< 1 تيموثاوس 4 >
إِلَّا أَنَّ الرُّوحَ يُعْلِنُ صَرَاحَةً أَنَّ قَوْماً فِي الأَزْمِنَةِ الأَخِيرَةِ سَوْفَ يَرْتَدُّونَ عَنِ الإِيمَانِ، مُنْسَاقِينَ وَرَاءَ أَرْوَاحٍ مُضَلِّلَةٍ وَتَعَالِيمَ شَيْطَانِيَّةٍ، | ١ 1 |
Հոգին յատկապէս կ՚ըսէ թէ վերջին ատենները՝ ոմանք պիտի հեռանան հաւատքէն, ուշադրութիւն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու եւ դեւերու վարդապետութիւններու:
فِي مَوْجَةِ رِيَاءٍ يَنْشُرُهَا مُعَلِّمُونَ دَجَّالُونَ لَهُمْ ضَمَائِرُ كُوِيَتْ بِالنَّارِ. | ٢ 2 |
Կեղծաւորութեամբ սուտ պիտի խօսին, խանձուած խղճմտանք պիտի ունենան,
يُحَرِّمُونَ الزَّوَاجَ، وَيَأْمُرُونَ بِالامْتِنَاعِ عَنْ أَطْعِمَةٍ خَلَقَهَا اللهُ لِيَتَنَاوَلَهَا الْمُؤْمِنُونَ وَعَارِفُو الْحَقِّ شَاكِرِينَ. | ٣ 3 |
պիտի արգիլեն ամուսնանալ ու ետ պիտի պահեն կերակուրներէն, որ Աստուած ստեղծեր է որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութիւնը գիտցողները շնորհակալութեամբ ընդունին.
فَإِنَّ كُلَّ مَا خَلَقَهُ اللهُ جَيِّدٌ، وَلا شَيْءَ مِنْهُ يُرْفَضُ إِذَا تَنَاوَلَهُ الإِنْسَانُ شَاكِراً؛ | ٤ 4 |
որովհետեւ ամէն ինչ որ Աստուած ստեղծած է՝ բարի է, ու ոչինչ մերժուելու է՝ եթէ ընդունուի շնորհակալութեամբ,
لأَنَّهُ يَصِيرُ مُقَدَّساً بِكَلِمَةِ اللهِ وَالصَّلاةِ. | ٥ 5 |
քանի որ կը սրբացուի Աստուծոյ խօսքով եւ աղօթքով:
إِنْ بَسَطْتَ هَذِهِ الأُمُورَ أَمَامَ الإِخْوَةِ، كُنْتَ خَادِماً صَالِحاً لِلْمَسِيحِ يَسُوعَ، مُتَغَذِّياً بِكَلامِ الإِيمَانِ وَالتَّعْلِيمِ الصَّالِحِ الَّذِي اتَّبَعْتَهُ تَمَاماً. | ٦ 6 |
Եթէ թելադրես այս բաները եղբայրներուն, պիտի ըլլաս Յիսուս Քրիստոսի բարի սպասարկու մը, սնած խօսքերով հաւատքին ու բարի վարդապետութեան՝ որուն հետեւեցար:
أَمَّا أَسَاطِيرُ الْعَجَائِزِ الْمُبْتَذَلَةُ، فَتَجَنَّبْهَا. إِنَّمَا مَرِّنْ نَفْسَكَ فِي طَرِيقِ التَّقْوَى. | ٧ 7 |
Բայց մերժէ՛ սրբապիղծ ու պառաւական առասպելները, եւ դուն քեզ վարժեցուր բարեպաշտութեան.
فَالرِّيَاضَةُ الْبَدَنِيَّةُ نَافِعَةٌ بَعْضَ الشَّيْءِ. أَمَّا التَّقْوَى فَنَافِعَةٌ لِكُلِّ شَيْءٍ، لأَنَّ فِيهَا وَعْداً بِالْحَيَاةِ الْحَاضِرَةِ وَالآتِيَةِ. | ٨ 8 |
որովհետեւ մարմինին վարժութիւնը օգտակար է քիչ բանի, բայց բարեպաշտութիւնը օգտակար է ամէն բանի, ունենալով թէ՛ ներկայ եւ թէ ապագայ կեանքին խոստումը:
مَا أَصْدَقَ هَذَا الْقَوْلَ، وَمَا أَجْدَرَهُ بِالتَّصْدِيقِ! | ٩ 9 |
Այս խօսքը վստահելի է ու բոլորովին ընդունուելու արժանի:
فَإِنَّنَا لأَجْلِ هَذَا نَعْمَلُ بِاجْتِهَادٍ وَنُقَاسِي التَّعْيِيرَ، لأَنَّنَا وَضَعْنَا رَجَاءَنَا فِي اللهِ الْحَيِّ، حَافِظِ جَمِيعِ النَّاسِ، وَبِالأَخَصِّ الْمُؤْمِنِينَ. | ١٠ 10 |
Արդարեւ մենք կ՚աշխատինք եւ կը նախատուինք սա՛ նպատակով, որովհետեւ կը յուսանք ապրող Աստուծոյ, որ Փրկիչն է բոլոր մարդոց, մա՛նաւանդ՝ հաւատացեալներուն:
أَوْصِ بِهذِهِ الأُمُورِ وَعَلِّمْ! | ١١ 11 |
Պատուիրէ՛ եւ սորվեցո՛ւր այս բաները:
لَا يَسْتَخِفْ أَحَدٌ بِحَدَاثَةِ سِنِّكَ. وَإِنَّمَا كُنْ قُدْوَةً لِلْمُؤْمِنِينَ، فِي الْكَلامِ وَالسُّلُوكِ وَالْمَحَبَّةِ وَالإِيمَانِ وَالطَّهَارَةِ. | ١٢ 12 |
Ո՛չ մէկը թող արհամարհէ քու երիտասարդութիւնդ, հապա տիպա՛ր եղիր հաւատացեալներուն՝ խօսքով, վարքով, սիրով, հաւատքով ու մաքրակեցութեամբ:
إِلَى حِينِ وُصُولِي، انْصَرِفْ إِلَى قِرَاءَةِ الْكِتَابِ، وَإِلَى الْوَعْظِ، وَإِلَى التَّعْلِيمِ. | ١٣ 13 |
Մինչեւ որ գամ՝ ուշադի՛ր եղիր կարդալու, յորդորելու, սորվեցնելու:
لَا تُهْمِلِ الْمَوْهِبَةَ الْخَاصَّةَ الَّتِي فِيكَ، الَّتِي أُعْطِيَتْ لَكَ بِالتَّنَبُّوءِ وَوَضْعِ الشُّيُوخِ أَيْدِيَهُمْ عَلَيْكَ. | ١٤ 14 |
Անհոգ մի՛ ըլլար քու մէջդ եղած շնորհին հանդէպ, որ մարգարէութեամբ տրուեցաւ քեզի՝ երէցներուն ձեռնադրութեամբ:
انْصَرِفْ إِلَى هذِهِ الأُمُورِ، وَانْشَغِلْ بِها كُلِّيًّا، لِيَكُونَ تَقَدُّمُكَ وَاضِحاً لِلْجَمِيعِ. | ١٥ 15 |
Խոկա՛ այդ բաներուն մասին եւ զբաղէ՛ ատոնցմով, որպէսզի քու յառաջդիմութիւնդ երեւնայ ամենուն:
انْتَبِهْ جَيِّداً لِنَفْسِكَ وَلِلتَّعْلِيمِ. فَإِنَّكَ إِذْ تُوَاظِبُ عَلَى ذَلِكَ، تُنْقِذُ نَفْسَكَ وَسَامِعِيكَ أَيْضاً. | ١٦ 16 |
Ուշադի՛ր եղիր դուն քեզի ու վարդապետութեան, եւ մի՛շտ յարատեւէ ատոնց մէջ. քանի որ այդպէս ընելով՝ պիտի փրկես թէ՛ քեզ, թէ՛ քեզ լսողները: