< يوحنَّا 5 >
وَبَعْدَ ذلِكَ صَعِدَ يَسُوعُ إِلَى أُورُشَلِيمَ فِي أَحَدِ الأَعْيَادِ الْيَهُودِيَّةِ، | ١ 1 |
Ասկէ ետք Հրեաներուն տօնն էր, ու Յիսուս Երուսաղէմ բարձրացաւ:
وَكَانَ بِالْقُرْبِ مِنْ بَابِ الْغَنَمِ فِي أُورُشَلِيمَ بِرْكَةٌ اسْمُهَا بِالْعِبْرِيَّةِ بَيْتُ حِسْدَا، حَوْلَهَا خَمْسُ قَاعَاتٍ. | ٢ 2 |
Երուսաղէմի մէջ՝ Ոչխարներու դրան քով աւազան մը կայ, որ եբրայերէն Բեթհեզդա կը կոչուի եւ հինգ սրահ ունի:
يَرْقُدُ فِيهَا جَمْعٌ كَبِيرٌ مِنَ الْمَرْضَى مِنْ عُمْيَانٍ وَعُرْجٍ وَمَشْلُولِينَ، يَنْتَظِرُونَ أَنْ تَتَحَرَّكَ مِيَاهُ الْبِرْكَةِ، | ٣ 3 |
Ասոնց մէջ պառկած էր հիւանդներու մեծ բազմութիւն մը՝ կոյրեր, կաղեր, չորցածներ, որոնք կը սպասէին ջուրին խառնուելուն.
لأَنَّ مَلاكاً كَانَ يَأْتِي مِنْ حِينٍ لِآخَرَ إِلَى الْبِرْكَةِ وَيُحَرِّكُ مَاءَهَا، فَكَانَ الَّذِي يَنْزِلُ أَوَّلاً يُشْفَى، مَهْمَا كَانَ مَرَضُهُ. | ٤ 4 |
որովհետեւ հրեշտակ մը ատեն-ատեն կ՚իջնէր աւազանը ու կը խառնէր ջուրերը, եւ ո՛վ որ ջուրին խառնուելէն ետք անոր մէջ առաջինը մտնէր՝ կ՚առողջանար, ի՛նչ ախտ ալ ունենար:
وَكَانَ عِنْدَ الْبِرْكَةِ مَرِيضٌ مُنْذُ ثَمَانٍ وَثَلاثِينَ سَنَةً، | ٥ 5 |
Հոն մարդ մը կար, որ հիւանդութիւն մը ունէր երեսունութ տարիէ ի վեր:
رَآهُ يَسُوعُ رَاقِداً هُنَاكَ فَعَرَفَ أَنَّ مُدَّةً طَوِيلَةً انْقَضَتْ وَهُوَ عَلَى تِلْكَ الْحَالِ، فَسَأَلَهُ: «أَتُرِيدُ أَنْ تُشْفَى؟» | ٦ 6 |
Երբ Յիսուս տեսաւ զայն՝ պառկած, ու գիտցաւ թէ արդէն շատ ժամանակէ ի վեր հիւանդ էր, ըսաւ անոր. «Կ՚ուզե՞ս առողջանալ»:
فَأَجَابَهُ الْمَرِيضُ: «يَا سَيِّدُ، لَيْسَ لِي إِنْسَانٌ يُلْقِينِي فِي الْبِرْكَةِ مَتَى تَحَرَّكَ الْمَاءُ. وَكَمْ مِنْ مَرَّةٍ حَاوَلْتُ النُّزُولَ، فَكَانَ غَيْرِي يَنْزِلُ قَبْلِي دَائِماً». | ٧ 7 |
Հիւանդը պատասխանեց անոր. «Տէ՛ր, մա՛րդ մը չունիմ, որ երբ ջուրերը խառնուին՝ ձգէ զիս աւազանը. հապա՝ մինչ կ՚երթամ՝ ինձմէ առաջ ուրի՛շ մը կ՚իջնէ»:
فَقَالَ لَهُ يَسُوعُ: «قُمِ احْمِلْ فِرَاشَكَ وَامْشِ». | ٨ 8 |
Յիսուս ըսաւ անոր. «Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու քալէ՛»:
وَفِي الْحَالِ شُفِيَ الرَّجُلُ وَحَمَلَ فِرَاشَهُ وَمَشَى. وَكَانَ ذَلِكَ يَوْمَ سَبْتٍ. | ٩ 9 |
Իսկոյն մարդը առողջացաւ, եւ առնելով իր մահիճը՝ կը քալէր. իսկ այդ օրը Շաբաթ էր:
فَقَالَ الْيَهُودُ لِلرَّجُلِ الَّذِي شُفِيَ: «الْيَوْمَ سَبْتٌ. لَا يَحِلُّ لَكَ أَنْ تَحْمِلَ فِرَاشَكَ!» | ١٠ 10 |
Ուրեմն Հրեաները ըսին բժշկուած մարդուն. «Շաբա՛թ է, եւ արտօնուած չէ՝ որ վերցնես մահիճդ»:
فَأَجَابَهُمْ: «الَّذِي أَعَادَ إِلَيَّ الصِّحَّةَ هُوَ قَالَ لِي: احْمِلْ فِرَاشَكَ وَامْشِ». | ١١ 11 |
Պատասխանեց անոնց. «Ա՛ն որ բժշկեց զիս, ի՛նք ըսաւ ինծի. “Ա՛ռ մահիճդ ու քալէ՛”»:
فَسَأَلُوهُ: «وَمَنْ هُوَ الَّذِي قَالَ لَكَ: احْمِلْ فِرَاشَكَ وَامْشِ؟» | ١٢ 12 |
Ուրեմն հարցուցին անոր. «Ո՞վ է այն մարդը, որ ըսաւ քեզի. “Ա՛ռ մահիճդ ու քալէ՛”»:
وَلكِنَّ الْمَرِيضَ الَّذِي شُفِيَ لَمْ يَكُنْ يَعْرِفُ مَنْ هُوَ، لأَنَّ يَسُوعَ كَانَ قَدِ ابْتَعَدَ، إِذْ كَانَ فِي الْمَكَانِ جَمْعٌ. | ١٣ 13 |
Եւ բժշկուողը չէր գիտեր թէ ո՛վ է ան, որովհետեւ Յիսուս մէկդի քաշուեցաւ՝ այնտեղ բազմութիւն ըլլալուն համար:
وَبَعْدَ ذَلِكَ وَجَدَهُ يَسُوعُ فِي الْهَيْكَلِ، فَقَالَ لَهُ: «هَا أَنْتَ قَدْ عُدْتَ صَحِيحاً فَلا تَرْجِعْ إِلَى الْخَطِيئَةِ لِئَلّا يُصِيبَكَ مَا هُوَ أَسْوَأُ!» | ١٤ 14 |
Անկէ ետք Յիսուս՝ գտնելով զայն տաճարին մէջ՝ ըսաւ անոր. «Ահա՛ բժշկուեցար. ա՛լ մի՛ մեղանչեր, որ աւելի գէշ բան մը չպատահի քեզի»:
فَلَمَّا عَرَفَ الرَّجُلُ أَنَّ يَسُوعَ هُوَ الَّذِي شَفَاهُ، أَسْرَعَ يُخْبِرُ الْيَهُودَ بِذلِكَ. | ١٥ 15 |
Մարդը գնաց ու հաղորդեց Հրեաներուն թէ Յիսո՛ւս էր՝ որ բժշկեց զինք:
فَأَخَذَ الْيَهُودُ يُضَايِقُونَ يَسُوعَ لأَنَّهُ كَانَ يَعْمَلُ هذِهِ الأَعْمَالَ يَوْمَ السَّبْتِ. | ١٦ 16 |
Ուստի Հրեաները կը հալածէին Յիսուսը եւ կը ջանային սպաննել զայն՝ քանի որ Շաբաթ օրը կ՚ընէր այս բաները:
وَلكِنَّ يَسُوعَ قَالَ لَهُمْ: «مَازَالَ أَبِي يَعْمَلُ إِلَى الآنَ. وَأَنَا أَيْضاً أَعْمَلُ!» | ١٧ 17 |
Բայց Յիսուս պատասխանեց անոնց. «Իմ Հայրս մինչեւ հիմա կը գործէ, ե՛ս ալ կը գործեմ»:
لِهَذَا ازْدَادَ سَعْيُ الْيَهُودِ إِلَى قَتْلِهِ، لَيْسَ فَقَطْ لأَنَّهُ خَالَفَ سُنَّةَ السَّبْتِ، بَلْ أَيْضاً لأَنَّهُ قَالَ إِنَّ اللهَ أَبُوهُ، مُسَاوِياً نَفْسَهُ بِاللهِ. | ١٨ 18 |
Ուստի Հրեաները ա՛լ աւելի կը ջանային սպաննել զայն, քանի որ ո՛չ միայն Շաբաթ օրը կը լուծէր, հապա նաեւ Աստուած իր Հայրը կը կոչէր, եւ այսպէս՝ ինքզինք Աստուծոյ հաւասար կ՚ընէր:
فَقَالَ لَهُمْ يَسُوعُ: «الْحَقَّ الْحَقَّ أَقُولُ لَكُمْ إِنَّ الاِبْنَ لَا يَقْدِرُ أَنْ يَفْعَلَ شَيْئاً مِنْ تِلْقَاءِ نَفْسِهِ، بَلْ يَفْعَلُ مَا يَرَى الآبَ يَفْعَلُهُ. فَكُلُّ مَا يَعْمَلُهُ الآبُ، يَعْمَلُهُ الاِبْنُ كَذلِكَ، | ١٩ 19 |
Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Որդին ինքնիրմէ ոչինչ կրնայ ընել, հապա միայն ինչ որ տեսնէ՝ որ Հայրը կ՚ընէ. որովհետեւ ինչ որ ա՛ն կ՚ընէ, նմանապէս Որդի՛ն ալ կ՚ընէ այդ բաները”:
لأَنَّ الآبَ يُحِبُّ الاِبْنَ، وَيُرِيهِ جَمِيعَ مَا يَفْعَلُهُ، وَسَيُرِيهِ أَيْضاً أَعْمَالاً أَعْظَمَ مِنْ هَذَا الْعَمَلِ، فَتُدْهَشُونَ. | ٢٠ 20 |
Քանի որ Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան ցոյց կու տայ անոր՝ ինչ որ ինք կ՚ընէ: Ասոնցմէ աւելի մեծ գործեր ալ ցոյց պիտի տայ անոր, որպէսզի դուք զարմանաք.
فَكَمَا يُقِيمُ الآبُ الْمَوْتَى وَيُحْيِيهِمْ، كَذلِكَ يُحْيِي الاِبْنُ مَنْ يَشَاءُ. | ٢١ 21 |
որովհետեւ ինչպէս Հայրը մեռելները կը յարուցանէ եւ կեանք կու տայ, նոյնպէս ալ Որդին կեանք կու տայ՝ անոնց որ ուզէ:
وَالآبُ لَا يُحَاكِمُ أَحَداً، بَلْ أَعْطَى الاِبْنَ سُلْطَةَ الْقَضَاءِ كُلَّهَا، | ٢٢ 22 |
Քանի որ Հայրը ո՛չ մէկը կը դատէ, հապա ամէն դատաստան Որդիին տուաւ.
لِيُكْرِمَ الْجَمِيعُ الاِبْنَ كَمَا يُكْرِمُونَ الآبَ. وَمَنْ لَا يُكْرِمِ الاِبْنَ لَا يُكْرِمِ الآبَ الَّذِي أَرْسَلَهُ. | ٢٣ 23 |
որպէսզի բոլորը պատուեն Որդին, ինչպէս կը պատուեն Հայրը: Ա՛ն որ չի պատուեր Որդին, չի պատուեր Հա՛յրը՝ որ ղրկեց զայն:
الْحَقَّ الْحَقَّ أَقُولُ لَكُمْ إِنَّ مَنْ يَسْمَعْ كَلامِي وَيُؤْمِنْ بِالَّذِي أَرْسَلَنِي تَكُنْ لَهُ الْحَيَاةُ الأَبَدِيَّةُ، وَلا يُحَاكَمْ فِي الْيَوْمِ الأَخِيرِ، لأَنَّهُ قَدِ انْتَقَلَ مِنَ الْمَوْتِ إِلَى الْحَيَاةِ. (aiōnios ) | ٢٤ 24 |
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կ՚ընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ ղրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չ՚իյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”: (aiōnios )
الْحَقَّ الْحَقَّ أَقُولُ لَكُمْ: إِنَّ السَّاعَةَ الَّتِي يَسْمَعُ فِيهَا الأَمْوَاتُ صَوْتَ ابْنِ اللهِ سَتَأْتِي بَلْ هِيَ الآنَ وَالَّذِينَ يَسْمَعُونَهُ يَحْيَوْنَ. | ٢٥ 25 |
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՛րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. եւ անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին”:
لأَنَّهُ كَمَا أَنَّ لِلآبِ حَيَاةً فِي ذَاتِهِ، فَقَدْ أَعْطَى الاِبْنَ أَيْضاً أَنْ تَكُونَ لَهُ حَيَاةٌ فِي ذَاتِهِ، | ٢٦ 26 |
Որովհետեւ ինչպէս Հայրը ինքնիր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքնիր մէջ կեանք ունենայ.
وَأَعْطَاهُ سُلْطَةً أَنْ يَدِينَ، لأَنَّهُ ابْنُ الإِنْسَانِ. | ٢٧ 27 |
նաեւ անոր տուաւ դատաստան կիրարկելու իշխանութիւն, քանի որ ան մարդու Որդին է:
لَا تَتَعَجَّبُوا مِنْ هَذَا: فَسَوْفَ تَأْتِي سَاعَةٌ يَسْمَعُ فِيهَا جَمِيعُ مَنْ فِي الْقُبُورِ صَوْتَهُ، | ٢٨ 28 |
Մի՛ զարմանաք ասոր վրայ. որովհետեւ ժամը պիտի գայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները պիտի լսեն անոր ձայնը,
فَيَخْرُجُونَ مِنْهَا: فَالَّذِينَ عَمِلُوا الصَّالِحَاتِ يَخْرُجُونَ فِي الْقِيَامَةِ الْمُؤَدِّيَةِ إِلَى الْحَيَاةِ، وَأَمَّا الَّذِينَ عَمِلُوا السَّيِّئَاتِ فَفِي الْقِيَامَةِ الْمُؤَدِّيَةِ إِلَى الدَّيْنُونَةِ. | ٢٩ 29 |
ու դուրս պիտի գան. անոնք որ բարիք գործեր են՝ կեանքի յարութեան համար, եւ անոնք որ չարիք գործեր են՝ դատապարտութեան յարութեան համար»:
وَأَنَا لَا يُمْكِنُ أَنْ أَفْعَلَ شَيْئاً مِنْ تِلْقَاءِ ذَاتِي، بَلْ أَحْكُمُ حَسْبَمَا أَسْمَعُ، وَحُكْمِي عَادِلٌ، لأَنِّي لَا أَسْعَى لِتَحْقِيقِ إِرَادَتِي بَلْ إِرَادَةِ الَّذِي أَرْسَلَنِي. | ٣٠ 30 |
«Ես ինձմէ ոչինչ կրնամ ընել. ինչպէս կը լսեմ՝ այնպէս կը դատեմ, եւ իմ դատաստանս արդար է. որովհետեւ ո՛չ թէ իմ կամքս կը փնտռեմ, հապա անոր կամքը՝ որ ղրկեց զիս:
لَوْ كُنْتُ أَشْهَدُ لِنَفْسِي، لَكَانَتْ شَهَادَتِي غَيْرَ صَادِقَةٍ، | ٣١ 31 |
Եթէ ես վկայեմ իմ մասիս՝ իմ վկայութիւնս ճշմարիտ չէ:
وَلكِنْ غَيْرِي يَشْهَدُ لِي، وَأَنَا أَعْلَمُ أَنَّ شَهَادَتَهُ لِي هِيَ حَقٌّ. | ٣٢ 32 |
Ուրի՛շ մըն է՝ որ կը վկայէ իմ մասիս. ու ես գիտեմ թէ ճշմարի՛տ է այն վկայութիւնը՝ որ ինք վկայեց իմ մասիս:
وَقَدْ بَعَثْتُمْ رُسُلاً إِلَى يُوحَنَّا فَشَهِدَ لِلْحَقِّ. | ٣٣ 33 |
Դուք մարդ ղրկեցիք Յովհաննէսի, եւ ինք վկայ եղաւ ճշմարտութեան:
وَأَنَا أَقُولُ هَذَا لَا لأَنِّي أَعْتَمِدُ عَلَى شَهَادَةِ إِنْسَانٍ، بَلْ مِنْ أَجْلِ خَلاصِكُمْ، | ٣٤ 34 |
Բայց ես ո՛չ թէ մարդոցմէ վկայութիւն կը ստանամ, հապա այս բաները կ՚ըսեմ՝ որպէսզի դուք փրկուիք:
فَقَدْ كَانَ يُوحَنَّا مِصْبَاحاً مُتَوَهِّجاً مُضِيئاً، وَشِئْتُمْ أَنْ تَسْتَمْتِعُوا بِنُورِهِ فَتْرَةً مِنَ الزَّمَنِ. | ٣٥ 35 |
Ան ճրագ մըն էր՝ որ կը վառէր ու կը փայլէր, եւ դուք ուզեցիք ժամանակ մը ցնծալ անոր լոյսով:
وَلكِنَّ لِي شَهَادَةً أَعْظَمَ مِنْ شَهَادَةِ يُوحَنَّا، وَهِيَ شَهَادَةُ الأَعْمَالِ الَّتِي كَلَّفَنِي الآبُ أَنْ أُنْجِزَهَا وَالَّتِي أَعْمَلُهَا، فَهِيَ تَشْهَدُ لِي مُبَيِّنَةً أَنَّ الآبَ أَرْسَلَنِي، | ٣٦ 36 |
Սակայն ես ունիմ աւելի մեծ վկայութիւն՝ քան Յովհաննէսինը. որովհետեւ այն գործերը որ Հայրը տուաւ ինծի՝ որպէսզի աւարտեմ զանոնք, այդ նոյն գործերը որ ես կ՚ընեմ՝ կը վկայեն իմ մասիս թէ Հա՛յրը ղրկեց զիս:
وَالآبُ الَّذِي أَرْسَلَنِي هُوَ نَفْسُهُ أَيْضاً يَشْهَدُ لِي. وَأَنْتُمْ لَمْ تَسْمَعُوا صَوْتَهُ قَطُّ، وَلا رَأَيْتُمْ هَيْئَتَهُ، | ٣٧ 37 |
Եւ Հայրը, որ ղրկեց զիս, ի՛նք վկայեց իմ մասիս: Դուք բնա՛ւ լսած չէք անոր ձայնը, ո՛չ ալ տեսած անոր կերպարանքը.
وَلا ثَبَتَتْ كَلِمَتُهُ فِي قُلُوبِكُمْ، بِدَلِيلِ أَنَّكُمْ لَا تُصَدِّقُونَ الَّذِي أَرْسَلَهُ. | ٣٨ 38 |
անոր խօսքն ալ բնակած չէ ձեր մէջ, որովհետեւ դուք չէք հաւատար անոր՝ որ ինք ղրկեց:
أَنْتُمْ تَدْرُسُونَ الْكُتُبَ لأَنَّكُمْ تَعْتَقِدُونَ أَنَّهَا سَتَهْدِيكُمْ إِلَى الْحَيَاةِ الأَبَدِيَّةِ. هذِهِ الْكُتُبُ تَشْهَدُ لِي، (aiōnios ) | ٣٩ 39 |
Զննեցէ՛ք Գիրքերը, որովհետեւ դուք կը կարծէք անոնցմո՛վ ունենալ յաւիտենական կեանքը. բուն անո՛նք են՝ որ կը վկայեն իմ մասիս: (aiōnios )
وَلكِنَّكُمْ تَرْفُضُونَ أَنْ تَأْتُوا إِلَيَّ لِتَكُونَ لَكُمُ الْحَيَاةُ. | ٤٠ 40 |
Դուք չէք ուզեր ինծի գալ՝ որ կեանք ունենաք:
لَسْتُ أَقْبَلُ مَجْداً مِنْ عِنْدِ النَّاسِ. | ٤١ 41 |
Ես փառք չեմ ստանար մարդոցմէ.
وَلكِنِّي أَعْرِفُكُمْ، وَأَعْرِفُ أَنَّ مَحَبَّةَ اللهِ لَيْسَتْ فِي نُفُوسِكُمْ. | ٤٢ 42 |
բայց գիտեմ ձեզ, որ չունիք ձեր մէջ Աստուծոյ սէրը:
فَقَدْ جِئْتُ بِاسْمِ أَبِي وَلَمْ تَقْبَلُونِي، وَلكِنَّكُمْ تُرَحِّبُونَ بِمَنْ يَجِيءُ بِاسْمِ نَفْسِهِ. | ٤٣ 43 |
Ես եկայ իմ Հօրս անունով՝ ու չէք ընդունիր զիս. եթէ ուրիշ մէկը գայ ինքնիր անունով՝ պիտի ընդունիք զինք:
مِنْ أَيْنَ لَكُمْ أَنْ تُؤْمِنُوا بِي وَأَنْتُمْ تَقْبَلُونَ الْمَجْدَ بَعْضُكُمْ مِنْ بَعْضٍ، دُونَ أَنْ تَسْعَوْا فِي طَلَبِ الْمَجْدِ الَّذِي لَا يَمْنَحُهُ إِلّا اللهُ! | ٤٤ 44 |
Ի՞նչպէս կրնաք հաւատալ, դո՛ւք որ փառք կը ստանաք իրարմէ՛, եւ չէք փնտռեր այն փառքը՝ որ կու գայ միայն Աստուծմէ:
لَا تَظُنُّوا أَنِّي أَشْكُوكُمْ إِلَى الآبِ، فَإِنَّ هُنَالِكَ مَنْ يَشْكُوكُمْ، وَهُوَ مُوسَى الَّذِي عَلَّقْتُمْ عَلَيْهِ رَجَاءَكُمْ. | ٤٥ 45 |
Մի՛ կարծէք թէ ե՛ս պիտի ամբաստանեմ ձեզ Հօրը առջեւ: Կա՛յ մէկը՝ որ կ՚ամբաստանէ ձեզ, Մովսէ՛ս՝ որուն կը յուսաք:
فَلَوْ كُنْتُمْ صَدَّقْتُمْ مُوسَى، لَكُنْتُمْ صَدَّقْتُمُونِي، لأَنَّهُ هُوَ كَتَبَ عَنِّي. | ٤٦ 46 |
Որովհետեւ եթէ Մովսէսի հաւատայիք, ինծի՛ ալ պիտի հաւատայիք, քանի որ ան գրեց իմ մասիս:
وَإذَا كُنْتُمْ لَا تُصَدِّقُونَ مَا كَتَبَهُ مُوسَى، فَكَيْفَ تُصَدِّقُونَ كَلامِي؟» | ٤٧ 47 |
Բայց եթէ չէք հաւատար անոր գրածներուն, ի՞նչպէս պիտի հաւատաք իմ խօսքերուս»: