< لُوقا 11 >
وَكَانَ يُصَلِّي فِي أَحَدِ الأَمَاكِنِ، فَلَمَّا انْتَهَى، قَالَ لَهُ أَحَدُ تَلامِيذِهِ: «يَا رَبُّ، عَلِّمْنَا أَنْ نُصَلِّيَ كَمَا عَلَّمَ يُوحَنَّا تَلامِيذَهُ». | ١ 1 |
Երբ տեղ մը կ՚աղօթէր, դադրելէն ետք իր աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Տէ՛ր, աղօթե՛լ սորվեցուր մեզի, ինչպէս Յովհաննէս սորվեցուց իր աշակերտներուն»:
فَقَالَ لَهُمْ: «عِنْدَمَا تُصَلُّونَ، قُولُوا: أَبَانَا الَّذِي فِي السَّمَاوَاتِ! لِيَتَقَدَّسِ اسْمُكَ، لِيَأْتِ مَلَكُوتُكَ. لِتَكُنْ مَشِيئَتُكَ كَمَا فِي السَّمَاءِ كَذلِكَ عَلَى الأَرْضِ. | ٢ 2 |
Ուստի ըսաւ անոնց. «Երբ կ՚աղօթէք՝ ըսէ՛ք. “Հա՛յր մեր՝ որ երկինքն ես՝՝, քու անունդ սուրբ ըլլայ. քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ՝՝:
خُبْزَنَا كَفَافَنَا أَعْطِنَا كُلَّ يَوْمٍ؛ | ٣ 3 |
Մեր ամէնօրեայ հացը՝ տո՛ւր մեզի օրէ օր.
وَاغْفِرْ لَنَا خَطَايَانَا، لأَنَّنَا نَحْنُ أَيْضاً نَغْفِرُ لِكُلِّ مَنْ يُذْنِبُ إِلَيْنَا؛ وَلا تُدْخِلْنَا فِي تَجْرِبَةٍ لكِنْ نَجِّنَا مِنَ الشِّرِّيرِ!» | ٤ 4 |
ներէ՛ մեզի մեր մեղքերը, քանի որ մենք ալ կը ներենք բոլոր անոնց՝ որ պարտապան են մեզի. ու մի՛ տանիր մեզ փորձութեան, հապա ազատէ՛ մեզ Չարէն՝՝”»:
ثُمَّ قَالَ لَهُمْ: «مَنْ مِنْكُمْ يَكُونُ لَهُ صَدِيقٌ، فَيَذْهَبُ إِلَيْهِ فِي مُنْتَصَفِ اللَّيْلِ وَيَقُولُ لَهُ: يَا صَدِيقِي، أَقْرِضْنِي ثَلاثَةَ أَرْغِفَةٍ، | ٥ 5 |
Նաեւ ըսաւ անոնց. «Եթէ ձեզմէ մէկը՝՝ բարեկամ մը ունենայ, ու կէս գիշերին երթայ անոր եւ ըսէ. “Բարեկա՛մ, ինծի երե՛ք նկանակ փոխ տուր.
فَقَدْ جَاءَنِي صَدِيقٌ مِنْ سَفَرٍ، وَلَيْسَ عِنْدِي مَا أُقَدِّمُ لَهُ! | ٦ 6 |
որովհետեւ մէկ բարեկամս ճամբորդած ատեն ինծի եկաւ, եւ ոչինչ ունիմ՝ անոր հրամցնելու”,
لكِنَّ صَدِيقَهُ يُجِيبُهُ مِنَ الدَّاخِلِ: لَا تُزْعِجْنِي! فَقَدْ أَقْفَلْتُ الْبَابَ، وَهَا أَنَا وَأَوْلادِي فِي الْفِرَاشِ. لَا أَقْدِرُ أَنْ أَقُومَ وَأُعْطِيَكَ! | ٧ 7 |
ու եթէ ան ներսէն պատասխանէ. “Զիս մի՛ անհանգստացներ. արդէն դուռը գոցուած է, ու զաւակներս իմ քովս՝ անկողինին մէջ են. չեմ կրնար կանգնիլ եւ քեզի հաց տալ”,
أَقُولُ لَكُمْ: إِنْ كَانَ لَا يَقُومُ وَيُعْطِيهِ لأَنَّهُ صَدِيقُهُ، فَلابُدَّ أَنْ يَقُومَ وَيُعْطِيَهُ قَدْرَ مَا يَحْتَاجُ إِلَيْهِ، لأَنَّهُ أَلَحَّ فِي الطَّلَبِ. | ٨ 8 |
կը յայտարարեմ ձեզի. “Թէեւ բարեկամութեան համար ոտքի չելլէ՝ անոր տալու, անոր պատճառած տաղտուկին՝՝ համար պիտի կանգնի ու պէտք եղածը տայ անոր”:
فَإِنِّي أَقُولُ لَكُمْ: اسْأَلُوا، تُعْطَوْا؛ اطْلُبُوا، تَجِدُوا؛ اقْرَعُوا، يُفْتَحْ لَكُمْ: | ٩ 9 |
Ես ալ կը յայտարարեմ ձեզի. “Խնդրեցէ՛ք՝ եւ պիտի տրուի ձեզի. փնտռեցէ՛ք՝ ու պիտի գտնէք. դուռը բախեցէ՛ք՝ եւ պիտի բացուի ձեզի:
فَإِنَّ كُلَّ مَنْ يَسْأَلْ يَنَلْ، وَمَنْ يَسْعَ يَجِدْ، وَمَنْ يَقْرَعْ يُفْتَحْ لَهُ. | ١٠ 10 |
Որովհետեւ ո՛վ որ խնդրէ՝ կը ստանայ, ո՛վ որ փնտռէ՝ կը գտնէ, եւ ո՛վ որ դուռը բախէ՝ պիտի բացուի անոր:
فَأَيُّ أَبٍ مِنْكُمْ يَطْلُبُ مِنْهُ ابْنُهُ خُبْزاً فَيُعْطِيهِ حَجَراً؟ أَوْ يَطْلُبُ سَمَكَةً فَيُعْطِيهِ بَدَلَ السَّمَكَةِ حَيَّةً؟ | ١١ 11 |
Եթէ որդի մը հաց ուզէ ձեզմէ ոեւէ մէկէն՝ որ հայր է, միթէ քա՞ր պիտի տայ անոր. կամ եթէ ձուկ ուզէ, միթէ ձուկին տեղ օ՞ձ պիտի տայ անոր.
أَوْ يَطْلُبُ بَيْضَةً، فَيُعْطِيهِ عَقْرَباً؟ | ١٢ 12 |
կամ եթէ հաւկիթ ուզէ, միթէ կարի՞ճ պիտի տայ անոր:
فَإِنْ كُنْتُمْ، أَنْتُمُ الأَشْرَارُ، تَعْرِفُونَ أَنْ تُعْطُوا أَوْلادَكُمْ عَطَايَا جَيِّدَةً، فَكَمْ بِالأَحْرَى الآبُ، الَّذِي مِنَ السَّمَاءِ يَهَبُ الرُّوحَ الْقُدُسَ لِمَنْ يَسْأَلُونَهُ؟» | ١٣ 13 |
Ուրեմն եթէ դո՛ւք որ չար էք՝ գիտէք ձեր զաւակներուն բարի նուէրներ տալ, ո՜րչափ աւելի ձեր Հայրը երկինքէն Սուրբ Հոգի՛ն պիտի տայ անոնց՝ որ կը խնդրեն իրմէ”»:
وَكَانَ يَطْرُدُ شَيْطَاناً (مِن رَجُلٍ) كَانَ ذلِكَ الشَّيْطَانُ قَدْ أَخْرَسَهُ. فَلَمَّا طُرِدَ الشَّيْطَانُ، نَطَقَ الأَخْرَسُ. فَتَعَجَّبَتِ الجُمُوعُ. | ١٤ 14 |
Յիսուս կը հանէր դեւ մը՝ որ համր էր: Երբ դեւը դուրս ելաւ՝ համրը խօսեցաւ, եւ բազմութիւնները սքանչացան:
وَلكِنَّ بَعْضاً مِنْهُمْ قَالُوا: «إِنَّمَا يَطْرُدُ الشَّيَاطِينَ بِبَعْلَزَبُولَ رَئِيسِ الشَّيَاطِينِ». | ١٥ 15 |
Բայց անոնցմէ ոմանք ըսին. «Ան դեւերու Բէեղզեբուղ իշխանին միջոցով կը հանէ դեւերը»:
وَطَلَبَ مِنْهُ آخَرُونَ، لِيُجَرِّبُوهُ، مُعْجِزَةً مِنَ السَّمَاءِ. | ١٦ 16 |
Ուրիշներ ալ՝ փորձելու համար՝ կը խնդրէին իրմէ նշան մը երկինքէն:
وَلكِنَّهُ عَلِمَ أَفْكَارَهُمْ وَقَالَ لَهُمْ: «كُلُّ مَمْلَكَةٍ تَنْقَسِمُ عَلَى ذَاتِهَا تَخْرَبُ، وَكُلُّ بَيْتٍ (يَنْقَسِمُ) عَلَى بَيْتٍ يَسْقُطُ. | ١٧ 17 |
Բայց ինք գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ անոնց. «Ինքնիր դէմ բաժնուած որեւէ թագաւորութիւն՝ կ՚աւերի, եւ տուն մը ինքնիր դէմ բաժնուած՝ կը փլչի:
فَإِنْ كَانَ الشَّيْطَانُ كَذلِكَ قَدِ انْقَسَمَ عَلَى ذَاتِهِ، فَكَيْفَ تَصْمُدُ مَمْلَكَتُهُ؟ فَقَدْ قُلْتُمْ إِنِّي أَطْرُدُ الشَّيَاطِينَ بِبَعْلَزَبُولَ. | ١٨ 18 |
Հապա եթէ Սատանա՛ն ինքնիր դէմ բաժնուած է, անոր թագաւորութիւնը ի՞նչպէս պիտի կենայ. որովհետեւ կ՚ըսէք թէ Բէեղզեբուղո՛վ կը հանեմ դեւերը:
وَلكِنْ، إِنْ كُنْتُ أَنَا أَطْرُدُ الشَّيَاطِينَ بِبَعْلَزَبُولَ، فَأَبْنَاؤُكُمْ بِمَنْ يَطْرُدُونَهُمْ؟ لِذلِكَ هُمْ يَحْكُمُونَ عَلَيْكُمْ. | ١٩ 19 |
Իսկ եթէ ես Բէեղզեբուղով կը հանեմ դեւերը, ձեր որդինե՛րը ինչո՞վ կը հանեն. ուստի անո՛նք պիտի ըլլան ձեր դատաւորները:
أَمَّا إِذَا كُنْتُ أَطْرُدُ الشَّيَاطِينَ بِإِصْبَعِ اللهِ، فَقَدْ أَقْبَلَ عَلَيْكُمْ مَلَكُوتُ اللهِ. | ٢٠ 20 |
Բայց եթէ ես Աստուծո՛յ մատով կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը հասած է ձեր վրայ:
عِنْدَمَا يَحْرُسُ الْقَوِيُّ بَيْتَهُ وَهُوَ بِكَامِلِ سِلاحِهِ، تَكُونُ أَمْتِعَتُهُ فِي مَأْمَنٍ. | ٢١ 21 |
Երբ ուժեղ մարդ մը՝ զէնքերը վրան առած՝ պահպանէ իր տան գաւիթը, անոր ինչքը կը մնայ խաղաղութեան մէջ:
وَلكِنْ عِنْدَمَا يَغْزُوهُ مَنْ هُوَ أَقْوَى مِنْهُ فَيَغْلِبُهُ، فَإِنَّهُ يُجَرِّدُهُ مِنْ كَامِلِ سِلاحِهِ الَّذِي اعْتَمَدَ عَلَيْهِ، ثُمَّ يُوَزِّعُ غَنَائِمَهُ. | ٢٢ 22 |
Բայց երբ իրմէ աւելի ուժեղը յարձակի վրան ու յաղթէ անոր, կը գրաւէ անոր զէնքերը՝ որոնց ան վստահած էր, եւ կը բաշխէ իրմէ առած կողոպուտը:
مَنْ لَيْسَ مَعِي، فَهُوَ ضِدِّي؛ وَمَنْ لَا يَجْمَعُ مَعِي، فَهُوَ يُفَرِّقُ. | ٢٣ 23 |
Ա՛ն որ ինծի հետ չէ՝ ինծի հակառակ է, եւ ա՛ն որ ինծի հետ չի հաւաքեր՝ կը ցրուէ»:
بَعْدَ أَنْ يَخْرُجَ الرُّوحُ النَّجِسُ مِنَ الإِنْسَانِ، يَهِيمُ فِي الأَمَاكِنِ الْقَاحِلَةِ طَلَباً لِلرَّاحَةِ، وَإِذْ لَا يَجِدُ، يَقُولُ: سَأَرْجِعُ إِلَى بَيْتِي الَّذِي غَادَرْتُهُ! | ٢٤ 24 |
«Երբ անմաքուր ոգին դուրս ելլէ մարդէ մը, կը շրջի անջուր տեղեր, հանգստութիւն կը փնտռէ, ու եթէ չգտնէ՝ կ՚ըսէ. “Վերադառնամ իմ տունս՝ ուրկէ ելայ”:
وَعِنْدَمَا يَأْتِي، يَجِدُهُ مَكْنُوساً مُزَيَّناً. | ٢٥ 25 |
Եւ կու գայ, զայն կը գտնէ աւլուած ու զարդարուած:
فَيَذْهَبُ وَيَصْطَحِبُ سَبْعَةَ أَرْوَاحٍ أُخَرَ أَرْدَأَ مِنْهُ، فَتَدْخُلُ ذلِكَ الإِنْسَانَ وَتَسْكُنُهُ، فَتَصِيرُ الْحَالَةُ الأَخِيرَةُ لِذلِكَ الإِنْسَانِ أَرْدَأَ مِنَ الأُولَى!» | ٢٦ 26 |
Այն ատեն կ՚երթայ, եւ իրեն հետ կ՚առնէ ուրիշ եօթը ոգիներ՝ իրմէ աւելի չար, ու մտնելով՝ կը բնակին հոն, եւ այդ մարդուն վերջին վիճակը առաջինէն աւելի գէշ կ՚ըլլայ»:
وَبَيْنَمَا هُوَ يَتَكَلَّمُ بِهَذَا، رَفَعَتِ امْرَأَةٌ مِنْ بَيْنِ الْجَمْعِ صَوْتَهَا قَائِلَةً لَهُ: «طُوبَى لِلْبَطْنِ الَّذِي حَمَلَكَ، وَالثَّدْيَيْنِ اللَّذَيْنِ رَضَعْتَهُمَا!» | ٢٧ 27 |
Երբ ան այս բաները կը խօսէր, բազմութեան մէջէն կին մը ձայնը բարձրացուց ու ըսաւ անոր. «Երանի՜ այն որովայնին՝ որ կրեց քեզ, եւ այն ծիծերուն՝ որոնք կաթ տուին քեզի՝՝»:
إِلّا أَنَّهُ قَالَ: «بَلْ طُوبَى لِلَّذِينَ يَسْمَعُونَ كَلِمَةَ اللهِ وَيَعْمَلُونَ بِها». | ٢٨ 28 |
Իսկ ինք ըսաւ. «Մա՛նաւանդ երանի՜ անոնց, որ կը լսեն Աստուծոյ խօսքը ու կը պահեն»:
وَإِذْ كَانَتِ الْجُمُوعُ تَزْدَحِمُ عَلَيْهِ، أَخَذَ يَقُولُ: «هَذَا الْجِيلُ جِيلٌ شِرِّيرٌ، يَطْلُبُ مُعْجِزَةً وَلَنْ يُعْطَى مُعْجِزَةً إِلّا مُعْجِزَةَ يُونَانَ. | ٢٩ 29 |
Երբ բազմութիւնները կը խռնուէին անոր շուրջ, ինք ըսաւ. «Այս սերունդը չար է, նշան կը խնդրէ. սակայն ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը:
فَإِنَّهُ كَمَا كَانَ يُونَانُ آيَةً لأَهْلِ نِينَوَى، فَهكَذَا أَيْضاً يَكُونُ ابْنُ الإِنْسَانِ لِهَذَا الْجِيلِ. | ٣٠ 30 |
Որովհետեւ ինչպէս Յովնան նշան եղաւ Նինուէցիներուն, այնպէս մարդու Որդին պիտի ըլլայ այս սերունդին:
إِنَّ مَلِكَةَ الْجَنُوبِ سَتَقُومُ فِي الدَّيْنُونَةِ مَعَ هَذَا الْجِيلِ وَتَدِينُهُ لأَنَّهَا جَاءَتْ مِنْ أَقَاصِي الأَرْضِ لِتَسْمَعَ حِكْمَةَ سُلَيْمَانَ. وَهَا هُنَا أَعْظَمُ مِنْ سُلَيْمَانَ! | ٣١ 31 |
Հարաւի թագուհին՝ դատաստանին օրը ոտքի պիտի ելլէ այս սերունդին մարդոց դէմ ու պիտի դատապարտէ ասոնք, որովհետեւ եկաւ երկրի ծայրերէն՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա՛ Սողոմոնէ մեծ մէկը կայ հոս:
وَأَهْلُ نِينَوَى سَيَقِفُونَ فِي الدَّيْنُونَةِ مَعَ هَذَا الْجِيلِ وَيَدِينُونَهُ: لأَنَّهُمْ تَابُوا لَدَى وَعْظِ يُونَانَ لَهُمْ. وَهَا هُنَا أَعْظَمُ مِنْ يُونَانَ. | ٣٢ 32 |
Նինուէի մարդիկը դատաստանին օրը պիտի կանգնին այս սերունդին դէմ ու պիտի դատապարտեն զայն, որովհետեւ զղջացին Յովնանի քարոզութեամբ. եւ ահա՛ Յովնանէ մեծ մէկը կայ հոս»:
لَا أَحَدَ يُشْعِلُ مِصْبَاحاً وَيَضَعُهُ فِي مَكَانٍ مَخْفِيٍّ أَوْ تَحْتَ الْمِكْيَالِ، بَلْ يَرْفَعُهُ عَلَى الْمَنَارَةِ لِيَرَى الدَّاخِلُونَ النُّورَ. | ٣٣ 33 |
«Ո՛չ մէկը՝ ճրագը վառելէ ետք՝ կը դնէ ծածուկ տեղ մը, կամ ալ՝ գրուանի տակ, հապա՝ աշտանակի՛ վրայ, որպէսզի ներս մտնողները տեսնեն փայլը:
عَيْنُكَ هِيَ مِصْبَاحُ الْجَسَدِ: إِذَا كَانَتْ عَيْنُكَ سَلِيمَةً، يَكُونُ جَسَدُكَ كُلُّهُ مُنَوَّراً؛ أَمَّا إِذَا كَانَتْ عَيْنُكَ شِرِّيرَةً، فَيَكُونُ جَسَدُكَ أَيْضاً مُظْلِماً. | ٣٤ 34 |
Մարմինին ճրագը աչքն է. ուրեմն երբ աչքդ պարզ է՝ ամբողջ մարմինդ ալ լուսաւոր կ՚ըլլայ, բայց երբ աչքդ չար է՝ մարմինդ ալ խաւարամած կ՚ըլլայ:
فَتَنَبَّهْ إِذَنْ لِئَلّا يَكُونَ النُّورُ الَّذِي فِيكَ ظَلاماً. | ٣٥ 35 |
Ուստի ուշադի՛ր եղիր, որ քու մէջդ եղած լոյսը խաւար չըլլայ:
إِذَنْ، إِنْ كَانَ جَسَدُكَ كُلُّهُ مُنَوَّراً وَلَيْسَ فِيهِ جَانِبٌ مُظْلِمٌ، فَإِنَّهُ يَكُونُ مُنَوَّراً بِكَامِلِهِ، كَأَنَّمَا أَنَارَ لَكَ الْمِصْبَاحُ بِإِشْعَاعِهِ!» | ٣٦ 36 |
Ուրեմն եթէ ամբողջ մարմինդ լուսաւոր է ու մութ մաս մը չունի, ամբողջովին լուսաւոր կ՚ըլլայ, ինչպէս երբ ճրագ մը կը լուսաւորէ քեզ իր փայլով»:
وَبَيْنَمَا هُوَ يَتَكَلَّمُ، طَلَبَ إِلَيْهِ أَحَدُ الْفَرِّيسِيِّينَ أَنْ يَتَغَدَّى عِنْدَهُ. فَدَخَلَ (بَيْتَهُ) وَاتَّكَأَ. | ٣٧ 37 |
Երբ այս բաները կը խօսէր, Փարիսեցի մը կը թախանձէր անոր՝ որ իր քով ճաշէ: Ան ալ մտաւ եւ սեղան նստաւ:
وَلكِنَّ الْفَرِّيسِيَّ تَعَجَّبَ لَمَّا رَأَى أَنَّهُ لَمْ يَغْتَسِلْ قَبْلَ الْغَدَاءِ. | ٣٨ 38 |
Երբ Փարիսեցին տեսաւ՝ զարմացաւ, որովհետեւ ճաշէն առաջ չլուացուեցաւ:
فَقَالَ لَهُ الرَّبُّ: «أَنْتُمُ الْفَرِّيسِيِّينَ تُنَظِّفُونَ الْكَأْسَ وَالصَّحْفَةَ مِنَ الْخَارِجِ، وَلكِنَّكُمْ مِنَ الدَّاخِلِ مَمْلُوؤُونَ نَهْباً وَخُبْثاً. | ٣٩ 39 |
Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ Փարիսեցինե՛ր, կը մաքրէք գաւաթին ու պնակին արտաքինը, բայց ձեր ներքինը լեցուն է յափշտակութեամբ եւ չարութեամբ:
أَيُّهَا الأَغْبِيَاءُ، أَلَيْسَ الَّذِي صَنَعَ الْخَارِجَ قَدْ صَنَعَ الدَّاخِلَ أَيْضاً؟ | ٤٠ 40 |
Անմիտնե՛ր, ա՛ն որ արտաքինը ըրաւ, ներքինն ալ ինք չըրա՞ւ:
أَحْرَى بِكُمْ أَنْ تَتَصَدَّقُوا بِمَا عِنْدَكُمْ، فَيَكُونُ كُلُّ شَيْءٍ طَاهِراً لَكُمْ. | ٤١ 41 |
Սակայն ողորմութի՛ւն տուէք անոնց մէջ եղածներէն, եւ ահա՛ ամէն բան մաքուր կ՚ըլլայ ձեզի»:
وَلكِنِ الْوَيْلُ لَكُمْ أَيُّهَا الْفَرِّيسِيُّونَ فَإِنَّكُمْ تَدْفَعُونَ عُشْرَ النَّعْنَعِ وَالسَّذَّابِ وَالْبُقُولِ الأُخْرَى، وَتَتَجَاوَزُونَ عَنِ الْعَدْلِ وَمَحَبَّةِ اللهِ: كَانَ يَجِبُ أَنْ تَعْمَلُوا هَذَا وَلا تُهْمِلُوا ذَاكَ! | ٤٢ 42 |
«Բայց վա՜յ ձեզի՝ Փարիսեցիներուդ, որ կը վճարէք անանուխին, փեգենային եւ ամէն տեսակ բանջարեղէնի տասանորդը, բայց զանց կ՚ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասո՛նք պէտք է ընէիք, ու զանոնք չթողուիք:
الْوَيْلُ لَكُمْ أَيُّهَا الْفَرِّيسِيُّونَ، فَإِنَّكُمْ تُحِبُّونَ تَصَدُّرَ الْمَقَاعِدِ الأُولَى فِي الْمَجَامِعِ وَتَلَقِّي التَّحِيَّاتِ فِي السَّاحَاتِ الْعَامَّةِ! | ٤٣ 43 |
Վա՜յ ձեզի՝ Փարիսեցիներուդ, որ կը սիրէք առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ բարեւները՝ հրապարակներուն վրայ:
الْوَيْلُ لَكُمْ، فَإِنَّكُمْ تُشْبِهُونَ الْقُبُورَ الْمَخْفِيَّةَ، يَمْشِي النَّاسُ عَلَيْهَا وَهُمْ لَا يَعْلَمُونَ!» | ٤٤ 44 |
Վա՜յ ձեզի՝ կեղծաւո՛ր դպիրներ ու Փարիսեցիներ, որ նման էք անյայտ գերեզմաններու, որոնց վրայէն մարդիկ կը քալեն եւ չեն գիտեր»:
وَتَكَلَّمَ أَحَدُ عُلَمَاءِ الشَّرِيعَةِ، قَائِلاً لَهُ: «يَا مُعَلِّمُ، إِنَّكَ بِقَوْلِكَ هَذَا تُهِينُنَا نَحْنُ أَيْضاً». | ٤٥ 45 |
Օրինականներէն մէկը ըսաւ անոր. «Վարդապե՛տ, ա՛յսպէս խօսելով՝ մե՛զ ալ կը նախատես»:
فَقَالَ: «وَالْوَيْلُ أَيْضاً لَكُمْ يَا عُلَمَاءَ الشَّرِيعَةِ، فَإِنَّكُمْ تُحَمِّلُونَ النَّاسَ أَحْمَالاً مُرْهِقَةً، وَأَنْتُمْ لَا تَمَسُّونَهَا بِإِصْبَعٍ مِنْ أَصَابِعِكُمْ! | ٤٦ 46 |
Իսկ ան ըսաւ. «Ձեզի՛ ալ վա՜յ՝ օրինականներո՛ւդ, որ դժուարակիր բեռներ կը բեռցնէք մարդոց, բայց դուք՝ ձեր մէ՛կ մատով չէք հպիր այդ բեռներուն:
الْوَيْلُ لَكُمْ، فَإِنَّكُمْ تَبْنُونَ قُبُورَ الأَنْبِيَاءِ وَآبَاؤُكُمْ قَتَلُوهُمْ. | ٤٧ 47 |
Վա՜յ ձեզի, որ գերեզմաններ կը կառուցանէք մարգարէներուն, մինչդեռ ձեր հայրե՛րը սպաննեցին զանոնք:
فَأَنْتُمْ إِذَنْ تَشْهَدُونَ مُوَافِقِينَ عَلَى أَعْمَالِ آبَائِكُمْ: فَهُمْ قَتَلُوا الأَنْبِيَاءَ، وَأَنْتُمْ تَبْنُونَ قُبُورَهُمْ. | ٤٨ 48 |
Ուստի կը վկայէք եւ հաւանութիւն կու տաք ձեր հայրերուն գործերուն. որովհետեւ իսկապէս իրե՛նք սպաննեցին զանոնք, ու դուք գերեզմաններ կը կառուցանէք անոնց:
لِهَذَا السَّبَبِ أَيْضاً قَالَتْ حِكْمَةُ اللهِ: سَأُرْسِلُ إِلَيْهِمْ أَنْبِيَاءَ وَرُسُلاً، فَيَقْتُلُونَ مِنْهُمْ وَيَضْطَهِدُونَ، | ٤٩ 49 |
Հետեւաբար՝ Աստուծոյ իմաստութիւնը նաեւ ըսաւ. “Անոնց պիտի ղրկեմ մարգարէներ եւ առաքեալներ: Անոնցմէ ոմանք պիտի սպաննեն ու ոմանք հալածեն,
حَتَّى إِنَّ دِمَاءَ جَمِيعِ الأَنْبِيَاءِ الْمَسْفُوكَةَ مُنْذُ تَأْسِيسِ الْعَالَمِ، يُطَالَبُ بِها هَذَا الْجِيلُ، | ٥٠ 50 |
որպէսզի աշխարհի հիմնադրութենէն ի վեր թափուած բոլոր մարգարէներուն արիւնը պահանջուի այս սերունդէն:
مِنْ دَمِ هَابِيلَ إِلَى دَمِ زَكَرِيَّا الَّذِي قُتِلَ بَيْنَ الْمَذْبَحِ وَالْقُدْسِ! أَقُولُ لَكُمْ: نَعَمْ، إِنَّ تِلْكَ الدِّمَاءَ يُطَالَبُ بِها هَذَا الْجِيلُ. | ٥١ 51 |
Աբէլի արիւնէն մինչեւ Զաքարիայի արիւնը, որ թափուեցաւ զոհասեղանին ու տաճարին մէջտեղ, այո՛, կը յայտարարեմ ձեզի, պիտի պահանջուի այս սերունդէն”:
الْوَيْلُ لَكُمْ يَا عُلَمَاءَ الشَّرِيعَةِ، فَإِنَّكُمْ خَطِفْتُمْ مِفْتَاحَ الْمَعْرِفَةِ، فَلا أَنْتُمْ دَخَلْتُمْ وَلا تَرَكْتُمُ الدَّاخِلِينَ يَدْخُلُونَ!» | ٥٢ 52 |
Վա՜յ ձեզի՝ օրինականներուդ, որ վերցուցիք գիտութեան բանալին. դո՛ւք չմտաք, եւ մտնողներն ալ արգիլեցիք»:
وَفيِمَا هُوَ خَارِجٌ مِنْ هُنَاكَ، بَدَأَ الْكَتَبَةُ وَالْفَرِّيسِيُّونَ يُضَيِّقُونَ عَلَيْهِ كَثِيراً، وَأَخَذُوا يَسْتَدْرِجُونَهُ إِلَى الْكَلامِ فِي أُمُورٍ كَثِيرَةٍ، | ٥٣ 53 |
Երբ այս բաները կ՚ըսէր անոնց, դպիրներն ու Փարիսեցիները սկսան բուռն կերպով ճնշել զինք, եւ խօսեցնել շատ բաներու մասին.
وَهُمْ يُرَاقِبُونَهُ سَعْياً إِلَى اصْطِيَادِهِ بِكَلامٍ يَقُولُهُ. | ٥٤ 54 |
անոր դարան պատրաստելով՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս անոր բերանէն խօսք մը՝՝ որսան, որպէսզի ամբաստանեն զինք: