< رُؤيا 1 >
إِعْلَانُ يَسُوعَ ٱلْمَسِيحِ، ٱلَّذِي أَعْطَاهُ إِيَّاهُ ٱللهُ، لِيُرِيَ عَبِيدَهُ مَا لَابُدَّ أَنْ يَكُونَ عَنْ قَرِيبٍ، وَبَيَّنَهُ مُرْسِلًا بِيَدِ مَلَاكِهِ لِعَبْدِهِ يُوحَنَّا، | ١ 1 |
Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ անոր՝ ցոյց տալու համար իր ծառաներուն ինչ որ պէտք է շուտով ըլլայ, եւ իր հրեշտակին միջոցով ղրկեց ու մատնանշեց իր Յովհաննէս ծառային,
ٱلَّذِي شَهِدَ بِكَلِمَةِ ٱللهِ وَبِشَهَادَةِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ بِكُلِّ مَا رَآهُ. | ٢ 2 |
որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան մասին, ամէն ինչի մասին՝ որ տեսաւ:
طُوبَى لِلَّذِي يَقْرَأُ وَلِلَّذِينَ يَسْمَعُونَ أَقْوَالَ ٱلنُّبُوَّةِ، وَيَحْفَظُونَ مَا هُوَ مَكْتُوبٌ فِيهَا، لِأَنَّ ٱلْوَقْتَ قَرِيبٌ. | ٣ 3 |
Երանի՜ անոր՝ որ կը կարդայ, ու անոնց՝ որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, եւ կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. որովհետեւ ատենը մօտ է:
يُوحَنَّا، إِلَى ٱلسَّبْعِ ٱلْكَنَائِسِ ٱلَّتِي فِي أَسِيَّا: نِعْمَةٌ لَكُمْ وَسَلَامٌ مِنَ ٱلْكَائِنِ وَٱلَّذِي كَانَ وَٱلَّذِي يَأْتِي، وَمِنَ ٱلسَّبْعَةِ ٱلْأَرْوَاحِ ٱلَّتِي أَمَامَ عَرْشِهِ، | ٤ 4 |
Յովհաննէս՝ եօթը եկեղեցիներուն, որոնք Ասիայի մէջ են. շնորհք ու խաղաղութիւն ձեզի անկէ՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն՝ որոնք անոր գահին առջեւ են,
وَمِنْ يَسُوعَ ٱلْمَسِيحِ ٱلشَّاهِدِ ٱلْأَمِينِ، ٱلْبِكْرِ مِنَ ٱلْأَمْوَاتِ، وَرَئِيسِ مُلُوكِ ٱلْأَرْضِ: ٱلَّذِي أَحَبَّنَا، وَقَدْ غَسَّلَنَا مِنْ خَطَايَانَا بِدَمِهِ، | ٥ 5 |
եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը: Անոր՝ որ սիրեց մեզ, իր արիւնով լուաց մեզ մեր մեղքերէն,
وَجَعَلَنَا مُلُوكًا وَكَهَنَةً لِلهِ أَبِيهِ، لَهُ ٱلْمَجْدُ وَٱلسُّلْطَانُ إِلَى أَبَدِ ٱلْآبِدِينَ. آمِينَ. (aiōn ) | ٦ 6 |
եւ թագաւորներ ու քահանաներ ըրաւ մեզ՝ Աստուծոյ եւ իր Հօր համար, անոր փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝: Ամէն: (aiōn )
هُوَذَا يَأْتِي مَعَ ٱلسَّحَابِ، وَسَتَنْظُرُهُ كُلُّ عَيْنٍ، وَٱلَّذِينَ طَعَنُوهُ، وَيَنُوحُ عَلَيْهِ جَمِيعُ قَبَائِلِ ٱلْأَرْضِ. نَعَمْ آمِينَ. | ٧ 7 |
Ահա՛ ամպերով կու գայ, եւ ամէն աչք պիտի տեսնէ զայն. նաեւ անոնք՝ որ խոցեցին զայն: Երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն անոր վրայ: Այո՛. ամէն:
«أَنَا هُوَ ٱلْأَلِفُ وَٱلْيَاءُ، ٱلْبِدَايَةُ وَٱلنِّهَايَةُ» يَقُولُ ٱلرَّبُّ ٱلْكَائِنُ وَٱلَّذِي كَانَ وَٱلَّذِي يَأْتِي، ٱلْقَادِرُ عَلَى كُلِّ شَيْءٍ. | ٨ 8 |
«Ե՛ս եմ Ալֆան ու Օմեղան», կ՚ըսէ Տէր (Աստուած), ա՛ն՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը:
أَنَا يُوحَنَّا أَخُوكُمْ وَشَرِيكُكُمْ فِي ٱلضِّيقَةِ وَفِي مَلَكُوتِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ وَصَبْرِهِ. كُنْتُ فِي ٱلْجَزِيرَةِ ٱلَّتِي تُدْعَى بَطْمُسَ مِنْ أَجْلِ كَلِمَةِ ٱللهِ، وَمِنْ أَجْلِ شَهَادَةِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ. | ٩ 9 |
Ես՝ Յովհաննէս, ձեր եղբայրը եւ հաղորդակիցը Յիսուս Քրիստոսի տառապանքին, թագաւորութեան ու համբերութեան, Պատմոս կոչուած կղզին էի՝ Աստուծոյ խօսքին համար եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:
كُنْتُ فِي ٱلرُّوحِ فِي يَوْمِ ٱلرَّبِّ، وَسَمِعْتُ وَرَائِي صَوْتًا عَظِيمًا كَصَوْتِ بُوقٍ | ١٠ 10 |
Կիրակի օրը լեցուեցայ Հոգիով, ու ետեւէս լսեցի հզօր ձայն մը՝ փողի ձայնի պէս, որ կ՚ըսէր.
قَائِلًا: «أَنَا هُوَ ٱلْأَلِفُ وَٱلْيَاءُ. ٱلْأَوَّلُ وَٱلْآخِرُ. وَٱلَّذِي تَرَاهُ، ٱكْتُبْ فِي كِتَابٍ وَأَرْسِلْ إِلَى ٱلسَّبْعِ ٱلْكَنَائِسِ ٱلَّتِي فِي أَسِيَّا: إِلَى أَفَسُسَ، وَإِلَى سِمِيرْنَا، وَإِلَى بَرْغَامُسَ، وَإِلَى ثِيَاتِيرَا، وَإِلَى سَارْدِسَ، وَإِلَى فِيلَادَلْفِيَا، وَإِلَى لَاوُدِكِيَّةَ». | ١١ 11 |
«Ինչ որ կը տեսնես՝ գրէ՛ գիրքի մը մէջ, ու ղրկէ՛ զայն եօթը եկեղեցիներուն՝ որոնք Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, Թիւատիրի, Սարդիկէի, Ֆիլատելֆիայի եւ Լաւոդիկէի մէջ են»:
فَٱلْتَفَتُّ لِأَنْظُرَ ٱلصَّوْتَ ٱلَّذِي تَكَلَّمَ مَعِي. وَلَمَّا ٱلْتَفَتُّ رَأَيْتُ سَبْعَ مَنَايِرَ مِنْ ذَهَبٍ، | ١٢ 12 |
Դարձայ տեսնելու այն ձայնը՝ որ կը խօսէր ինծի: Երբ դարձայ՝ տեսայ եօթը ոսկիէ աշտանակներ,
وَفِي وَسْطِ ٱلسَّبْعِ ٱلْمَنَايِرِ شِبْهُ ٱبْنِ إِنْسَانٍ، مُتَسَرْبِلًا بِثَوْبٍ إِلَى ٱلرِّجْلَيْنِ، وَمُتَمَنْطِقًا عِنْدَ ثَدْيَيْهِ بِمِنْطَقَةٍ مِنْ ذَهَبٍ. | ١٣ 13 |
ու եօթը աշտանակներուն մէջտեղ՝ մէկը, մարդու Որդիին նման, մինչեւ ոտքերը երկարող պատմուճան մը հագած եւ կուրծքին վրայ ոսկիէ գօտի մը կապած:
وَأَمَّا رَأْسُهُ وَشَعْرُهُ فَأَبْيَضَانِ كَٱلصُّوفِ ٱلْأَبْيَضِ كَٱلثَّلْجِ، وَعَيْنَاهُ كَلَهِيبِ نَارٍ. | ١٤ 14 |
Անոր գլուխն ու մազերը՝ բուրդի պէս ճերմակ էին, ձիւնի պէս ճերմակ. աչքերը՝ կրակի բոցի պէս էին,
وَرِجْلَاهُ شِبْهُ ٱلنُّحَاسِ ٱلنَّقِيِّ، كَأَنَّهُمَا مَحْمِيَّتَانِ فِي أَتُونٍ. وَصَوْتُهُ كَصَوْتِ مِيَاهٍ كَثِيرَةٍ. | ١٥ 15 |
ոտքերը՝ ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ բոցավառած, ու ձայնը՝ յորդառատ ջուրերու ձայնին պէս:
وَمَعَهُ فِي يَدِهِ ٱلْيُمْنَى سَبْعَةُ كَوَاكِبَ، وَسَيْفٌ مَاضٍ ذُو حَدَّيْنِ يَخْرُجُ مِنْ فَمِهِ، وَوَجْهُهُ كَٱلشَّمْسِ وَهِيَ تُضِيءُ فِي قُوَّتِهَا. | ١٦ 16 |
Իր աջ ձեռքին մէջ ունէր եօթը աստղ, բերանէն սրած երկսայրի թուր մը կ՚ելլէր, եւ դէմքը արեւի պէս էր՝ երբ կը փայլի իր զօրութեամբ:
فَلَمَّا رَأَيْتُهُ سَقَطْتُ عِنْدَ رِجْلَيْهِ كَمَيِّتٍ، فَوَضَعَ يَدَهُ ٱلْيُمْنَى عَلَيَّ قَائِلًا لِي: «لَا تَخَفْ، أَنَا هُوَ ٱلْأَوَّلُ وَٱلْآخِرُ، | ١٧ 17 |
Երբ տեսայ զայն, անոր ոտքը ինկայ՝ մեռելի պէս. իսկ ան՝ իր աջ ձեռքը դրաւ իմ վրաս ու ըսաւ ինծի. «Մի՛ վախնար. ե՛ս եմ Առաջինը եւ Վերջինը:
وَٱلْحَيُّ. وَكُنْتُ مَيْتًا، وَهَا أَنَا حَيٌّ إِلَى أَبَدِ ٱلْآبِدِينَ! آمِينَ. وَلِي مَفَاتِيحُ ٱلْهَاوِيَةِ وَٱلْمَوْتِ. (aiōn , Hadēs ) | ١٨ 18 |
Ես ա՛ն եմ ՝ որ կ՚ապրի՛. ես մեռած էի, ու ահա՛ կ՚ապրի՛մ դարէ դար. ե՛ս ունիմ մահուան եւ դժոխքին բանալիները: (aiōn , Hadēs )
فَٱكْتُبْ مَا رَأَيْتَ، وَمَا هُوَ كَائِنٌ، وَمَا هُوَ عَتِيدٌ أَنْ يَكُونَ بَعْدَ هَذَا. | ١٩ 19 |
(Ուստի) գրէ՛ ինչ որ տեսար, թէ՛ ինչ որ կայ, թէ՛ ինչ որ պիտի ըլլայ ասկէ ետք:
سِرُّ ٱلسَّبْعَةِ ٱلْكَوَاكِبِ ٱلَّتِي رَأَيْتَ عَلَى يَمِينِي، وَٱلسَّبْعِ ٱلْمَنَايِرِ ٱلذَّهَبِيَّةِ: ٱلسَّبْعَةُ ٱلْكَوَاكِبُ هِيَ مَلَائِكَةُ ٱلسَّبْعِ ٱلْكَنَائِسِ، وَٱلْمَنَايِرُ ٱلسَّبْعُ ٱلَّتِي رَأَيْتَهَا هِيَ ٱلسَّبْعُ ٱلْكَنَائِسِ». | ٢٠ 20 |
Ահա՛ւասիկ խորհուրդը եօթը աստղերուն՝ որ իմ աջ ձեռքիս մէջ տեսար, ու եօթը ոսկիէ աշտանակներուն.- այդ եօթը աստղերը՝ եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են, իսկ եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են»: