< 創世記 11 >

1 當時全世界只有一種語言和一樣的話。
Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:
2 當人們由東方遷移的時候,在史納爾地方找到了一塊平原,就在那裏住下了。
Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:
3 他們彼此說:「來,我們做磚,用火燒透。」他們遂拿磚當石,拿瀝青代灰泥。
Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:
4 然後彼此說:「來,讓我們建造一城一塔,塔頂摩天,好給我們作記念,免得我們在全地面上分散了! 」
Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:
5 上主遂下來,要看看世人所造的城和塔。
Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:
6 上主說:「看,他們都是一個民族,都說一樣的語言。他們如今就開始做這事;以後他們所想做的,就沒有不成功的了。
Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:
7 來,我們下去,混亂他們的語言,使他們彼此語言不通。」
Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
8 於是上主將他們分散到全地面,他們遂停止建造那城。
Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
9 為此人稱那地為「巴貝耳,」因為上主在那裏混亂了全地的語言,且從那裏將他們分散到全地面。
Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:
10 以下是閃的後裔:洪水後兩年,閃正一百歲,生了阿帕革沙得;
Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:
11 生阿帕革沙得後,閃還活了五百年,也生了其他的兒女。
Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
12 阿帕革沙得三十五歲時,生了舍拉;
Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:
13 生舍拉後,阿帕革沙得還活了四百零三年,也生了其他的兒女。
Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
14 舍拉三十歲時,生了厄貝爾;
Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:
15 生厄貝爾後,舍拉還活了四百零三年,也生了其他的兒女。
Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
16 厄貝爾三十四歲時生了培肋格;
Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:
17 生培肋格後,厄貝爾還活了四百三十年,也生了其他的兒女。
Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
18 培肋格三十歲時,生了勒伍;
Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:
19 生勒伍後,培肋格還活了二百零九年,也生了其他的兒女。
Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
20 勒伍三十二歲時,生了色魯格;
Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:
21 生色魯格後,勒伍還活了二百零七年,也生了其他的兒女。
Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
22 色魯格三十歲時,生了納曷爾;
Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:
23 生納曷爾後,色魯格還活了二百年,也生了其他的兒女。
Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
24 納曷爾活到二十九歲時,生特辣黑;
Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:
25 生特辣黑後,納曷爾還活了一百一十九年,也生了其他的兒女。
Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
26 特辣黑七十歲時,生了亞巴郎、納曷爾和哈郎。
Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:
27 以下是特辣黑的後裔:特辣黑生了亞巴郎、納曷爾和哈郎;哈郎生了羅特。
Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:
28 哈郎在他的出生地,加色丁人的烏爾,死在他父親特辣黑面前。
Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:
29 亞巴郎和納曷爾都娶了妻子:亞巴郎的妻子名叫撒辣依;納曷爾的妻子名叫米耳加,她是哈郎的女兒;哈郎是米耳加和依色加的父親。
Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:
30 撒辣依不生育,沒有子女。
Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:
31 特辣黑帶了自己的兒子亞巴郎和孫子,即哈郎的兒子羅特,並兒媳,即亞巴郎的妻子撒辣依,一同由加色丁的烏爾出發,往客納罕地去;他們到了哈蘭,就在那裏住下了。
Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:
32 特辣黑死於哈蘭,享壽二百零五歲。
Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:

< 創世記 11 >