< أعمال 18 >
بَعْدَ ذَلِكَ تَرَكَ بُولُسُ أَثِينَا، وَسَافَرَ إِلى مَدِينَةِ كُورِنْثُوسَ. | ١ 1 |
Ասկէ ետք Պօղոս՝ հեռանալով Աթէնքէն՝ եկաւ Կորնթոս,
فَالْتَقَى هُنَاكَ بِيَهُودِيٍّ اسْمُهُ أَكِيلا، مِنْ مَوَالِيدِ بُنْطُسَ، كَانَ قَدْ جَاءَ حَدِيثاً مَعَ زَوْجَتِهِ بِرِيسْكِلا مِنْ إِيْطَالِيَةَ، لأَنَّ الْقَيْصَرَ كُلُودِيُوسَ أَمَرَ بِطَرْدِ الْيَهُودِ مِنْ رُومَا، فَقَصَدَ بُولُسُ إِلَيْهِمَا. | ٢ 2 |
գտաւ Հրեայ մը՝ Ակիւղաս անունով, ծնունդով՝ Պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկած էր Իտալիայէն (քանի որ Կղօդիոս պատուիրած էր բոլոր Հրեաներուն՝ հեռանալ Հռոմէն), եւ գնաց անոնց քով:
وَإِذْ كَانَ مِنْ أَهْلِ مِهْنَتِهِمَا، وَهِيَ صِنَاعَةُ الْخِيَامِ، أَقَامَ عِنْدَهُمَا وَكَانَ يَشْتَغِلُ مَعَهُمَا. | ٣ 3 |
Քանի ինք արհեստակից էր, անոնց քով բնակեցաւ եւ աշխատեցաւ, որովհետեւ արհեստով վրանագործ էին:
وَكَانَ فِي كُلِّ سَبْتٍ يُنَاقِشُ الْحَاضِرِينَ فِي الْمَجْمَعِ لإِقْنَاعِ الْيَهُودِ وَالْيُونَانِيِّينَ. | ٤ 4 |
Իսկ ամէն Շաբաթ օր կը խօսէր ժողովարանին մէջ, եւ կը համոզէր Հրեաներն ու Յոյները:
وَلَمَّا وَصَلَ سِيلا وَتِيمُوثَاوُسُ مِنْ مُقَاطَعَةِ مَقِدُونِيَّةَ، تَفَرَّغَ بُولُسُ تَمَاماً لِلتَّبْشِيرِ، شَاهِداً لِلْيَهُودِ أَنَّ يَسُوعَ هُوَ الْمَسِيحُ. | ٥ 5 |
Երբ Շիղա եւ Տիմոթէոս իջան Մակեդոնիայէն, Պօղոս հոգիի կսկիծով կը վկայէր Հրեաներուն թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է:
وَلَكِنَّهُمْ عَارَضُوا شَهَادَتَهُ وَأَخَذُوا يَشْتِمُونَ. فَمَا كَانَ مِنْهُ إِلّا أَنْ نَفَضَ ثَوْبَهُ وَقَالَ لَهُمْ: «دَمُكُمْ عَلَى رُؤُوسِكُمْ. أَنَا بَرِيءٌ! وَمُنْذُ الآنَ أَتَوَجَّهُ لِتَبْشِيرِ غَيْرِ الْيَهُودِ». | ٦ 6 |
Բայց երբ անոնք ընդդիմացան ու կը հայհոյէին, իր հանդերձները թօթուելով՝ ըսաւ անոնց. «Ձեր արիւնը ձեր գլո՛ւխը ըլլայ, ես անպարտ եմ. ասկէ ետք՝ հեթանոսներո՛ւն պիտի երթամ»:
ثُمَّ تَرَكَ بُولُسُ مَكَانَ إِقَامَتِهِ، وَنَزَلَ ضَيْفاً بِبَيْتِ رَجُلٍ غَيْرِ يَهُودِيٍّ يَتَعَبَّدُ لِلهِ، اسْمُهُ تِيطُسُ يُوسْتُسُ، كَانَ بَيْتُهُ مُلاصِقاً لِلْمَجْمَعِ. | ٧ 7 |
Եւ մեկնելով անկէ՝ մտաւ Յուստոս անունով մէկու մը տունը, որ աստուածապաշտ էր. անոր տունը ժողովարանին կից էր:
فَآمَنَ كِرِيسْبُسُ رَئِيسُ الْمَجْمَعِ بِالرَّبِّ، هُوَ وَأَهْلُ بَيْتِهِ جَمِيعاً. وَسَمِعَ كَثِيرُونَ مِنْ أَهْلِ كُورِنْثُوسَ تَبْشِيرَ بُولُسَ، فَآمَنُوا وَتَعَمَّدُوا. | ٨ 8 |
Ժողովարանին պետը՝ Կրիսպոս՝ հաւատաց Տէրոջ իր ամբողջ ընտանիքով: Կորնթացիներէն շատեր ալ լսելով՝ հաւատացին ու մկրտուեցան:
وَذَاتَ لَيْلَةٍ رَأَى بُولُسُ الرَّبَّ فِي رُؤْيَا يَقُولُ لَهُ: «لا تَخَفْ، بَلْ تَكَلَّمْ وَلا تَسْكُتْ، | ٩ 9 |
Գիշերը տեսիլքի մէջ Տէրը ըսաւ Պօղոսի. «Մի՛ վախնար, հապա խօսէ՛ եւ լուռ մի՛ կենար.
فَأَنَا مَعَكَ، وَلَنْ يَقْدِرَ أَحَدٌ أَنْ يُؤْذِيَكَ، لأَنَّ لِي شَعْباً كَثِيراً فِي هَذِهِ الْمَدِينَةِ». | ١٠ 10 |
որովհետեւ ես քեզի հետ եմ, ու ո՛չ մէկը ձեռքը վրադ պիտի դնէ՝ քեզի վնասելու համար. քանի որ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքին մէջ»:
فَبَقِيَ بُولُسُ فِي كُورِنْثُوسَ سَنَةً وَسِتَّةَ أَشْهُرٍ يُعَلِّمُ النَّاسَ كَلِمَةَ اللهِ. | ١١ 11 |
Հոն տարի մը ու վեց ամիս կեցաւ, եւ Աստուծոյ խօսքը կը սորվեցնէր անոնց մէջ:
وَلَمَّا كَانَ الْحَاكِمُ الرُّومَانِيُّ غَالِيُونُ يَتَوَلَّى الْحُكْمَ عَلَى بِلادِ أَخَائِيَةَ، تَجَمَّعَ الْيَهُودُ ضِدَّ بُولُسَ بِرَأْيٍ وَاحِدٍ، وَسَاقُوهُ إِلَى الْمَحْكَمَةِ، | ١٢ 12 |
Աքայիայի փոխ-հիւպատոսին՝ Գաղիոնի օրերը, Հրեաները միաբանելով՝ ըմբոստացան Պօղոսի դէմ, եւ դատարանը տարին զայն՝
وَاشْتَكَوْا عَلَيْهِ قَائِلِينَ: «هَذَا الرَّجُلُ يُحَاوِلُ إِقْنَاعَ النَّاسِ بِأَنْ يَعْبُدُوا اللهَ بِطَرِيقَةٍ تُخَالِفُ شَرِيعَتَنَا». | ١٣ 13 |
ըսելով. «Ասիկա կը համոզէ մարդիկը՝ որ պաշտեն Աստուած Օրէնքին հակառակ կերպով»:
وَكَادَ بُولُسُ أَنْ يَبْدَأَ دِفَاعَهُ لَوْلا أَنَّ غَالِيُونَ قَالَ لِلْيَهُودِ: «أَيُّهَا الْيَهُودُ، لَوْ كَانَتِ الْقَضِيَّةُ جَرِيمَةً أَوْ ذَنْباً، لَكُنْتُ أَحْتَمِلُكُمْ كَمَا يَقْضِي الْعَدْلُ. | ١٤ 14 |
Երբ Պօղոս պիտի բանար իր բերանը, Գաղիոն ըսաւ Հրեաներուն. «Եթէ անիրաւութեան մը կամ չար լրբութեան մը համար ըլլար, ո՛վ Հրեաներ, կ՚արժէր որ հանդուրժէի ձեզի.
وَلَكِنْ مَادَامَتِ الْقَضِيَّةُ جَدَلاً فِي أَلْفَاظٍ وَأَسْمَاءَ وَفِي شَرِيعَتِكُمْ، فَعَلَيْكُمْ أَنْ تُعَالِجُوهَا بِأَنْفُسِكُمْ. أَنَا لَا أُرِيدُ أَنْ أَحْكُمَ فِي هَذِهِ الْقَضَايَا!» | ١٥ 15 |
բայց եթէ հարցը՝ խօսքի, անուններու եւ ձեր Օրէնքին մասին է, դուք ձեզմէ՛ տեսէք դատը. որովհետեւ ես չեմ փափաքիր այդպիսի բաներու դատաւոր ըլլալ».
ثُمَّ طَرَدَهُمْ مِنَ الْمَحْكَمَةِ، | ١٦ 16 |
ու զանոնք վռնտեց դատարանէն:
فَأَخَذُوا سُوسْتَانِيسَ رَئِيسَ الْمَجْمَعِ وَضَرَبُوهُ أَمَامَ الْمَحْكَمَةِ، وَلَكِنَّ غَالِيُونَ لَمْ يَهُمَّهُ شَيْءٌ مِنْ ذَلِكَ! | ١٧ 17 |
Ուստի բոլոր Յոյները բռնեցին Սոսթենէսը, ժողովարանին պետը, եւ ծեծեցին դատարանին առջեւ: Բայց Գաղիոն բնա՛ւ հոգ չէր ըներ այս մասին:
وَبَقِيَ بُولُسُ فِي كُورِنْثُوسَ فَتْرَةً طَوِيلَةً، ثُمَّ وَدَّعَ الإِخْوَةَ وَسَافَرَ بَحْراً مُتَّجِهاً إِلَى سُورِيَّةَ وَمَعَهُ بِرِيسْكِلا وَأَكِيلا، بَعْدَمَا حَلَقَ رَأْسَهُ فِي مَدِينَةِ كَنْخِرِيَا، إِذْ كَانَ عَلَيْهِ نَذْرٌ. | ١٨ 18 |
Իսկ Պօղոս, տակաւին շատ օրեր հոն մնալէ ետք, հրաժեշտ առաւ եղբայրներէն ու նաւարկեց դէպի Սուրիա - Պրիսկիղա եւ Ակիւղաս ալ իրեն հետ -, նախապէս իր գլուխը խուզած ըլլալով Կենքրեայի մէջ, որովհետեւ ուխտ ըրած էր:
فَلَمَّا وَصَلُوا إِلَى أَفَسُسَ تَرَكَهُمَا بُولُسُ فِيهَا، وَدَخَلَ مَجْمَعَ الْيَهُودِ وَخَطَبَ فِيهِمْ. | ١٩ 19 |
Երբ հասաւ Եփեսոս՝ հոն ձգեց զանոնք, իսկ ինք մտնելով ժողովարանը՝ կը խօսէր Հրեաներուն հետ:
فَطَلَبُوا مِنْهُ أَنْ يَقْضِيَ عِنْدَهُمْ فَتْرَةً أَطْوَلَ، فَلَمْ يَقْبَلْ، | ٢٠ 20 |
Իրեն թախանձեցին որ աւելի՛ երկար ժամանակ մնայ իրենց քով. բայց չհաւանեցաւ,
وَوَدَّعَهُمْ قَائِلاً: «سَأَعُودُ إِلَيْكُمْ إِنْ شَاءَ اللهُ!» ثُمَّ سَافَرَ بَحْراً مِنْ أَفَسُسَ، | ٢١ 21 |
հապա հրաժեշտ առաւ անոնցմէ՝ ըսելով. «Պէտք է որ անպատճառ այս յառաջիկայ տօնը կատարեմ Երուսաղէմի մէջ, բայց՝՝ Աստուծոյ կամքով դարձեալ պիտի վերադառնամ ձեզի»: Ու Եփեսոսէն նաւարկեց
وَنَزَلَ فِي مِينَاءِ قَيْصَرِيَّةَ فَصَعِدَ وَسَلَّمَ عَلَى الْكَنِيسَةِ، ثُمَّ نَزَلَ إِلَى مَدِينَةِ أَنْطَاكِيَةَ، | ٢٢ 22 |
եւ Կեսարիա հասնելով՝ Երուսաղէմ բարձրացաւ, բարեւեց եկեղեցին, ու յետոյ իջաւ Անտիոք:
فَأَمْضَى فِيهَا بَعْضَ الْوَقْتِ. ثُمَّ طَافَ مُقَاطَعَتَيْ غَلاطِيَّةَ وَفِرِيجِيَّةَ مُنْتَقِلاً مِنْ بَلْدَةٍ إِلَى أُخْرَى وَهُوَ يُشَدِّدُ عَزِيمَةَ التَّلامِيذِ جَمِيعاً. | ٢٣ 23 |
Ժամանակ մը հոն կենալէ ետք՝ մեկնեցաւ, եւ կարգով Գաղատացիներուն երկիրն ու Փռիւգիա կը շրջէր՝ բոլոր աշակերտները ամրացնելով:
وَجَاءَ إِلَى أَفَسُسَ يَهُودِيٌّ اسْمُهُ أَبُلُّوسُ، إِسْكَنْدَرِيُّ الْمَوْلِدِ، فَصِيحُ اللِّسَانِ، خَبِيرٌ فِي الْكِتَابِ. | ٢٤ 24 |
Ապողոս անունով Հրեայ մը, ծնունդով՝ Աղեքսանդրացի, ճարտասան մարդ մը՝ որ հմուտ էր Սուրբ Գիրքերուն, եկաւ հասաւ Եփեսոս:
كَانَ قَدْ تَلَقَّنَ طَرِيقَ الرَّبِّ. فَبَدَأَ يَخْطُبُ بِحَمَاسَةٍ شَدِيدَةٍ، وَيُعَلِّمُ الْحَقَائِقَ الْمُخْتَصَّةَ بِيَسُوعَ تَعْلِيماً صَحِيحاً. وَمَعَ أَنَّهُ لَمْ يَكُنْ يَعْرِفُ سِوَى مَعْمُودِيَّةِ يُوحَنَّا، | ٢٥ 25 |
Ան կրթուած էր Տէրոջ ճամբային մէջ, ու եռանդուն հոգիով՝ կը խօսէր եւ ճշգրտութեամբ կը սորվեցնէր Տէրոջ մասին. բայց ինք գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը:
فَقَدْ أَخَذَ يَتَكَلَّمُ فِي الْمَجْمَعِ بِجُرْأَةٍ. فَسَمِعَهُ أَكِيلا وَبِرِيسْكِلا، فَأَخَذَاهُ إِلَيْهِمَا وَأَوْضَحَا لَهُ طَرِيقَ اللهِ بِأَكْثَرِ دِقَّةٍ. | ٢٦ 26 |
Ան սկսաւ ժողովարանին մէջ քարոզել համարձակութեամբ: Երբ Ակիւղաս ու Պրիսկիղա լսեցին զայն՝ իրենց քով առին զինք, եւ աւելի ճշգրտութեամբ բացատրեցին իրեն Աստուծոյ ճամբան:
وَقَرَّرَ أَبُلُّوسُ أَنْ يُسَافِرَ إِلَى بِلادِ أَخَائِيَةَ فَشَجَّعَهُ الإِخْوَةُ وَكَتَبُوا إِلَى التَّلامِيذِ هُنَاكَ أَنْ يُرَحِّبُوا بِهِ. وَلَمَّا وَصَلَ إِلَى هُنَاكَ أَعَانَ الَّذِينَ كَانُوا قَدْ آمَنُوا إِعَانَةً كُبْرَى بِمَا لَهُ مِنَ النِّعْمَةِ: | ٢٧ 27 |
Երբ ան փափաքեցաւ երթալ Աքայիա, եղբայրները նամակ գրեցին ու խրախուսեցին այնտեղի աշակերտները՝ որ ընդունին զինք: Եւ հոն հասնելով՝ Աստուծոյ շնորհքով շատ օգտակար եղաւ հաւատացեալներուն.
فَقَدْ كَانَ جَرِيئاً فِي مُجَادَلاتِهِ الْعَلَنِيَّةِ مَعَ الْيَهُودِ، وَكَانَ يُفْحِمُهُمْ مُسْتَنِداً إِلَى الْكِتَابِ فَيُثْبِتُ أَنَّ يَسُوعَ هُوَ الْمَسِيحُ. | ٢٨ 28 |
քանի որ հրապարակաւ ուժգնօրէն կը համոզէր Հրեաները, Սուրբ Գիրքերէն ցոյց տալով թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է: