< 2 كورنثوس 9 >

فَإِنَّهُ مِنْ غَيْرِ الضَّرُورِيِّ أَنْ أَكْتُبَ إِلَيْكُمْ فِي مَوْضُوعِ إِعَانَةِ الْقِدِّيسِينَ، ١ 1
Արդարեւ աւելորդ է որ գրեմ ձեզի՝ սուրբերուն սպասարկութեան մասին,
مَادُمْتُ أَعْرِفُ اسْتِعْدَادَكُمُ الَّذِي أَفْتَخِرُ بِهِ مِنْ جِهَتِكُمْ عِنْدَ الْمَقِدُونِيِّينَ فَأَقُولُ: إِنَّ مُقَاطَعَةَ أَخَائِيَةَ جَاهِزَةٌ لِلإِعَانَةِ مُنْذُ السَّنَةِ الْمَاضِيَةِ. وَحَمَاسَتُكُمْ كَانَتْ دَافِعاً لأَكْثَرِ الإِخْوَةِ. ٢ 2
քանի գիտեմ ձեր յօժարութիւնը. անոր մասին կը պարծենամ ձեզմով Մակեդոնացիներուն առջեւ, ըսելով թէ Աքայիացիները անցեալ տարուընէ պատրաստուած էին. ու ձեր նախանձախնդրութիւնը դրդեց շատ շատերը:
وَلَكِنِّي أَرْسَلْتُ إِلَيْكُمُ الإِخْوَةَ لِكَيْ لَا يَنْقَلِبَ افْتِخَارُنَا بِكُمْ فِي هَذَا الأَمْرِ افْتِخَاراً بَاطِلاً وَلِكَيْ تَكُونُوا جَاهِزِينَ كَمَا قُلْتُ؛ ٣ 3
Սակայն ղրկեցի եղբայրները, որպէսզի ձեզի հանդէպ մեր պարծանքը ընդունայն չըլլայ այս մասին, հապա՝ ինչպէս ըսեր եմ՝ պատրաստուած ըլլաք.
لِئَلّا نُضْطَرَّ نَحْنُ، وَلا أَقُولُ أَنْتُمْ، إِلَى الْخَجَلِ بِهذِهِ الثِّقَةِ الْعَظِيمَةِ إِذَا مَا رَافَقَنِي بَعْضُ الْمَقِدُونِيِّينَ وَوَجَدُوكُمْ غَيْرَ جَاهِزِينَ. ٤ 4
որպէսզի՝ երբ Մակեդոնացիները գան ինծի հետ եւ անպատրաստ գտնեն ձեզ՝ մենք (որ չըսենք՝ դո՛ւք) ամօթահար չըլլանք այս նոյն պարծանքին վստահութեան համար:
لِذَلِكَ رَأَيْتُ مِنَ اللّازِمِ أَنْ أَلْتَمِسَ مِنَ الإِخْوَةِ أَنْ يَسْبِقُونِي إِلَيْكُمْ، لِكَيْ يُعِدُّوا أَوَّلاً عَطِيَّتَكُمْ الَّتِي سَبَقَ الإِعْلانُ عَنْهَا، لِتَكُونَ جَاهِزَةً بِاعْتِبَارِهَا بَرَكَةً، لَا كَأَنَّهَا وَاجِبٌ ثَقِيلٌ! ٥ 5
Ուրեմն հարկաւոր համարեցի յորդորել եղբայրները, որ նախապէս գան ձեզի ու կանխաւ համախմբեն ձեր նախապէս ծանուցանած առատաձեռնութիւնը, որպէսզի ան պատրաստ ըլլայ իբր առատաձեռնութիւն, ո՛չ թէ իբր ագահութիւն:
فَمِنَ الْحَقِّ أَنَّ مَنْ يَزْرَعُ بِالتَّقْتِيرِ، يَحْصُدُ أَيْضاً بِالتَّقْتِيرِ، وَمَنْ يَزْرَعُ بِالْبَرَكَاتِ، يَحْصُدُ أَيْضاً بِالْبَرَكَاتِ. ٦ 6
Բայց սա՛ գիտցէք, թէ ա՛ն որ խնայելով կը սերմանէ՝ խնայելով ալ պիտի հնձէ, եւ ա՛ն որ առատաձեռնութեամբ կը սերմանէ՝ առատաձեռնութեամբ պիտի հնձէ:
فَلْيَتَبَرَّعْ كُلُّ وَاحِدٍ بِمَا نَوَى فِي قَلْبِهِ، لَا بِأَسَفٍ وَلا عَنِ اضْطِرَارٍ، لأَنَّ اللهَ يُحِبُّ مَنْ يُعْطِي بِسُرُورٍ. ٧ 7
Իւրաքանչիւրը թող տայ՝ ինչպէս որոշած է իր սիրտին մէջ, ո՛չ թէ տրտմութեամբ կամ հարկադրաբար. որովհետեւ Աստուած կը սիրէ ցնծութեամբ տուողը:
وَاللهُ قَادِرٌ أَنْ يَجْعَلَ كُلَّ نِعْمَةٍ تَفِيضُ عَلَيْكُمْ، حَتَّى يَكُونَ لَكُمُ اكْتِفَاءٌ كُلِّيٌّ فِي كُلِّ شَيْءٍ وَكُلِّ حِينٍ، فَتَفِيضُوا فِي كُلِّ عَمَلٍ صَالِحٍ؛ ٨ 8
Եւ Աստուած կարող է բոլոր շնորհքներով ճոխացնել ձեզ, որպէսզի դուք՝ ամէն բանի մէջ ամէն ատեն լման ինքնաբաւութիւն ունենալով՝ ճոխանաք ամէն բարի գործով,
وَفْقاً لِمَا قَدْ كُتِبَ: «وَزَّعَ بِسَخَاءٍ، أَعْطَى الْفُقَرَاءَ، بِرُّهُ يَدُومُ إِلَى الأَبَدِ!» (aiōn g165) ٩ 9
ինչպէս գրուած է. «Սփռեց եւ աղքատներուն տուաւ. անոր արդարութիւնը յաւիտեան կը մնայ»: (aiōn g165)
وَالَّذِي يُقَدِّمُ بِذَاراً لِلزَّارِعِ، وَخُبْزاً لِلأَكْلِ، سَيُقَدِّمُ لَكُمْ بِذَارَكُمْ وَيُكَثِّرُهُ وَيَزِيدُ أَثْمَارَ بِرِّكُمْ: ١٠ 10
Ուրեմն ա՛ն՝ որ սերմ կը հայթայթէ սերմնացանին, կերակուրի համար հաց հայթայթէ ձեզի ու բազմացնէ ձեր հունտը՝՝, եւ աճեցնէ ձեր արդարութեան պտուղները:
إِذْ تغْتَنُونَ فِي كُلِّ شَيْءٍ، لأَجْلِ كُلِّ سَخَاءٍ طَوْعِيٍّ يُنْتِجُ بِنَا شُكْراً للهِ، ١١ 11
Ամէն բանի մէջ հարստացած էք ամէն տեսակ առատաձեռնութեամբ, ինչ որ մեր միջոցով շնորհակալութիւն կը գոյացնէ Աստուծոյ հանդէպ.
ذَلِكَ لأَنَّ خِدْمَةَ اللهِ بِهذِهِ الإِعَانَةِ لَا تَسُدُّ حَاجَةَ الْقِدِّيسِينَ وَحَسْبُ، بَلْ تَفِيضُ بِشُكْرٍ كَثِيرٍ لِلهِ. ١٢ 12
որովհետեւ այս պաշտօնին սպասարկումը ո՛չ միայն կը լրացնէ սուրբերուն պակասը, այլ նաեւ կը ճոխանայ շատ շնորհակալութիւններով՝ ուղղուած Աստուծոյ:
فَإِنَّ الْقِدِّيسِينَ، إِذْ يَخْتَبِرُونَ هذِهِ الْخِدْمَةَ، يُمَجِّدُونَ اللهَ عَلَى طَاعَتِكُمْ فِي الشَّهَادَةِ لإِنْجِيلِ الْمَسِيحِ وَعَلَى السَّخَاءِ الطَّوْعِيِّ فِي مُشَارَكَتِكُمْ لَهُمْ وَلِلْجَمِيعِ. ١٣ 13
Այս սպասարկութեան փորձառութեամբ անոնք պիտի փառաւորեն Աստուած՝ Քրիստոսի աւետարանին ձեր դաւանած ենթարկումին համար, նաեւ ձեր առատաձեռն հաղորդակցութեան համար՝ անոնց եւ բոլորին հետ.
كَمَا يَرْفَعُونَ الدُّعَاءَ لأَجْلِكُمْ، مُتَشَوِّقِينَ إِلَيْكُمْ، بِسَبَبِ نِعْمَةِ اللهِ الْفَائِقَةِ الَّتِي ظَهَرَتْ فِيكُمْ. ١٤ 14
ու պիտի աղերսեն ձեզի համար, կարօտնալով ձեզ Աստուծոյ գերազանց շնորհքին համար՝ որ ձեր մէջ է:
فَشُكْراً لِلهِ عَلَى عَطِيَّتِهِ الْمَجَّانِيَّةِ الَّتِي تَفُوقُ الْوَصْفَ! ١٥ 15
Շնորհակալութի՛ւն Աստուծոյ՝ իր անպատմելի պարգեւին համար:

< 2 كورنثوس 9 >