< مَتَّى 1 >
كِتَابُ مِيلَادِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ ٱبْنِ دَاوُدَ ٱبْنِ إِبْراهِيمَ: | ١ 1 |
Յիսուս Քրիստոսի՝ Դաւիթի որդիին, Աբրահամի որդիին ծնունդի գիրքը:
إِبْراهِيمُ وَلَدَ إِسْحاقَ. وَإِسْحاقُ وَلَدَ يَعْقُوبَ. وَيَعْقُوبُ وَلَدَ يَهُوذَا وَإِخْوَتَهُ. | ٢ 2 |
Աբրահամ ծնաւ Իսահակը. Իսահակ ծնաւ Յակոբը. Յակոբ ծնաւ Յուդան ու անոր եղբայրները.
وَيَهُوذَا وَلَدَ فَارِصَ وَزَارَحَ مِنْ ثَامَارَ. وَفَارِصُ وَلَدَ حَصْرُونَ. وَحَصْرُونُ وَلَدَ أَرَامَ. | ٣ 3 |
Յուդա ծնաւ Փարէսն ու Զարան՝ Թամարէն. Փարէս ծնաւ Եսրոնը. Եսրոն ծնաւ Արամը.
وَأَرَامُ وَلَدَ عَمِّينَادَابَ. وَعَمِّينَادَابُ وَلَدَ نَحْشُونَ. وَنَحْشُونُ وَلَدَ سَلْمُونَ. | ٤ 4 |
Արամ ծնաւ Ամինադաբը. Ամինադաբ ծնաւ Նաասոնը. Նաասոն ծնաւ Սաղմոնը.
وَسَلْمُونُ وَلَدَ بُوعَزَ مِنْ رَاحَابَ. وَبُوعَزُ وَلَدَ عُوبِيدَ مِنْ رَاعُوثَ. وَعُوبِيدُ وَلَدَ يَسَّى. | ٥ 5 |
Սաղմոն ծնաւ Բոոսը՝ Ռախաբէն. Բոոս ծնաւ Ովբէդը՝ Հռութէն. Ովբէդ ծնաւ Յեսսէն.
وَيَسَّى وَلَدَ دَاوُدَ ٱلْمَلِكَ. وَدَاوُدُ ٱلْمَلِكُ وَلَدَ سُلَيْمَانَ مِنَ ٱلَّتِي لِأُورِيَّا. | ٦ 6 |
Յեսսէ ծնաւ Դաւիթ թագաւորը. Դաւիթ թագաւորը ծնաւ Սողոմոնը՝ Ուրիայի կնոջմէն.
وَسُلَيْمَانُ وَلَدَ رَحَبْعَامَ. وَرَحَبْعَامُ وَلَدَ أَبِيَّا. وَأَبِيَّا وَلَدَ آسَا. | ٧ 7 |
Սողոմոն ծնաւ Ռոբովամը.
وَآسَا وَلَدَ يَهُوشَافَاطَ. وَيَهُوشَافَاطُ وَلَدَ يُورَامَ. وَيُورَامُ وَلَدَ عُزِّيَّا. | ٨ 8 |
Ռոբովամ ծնաւ Աբիան. Աբիա ծնաւ Ասան. Ասա ծնաւ Յովսափատը. Յովսափատ ծնաւ Յովրամը. Յովրամ ծնաւ Ոզիան.
وَعُزِّيَّا وَلَدَ يُوثَامَ. وَيُوثَامُ وَلَدَ أَحَازَ. وَأَحَازُ وَلَدَ حِزْقِيَّا. | ٩ 9 |
Ոզիա ծնաւ Յովաթամը. Յովաթամ ծնաւ Աքազը, Աքազ ծնաւ Եզեկիան.
وَحِزْقِيَّا وَلَدَ مَنَسَّى. وَمَنَسَّى وَلَدَ آمُونَ. وَآمُونُ وَلَدَ يُوشِيَّا. | ١٠ 10 |
Եզեկիա ծնաւ Մանասէն. Մանասէ ծնաւ Ամոնը.
وَيُوشِيَّا وَلَدَ يَكُنْيَا وَإِخْوَتَهُ عِنْدَ سَبْيِ بَابِلَ. | ١١ 11 |
Ամոն ծնաւ Յովսիան. Յովսիա ծնաւ Յեքոնիան ու անոր եղբայրները՝ Բաբելոնի տարագրութեան ատենները.
وَبَعْدَ سَبْيِ بَابِلَ يَكُنْيَا وَلَدَ شَأَلْتِئِيلَ. وَشَأَلْتِئِيلُ وَلَدَ زَرُبَّابِلَ. | ١٢ 12 |
Բաբելոնի տարագրութենէն ետք՝ Յեքոնիա ծնաւ Սաղաթիէլը.
وَزَرُبَّابِلُ وَلَدَ أَبِيهُودَ. وَأَبِيهُودُ وَلَدَ أَلِيَاقِيمَ. وَأَلِيَاقِيمُ وَلَدَ عَازُورَ. | ١٣ 13 |
Սաղաթիէլ ծնաւ Զօրաբաբէլը. Զօրաբաբէլ ծնաւ Աբիուդը. Աբիուդ ծնաւ Եղիակիմը.
وَعَازُورُ وَلَدَ صَادُوقَ. وَصَادُوقُ وَلَدَ أَخِيمَ. وَأَخِيمُ وَلَدَ أَلِيُودَ. | ١٤ 14 |
Եղիակիմ ծնաւ Ազովրը. Ազովր ծնաւ Սադովկը. Սադովկ ծնաւ Աքինը. Աքին ծնաւ Եղիուդը.
وَأَلِيُودُ وَلَدَ أَلِيعَازَرَ. وَأَلِيعَازَرُ وَلَدَ مَتَّانَ. وَمَتَّانُ وَلَدَ يَعْقُوبَ. | ١٥ 15 |
Եղիուդ ծնաւ Եղիազարը. Եղիազար ծնաւ Մատթանը.
وَيَعْقُوبُ وَلَدَ يُوسُفَ رَجُلَ مَرْيَمَ ٱلَّتِي وُلِدَ مِنْهَا يَسُوعُ ٱلَّذِي يُدْعَى ٱلْمَسِيحَ. | ١٦ 16 |
Մատթան ծնաւ Յակոբը. Յակոբ ծնաւ Յովսէփը՝ ամուսինը Մարիամի, որմէ ծնաւ Յիսուս, որ կոչուեցաւ Քրիստոս:
فَجَمِيعُ ٱلْأَجْيَالِ مِنْ إِبْراهِيمَ إِلَى دَاوُدَ أَرْبَعَةَ عَشَرَ جِيلًا، وَمِنْ دَاوُدَ إِلَى سَبْيِ بَابِلَ أَرْبَعَةَ عَشَرَ جِيلًا، وَمِنْ سَبْيِ بَابِلَ إِلَى ٱلْمَسِيحِ أَرْبَعَةَ عَشَرَ جِيلًا. | ١٧ 17 |
Ուրեմն բոլոր սերունդները Աբրահամէն մինչեւ Դաւիթ՝ տասնչորս սերունդ են, եւ Դաւիթէն մինչեւ Բաբելոնի տարագրութիւնը՝ տասնչորս սերունդ, ու Բաբելոնի տարագրութենէն մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
أَمَّا وِلَادَةُ يَسُوعَ ٱلْمَسِيحِ فَكَانَتْ هَكَذَا: لَمَّا كَانَتْ مَرْيَمُ أُمُّهُ مَخْطُوبَةً لِيُوسُفَ، قَبْلَ أَنْ يَجْتَمِعَا، وُجِدَتْ حُبْلَى مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ. | ١٨ 18 |
Յիսուս Քրիստոսի ծնունդը եղաւ սա՛ կերպով: Անոր մայրը՝ Մարիամ, Յովսէփի նշանուած, Սուրբ Հոգիէն յղացած գտնուեցաւ՝ դեռ իրարու քով չեկած:
فَيُوسُفُ رَجُلُهَا إِذْ كَانَ بَارًّا، وَلَمْ يَشَأْ أَنْ يُشْهِرَهَا، أَرَادَ تَخْلِيَتَهَا سِرًّا. | ١٩ 19 |
Յովսէփ՝ անոր ամուսինը, արդար մարդ ըլլալով, ու չուզելով որ խայտառակէ զայն, կը ծրագրէր ծածկաբար արձակել զայն:
وَلَكِنْ فِيمَا هُوَ مُتَفَكِّرٌ فِي هَذِهِ ٱلْأُمُورِ، إِذَا مَلَاكُ ٱلرَّبِّ قَدْ ظَهَرَ لَهُ فِي حُلْمٍ قَائِلًا: «يَا يُوسُفُ ٱبْنَ دَاوُدَ، لَا تَخَفْ أَنْ تَأْخُذَ مَرْيَمَ ٱمْرَأَتَكَ. لِأَنَّ ٱلَّذِي حُبِلَ بِهِ فِيهَا هُوَ مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ. | ٢٠ 20 |
Մինչ ան ա՛յդպէս կը մտածէր, ահա՛ Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր՝ երազի մէջ, եւ ըսաւ. «Յովսէ՛փ, Դաւիթի՛ որդի, մի՛ վախնար քովդ առնել կինդ՝ Մարիամը, որովհետեւ անոր մէջ յղացուածը Սուրբ Հոգիէն է:
فَسَتَلِدُ ٱبْنًا وَتَدْعُو ٱسْمَهُ يَسُوعَ. لِأَنَّهُ يُخَلِّصُ شَعْبَهُ مِنْ خَطَايَاهُمْ». | ٢١ 21 |
Ան պիտի ծնանի որդի մը, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես, քանի որ ա՛ն պիտի փրկէ իր ժողովուրդը իրենց մեղքերէն»:
وَهَذَا كُلُّهُ كَانَ لِكَيْ يَتِمَّ مَا قِيلَ مِنَ ٱلرَّبِّ بِٱلنَّبِيِّ ٱلْقَائِلِ: | ٢٢ 22 |
Այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած Տէրոջ խօսքը.
«هُوَذَا ٱلْعَذْرَاءُ تَحْبَلُ وَتَلِدُ ٱبْنًا، وَيَدْعُونَ ٱسْمَهُ عِمَّانُوئِيلَ» ٱلَّذِي تَفْسِيرُهُ: ٱللهُ مَعَنَا. | ٢٣ 23 |
«Ահա՛ կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, եւ անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն», որ կը թարգմանուի՝ Աստուած մեզի հետ:
فَلَمَّا ٱسْتَيْقَظَ يُوسُفُ مِنَ ٱلنَّوْمِ فَعَلَ كَمَا أَمَرَهُ مَلَاكُ ٱلرَّبِّ، وَأَخَذَ ٱمْرَأَتَهُ. | ٢٤ 24 |
Յովսէփ քունէն արթննալով՝ ըրաւ ինչ որ Տէրոջ հրեշտակը հրամայեց իրեն, եւ քովը առաւ իր կինը:
وَلَمْ يَعْرِفْهَا حَتَّى وَلَدَتِ ٱبْنَهَا ٱلْبِكْرَ. وَدَعَا ٱسْمَهُ يَسُوعَ. | ٢٥ 25 |
Ու չգիտցաւ զայն՝ մինչեւ որ ան ծնաւ իր անդրանիկ որդին. եւ անոր անունը Յիսուս կոչեց: