< ՅՈՎՀԱՆՆՈԻ 20 >
1 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է:
Prvi dan tedna pride Marija Magdalena zgodaj, ko je bilo še temno, k mavzoleju in vidi kamen odvzet stran od mavzoleja.
2 Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»:
Tedaj steče in pride k Simonu Petru in k drugemu učencu, ki ga je imel Jezus rad in jima reče: »Gospoda so odnesli iz mavzoleja in ne vemo, kam so ga položili.«
3 Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս:
Peter in ta drugi učenec sta torej odšla naprej in prišla k mavzoleju.
4 Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ:
Tako sta oba skupaj tekla; drugi učenec pa je Petra prehitel in prvi prišel k mavzoleju.
5 Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ:
In ko se je sklonil navzdol in pogledal noter, je videl ležati lanene trakove, vendar ni vstopil vanj.
6 Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին,
Tedaj pride Simon Peter, ki mu je sledil in gre v mavzolej ter vidi ležati lanene trakove;
7 եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր:
prtič pa, ki je bil okoli njegove glave, ni ležal z lanenimi trakovi, temveč je bil sam zase skupaj zvit na kraju.
8 Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց.
Tedaj je vstopil tudi ta drugi učenec, ki je prvi prišel k mavzoleju in videl je in veroval.
9 քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի:
Kajti doslej še nista poznala pisma, da mora vstati od mrtvih.
10 Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը:
Potem sta učenca ponovno odšla na njun lastni dom.
11 Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը
Toda Marija je jokajoč stala zunaj mavzoleja in med jokom se je sklonila navzdol ter pogledala v mavzolej
12 եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել:
in vidi sedeti dva angela v belem, enega pri glavi, drugega pa pri stopalih, kjer je ležalo Jezusovo telo.
13 Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
In onadva sta ji rekla: »Ženska, zakaj jokaš?« Reče jima: »Ker so odnesli mojega Gospoda, pa ne vem, kam so ga položili.«
14 Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է:
In ko je to rekla, se je obrnila nazaj ter zagledala Jezusa, kako stoji, pa ni vedela, da je bil to Jezus.
15 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»:
Jezus ji reče: »Ženska, zakaj jokaš? Koga iščeš?« Ker je mislila, da je vrtnar, mu reče: »Gospod, če si ga odnesel od tod, mi povej, kam si ga položil in odnesla ga bom proč.«
16 Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ):
Jezus ji reče: »Marija.« Obrnila se je in mu reče: »Rabuni, « kar pomeni: »Učitelj.«
17 Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
Jezus ji reče: »Ne dotakni se me, kajti nisem se še dvignil k svojemu Očetu, toda pojdi k mojim bratom in jim povej: ›Dvignem se k svojemu Očetu in vašemu Očetu in k svojemu Bogu in vašemu Bogu.‹«
18 Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել:
Marija Magdalena je prišla ter učencem povedala, da je videla Gospoda in da ji je govoril te stvari.
19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»:
Potem je istega dne zvečer, ko je bil prvi dan tedna, ko so bila vrata, kjer so bili učenci zbrani, zaradi strahu pred Judi zaprta, prišel Jezus ter stopil na sredo in jim reče: »Mir vam bodi.«
20 Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը:
In ko je tako rekel, jim je pokazal svoji roki in svojo stran. Potem ko so videli Gospoda, so bili učenci veseli.
21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»:
Tedaj jim je Jezus ponovno rekel: »Mir vam bodi. Kakor me je moj Oče poslal, točno tako jaz vas pošiljam.«
22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին:
In ko je to rekel, je dihnil nanje in jim reče: »Prejmite Svetega Duha.
23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:
Katerimkoli grehe odpustite, so jim odpuščeni; in katerimkoli grehe zadržite, so jim zadržani.«
24 Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ:
Toda ko je prišel Jezus, Tomaža, enega izmed dvanajsterih, ki se je imenoval Dvojček, ni bilo z njimi.
25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»:
Drugi učenci so mu torej rekli: »Videli smo Gospoda.« On pa jim je rekel: »Razen če ne bom videl na njegovih rokah odtisa žebljev in svojega prsta položil v odtis žebljev in svoje roke porinil v njegovo stran, ne bom veroval.«
26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ:
In po osmih dneh so bili njegovi učenci ponovno znotraj in Tomaž z njimi. Potem je pri zaprtih vratih prišel Jezus in stal na sredi ter rekel: »Mir vam bodi.«
27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»:
Potem reče Tomažu: »Sezi s svojim prstom sèm in poglej moji roki in sezi s svojo roko tja ter jo porini v mojo stran in ne bodi neveren, temveč veren.«
28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:
In Tomaž je odgovoril ter mu rekel: »Moj Gospod in moj Bog.«
29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:
Jezus mu reče: »Tomaž, ker si me videl, si veroval; blagoslovljeni so tisti, ki niso videli, pa so vendarle verovali.«
30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն:
In resnično je v prisotnosti svojih učencev Jezus storil mnoga druga znamenja, ki niso zapisana v tej knjigi,
31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:
toda ta so zapisana, da bi vi lahko verovali, da Jezus je Kristus, Božji Sin in da bi verujoč, lahko imeli življenje v njegovem imenu.