< ՅՈՎՀԱՆՆՈԻ 6 >

1 Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ.
Po teh besedah se je Jezus peljal preko Galilejskega morja, kar je Tiberijsko morje.
2 եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ:
Sledila mu je velika množica, ker so videli njegove čudeže, ki jih je storil na teh, ki so bili bolni.
3 Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ:
In Jezus je odšel gor na goro ter tam sédel s svojimi učenci.
4 Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը:
In blizu je bila pasha, judovski praznik.
5 Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»:
Ko je Jezus tedaj povzdignil svoje oči in zagledal k njemu prihajati veliko skupino, reče Filipu: »Od kod naj kupimo kruha, da bodo ti lahko jedli?«
6 Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու:
To pa je rekel, da bi ga preizkusil, kajti sam je vedel, kaj bo storil.
7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»:
Filip mu je odgovoril: »Dvesto denarjev kruha zanje ni zadosti, da bi vsak izmed njih lahko nekaj vzel.«
8 Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան.
Eden izmed njegovih učencev, Andrej, brat Simona Petra, mu reče:
9 «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»:
»Tukaj je deček, ki ima pet ječmenovih hlebov in dve majhni ribi. Toda kaj je to med tako mnogimi?«
10 Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին:
In Jezus je dejal: »Storite, da se ljudje usedejo.« Torej na tem kraju je bilo mnogo trave. Tako so se ljudje usedli, po številu okoli pet tisoč.
11 Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան:
In Jezus je vzel hlebe in ko se je zahvalil, je razdelil učencem in učenci tem, ki so se usedli, in podobno od rib, toliko, kolikor so hoteli.
12 Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»:
Ko so bili nasičeni, je svojim učencem rekel: »Zberite odlomke, ki ostanejo, da ne bo nič izgubljeno.«
13 Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից:
Zato so jih zbrali skupaj in napolnili dvanajst košar z odlomki od petih ječmenovih hlebov, ki so ostali vrh tega tem, ki so jedli.
14 Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»:
Tedaj so ti ljudje, ko so videli čudež, ki ga je Jezus storil, rekli: »To je resnično ta prerok, ki naj bi prišel na svet.«
15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց:
Ko je torej Jezus zaznal, da bodo prišli in ga s silo odvedli, da ga postavijo za kralja, je ponovno sam odšel na goro.
16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան:
In sedaj, ko je prišel večer, so njegovi učenci odšli dol k morju
17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել.
in vstopili na ladjo ter se preko morja peljali proti Kafarnáumu. Bilo pa je že temno in Jezus ni prišel k njim.
18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր:
Zaradi velikega vetra, ki je pihal, se je morje vzdignilo.
19 Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան:
Ko so preveslali že okoli petindvajset ali trideset dolžin brazd, so zagledali Jezusa hoditi po morju in prihajati bliže k ladji in bili so prestrašeni.
20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»:
Toda on jim reče: »Jaz sem, ne bodite prestrašeni.«
21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:
Potem so ga voljno sprejeli na ladjo in ladja je bila takoj pri deželi, kamor so šli.
22 Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնաց»լ:
Naslednjega dne, ko je množica, ki je stala na drugi strani morja, videla, da tam ni bilo nobenega drugega čolna, razen tistega, v katerega so vstopili njegovi učenci in da Jezus s svojimi učenci ni vstopil na čoln, temveč, da so njegovi učenci odšli sami
23 Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել:
(čeprav so iz Tiberije prišli drugi čolni v bližino kraja, kjer so jedli kruh, potem ko se je Gospod zahvalil);
24 Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու:
ko je množica torej videla, da Jezusa ni bilo tam niti njegovih učencev, so se tudi sami, ker so iskali Jezusa, vkrcali in prišli v Kafarnáum.
25 Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»:
In ko so ga našli na drugi strani morja, so mu rekli: »Rabi, kdaj si prišel sèm?«
26 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք:
Jezus jim je odgovoril in rekel: »Resnično, resnično, povem vam: ›Ne iščete me, ker ste videli čudeže, temveč ker ste jedli od hlebov in bili nasičeni.‹
27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: (aiōnios g166)
Ne trudite se za jed, ki propada, temveč za jed, ki vzdrži v večno življenje, ki vam jo bo dal Sin človekov, kajti njega je potrdil Oče Bog.« (aiōnios g166)
28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»:
Tedaj so mu rekli: »Kaj naj storimo, da bomo lahko delali Božja dela?«
29 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»:
Jezus je odgovoril in jim rekel: »Božje delo je to, da verujete v tistega, ki ga je on poslal.«
30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես:
Rekli so mu torej: »Kakšno znamenje torej pokažeš, da bomo lahko videli in ti verovali? Kaj delaš?
31 Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»:
Naši očetje so v puščavi jedli mano, kakor je pisano: ›Kruh iz nebes jim je dajal jesti.‹«
32 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից.
Potem jim je Jezus rekel: »Resnično, resnično, povem vam: ›Ni vam Mojzes dal tega kruha iz nebes, temveč vam moj Oče daje resničen kruh iz nebes.‹
33 որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»:
Kajti Božji kruh je tisti, ki prihaja dol iz nebes in daje svetu življenje.«
34 Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»:
Tedaj so mu rekli: »Gospod, vselej nam daj tega kruha.«
35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի:
In Jezus jim je rekel: »Jaz sem kruh življenja. Kdor prihaja k meni, ne bo nikoli lačen. In kdor vame veruje, ne bo nikoli žejen.
36 Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում:
Toda rekel sem vam: ›Da ste me vi tudi videli, pa ne verujete.‹
37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի.
Vse, kar mi daje Oče, bo prišlo k meni, in tistega, ki prihaja k meni, nikakor ne bom izgnal ven.
38 որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:
Kajti prišel sem dol iz nebes, ne da delam svojo lastno voljo, temveč voljo tistega, ki me je poslal.
39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց:
In to je volja Očeta, ki me je poslal, da od vsega, kar mi je dal, ne bi ničesar izgubil, temveč bi ob poslednjem dnevu to ponovno dvignil.
40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: (aiōnios g166)
In to je volja tistega, ki me je poslal, da bo vsakdo, ki vidi Sina in veruje vanj, lahko imel večno življenje in jaz ga bom dvignil na poslednji dan.« (aiōnios g166)
41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը:
Judje so tedaj godrnjali nad njim, ker je rekel: »Jaz sem kruh, ki je prišel dol iz nebes.«
42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»:
In govorili so: »Ali ni to Jezus, Jožefov sin, katerega očeta in mater poznamo? Kako to potem, da pravi: ›Prišel sem dol iz nebes?‹«
43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ.
Jezus je torej odgovoril in jim rekel: »Ne godrnjajte med seboj.
44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ:
Nihče ne more priti k meni, razen če ga ne pritegne Oče, ki me je poslal in jaz ga bom dvignil na poslednji dan.
45 Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ:
V prerokih je pisano: ›In vsi bodo poučeni od Boga.‹ Vsak torej, ki je slišal in se naučil od Očeta, prihaja k meni.
46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը:
Ne da je katerikoli človek videl Očeta, samo tisti, ki je od Boga, on je videl Očeta.
47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
Resnično, resnično, povem vam: ›Kdor veruje vame, ima večno življenje.‹ (aiōnios g166)
48 Ես եմ կենաց հացը:
Jaz sem ta kruh življenja.
49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան:
Vaši očetje so v divjini jedli mano in so mrtvi.
50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի:
To je kruh, ki prihaja dol iz nebes, da lahko človek od tega jé in ne umre.
51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: (aiōn g165)
Jaz sem živi kruh, ki je prišel dol iz nebes. Če katerikoli človek od tega kruha jé, bo živel večno, in kruh, ki ga bom jaz dal, je moje meso, ki ga bom dal za življenje sveta.« (aiōn g165)
52 Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»:
Judje so se torej med seboj prepirali, rekoč: »Kako nam lahko ta človek da jesti svoje meso?«
53 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ:
Tedaj jim je Jezus rekel: »Resnično, resnično, povem vam: ›Razen, če ne jeste mesa Sina človekovega in ne pijete njegove krvi, v sebi nimate življenja.
54 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, (aiōnios g166)
Kdorkoli jé moje meso in pije mojo kri, ima večno življenje in jaz ga bom dvignil na poslednji dan.‹ (aiōnios g166)
55 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք:
Kajti zares je moje meso hrana in zares je moja kri pijača.
56 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ:
Kdor jé moje meso in pije mojo kri, prebiva v meni in jaz v njem.
57 Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով:
Kakor me je poslal živi Oče in jaz živim po Očetu. Ravno tako, kdor mene jé, celó ta bo živel po meni.
58 Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: (aiōn g165)
To je ta kruh, ki je prišel dol iz nebes. Ne kakor vaši očetje, ki so jedli mano in so mrtvi. Kdor jé od tega kruha, bo živel večno.« (aiōn g165)
59 Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս:
Te stvari je povedal v sinagogi, ko je učil v Kafarnáumu.
60 Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»:
Zatorej so mnogi izmed njegovih učencev, ko so to slišali, rekli: »To je trda beseda, kdo jo lahko posluša?«
61 Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է.
Potem ko je Jezus v sebi vedel, da so njegovi učenci nad tem godrnjali, jim je rekel: »Ali vas to pohujšuje?
62 իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»:
Kaj pa, če boste videli Sina človekovega dvigniti se gor, kjer je bil prej?
63 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք:
Duh je, ki oživlja, meso nič ne koristi. Besede, ki vam jih govorim, te so duh in te so življenje.
64 Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց.
Toda tam so nekateri izmed vas, ki ne verujejo.« Kajti Jezus je že od začetka vedel kdo so bili ti, ki niso verovali in kdo naj bi ga izdal.
65 «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»:
In rekel je: »Zato sem vam rekel, da nihče ne more priti k meni, razen če mu ni dano od mojega Očeta.«
66 Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում:
Od tega časa je mnogo izmed njegovih učencev odšlo nazaj in niso več hodili z njim.
67 Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»:
Tedaj je Jezus dvanajsterim rekel: »Ali hočete tudi vi oditi?«
68 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: (aiōnios g166)
Potem mu je Simon Peter odgovoril: »Gospod, h komu naj gremo? Ti imaš besede večnega življenja. (aiōnios g166)
69 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
In mi verujemo in smo prepričani, da si ti ta Kristus, Sin živega Boga.«
70 Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»:
Jezus jim je odgovoril: »Ali vas nisem izbral dvanajst in je eden izmed vas hudič?«
71 Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:
Govoril je o Judu Iškarijotu, Simonovem sinu, kajti on je bil ta, ki naj bi ga izdal in je izmed dvanajsterice.

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 6 >