< 出埃及記 6 >
1 上主回答梅瑟說:「現在你就要看見我對法朗所要作的;在強硬的手臂下,他必放走他們;在強硬的手腕下,他必將他們逐出自己的國境。」
Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին: Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»:
Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը:
3 我曾顯現給亞巴郎、依撒格和雅各伯為「全能的天主,」但沒有以「雅威」的名字將我啟示給他們。
Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի:
4 我也與他們立了約,許下將他們寄居而作客的客納罕地賜給他們。
Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին:
5 如今我聽見了以色列子民因埃及人的奴役而發的唉號,想起了我的約。
Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը:
6 為此你應該對以色列子民說:我是上主,我要使你們擺脫埃及人的虐待,拯救你們脫離他們的奴役,用伸開的手臂,藉嚴厲的懲罰救贖你們。
Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը: Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով:
7 我要以你們作我的百姓,我作你們的天主。你們將承認我是天主,你們的天主,使你們擺脫埃及人的虐待。
Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը: Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից
8 我領你們要去的地方,就是我舉手誓許給亞巴郎、依撒格和雅各伯的地方;我要把那地方賜給你們作產業。─我是上主。」
եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»:
9 梅瑟將這些話告訴了以色列子民,但他們由於苦工喪氣,不肯聽梅瑟的話。
Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով:
Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ,
11 你去告訴埃及王法朗說:」叫他將以色列子民由他國中放走。」
որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»:
12 梅瑟當面回答上主說:「以色列子民既不肯聽我,法朗又怎肯聽我﹖況且我又是笨口結舌的人。」
Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի: Ես ճարտարախօս չեմ»:
13 上主訓示梅瑟和亞郎,命令他們去見以色列子民和埃及王法朗,好領以色列子民出離埃及國。梅瑟和亞郎的族譜
Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից:
14 以下是他們家族的族長:以色列的長子勒烏本的兒子:有哈諾客、帕路、赫茲龍和加爾米:以上是勒烏本的家族。
Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է:
15 西默盎的兒子:有耶慕耳、雅明、敖哈得、雅津、祚哈爾和客納罕女子生的兒子沙烏耳:以上是西默盎的家族。
Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են:
16 以下是肋末的兒子和他們後代的名字:格爾雄、刻哈特和默辣黎。肋末享年一百三十七歲。
Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի:
17 革爾雄的兒子有:里貝尼和史米以及他們的家族。
Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով:
18 哈特的兒子:有阿默蘭、依茲哈爾、赫貝龍、烏齊耳。刻哈特享年一百三十三歲。
Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի:
19 默辣黎的兒子有:瑪赫里和慕史:以上是勒末各家族和他們的後代。
Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի:
20 阿默蘭娶了自己的姑母約革貝得為妻,她給他生了亞郎和梅瑟。阿默蘭享年一百三十七歲。
Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին: Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի:
Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին:
Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին:
23 亞郎娶了阿米納達布的女兒,納赫雄的姐妹厄里舍巴為妻,她給亞郎生了納達布、阿彼胡、厄肋阿匝爾和依塔瑪爾。
Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ: Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին:
24 科辣黑的兒子:有阿息爾、厄耳卡納和阿彼雅撒夫:以上是科辣黑的家族。
Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը: Սրանք Կորխի յետնորդներն են:
25 亞郎的兒子厄肋阿匝爾娶了普提耳的一個女兒為妻,她給他生了丕乃哈斯:以上是肋末人各支屬的族長。
Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին: Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի:
Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից:
27 這個梅瑟和亞郎曾向埃及王紡朗說過:要將以色列子民從埃及領出來。
Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին:
Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝
29 上主曾對梅瑟說:「我是上主。你應該把我對你所說的一切話告訴埃及王法朗。」
ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»:
30 梅瑟當面回答上主說:「看,我是個笨口結舌的人,法朗怎肯聽我﹖」
Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»: