< ԾՆՆԴՈՑ 49 >
1 Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:
2 Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին:
3 Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:
4 Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա:
5 Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին:
6 Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:
7 Անիծեալ լինի ցասումը նրանց, քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը, քանզի սաստիկ էր: Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ, կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:
8 Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո.ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ: Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:
9 Յուդա՛, կորի՛ւն առիւծի, իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ, Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ, որպէս կորիւն առիւծի: Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան:
10 Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները:
11 Իր աւանակին կը կապի որթից, իսկ որթի ոստից՝ էշի քուռակին: Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ:
12 Գինուց զուարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:
13 Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:
14 Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում:
15 Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ:
16 Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.
17 Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա:
18 Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան:
19 Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնիեւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:
20 Ասերի հացը առատ կը լինի, իշխաններին էլ նա պարէն կը տայ:
21 Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է, որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում:
22 Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի, դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:
23 Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:
24 Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց, ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,
25 նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր: Եւ քեզ օգնեց Աստուածն իմ, նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային, ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:
26 Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւննառաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների, քան օրհնանքը յաւիտենական բլուրների, իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների, որոնց առաջնորդեց նա:
27 Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ, առաւօտեան իր որսն ուտող, երեկոյեան պատառ բաշխող»:
28 Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են: Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ: Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ:
29 Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,
30 Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:
31 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային.
32 սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:
33 Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը: