< 2 كورنثوس 5 >
فَإِنَّنَا نَعْلَمُ أَنَّهُ مَتَى تَهَدَّمَتْ خَيْمَتُنَا الأَرْضِيَّةُ الَّتِي نَسْكُنُهَا الآنَ، يَكُونُ لَنَا بِنَاءٌ مِنَ اللهِ: بَيْتٌ لَمْ تَصْنَعْهُ أَيْدِي الْبَشَرِ، أَبَدِيٌّ فِي السَّمَاوَاتِ. (aiōnios ) | ١ 1 |
Արդարեւ գիտենք թէ եթէ մեր վրանի նման երկրային տունը քակուի, շինուածք մը ունինք Աստուծմէ, անձեռակերտ յաւիտենական տուն մը՝ երկինքի մէջ. (aiōnios )
فَالْوَاقِعُ أَنَّنَا، وَنَحْنُ فِي هَذَا الْمَسْكِنِ، نَئِنُّ مُتَشَوِّقِينَ أَنْ نَلْبَسَ فَوْقَهُ بَيْتَنَا السَّمَاوِيَّ، | ٢ 2 |
եւ ի՛րապէս ասոր մէջ կը հառաչենք՝ տենչալով հագնիլ մեր երկնաւոր բնակութիւնը.
حَتَّى إِذَا لَبِسْنَاهُ لَا نُوجَدُ عُرَاةً. | ٣ 3 |
սակայն երբ զայն հագնինք՝ մերկ չգտնուինք:
ذَلِكَ أَنَّنَا، نَحْنُ السَّاكِنِينَ فِي هذِهِ الْخَيْمَةِ، نَئِنُّ كَمَنْ يَحْمِلُ ثِقْلاً، فَنَحْنُ لَا نُرِيدُ أَنْ نَخْلَعَهَا، بَلْ أَنْ نَلْبَسَ فَوْقَهَا مَسْكَنَنَا السَّمَاوِيَّ، فَتَبْتَلِعَ الْحَيَاةُ مَا هُوَ مَائِتٌ فِينَا. | ٤ 4 |
Որովհետեւ մենք՝ որ այս վրանին տակն ենք, ծանրութեան տակ կը հառաչենք. ո՛չ թէ կ՚ուզենք հանուիլ, հապա՝ հագնիլ զայն ասոր վրայ, որպէսզի մահկանացութիւնը ընկղմի կեանքին մէջ:
وَالَّذِي أَعَدَّنَا لِهَذَا الأَمْرِ بِعَيْنِهِ هُوَ اللهُ، وَقَدْ أَعْطَانَا الرُّوحَ عُرْبُوناً أَيْضاً. | ٥ 5 |
Ուրեմն ա՛ն՝ որ պատրաստեց մեզ այդ նոյն բանին համար՝ Աստուա՛ծ է, որ նաեւ տուաւ մեզի Հոգիին գրաւականը:
لِذَلِكَ نَحْنُ وَاثِقُونَ دَائِماً، وَعَالِمُونَ أَنَّنَا مَادُمْنَا مُقِيمِينَ فِي الْجَسَدِ، نَبْقَى مُغْتَرِبِينَ عَنِ الرَّبِّ، | ٦ 6 |
Ուստի ամէն ատեն վստահութիւն ունինք, գիտնալով թէ մինչ մարմինի մէջ ենք՝ հեռու ենք Տէրոջմէն.
لأَنَّنَا نَسْلُكُ بِالإِيمَانِ لَا بِالْعِيَانِ. | ٧ 7 |
(որովհետեւ հաւատքո՛վ կ՚ընթանանք, եւ ո՛չ թէ տեսողութեամբ.)
فَنَحْنُ وَاثِقُونَ إِذَنْ، وَرَاضُونَ بِالأَحْرَى أَنْ نَكُونَ مُغْتَرِبِينَ عَنِ الْجَسَدِ وَمُقِيمِينَ عِنْدَ الرَّبِّ. | ٨ 8 |
վստահութիւն ունինք, եւ առաւելապէս կ՚ուզենք հեռանալ մարմինէն ու մօտ ըլլալ Տէրոջ:
وَلِذَلِكَ أَيْضاً نَحْرِصُ أَنْ نُرْضِيَهُ، سَوَاءٌ أَكُنَّا مُقِيمِينَ أَمْ مُغْتَرِبِينَ. | ٩ 9 |
Ուստի պատիւ կը համարենք ընդունելի ըլլալ անոր, մօտ թէ հեռու:
إِذْ لابُدَّ أَنْ نَقِفَ جَمِيعاً مَكْشُوفِينَ أَمَامَ كُرْسِيِّ الْمَسِيحِ، لِيَنَالَ كُلُّ وَاحِدٍ مِنَّا اسْتِحْقَاقَ مَا عَمِلَهُ حِينَ كَانَ فِي الْجَسَدِ، صَالِحاً كَانَ أَمْ رَدِيئاً! | ١٠ 10 |
Որովհետեւ պէտք է որ բոլորս ալ ներկայանանք Քրիստոսի դատարանին առջեւ, որպէսզի իւրաքանչիւրը ստանայ այն բաներուն համեմատ՝ որ իր մարմինին մէջ եղած ատեն ըրած է, բարի կամ չար:
فَبِدَافِعِ وَعْيِنَا لِرَهْبَةِ الرَّبِّ، نُحَاوِلُ إِقْنَاعَ النَّاسِ. وَلَكِنَّنَا ظَاهِرُونَ أَمَامَ اللهِ، وَأَرْجُو أَنْ نَكُونَ ظَاهِرِينَ أَيْضاً فِي ضَمَائِرِكُمْ. | ١١ 11 |
Ուրեմն՝ գիտնալով Տէրոջ վախը՝ կը համոզենք մարդիկ. սակայն մենք բացայայտ ենք Աստուծոյ առջեւ, եւ կը յուսամ թէ բացայայտ ենք նաեւ ձեր խղճմտանքին մէջ:
لَيْسَ أَنَّنَا عُدْنَا إِلَى مَدْحِ أَنْفُسِنَا أَمَامَكُمْ؛ بَلْ إِنَّمَا نُقَدِّمُ لَكُمْ مُبَرِّراً لِلافْتِخَارِ بِنَا، لِيَكُونَ لَكُمْ حُجَّةٌ تَرُدُّونَ بِها عَلَى الَّذِينَ يَفْتَخِرُونَ بِالْمَظَاهِرِ لَا بِمَا فِي الْقَلْبِ. | ١٢ 12 |
Որովհետեւ մենք մեզ դարձեալ չենք յանձնարարեր ձեզի, հապա առիթ կու տանք ձեզի՝ մեզմով պարծենալու. որպէսզի բան մը ունենաք պատասխանելու անոնց՝ որ կը պարծենան երեւոյթով, եւ ո՛չ թէ սիրտով:
أَتُرَانَا فَقَدْنَا صَوَابَنَا؟ إِنَّ ذَلِكَ لأَجْلِ اللهِ. أَمْ تُرَانَا مُتَعَقِّلِينَ؟ إِنَّ ذلِكَ لأَجْلِكُمْ. | ١٣ 13 |
Քանի որ եթէ ցնորած ենք՝ ատիկա Աստուծոյ համար է, ու եթէ խոհեմ ենք՝ ատիկա ձեզի համար է:
فَإِنَّ مَحَبَّةَ الْمَسِيحِ تُسَيْطِرُ عَلَيْنَا، وَقَدْ حَكَمْنَا بِهَذَا: مَادَامَ وَاحِدٌ قَدْ مَاتَ عِوَضاً عَنِ الْجَمِيعِ، فَمَعْنَى ذَلِكَ أَنَّ الْجَمِيعَ مَاتُوا؛ | ١٤ 14 |
Որովհետեւ Քրիստոսի սէրը կը պարտադրէ մեզ, ու մեր դատումը սա՛ է, թէ եթէ մէկը մեռաւ բոլորին համար, ուրեմն բոլորն ալ մեռան:
وَهُوَ قَدْ مَاتَ عِوَضاً عَنِ الْجَمِيعِ حَتَّى لَا يَعِيشَ الأَحْيَاءُ فِيمَا بَعْدُ لأَنْفُسِهِمْ بَلْ لِلَّذِي مَاتَ عِوَضاً عَنْهُمْ ثُمَّ قَامَ. | ١٥ 15 |
Ան բոլորին համար մեռաւ, որպէսզի ապրողները այլեւս չապրին իրենք իրենց համար, հապա անո՛ր համար՝ որ մեռաւ իրենց համար, եւ յարութիւն առաւ:
إِذَنْ، نَحْنُ مُنْذُ الآنَ لَا نَعْرِفُ أَحَداً مَعْرِفَةً بَشَرِيَّةً. وَلَكِنْ إِنْ كُنَّا قَدْ عَرَفْنَا الْمَسِيحَ مَعْرِفَةً بَشَرِيَّةً، فَنَحْنُ الآنَ لَا نَعْرِفُهُ هكَذَا بَعْدُ. | ١٦ 16 |
Հետեւաբար ասկէ ետք մենք ո՛չ մէկը կը ճանչնանք մարմինով. թէպէտ Քրիստոսը ճանչցանք մարմինով, հիմա ա՛լ այնպէս չենք ճանչնար:
فَإِنَّهُ إِذَا كَانَ أَحَدٌ فِي الْمَسِيحِ، فَهُوَ خَلِيقَةٌ جَدِيدَةٌ: إِنَّ الأَشْيَاءَ الْقَدِيمَةَ قَدْ زَالَتْ، وَهَا كُلُّ شَيْءٍ قَدْ صَارَ جَدِيداً. | ١٧ 17 |
Ուրեմն եթէ մէկը Քրիստոսի մէջ է, ան նոր արարած մըն է. նախկին բաները անցան, եւ ահա՛ ամէն բան նոր եղաւ:
وَكُلُّ شَيْءٍ هُوَ مِنْ عِنْدِ اللهِ الَّذِي صَالَحَنَا مَعَ نَفْسِهِ بِالْمَسِيحِ، ثُمَّ سَلَّمَنَا خِدْمَةَ هَذِهِ الْمُصَالَحَةِ. | ١٨ 18 |
Եւ ամէն բան Աստուծմէ է, որ հաշտեցուց մեզ իրեն հետ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, ու տուաւ մեզի հաշտութեան սպասարկութիւնը.
ذَلِكَ أَنَّ اللهَ كَانَ فِي الْمَسِيحِ مُصَالِحاً الْعَالَمَ مَعَ نَفْسِهِ، غَيْرَ حَاسِبٍ عَلَيْهِمْ خَطَايَاهُمْ، وَقَدْ وَضَعَ بَيْنَ أَيْدِينَا رِسَالَةَ هَذِهِ الْمُصَالَحَةِ. | ١٩ 19 |
այսինքն Աստուած էր, որ Քրիստոսով հաշտեցուց աշխարհը իրեն հետ՝ անոնց յանցանքները չվերագրելով իրենց, ու յանձնեց մեզի հաշտութեան խօսքը:
فَنَحْنُ إِذَنْ سُفَرَاءُ الْمَسِيحِ، وَكَأَنَّ اللهَ يَعِظُ بِنَا نُنَادِي عَنِ الْمَسِيحِ: «تَصَالَحُوا مَعَ اللهِ!» | ٢٠ 20 |
Ուրեմն մենք դեսպաններ ենք Քրիստոսի համար, որպէս թէ Աստուած կ՚աղաչէր ձեզի մեր միջոցով. կ՚աղերսենք ձեզի Քրիստոսի կողմէն, հաշտուեցէ՛ք Աստուծոյ հետ:
فَإِنَّ الَّذِي لَمْ يَعْرِفْ خَطِيئَةً، جَعَلَهُ اللهُ خَطِيئَةً لأَجْلِنَا، لِنَصِيرَ نَحْنُ بِرَّ اللهِ فِيهِ. | ٢١ 21 |
Որովհետեւ Աստուած մեզի համար մեղաւոր համարեց՝՝ ա՛ն՝ որ մեղք չէր գիտեր, որպէսզի մենք Աստուծոյ արդարութիւնը ըլլանք անով: