօրից, հայրը կը մեռնի»:
23 你對你僕人們說:如果你們的小弟弟不同你們一起下來,你們休想再見我的面。
Դու ասացիր քո ծառաներին. «Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակուէք երեւալ իմ աչքին»:
24 我們一上到你僕人,我父親那裏,就將我主的話告訴了他。
Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հօր մօտ եւ յայտնեցինք նրան մեր տիրոջ խօսքերը,
25 後來我們的父親說:你們再去給我們買點糧食來。
մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»:
26 我們答說:我們不能下去;除非我們的小弟弟同我們一起,我們才下去;因為我們的小弟弟不同我們在一起,我們不能見那人的面。
Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ իջնել, եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի: Մենք միայն այդ պայմանով կ՚իջնենք: Եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»:
27 你的僕人,我的父親就對我們說:你們知道,我的妻子給我只生了兩個兒子:
Քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ կին Ռաքէլն ինձ համար երկու որդի ծնեց:
28 其中一個離開我出去,我猜想,他是被猛獸撕裂了,到現在,再沒有見到他。
Մէկը տնից հեռացաւ, եւ դուք ասացիք, թէ նա գազանի բաժին դարձաւ: Նրան այլեւս չեմ տեսել մինչեւ հիմա:
29 如今你們連這一個也要由我面前帶走;倘若他遇到什麼不幸,你們就要使我這白髮老人在悲痛中下到陰府了! (Sheol h7585)
Արդ, եթէ սրան էլ տանէք իմ մօտից, եւ ճանապարհին նա հիւանդանայ, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»: (Sheol h7585)
30 現在,如我回到你僕人,我父親那裏,孩童沒有與我們在一起,--他原與這孩童相依為命,--
Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից:
31 他一見孩童沒有與我們在一起,就必死無疑;那你的僕人們就要使你的僕人,我們的父親帶著白髮在憂苦中下入陰府了。 (Sheol h7585)
Այնպէս որ, եթէ նա այդ երեխային մեզ հետ չտեսնի, կը մեռնի, եւ մենք՝ քո ծառաները, քո ծառային՝ մեր հօրը, ծեր հասակում խոցուած սրտով գերեզման կ՚իջեցնենք: (Sheol h7585)
32 況且你的僕人曾在我父面前為孩童擔保說:如果我不將他帶回來交給你,我終生在我父前負罪。
Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ: Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»:
33 現在請讓你的僕人留下,代替孩童給我主為奴,讓孩童跟他哥哥們回去。
Արդ, այս մանկան փոխարէն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնայ իր եղբայրների հետ:
34 如果孩童不與我在一起,我怎能上去見我父親﹖我怕看見我父親遭到不幸! 」
Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»:

< 創世記 44 >