< ՂՈԻԿԱՍ 11 >
1 Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»:
In pripetilo se je, medtem ko je na nekem kraju molil, ko je prenehal, da mu je eden izmed njegovih učencev rekel: »Gospod, nauči nas moliti, kakor je tudi Janez naučil svoje učence.«
2 Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք.
Rekel jim je: »Kadar vi molite, recite: ›Naš Oče, ki si v nebesih: ›Posvečuje naj se tvoje ime. Pridi tvoje kraljestvo. Zgôdi se tvoja volja, kakor je v nebesih, tako na zemlji.
Daj nam dan za dnem naš vsakdanji kruh.
In odpusti nam naše grehe, kajti tudi mi odpuščamo vsakemu, ki nam je dolžan. In ne vôdi nas v skušnjavo, temveč nas osvobodi pred zlom.‹«
5 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր,
In rekel jim je: »Kateri izmed vas bo imel prijatelja in bo šel k njemu ob polnoči ter mu rekel: ›Prijatelj, posodi mi tri hlebe,
6 որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ:
kajti moj prijatelj je na svojem potovanju prišel k meni, pa nimam ničesar, da postavim predenj?‹
7 Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»:
In ta od znotraj bo odgovoril ter rekel: ›Ne moti me. Vrata so sedaj zaprta in moji otroci so z menoj v postelji. Ne morem vstati in ti dati.‹
8 Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է:
Povem vam: ›Čeprav ne bo vstal in mu dal, ker je njegov prijatelj, bo vendarle vstal zaradi njegove vsiljivosti ter mu dal toliko, kolikor potrebuje.‹
9 Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար,
In jaz vam pravim: ›Prosite in to vam bo dano. Iščite in boste našli. Trkajte in to se vam bo odprlo.‹
10 որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ:
Kajti vsak, kdor prosi, prejema; in kdor išče, najde; in tistemu, ki trka, se bo odprlo.
11 Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան.
Če bo sin kogarkoli izmed vas, ki je oče, prosil kruha ali mu bo dal kamen? Ali če prosi ribe ali mu bo namesto ribe dal kačo?
12 եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան:
Ali če bo prosil jajce ali mu bo ponudil škorpijona?
13 Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»:
Če torej vi, ki ste hudobni, veste kako dajati svojim otrokom dobre darove, koliko bolj bo vaš nebeški Oče dal Svetega Duha tistim, ki ga prosijo?«
14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ:
In izganjal je hudiča, ta pa je bil nem. In pripetilo se je, ko je hudič odšel ven, [da] je nemi spregovoril in množica se je čudila.
15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»:
Toda nekateri izmed njih so rekli: »Hudiče izganja preko Bélcebuba, vodilnega izmed hudičev.«
16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից:
In drugi so ga skušali in od njega hoteli znamenje z neba.
17 Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում:
Vendar jim je on, ker je poznal njihove misli, rekel: »Vsako kraljestvo, razdvojeno zoper sebe, je privedeno v opustošenje; in hiša, razdvojena zoper hišo, pade.
18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»:
Če bi bil tudi Satan razdeljen zoper samega sebe, kako bi obstalo njegovo kraljestvo, ker pravite, da s pomočjo Bélcebuba izganjam hudiče?
19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները:
In če jaz z Bélcebubom izganjam hudiče, s kom [jih] izganjajo vaši sinovi? Zatorej bodo oni vaši sodniki.
20 Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ:
Toda če jaz z Božjim prstom izganjam hudiče, je brez dvoma nad vas prišlo Božje kraljestvo.
21 Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է:
Ko močan mož oborožen čuva svojo palačo, so njegove dobrine v miru,
22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի:
toda ko bo nadenj prišel močnejši od njega in ga premagal, mu odvzame vso njegovo bojno opremo, v katero je zaupal in razdeli njegove plene.
23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»:
Kdor ni z menoj, je proti meni, in kdor ne zbira z menoj, raztresa.
24 «Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»:
Ko je nečisti duh odšel iz človeka, hodi skozi suhe kraje, iščoč počitka; ker pa ga ne najde, pravi: ›Vrnil se bom k svoji hiši, od koder sem prišel ven.‹
25 Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած:
In ko pride, jo najde pometeno in okrašeno.
26 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»:
Tedaj gre in vzame k sebi sedem drugih duhov, zlobnejših kakor on sam; in vstopijo vanjo ter tam prebivajo in zadnje stanje tega človeka je hujše kakor prvo.«
27 Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»:
In pripetilo se je, medtem ko je govoril te besede, [da] je neka ženska iz skupine povzdignila svoj glas in mu rekla: »Blagoslovljena je maternica te, ki te je nosila in prsi, ki si jih sesal.«
28 Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»:
Toda rekel je: »Da, toliko bolj blagoslovljeni so tisti, ki poslušajo Božjo besedo in se je držijo.«
29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից.
In ko je bila množica zbrana tesno skupaj, je začel govoriti: »To je hudoben rod. Iščejo znamenje, pa jim ne bo dano nobeno znamenje, razen znamenja preroka Jona.
30 որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար:
Kajti kakor je bil Jona znamenje Ninivljanom, tako bo tudi Sin človekov temu rodu.
31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ:
Kraljica juga bo ob sodbi vstala z ljudmi tega rodu in jih obsodila, kajti prišla je iz skrajnih delov zemlje, da sliši Salomonovo modrost; in glejte, večji kakor Salomon je tukaj.
32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»:
Ljudje iz Niniv bodo ob sodbi vstali s tem rodom in ga obsodili, kajti pokesali so se ob Jonovem oznanjevanju; in glejte, večji kakor Jona je tukaj.
33 «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի:
Nihče, ko je prižgal svetilko, je ne položi na skrivno mesto niti ne pod mernik, temveč na svečnik, da tisti, ki vstopajo, lahko vidijo svetlobo.
34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի:
Svetloba telesa je oko. Ko je torej tvoje oko enovito, je tudi tvoje celó telo polno svetlobe, toda kadar je tvoje oko hudobno, je tudi tvoje telo polno teme.
35 Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի:
Pazite torej potemtakem, da svetloba, ki je v tebi, ne bo tema.
36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»:
Če je torej tvoje celotno telo polno svetlobe in nima nobenega dela temnega, bo vse polno svetlobe, kot kadar ti lesketajoče sijanje svečnika daje svetlobo.«
37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով՝ սեղան նստեց:
In medtem ko je govoril, ga je nek farizej rotil, naj obeduje z njim. In vstopil je ter se usedel k obedu.
38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց:
Ko je farizej to videl, se je čudil, da se pred obedom ni najprej umil.
39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ:
Gospod pa mu je rekel: »Torej vi farizeji čistite zunanjost čaše in pladnja, toda vaš notranji del je poln požrešnosti in zlobnosti.
40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց:
Vi bedaki, mar ni tisti, ki je naredil to, kar je zunaj, naredil tudi tega, kar je znotraj?
41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի:
Toda raje dajte miloščino od takih stvari, kot jih imate, in glejte, vse stvari so vam čiste.
42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել:
Toda gorje vam, farizeji! Kajti desetinite meto in ruto ter vse vrste zelišč, prezirate pa sodbo in Božjo ljubezen; te bi morali imeti narejene in ne pustiti drugih nenarejenih.
43 Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ:
Gorje vam, farizeji! Ker ljubite najvišje sedeže v sinagogah in pozdrave na trgih.
44 Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»:
Gorje vam, pisarji in farizeji, hinavci! Kajti vi ste kakor grobovi, ki se ne razločijo in ljudje, ki hodijo čeznje, se jih ne zavedajo.«
45 Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»:
Potem je odgovoril eden izmed izvedencev v postavi in mu rekel: »Učitelj, s takšnim govorjenjem grajaš tudi nas.«
46 Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում:
On pa je rekel: »Gorje tudi vam, vi, izvedenci v postavi! Kajti ljudi natovarjate z bremeni, bridkimi za prenašanje, vi sami pa se niti z enim izmed svojih prstov ne dotaknete teh bremen.
47 Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին:
Gorje vam! Kajti prerokom gradite mavzoleje, vaši očetje pa so jih ubili.
48 Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում:
Resnično, vi pričujete, da odobravate dejanja svojih očetov; kajti zares so jih ubili, vi pa gradite njihove mavzoleje.
49 Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն,
Zaradi tega je tudi Božja modrost rekla: ›Poslala jim bom preroke in apostole in nekatere izmed njih bodo ubili in preganjali,
50 որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝
da bo od tega rodu lahko zahtevana kri vseh prerokov, ki je bila prelita od ustanovitve sveta;
51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից:
od krvi Abela do krvi Zaharija, ki je umrl med oltarjem in templjem.‹ Resnično, povem vam: ›Zahtevala se bo od tega rodu.‹
52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»:
Gorje vam, izvedenci v postavi! Kajti odvzeli ste ključ spoznanja. Sami niste vstopili, tem, ki so vstopali, pa ste preprečevali.«
53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ՝ շատ բաների համար:
In ko jim je povedal te besede, so ga pisarji in farizeji začeli silovito nagovarjati in ga izzivati, da bi govoril o mnogih stvareh,
54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:
ker so prežali nanj in si prizadevali, da ujamejo kaj iz njegovih ust, da bi ga lahko obtožili.