< رُوما 11 >
وَهُنَا أَقُولُ: هَلْ رَفَضَ اللهُ شَعْبَهُ؟ حَاشَا! فَأَنَا أَيْضاً إِسْرَائِيلِيٌّ، مِنْ نَسْلِ إِبْرَاهِيمَ وَمِنْ سِبْطِ بِنْيَامِينَ. | ١ 1 |
Ուրեմն կ՚ըսեմ. «Միթէ Աստուած վանե՞ց իր ժողովուրդը»: Ամե՛նեւին. որովհետեւ ե՛ս ալ Իսրայելացի եմ, Աբրահամի զարմէն, Բենիամինի տոհմէն:
إِنَّ اللهَ لَمْ يَرْفُضْ شَعْبَهُ الَّذِي كَانَ قَدِ اخْتَارَهُ. أَمَا تَعْلَمُونَ مَا يَقُولُهُ الْكِتَابُ فِي أَمْرِ إِيلِيَّا لَمَّا رَفَعَ إِلَى اللهِ شَكْوَى عَلَى إِسْرَائِيلَ قَائِلاً: | ٢ 2 |
Աստուած չվանեց իր ժողովուրդը, որ նախապէս ճանչցած էր: Միթէ չէ՞ք գիտեր թէ Գիրքը ի՛նչ կ՚ըսէ Եղիայի մասին, թէ ի՛նչպէս ան կը գանգատէր Աստուծոյ՝ Իսրայէլի դէմ, ըսելով.
«يَا رَبُّ؟ قَتَلُوا أَنْبِيَاءَكَ، وَهَدَمُوا مَذَابِحَكَ، وَبَقِيتُ أَنَا وَحْدِي، وَهُمْ يَسْعَوْنَ إِلَى قَتْلِي!» | ٣ 3 |
«Տէ՛ր, քու մարգարէներդ սպաննեցին ու քու զոհասեղաններդ փլցուցին. ես մինակ մնացած եմ, եւ իմ անձս ալ կը փնտռեն»:
وَلكِنْ، مَاذَا كَانَ الْجَوَابُ الإِلَهِيُّ لَهُ؟ «أَبْقَيْتُ لِنَفْسِي سَبْعَةَ آلافِ رَجُلٍ لَمْ يَحْنُوا رُكْبَةً لِلْبَعْلِ!» | ٤ 4 |
Բայց ի՞նչ կ՚ըսէ անոր Աստուծոյ պատգամը. «Ինծի պահեցի եօթը հազար մարդ, որոնք Բահաղի չծնրադրեցին»:
فَكَذَلِكَ، فِي الزَّمَانِ الْحَاضِرِ، مَاتَزَالُ بَقِيَّةٌ اخْتَارَهَا اللهُ بِالنِّعْمَةِ. | ٥ 5 |
Նոյնպէս ալ այս ներկայ ատենը մնացորդ մը կայ՝ շնորհքի ընտրութեան համաձայն:
وَلكِنْ، بِمَا أَنَّ ذَلِكَ قَدْ تَمَّ بِالنِّعْمَةِ، فَلَيْسَ بَعْدُ عَلَى أَسَاسِ الأَعْمَالِ، وَإلَّا فَلَيْسَتِ النِّعْمَةُ نِعْمَةً بَعْدُ. | ٦ 6 |
Եւ եթէ շնորհքով է, ուրեմն ա՛լ գործերէն չէ. այլապէս՝ շնորհքը ա՛լ շնորհք չ՚ըլլար: Իսկ եթէ գործերէն է, ա՛լ շնորհք չէ. այլապէս՝ գործը ա՛լ գործ չ՚ըլլար: ՝՝
فَمَا الْخُلاصَةُ إِذاً؟ إِنَّ مَا يَسْعَى إِلَيْهِ إِسْرَائِيلُ لَمْ يَنَالُوهُ، بَلْ نَالَهُ الْمُخْتَارُونَ مِنْهُمْ، وَالْبَاقُونَ عَمِيَتْ بَصَائِرُهُمْ، | ٧ 7 |
Ուրեմն ի՞նչ. Իսրայէլ չհասաւ այն բանին՝ որ կը փնտռէր. սակայն ընտրուածնե՛րը հասան անոր, իսկ միւսները կուրցան
وَفْقاً لِمَا قَدْ كُتِبَ: «أَلْقَى اللهُ عَلَيْهِمْ رُوحَ خُمُولٍ وَأَعْطَاهُمْ عُيُوناً لَا يُبْصِرُونَ بِها، وَآذَاناً لَا يَسْمَعُونَ بِها، حَتَّى هَذَا الْيَوْمِ». | ٨ 8 |
(ինչպէս գրուած է. «Աստուած անոնց տուաւ թմրութեան ոգի. աչքեր՝ որ չտեսնեն, եւ ականջներ՝ որ չլսեն».) մինչեւ այսօր:
كَذَلِكَ يَقُولُ دَاوُدُ: «لِتَصِرْ لَهُمْ مَائِدَتُهُمْ فَخّاً وَشَرَكاً وَعَقَبَةً وَعِقَاباً. | ٩ 9 |
Ու Դաւիթ կ՚ըսէ. «Անոնց սեղանը վարմ, որոգայթ, գայթակղութիւն եւ հատուցում թող ըլլայ իրենց:
لِتُظْلِمْ عُيُونُهُمْ كَيْ لَا يُبْصِرُوا، وَلْتَكُنْ ظُهُورُهُمْ مُنْحَنِيَةً دَائِماً!» | ١٠ 10 |
Անոնց աչքերը թող խաւարին՝ որպէսզի չտեսնեն, եւ անոնց կռնակը ամէ՛ն ատեն վար ծռէ»:
فَأَقُولُ إِذاً: هَلْ تَعَثَّرُوا لِكَيْ يَسْقُطُوا أَبَداً؟ حَاشَا! بَلْ بِسَقْطَتِهِمْ تَوَفَّرَ الْخَلاصُ لِلأُمَمِ، لَعَلَّ ذلِكَ يُثِيرُ غَيْرَتَهُمْ. | ١١ 11 |
Ուրեմն կ՚ըսեմ. «Միթէ անոնք սայթաքեցան՝ որպէսզի իյնա՞ն»: Ամե՛նեւին: Հապա՝ փրկութիւնը հասաւ հեթանոսներուն անոնց անկումով, որպէսզի գրգռէ անոնց նախանձը:
فَإِذَا كَانَتْ سَقْطَتُهُمْ غِنىً لِلْعَالَمِ، وَخَسَارَتُهُمْ غِنىً لِلأُمَمِ، فَكَمْ بِالأَحْرَى يَكُونُ اكْتِمَالُهُمْ؟ | ١٢ 12 |
Ուստի եթէ անոնց անկումը աշխարհի հարստութիւն եղաւ, եւ անոնց նուաստացումը՝ հեթանոսներուն հարստութիւն, ա՛լ ո՜րչափ աւելի՝ անոնց լիութիւնը:
فَإِنِّي أُخَاطِبُكُمْ، أَنْتُمُ الأُمَمَ، بِمَا أَنِّي رَسُولٌ لِلأُمَمِ، مُمَجِّداً رِسَالَتِي، | ١٣ 13 |
Բայց ձեզի՝ հեթանոսներուդ կ՚ըսեմ. «Քանի որ հեթանոսներուն առաքեալն եմ՝ կը փառաւորեմ իմ սպասարկութիւնս,
لَعَلِّي أُثِيرُ غَيْرَةَ بَنِي جِنْسِي فَأُنْقِذَ بَعْضاً مِنْهُمْ. | ١٤ 14 |
յուսալով բարի նախանձը գրգռել իմ մարմինէս եղողներուն, եւ փրկել անոնցմէ ոմանք»:
فَإِذَا كَانَ إِبْعَادُهُمْ فُرْصَةً لِمُصَالَحَةِ الْعَالَمِ، فَمَاذَا يَكُونُ قُبُولُهُمْ إِلّا حَيَاةً مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ؟ | ١٥ 15 |
Որովհետեւ եթէ անոնց մեկուսացուիլը աշխարհի հաշտութիւն եղաւ, հապա ի՞նչ պիտի ըլլայ անոնց վերստին ընդունուիլը, եթէ ոչ՝ կեանք մեռելներէն:
وَإذَا كَانَتِ الْقِطْعَةُ الأُولَى مِنَ الْعَجِينِ مُقَدَّسَةً، فَالْعَجِينُ كُلُّهُ مُقَدَّسٌ؛ وَإذَا كَانَ أَصْلُ الشَّجَرَةِ مُقَدَّساً، فَالأَغْصَانُ أَيْضاً تَكُونُ مُقَدَّسَةً. | ١٦ 16 |
Ուրեմն՝ եթէ երախայրիքը սուրբ է, նոյնն է նաեւ զանգուածը. ու եթէ արմատը սուրբ է, ուրեմն ճիւղերն ալ:
فَإِذَا كَانَتْ بَعْضُ أَغْصَانِ الزَّيْتُونَةِ قَدْ قُطِعَتْ، ثُمَّ طُعِّمْتَ فِيهَا وَأَنْتَ مِنْ زَيْتُونَةٍ بَرِّيَّةٍ، فَصِرْتَ بِذَلِكَ شَرِيكاً فِي أَصْلِ الزَّيْتُونَةِ وَغِذَائِهَا، | ١٧ 17 |
Եթէ այդ ճիւղերէն ոմանք կտրուեցան, ու դո՛ւն՝ որ վայրի ձիթենի էիր, պատուաստուեցար անոնց մէջտեղ եւ հաղորդակից եղար անոնց հետ ձիթենիին արմատին ու պարարտութեան,
فَلا تَفْتَخِرْ عَلَى بَاقِي الأَغْصَانِ. وَإِنْ كُنْتَ تَفْتَخِرُ، فَلَسْتَ أَنْتَ تَحْمِلُ الأَصْلَ، بَلْ هُوَ يَحْمِلُكَ. | ١٨ 18 |
մի՛ պարծենար ճիւղերուն դէմ: Իսկ եթէ պարծենաս, գիտցի՛ր թէ դո՛ւն չես որ կը կրես արմատը, հապա արմա՛տը՝ քեզ:
وَلكِنَّكَ قَدْ تَقُولُ: «تِلْكَ الأَغْصَانُ قَدْ قُطِعَتْ لأُطَعَّمَ أَنَا!» | ١٩ 19 |
Ուրեմն պիտի ըսես. «Ճիւղերը կտրուեցան՝ որպէսզի ես պատուաստուիմ»:
صَحِيحٌ! فَهِيَ قُطِعَتْ لِسَبَبِ عَدَمِ الإِيمَانِ، وَأَنْتَ إِنَّمَا تَثْبُتُ بِسَبَبِ الإِيمَانِ. فَلا يَأْخُذْكَ الْغُرُورُ، بَلْ خَفْ | ٢٠ 20 |
Լա՛ւ. անոնք կտրուեցան անհաւատութեան պատճառով, ու դուն հաստատ մնացած ես հաւատքով: Մեծամիտ մի՛ ըլլար, հապա վախցի՛ր.
إِنَّ اللهَ رُبَّمَا لَا يُبْقِي عَلَيْكَ مَادَامَ لَمْ يُبْقِ عَلَى الأَغْصَانِ الأَصْلِيَّةِ. | ٢١ 21 |
որովհետեւ եթէ Աստուած չխնայեց բնական ճիւղերուն, գուցէ չխնայէ նաեւ քեզի:
فَتَأَمَّلْ إِذاً لُطْفَ اللهِ وَشِدَّتَهُ: أَمَّا الشِّدَّةُ، فَعَلَى الَّذِينَ سَقَطُوا؛ وَأَمَّا لُطْفُ اللهِ فَمِنْ نَحْوِكَ مَادُمْتَ تَثْبُتُ فِي اللُّطْفِ. وَلَوْ لَمْ تَكُنْ ثَابِتاً، لَكُنْتَ أَنْتَ أَيْضاً تُقْطَعُ. | ٢٢ 22 |
Ուրեմն տե՛ս Աստուծոյ քաղցրութիւնն ու խստութիւնը. խստութիւն՝ ինկածներուն հանդէպ, իսկ բարութիւն՝ քեզի հանդէպ, եթէ յարատեւես անոր քաղցրութեան մէջ. այլապէս՝ դո՛ւն ալ պիտի կտրուիս:
وَهُمْ أَيْضاً، إِنْ لَمْ يَثْبُتُوا فِي عَدَمِ الإِيمَان فَسَوْفَ يُطَعَّمُونَ، لأَنَّ اللهَ قَادِرٌ أَنْ يُطَعِّمَهُمْ مِنْ جَدِيدٍ. | ٢٣ 23 |
Իսկ անոնք ալ պիտի պատուաստուին՝ եթէ չմնան իրենց անհաւատութեան մէջ, որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել զանոնք:
فَإِذَا كُنْتَ أَنْتَ قَدْ قُطِعْتَ مِنَ الزَّيْتُونَةِ الْبَرِّيَّةِ الَّتِي تَنْتَمِي إِلَيْهَا أَصْلاً، وَطُعِّمْتَ خِلافاً لِلْعَادَةِ فِي الزَّيْتُونَةِ الْجَيِّدَةِ، فَكَمْ بِالأَحْرَى هَؤُلاءِ، الَّذِينَ هُمْ أَغْصَانٌ أَصْلِيَّةٌ، سَوْفَ يُطَعَّمُونَ فِي زَيْتُونَتِهِمِ الْخَاصَّةِ. | ٢٤ 24 |
Քանի որ եթէ դուն կտրուեցար այն ձիթենիէն՝ որ բնութեամբ վայրի էր, եւ հակառակ բնութեան՝ պատուաստուեցար լաւ ձիթենիի մը վրայ, ա՛լ ո՜րչափ աւելի ասոնք՝ որ բնական ճիւղերն են, պիտի պատուաստուին իրենց սեփական ձիթենիին վրայ:
فَإِنِّي لَا أُرِيدُ، أَيُّهَا الإِخْوَةُ، أَنْ يَخْفَى عَلَيْكُمْ هَذَا السِّرُّ، لِكَيْ لَا تَكُونُوا حُكَمَاءَ فِي نَظَرِ أَنْفُسِكُمْ، وَهُوَ أَنَّ الْعَمَى قَدْ أَصَابَ إِسْرَائِيلَ جُزْئِيًّا إِلَى أَنْ يَتِمَّ دُخُولُ الأُمَمِ. | ٢٥ 25 |
Որովհետեւ չեմ ուզեր, եղբայրնե՛ր, որ անգիտանաք սա՛ խորհուրդին, (որպէսզի դուք ձեզ իմաստուն չսեպէք, ) թէ մասնակի կուրութիւն պատահեցաւ Իսրայէլի, մինչեւ որ ներս մտնէ հեթանոսներուն լիութիւնը:
وَهكَذَا، سَوْفَ يَخْلُصُ جَمِيعُ إِسْرَائِيلَ، وَفْقاً لِمَا قَدْ كُتِبَ: «إِنَّ الْمُنْقِذَ سَيَطْلُعُ مِنْ صِهْيَوْنَ وَيَرُدُّ الإِثْمَ عَنْ يَعْقُوبَ. | ٢٦ 26 |
Եւ այսպէս՝ ամբողջ Իսրայէլը պիտի փրկուի, ինչպէս գրուած է. «Ազատարարը Սիոնէն պիտի գայ, ու Յակոբէն պիտի հեռացնէ ամբարշտութիւնը:
وَهَذَا هُوَ الْعَهْدُ مِنِّي لَهُمْ حِينَ أُزِيلُ خَطَايَاهُمْ». | ٢٧ 27 |
Եւ ա՛յս է իմ ուխտս անոնց հետ, երբ քաւեմ անոնց մեղքերը»:
فَفِيمَا يَتَعَلَّقُ بِالإِنْجِيلِ، هُمْ أَعْدَاءُ اللهِ مِنْ أَجْلِكُمْ. وَأَمَّا فِيمَا يَتَعَلَّقُ بِالاخْتِيَارِ الإِلهِيِّ فَهُمْ مَحْبُوبُونَ مِنْ أَجْلِ الآبَاءِ. | ٢٨ 28 |
Աւետարանին համաձայն՝ անոնք թշնամիներ են ձեր պատճառով. բայց ընտրութեան համաձայն՝ սիրելի են իրենց հայրերուն պատճառով,
فَإِنَّ اللهَ لَا يَتَرَاجَعُ أَبَداً عَنْ هِبَاتِهِ وَدَعْوَتِهِ. | ٢٩ 29 |
քանի որ Աստուծոյ շնորհներն ու կոչումը անդառնալի են:
وَالْوَاقِعُ أَنَّهُ كَمَا كُنْتُمْ أَنْتُمْ فِي الْمَاضِي غَيْرَ مُطِيعِينَ لِلهِ، وَلَكِنَّكُمُ الآنَ نِلْتُمُ الرَّحْمَةَ مِنْ جَرَّاءِ عَدَمِ طَاعَتِهِمْ هُمْ، | ٣٠ 30 |
Որովհետեւ ինչպէս ժամանակին դուք ալ չէիք հնազանդեր Աստուծոյ, բայց հիմա ողորմութիւն գտաք անոնց անհնազանդութեամբ,
فَكَذَلِكَ الآنَ هُمْ غَيْرُ مُطِيعِينَ لِلهِ. لِيَنَالُوا هُمْ أَيْضاً الرَّحْمَةَ، مِنْ جَرَّاءِ الرَّحْمَةِ الَّتِي نِلْتُمُوهَا أَنْتُمْ. | ٣١ 31 |
նոյնպէս անոնք ալ հիմա չհնազանդեցան, որպէսզի անոնք ալ ողորմութիւն գտնեն ձեր գտած ողորմութեամբ՝՝:
فَإِنَّ اللهَ حَبَسَ الْجَمِيعَ مَعاً فِي عَدَمِ الطَّاعَةِ لِكَيْ يَرْحَمَهُمْ جَمِيعاً. (eleēsē ) | ٣٢ 32 |
Որովհետեւ Աստուած ներփակեց բոլորը անհնազանդութեան մէջ, որպէսզի ողորմի բոլորին: (eleēsē )
فَمَا أَعْمَقَ غِنَى اللهِ وَحِكْمَتَهُ وَعِلْمَهُ! مَا أَبْعَدَ أَحْكَامَهُ عَنِ الْفَحْصِ وَطُرُقَهُ عَنِ التَّتَبُّعِ! | ٣٣ 33 |
«Ո՛վ Աստուծոյ ճոխութեան, իմաստութեան ու գիտութեան խորութիւնը. ի՜նչպէս անքննելի են իր դատաստանները, եւ անզննելի՝ իր ճամբաները:
«لأَنَّهُ مَنْ عَرَفَ فِكْرَ الرَّبِّ؟ أَوْ مَنْ كَانَ لَهُ مُشِيراً؟ | ٣٤ 34 |
Որովհետեւ ո՞վ գիտցաւ Տէրոջ միտքը, կամ ո՞վ անոր խորհրդատու եղաւ:
أَوْ مَنْ أَقْرَضَهُ شَيْئاً حَتَّى يُرَدَّ لَهُ؟» | ٣٥ 35 |
Կամ ո՞վ նախապէս անոր տուաւ բան մը, որ հատուցանուի իրեն»:
فَإِنَّ مِنْهُ وَبِهِ وَلَهُ كُلَّ شَيْءٍ. لَهُ الْمَجْدُ إِلَى الأَبَدِ. آمِينَ! (aiōn ) | ٣٦ 36 |
Որովհետեւ անկէ, անով եւ անորն են բոլոր բաները, որուն փա՜ռք յաւիտեան: Ամէն: (aiōn )