< ՅՈՎՀԱՆՆՈԻ 1 >
1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր:
In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God.
2 Նա սկզբից Աստծու մօտ էր:
The same was in the beginning with God.
3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է:
All things were made by Him, and without Him nothing was made, that has been made.
4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր:
In Him was life, and the life was the light of the men.
5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:
And the light shineth in the darkness, and the darkness comprehended it not.
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս:
There was a man having been sent from God, whose name was John;
7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան:
The same came for a witness, that he might bear witness concerning the light, in order that all through him might believe.
8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:
He was not the light, but came that he might bear witness concerning the light.
9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ:
That was the true light, which lighteth every man, coming into the world.
10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց:
He was in the world, and the world was made by Him, and the world knew Him not.
11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին:
He came unto His own, and His own received Him not.
12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան:
But so many as received Him, to them gave He the right to become the children of God, to those believing on His name:
13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին:
who were born not of bloods, nor of the will of the flesh, nor of the will of man, but of God.
14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
The Word was made flesh, and tented among us (and we beheld His glory, the glory as of the only begotten with the Father), full of grace and truth.
15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»:
John beareth witness concerning Him, and cried out saying; This is He of whom I spoke, He that cometh after me has been before me:
16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն.
because He was my Creator. And of His fullness we all received grace upon grace.
17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:
Because the law was given by Moses; grace and truth came through Jesus Christ.
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան:
No one has ever seen God; the only begotten Son, the one being in the bosom of the Father, He hath declared him.
19 Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
This is the testimony of John when the Jews sent priests and Levites from Jerusalem, that they might ask him,
20 նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ:
Who art thou? and he confessed and denied not, and confessed that, I am not the Christ.
21 Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց՝ ո՛չ:
They asked him, What then? Art thou Elijah? And he says, I am not. Art thou that prophet?
22 Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:
And he responded, No. Then they said to him, Who art thou? that we may give an answer to those having sent us. What do you say concerning yourself?
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»:
I am the voice of one roaring in the wilderness, Make straight the way of the Lord as Isaiah the prophet said.
24 Եւ եկողները փարիսեցիների կողմից էին:
And those having been sent were of the Pharisees.
25 Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»:
And they asked him, and said to him, Then why do you baptize, if you are not the Christ, nor Elijah, nor that prophet?
26 Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում,
John responded to them, saying, I baptize with water: There standeth One in your midst whom you do not know,
27 որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»:
the One coming after me, of whom I am not worthy that I may loose the latchet of His sandal.
28 Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
These things took place in Bethany beyond the Jordan, where John was baptizing.
29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը:
On the following day he sees Jesus coming to him, and says, Behold the Lamb of God, that taketh away the sin of the world.
30 Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար:
This is He concerning whom I spoke, A man cometh after me who has been before me: because he was my Creator.
31 Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»:
And I did not know Him, but in order that He may be made manifest to Israel, on this account I came baptizing with water.
32 Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ:
And John testified saying, I saw the Spirit descending from heaven like a dove, and remained on Him.
33 Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:
And I did not know Him, but the One having sent me to baptize with water, He said to me, On whom you may see the Spirit descending and remaining on Him, He is the one baptizing with the Holy Ghost.
34 Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»:
And I have seen, and testified that He is the Son of God.
35 Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը:
On the following day John again stood, and two of his disciples,
36 Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»:
and looking upon Jesus walking about, says, Behold, the Lamb of God.
37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից:
And the two disciples heard him speaking and followed Jesus.
38 Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»:
Jesus turning and seeing them following, says to them, What are you seeking? and they said to Him, Doctor, (which is said, being interpreted, Teacher), where dwellest thou?
39 Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր:
He says to them; Come and see. Then they came and saw where He dwelleth, and they abode with Him that day: it was about the tenth hour.
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից:
Andrew, the brother of Simon Peter, was one of the two hearing from John, and follows Him;
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս):
he first finds his own brother Simon, and says to him, We have found Messiah, which is being interpreted, Christ.
42 Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս):
He led him to Jesus. Jesus looking upon him said; Thou art Simon the Son of Jonah, thou shalt be called Cephas (which is interpreted, Peter).
43 Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»:
On the following day he wished to depart into Galilee, and he finds Philip. And Jesus says to him; Follow me.
44 Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից:
Philip was from Bethsaida, of the city of Andrew and Peter.
45 Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»:
Philip finds Nathanael and says to him, We have found Him, of whom Moses and the prophets, in the law, did write, Jesus the son of Joseph, who is from Nazareth.
46 Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»:
Nathanael said to him, Is any good thing able to come out of Nazareth? Philip says to him, Come and see.
47 Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»:
Jesus saw Nathanael coming to Him, and says concerning him, Behold, an Israelite indeed, in whom there is no guile.
48 Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»:
Nathanael says to Him, Whence do you know me? Jesus responded and said to him, Before Philip called you, I saw you, being under the fig-tree.
49 Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»:
Nathanael responded, Rabbi, thou art the Son of God, the King of Israel.
50 Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»:
Jesus responded and said to him, Because I said to thee, that I saw thee under the fig-tree, dost thou believe? thou shalt see greater things than these.
51 Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:
And He says to him, Truly, truly, I say unto you, you shall see heaven open, and the angels of God ascending and descending upon the Son of man.