< 創世記 19 >
1 黃昏時,那兩位使者來到了索多瑪,羅特正坐在索多瑪城門口,他一看見他們,就起身前去迎接,俯伏在地,
Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց.
2 說:「請二位先生下到你們僕人家中住一夜,洗洗你們的腳;明天早起,再趕你們的路。」他們答說:「不,我們願在街上過宿。」
«Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»:
3 但因羅特極力邀請,他們才轉身跟著進了他的家。羅特為他們備辦了宴席,烤了無酵餅;他們就吃了。
Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը: Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան:
4 他們尚未就寢,閤城的人即索多瑪男人,不論年輕年老的,沒有例外,全都來圍住他的家,
Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը,
5 向羅特喊說:「今晚來到你這裏的那兩個男人在那裏﹖給我們領出來,叫我們好認識他們。」
Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»:
Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից:
Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը:
8 看,我有兩個女兒,尚未認識過男人,容我領出她們來,任憑你們對待她們;只是這兩個男人,既然來到舍下,請你們不要對他們行事。」
Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել: Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ»:
9 他們反說:「滾開! 」繼而說:「來這裏的這個外方人,居然做起判官來! 現在我們待你比他們還要厲害。」他們遂用力向羅特衝去,一齊向前要打破那門。
Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց: Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել: Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը:
10 那兩個人卻伸出手來,將羅特拉進屋內,關上了門;
Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին,
11 又使那些在屋門口的男人,無論大小都迷了眼,找不著門口。
դռան մօտ գտնուող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը կուրացրին, եւ սրանք յոգնեցին դուռը փնտռելուց:
12 那兩個人對羅特說:「你這裏還有什麼人﹖帶你的女婿、兒女,以及城中你所有的人,離開這地方,
Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս: Հանի՛ր նրանց այս վայրից,
13 因為我們要毀滅這地方;由於在上主面前控告他們的聲音實在大,所以上主派遣我們來毀滅這地方。」
որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»:
14 羅特遂出去,告訴要娶他女兒的兩個女婿說:「起來,離開這地方,因為上主要毀滅這城! 」但他的兩個女婿卻以為他在開玩笑。
Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում:
15 天一亮,兩位使者就催促羅特說:「起來,快領你的妻子和你這裏的兩個女兒逃走,免得你因這城的罪惡同遭滅亡。」
Երբ լոյսը բացուեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Ա՛ռ քո կնոջը, երկու դուստրերիդ եւ հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրէնութեան մէջ»:
16 羅特仍遲延不走;但因為上主憐恤他,那兩個人就拉著他的手,他妻子的和他兩個女兒的手領出城外。
Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին:
17 二人領他們到城外,其中一個說:「快快逃命,不要往後看,也不要在平原任何地方站住;該逃往山中,免得同遭滅亡。」
Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»:
Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր,
19 你僕人既蒙你垂愛,又蒙你大顯仁慈,得以保全我的性命;但是現在我不能逃往山中,怕遇見災禍死去。
թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ:
20 看這座城很近,容我逃往那裏,那只是一座小城;請容我逃往那裏;那不只是一座小城嗎﹖在那裏我可保全性命。」
Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»:
21 其中一個對他說:「好罷! 連在這事上我也顧全你的臉面,我必不消滅你提及的這座城。
Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր:
22 你趕快逃往那裏,因為你不到那裏,我不能行事。」為此那城稱為左哈爾。
Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր:
Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր:
24 上主遂使硫磺和火,從天上上主那裏,降於索多瑪和哈摩辣,
Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ,
25 毀滅了這幾座城市和整個平原,以及城中所有的居民和地上的草木。
կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը:
Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան:
27 亞巴郎清晨起來,到了以前他立在上主面前的地方,
Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ,
28 向索多瑪和哈摩辣,以及整個平原一帶眺望,看見那地煙火上騰,也如燒窯一般。
նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս:
29 當天主毀滅平原諸城,消滅羅特所住的城市時,想起了亞巴郎,由滅亡中救了羅特。
Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել:
30 羅特因為怕住在左哈爾,便與他的兩個女兒離開左哈爾,上了山住在那裏;他和兩個女兒同住在一個山洞裏。
Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում:
31 長女對幼女說:「我們的父親已經老了,地上又沒有男人依照世界上的禮俗來與我們親近。
Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է:
32 來讓我們用酒將父親灌醉,與他同睡:這樣我們可由父親傳生後代﹖」
Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»:
33 那天夜裏,她們就用酒將父親灌醉;長女遂進去與父親同睡;女兒幾時臥下,幾時起來,他都不知道。
Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր: Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը:
34 第二天,長女對幼女說:「看,昨夜我與父親同睡了,今夜我們再用酒灌醉他,你好進去與他同睡,由我們的父親傳生後代。」
Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ: Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»:
35 那天夜裏,她們又用酒將父親灌醉,幼女遂進去與他同睡;女兒幾時臥下,幾時起來,他都不知道。
Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ: Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը:
Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից:
37 長女生了一個兒子,給他起名叫摩阿布,是現今摩阿人的始祖。
Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»: Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր:
38 幼女也生了一個兒子,給他起名叫本阿米,是現今阿孟子民的始祖。
Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»: Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր: