< أعمال 28 >
وَعَرَفْنَا بَعْدَمَا نَجَوْنَا أَنَّ الشَّاطِئَ الَّذِي وَصَلْنَاهُ هُوَ جَزِيرَةُ مَالِطَةَ. | ١ 1 |
Երբ փրկուեցան, գիտցան թէ այդ կղզիին անունը Մելիտէ էր: Բնիկ ժողովուրդը արտասովոր մարդասիրութիւն ցոյց տուաւ մեզի.
وَاسْتَقْبَلَنَا أَهْلُهَا الْغُرَبَاءُ بِعَطْفٍ كَبِيرٍ قَلَّ نَظِيرُهُ. فَإِذْ كَانَ الْمَطَرُ يَنْهَمِرُ وَالْجَوُّ بَارِداً، أَوْقَدُوا لَنَا نَاراً، وَرَحَّبُوا بِنَا. | ٢ 2 |
որովհետեւ կրակ վառեցին եւ մեզ բոլորս ալ ընդունեցին՝ եկած անձրեւին ու ցուրտին պատճառով:
وَجَمَعَ بُولُسُ بَعْضَ الْحَطَبِ وَأَلْقَاهُ فِي النَّارِ، فَخَرَجَتْ أَفْعَى، دَفَعَتْهَا الْحَرَارَةُ، وَتَعَلَّقَتْ بِيَدِهِ. | ٣ 3 |
Երբ Պօղոս առատ խռիւ ժողվեց եւ դրաւ կրակին վրայ, ջերմութենէն իժ մը ելաւ ու կառչեցաւ անոր ձեռքին:
وَرَأَى أَهْلُ مَالِطَةَ الأَفْعَى عَالِقَةً بِيَدِهِ، فَقَالَ بَعْضُهُمْ لِبَعْضٍ: «لابُدَّ أَنَّ هَذَا الرَّجُلَ قَاتِلٌ، فَإِنَّ الْعَدْلَ لَمْ يَدَعْهُ يَحْيَا بَعْدَمَا نَجَا مِنَ الْبَحْرِ». | ٤ 4 |
Երբ բնիկները տեսան այդ անասունը՝ կախուած անոր ձեռքէն, ըսին իրարու. «Անշուշտ ասիկա մարդասպան մըն է. թէպէտ փրկուեցաւ ծովէն, արդարութիւնը չթոյլատրեց որ ան ապրի»:
وَلَكِنَّ بُولُسَ نَفَضَ الأَفْعَى فِي النَّارِ دُونَ أَنْ يَمَسَّهُ أَذىً. | ٥ 5 |
Իսկ ինք թօթուեց անասունը կրակին մէջ, եւ ո՛չ մէկ վնաս կրեց:
وَانْتَظَرُوا أَنْ يَتَوَرَّمَ جِسْمُهُ أَوْ يَقَعَ مَيْتاً فَجْأَةً. وَطَالَ انْتِظَارُهُمْ، دُونَ أَنْ يُصِيبَهُ ضَرَرٌ، فَغَيَّرُوا رَأْيَهُمْ فِيهِ وَقَالُوا: «إِنَّهُ إِلهٌ!» | ٦ 6 |
Անոնք ալ կը սպասէին որ ան ուռի, կամ յանկարծ մեռած իյնայ. բայց երբ շատ սպասեցին ու տեսան թէ ո՛չ մէկ անտեղի բան եղաւ անոր, իրենց կարծիքը փոխելով ըսին թէ “աստուած մըն է”:
وَكَانَتْ بِالْقُرْبِ مِنَ الْمَكَانِ مَزَارِعُ لِحَاكِمِ الْجَزِيرَةِ بُوبْلِيُوسَ، فَدَعَانَا وَأَحْسَنَ ضِيَافَتَنَا ثَلاثَةَ أَيَّامٍ. | ٧ 7 |
Այդ տեղին շրջակայքը կը գտնուէին ագարակները կղզիին գլխաւոր մարդուն, որուն անունը Պոպղիոս էր: Ան ընդունեց մեզ, եւ բարեսրտութեամբ հիւրընկալեց մեզ երեք օր:
وَكَانَ وَالِدُ بُوبْلِيُوسَ طَرِيحَ الْفِرَاشِ مَرِيضاً بِالْحُمَّى وَالإِسْهَالِ الشَّدِيدِ. فَزَارَهُ بُولُسُ وَصَلَّى، وَوَضَعَ يَدَيْهِ عَلَيْهِ، فَشَفَاهُ. | ٨ 8 |
Պոպղիոսի հայրը կը պառկէր՝ տենդով ու թանչքով հիւանդացած: Պօղոս մտաւ անոր քով, եւ աղօթելով՝ ձեռքերը դրաւ անոր վրայ ու բժշկեց զայն:
فَجَاءَ عِنْدَئِذٍ مَرْضَى الْجَزِيرَةِ إِلَيْهِ وَنَالُوا الشِّفَاءَ، | ٩ 9 |
Երբ ասիկա պատահեցաւ, ուրիշ հիւանդներ ալ՝ որ այդ կղզիին մէջ կը գտնուէին՝ եկան եւ բուժուեցան:
فَأَعْطَوْنَا هَدَايَا كَثِيرَةً، وَزَوَّدُونَا عِنْدَ رَحِيلِنَا بِمَا نَحْتَاجُ إِلَيْهِ فِي سَفَرِنَا. | ١٠ 10 |
Ասոնք ալ մեծապէս պատուեցին մեզ, ու երբ կը մեկնէինք՝ հայթայթեցին մեզի պէտք եղած բաները:
وَبَعْدَ ثَلاثَةِ أَشْهُرٍ أَقْلَعْنَا عَلَى سَفِينَةٍ مِنَ الإِسْكَنْدَرِيَّةِ، تَحْمِلُ صُورَةَ الجَوْزَاءِ (أَيِ التَّوْأَمَيْنِ)، كَانَتْ قَدْ قَضَتْ فَصْلَ الشِّتَاءِ فِي مَالِطَةَ. | ١١ 11 |
Երեք ամիս ետք՝ մեկնեցանք աղեքսանդրիական նաւով մը, որ ձմերած էր այդ կղզին եւ ունէր Դիոսկուրացիներուն զինանշանը:
فَلَمَّا وَصَلْنَا إِلَى مَدِينَةِ سِرَاكُوسَا قَضَيْنَا فِيهَا ثَلاثَةَ أَيَّامٍ، | ١٢ 12 |
Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք հոն.
ثُمَّ أَبْحَرْنَا وَسِرْنَا عَلَى مَقْرُبَةٍ مِنَ الشَّاطِئِ حَتَّى وَصَلْنَا مَدِينَةَ رِيغِيُونَ. وَفِي الْيَوْمِ التَّالِي هَبَّتْ رِيحٌ جَنُوبِيَّةٌ، فَوَصَلْنَا إِلَى مَدِينَةِ بُوطِيُولِي فِي يَوْمَيْنِ. | ١٣ 13 |
անկէ ալ շրջագայելով՝ հասանք Հռեգիոն: Մէկ օր ետք, երբ հարաւային հովը փչեց, երկրորդ օրը հասանք Պատեողոս:
وَوَجَدْنَا هُنَاكَ بَعْضَ الإِخْوَةِ، فَطَلَبُوا إِلَيْنَا أَنْ نَقْضِيَ مَعَهُمْ سَبْعَةَ أَيَّامٍ. وَهَكَذَا وَصَلْنَا إِلَى رُومَا. | ١٤ 14 |
Հոն գտանք եղբայրներ, որոնք աղաչեցին որ եօթը օր մնանք իրենց քով. եւ այսպէս գացինք Հռոմ:
وَلَمَّا سَمِعَ الإِخْوَةُ فِيهَا بِوُصُولِنَا، خَرَجُوا لاِسْتِقْبَالِنَا فِي سَاحَةِ أَبِيُّوسَ وَفِي الْخَانَاتِ الثَّلاثَةِ. فَلَمَّا رَآهُمْ بُولُسُ شَكَرَ اللهَ وَتَشَجَّعَ. | ١٥ 15 |
Երբ եղբայրները լսեցին մեր մասին, անկէ եկան մինչեւ Ապփիոսի Հրապարակը ու Երեք Պանդոկները՝ դիմաւորելու մեզ: Պօղոս ալ տեսնելով զանոնք՝ շնորհակալ եղաւ Աստուծմէ եւ քաջալերուեցաւ:
وَلَمَّا دَخَلْنَا رُومَا سَمَحَ الضَّابِطُ لِبُولُسَ أَنْ يُقِيمَ فِي مَنْزِلٍ خَاصٍّ مَعَ الْجُنْدِيِّ الَّذِي يَحْرُسُهُ. | ١٦ 16 |
Երբ մտանք Հռոմ, հարիւրապետը յանձնեց բանտարկեալները զօրագլուխին. իսկ Պօղոսի արտօնուեցաւ որ առանձին բնակի՝ զինք պահող զինուորի մը հետ:
وَبَعْدَ ثَلاثَةِ أَيَّامٍ دَعَا بُولُسُ وُجَهَاءَ الْيَهُودِ، وَقَالَ لَهُمْ: «أَيُّهَا الإِخْوَةُ، مَعَ أَنِّي لَمْ أَفْعَلْ مَا يُسِيءُ إِلَى الشَّعْبِ، وَلا إِلَى طُقُوسِ آبَائِنَا، فَقَدْ سُجِنْتُ فِي أُورُشَلِيمَ وَسُلِّمْتُ إِلَى الرُّومَانِ، | ١٧ 17 |
Երեք օր ետք ան հրաւիրեց Հրեաներուն գլխաւորները, ու երբ համախմբուեցան՝ ըսաւ անոնց. «Մարդի՛կ եղբայրներ, թէպէտ ես ժողովուրդին կամ հայրենական սովորութիւններուն դէմ ոչինչ ըրեր էի, Երուսաղէմի մէջ Հռոմայեցիներուն ձեռքը մատնուեցայ իբր բանտարկեալ:
فَاسْتَجْوَبُونِي وَأَرَادُوا إِطْلاقِي، لأَنَّهُ لَمْ يَكُنْ هُنَاكَ مَا يَسْتَوْجِبُ إِعْدَامِي. | ١٨ 18 |
Երբ անոնք հարցաքննեցին զիս՝ ուզեցին արձակել, որովհետեւ իմ վրաս մահուան արժանի ո՛չ մէկ պատճառ կար:
غَيْرَ أَنَّ الْيَهُودَ اعْتَرَضُوا، فَاضْطُرِرْتُ إِلَى اسْتِئْنَافِ دَعْوَايَ إِلَى الْقَيْصَرِ. وَهَذَا لَا يَعْنِي أَنَّنِي أَشْكُو بَنِي وَطَنِي بِشَيْءٍ. | ١٩ 19 |
Բայց երբ Հրեաները հակաճառեցին, հարկադրուեցայ բողոքել կայսրին, սակայն առանց որեւէ ամբաստանութիւն ունենալու ազգիս դէմ:
لِذَلِكَ طَلَبْتُ أَنْ أَرَاكُمْ وَأُكَلِّمَكُمْ؛ فَأَنَا مُوثَقٌ بِهذِهِ السِّلْسِلَةِ مِنْ أَجْلِ رَجَاءِ إِسْرَائِيلَ». | ٢٠ 20 |
Ուրեմն ասոր համար կանչեցի ձեզ՝ որպէսզի տեսնեմ ձեզ եւ խօսիմ ձեզի. որովհետեւ Իսրայէլի յոյսին համար կը կրեմ այս շղթան»:
فَقَالُوا: «لَمْ نَتَلَقَّ بِشَأْنِكَ أَيَّةَ رِسَالَةٍ مِنْ بِلادِ الْيَهُودِيَّةِ، وَلا جَاءَ رَسُولٌ مِنْ عِنْدِ إِخْوَانِنَا يُخْبِرُنَا عَنْكَ بِشَيْءٍ، أَوْ يَشْتَكِي عَلَيْكَ. | ٢١ 21 |
Անոնք ալ ըսին իրեն. «Մենք քու մասիդ Հրէաստանէն ո՛չ գրութիւն ընդունեցինք, ո՛չ ալ եղբայրներէն մէկը հոս գալով՝ չարութիւն մը պատմեց կամ խօսեցաւ քու մասիդ:
وَلَكِنَّنَا نَرَى مِنَ الْمُنَاسِبِ أَنْ نَسْمَعَ رَأْيَكَ، لأَنَّنَا نَعْلَمُ أَنَّ النَّاسَ فِي كُلِّ مَكَانٍ يُعَارِضُونَ هَذَا الْمَذْهَبَ!» | ٢٢ 22 |
Բայց արժանավայել է լսել քեզմէ թէ դուն ի՛նչ կը մտածես. որովհետեւ մենք տեղեկացած ենք այդ աղանդին մասին՝ թէ ամէնուրեք ատոր դէմ կը խօսին»:
فَحَدَّدُوا مَوْعِداً لِلِقَاءٍ قَادِمٍ، جَاءُوا فِيهِ مَعَ كَثِيرِينَ إِلَى مَنْزِلِ بُولُسَ. فَشَهِدَ لَهُمْ مِنَ الصَّبَاحِ إِلَى الْمَسَاءِ شَارِحاً لَهُمْ أُمُورَ مَلَكُوتِ اللهِ وَمُحَاوِلاً إِقْنَاعَهُمْ بِالأُمُورِ الْمُخْتَصَّةِ بِيَسُوعَ اسْتِنَاداً إِلَى شَرِيعَةِ مُوسَى وَكُتُبِ الأَنْبِيَاءِ. | ٢٣ 23 |
Երբ որոշեցին օր մը անոր հետ, շատեր գացին անոր քով՝ իր հիւրանոցը: Անոնց կը բացատրէր Աստուծոյ թագաւորութիւնը եւ կը վկայէր անոր մասին. առտուընէ մինչեւ իրիկուն կը համոզէր զանոնք՝ փաստարկելով Յիսուսի մասին թէ՛ Մովսէսի Օրէնքէն, թէ՛ ալ Մարգարէներէն:
فَمِنْهُمْ مَنِ اقْتَنَعَ بِكَلامِهِ، وَمِنْهُمْ مَنْ لَمْ يُؤْمِنْ. | ٢٤ 24 |
Ոմանք անսացին ըսածներուն, ոմանք ալ չհաւատացին:
فَاخْتَلَفُوا فِيمَا بَيْنَهُمْ، وَانْصَرَفُوا بَعْدَمَا قَالَ لَهُمْ: «صَدَقَ الرُّوحُ الْقُدُسُ إِذْ قَالَ لِآبَائِكُمْ بِلِسَانِ النَّبِيِّ إِشَعْيَاءَ: | ٢٥ 25 |
Իրարու հետ չհամաձայնած՝ բաժնուեցան, երբ Պօղոս խօսք մըն ալ ըսաւ. «Սուրբ Հոգին ճիշդ խօսեցաւ մեր հայրերուն՝ Եսայի մարգարէին միջոցով,
اذْهَبْ إِلَى هَذَا الشَّعْبِ وَقُلْ لَهُ: سَمْعاً سَتَسْمَعُونَ، وَلَكِنَّكُمْ لَا تَفْهَمُونَ! وَنَظَراً سَتَنْظُرُونَ، وَلَكِنَّكُمْ لَا تُبْصِرُونَ! | ٢٦ 26 |
ըսելով. “Գնա՛ այս ժողովուրդին եւ ըսէ՛. «Շատ պիտի լսէք՝ բայց պիտի չհասկնաք, շատ պիտի տեսնէք՝ բայց պիտի չըմբռնէք:
لأَنَّ قَلْبَ هَذَا الشَّعْبِ قَدْ صَارَ غَلِيظاً، وَآذَانُهُمْ قَدْ صَارَتْ ثَقِيلَةَ السَّمْعِ، وَقَدْ أَغْمَضُوا عُيُونَهُمْ. لِئَلا يُبْصِرُوا بِعُيُونِهِمْ، وَيَسْمَعُوا بِآذَانِهِمْ، وَيَفْهَمُوا بِقُلُوبِهِمْ، وَيَرْجِعُوا إِلَيَّ فَأَشْفِيَهُمْ!» | ٢٧ 27 |
Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ. իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը գոցեցին, որպէսզի իրենց աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք»”:
وَخَتَمَ بُولُسُ كَلامَهُ بِقَوْلِهِ: «اعْلَمُوا إِذَنْ أَنَّ اللهَ قَدْ أَرْسَلَ خَلاصَهُ هَذَا إِلَى الأُمَمِ الأُخْرَى، وَهُمْ سَيَسْتَمِعُونَ إِلَيْهِ!» | ٢٨ 28 |
Ուրեմն գիտցէ՛ք թէ Աստուծոյ փրկութիւնը ղրկուեցաւ հեթանոսներուն, եւ անո՛նք մտիկ պիտի ընեն»:
فَلَمَّا قَالَ هَذَا الْكَلامَ، خَرَجَ الْيَهُودُ مِنْ عِنْدِهِ وَهُمْ يَتَجَادَلُونَ بِعُنْفٍ. | ٢٩ 29 |
Ու երբ ըսաւ ասիկա, Հրեաները մեկնեցան՝ սաստիկ վիճաբանելով իրարու հետ:
وَأَقَامَ بُولُسُ سَنَتَيْنِ كَامِلَتَيْنِ فِي الْمَنْزِلِ الَّذِي اسْتَأْجَرَهُ، وَكَانَ يُرَحِّبُ بِجَمِيعِ الَّذِينَ يَأْتُونَ لِزِيَارَتِهِ، | ٣٠ 30 |
Պօղոս լման երկու տարի բնակեցաւ իր վարձած տունը,
مُبَشِّراً بَمَلَكُوتِ اللهِ، وَمُعَلِّماً الأُمُورَ الْمُخْتَصَّةَ بِالرَّبِّ يَسُوعَ الْمَسِيحِ بِكُلِّ جُرْأَةٍ وَبِلا عَائِقٍ. | ٣١ 31 |
ու կ՚ընդունէր բոլոր իրեն եկողները՝ քարոզելով Աստուծոյ թագաւորութիւնը եւ սորվեցնելով Տէր Յիսուս Քրիստոսի մասին՝ ամբողջ համարձակութեամբ, առանց արգելքի: