< يَعقُوب 1 >
يَعْقُوبُ، عَبْدُ ٱللهِ وَٱلرَّبِّ يَسُوعَ ٱلْمَسِيحِ، يُهْدِي ٱلسَّلَامَ إِلَى ٱلِٱثْنَيْ عَشَرَ سِبْطًا ٱلَّذِينَ فِي ٱلشَّتَاتِ. | ١ 1 |
Յակոբոս, Աստուծոյ ու Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ, տասներկու տոհմերուն՝ որ ցրուած են ամէն կողմ. ողջո՜յն:
اِحْسِبُوهُ كُلَّ فَرَحٍ يَا إِخْوَتِي حِينَمَا تَقَعُونَ فِي تَجَارِبَ مُتَنَوِّعَةٍ، | ٢ 2 |
Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախութի՛ւն համարեցէք՝ երբ զանազան փորձութիւններու մէջ իյնաք,
عَالِمِينَ أَنَّ ٱمْتِحَانَ إِيمَانِكُمْ يُنْشِئُ صَبْرًا. | ٣ 3 |
գիտնալով թէ ձեր հաւատքին փորձը համբերութիւն կ՚իրագործէ:
وَأَمَّا ٱلصَّبْرُ فَلْيَكُنْ لَهُ عَمَلٌ تَامٌّ، لِكَيْ تَكُونُوا تَامِّينَ وَكَامِلِينَ غَيْرَ نَاقِصِينَ فِي شَيْءٍ. | ٤ 4 |
Բայց համբերութիւնը թող ունենայ իր կատարեալ գործը, որպէսզի կատարեալ եւ ամբողջ ըլլաք, եւ ոչինչ պակսի ձեզի:
وَإِنَّمَا إِنْ كَانَ أَحَدُكُمْ تُعْوِزُهُ حِكْمَةٌ، فَلْيَطْلُبْ مِنَ ٱللهِ ٱلَّذِي يُعْطِي ٱلْجَمِيعَ بِسَخَاءٍ وَلَا يُعَيِّرُ، فَسَيُعْطَى لَهُ. | ٥ 5 |
Իսկ եթէ իմաստութիւն կը պակսի ձեզմէ մէկուն, թող խնդրէ Աստուծմէ՝ որ բոլորին կու տայ առատապէս՝ առանց կշտամբելու, եւ պիտի տրուի անոր:
وَلَكِنْ لِيَطْلُبْ بِإِيمَانٍ غَيْرَ مُرْتَابٍ ٱلْبَتَّةَ، لِأَنَّ ٱلْمُرْتَابَ يُشْبِهُ مَوْجًا مِنَ ٱلْبَحْرِ تَخْبِطُهُ ٱلرِّيحُ وَتَدْفَعُهُ. | ٦ 6 |
Բայց հաւատքո՛վ թող խնդրէ, առանց տատամսելու. որովհետեւ ա՛ն որ կը տատամսի՝ նման է ծովուն հողմակոծեալ ու տատանեալ ալիքներուն:
فَلَا يَظُنَّ ذَلِكَ ٱلْإِنْسَانُ أَنَّهُ يَنَالُ شَيْئًا مِنْ عِنْدِ ٱلرَّبِّ. | ٧ 7 |
Այդ մարդը թող չկարծէ թէ որեւէ բան պիտի ստանայ Տէրոջմէն.
رَجُلٌ ذُو رَأْيَيْنِ هُوَ مُتَقَلْقِلٌ فِي جَمِيعِ طُرُقِهِ. | ٨ 8 |
երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճամբաներուն մէջ:
وَلْيَفْتَخِرِ ٱلْأَخُ ٱلْمُتَّضِعُ بِٱرْتِفَاعِهِ، | ٩ 9 |
Նուաստ եղբայրը թող պարծենայ իր բարձրացումով,
وَأَمَّا ٱلْغَنِيُّ فَبِٱتِّضَاعِهِ، لِأَنَّهُ كَزَهْرِ ٱلْعُشْبِ يَزُولُ. | ١٠ 10 |
իսկ հարուստը՝ իր նուաստացումով, որովհետեւ ինք պիտի անցնի խոտի ծաղիկին պէս.
لِأَنَّ ٱلشَّمْسَ أَشْرَقَتْ بِٱلْحَرِّ، فَيَبَّسَتِ ٱلْعُشْبَ، فَسَقَطَ زَهْرُهُ وَفَنِيَ جَمَالُ مَنْظَرِهِ. هَكَذَا يَذْبُلُ ٱلْغَنِيُّ أَيْضًا فِي طُرُقِهِ. | ١١ 11 |
քանի որ արեւը կը ծագի այրող տաքութեամբ ու կը չորցնէ խոտը, անոր ծաղիկը կը թափի, եւ անոր տեսքին վայելչութիւնն ալ կը կորսուի: Այդպէս ալ հարուստը պիտի թառամի իր ճամբաներուն մէջ:
طُوبَى لِلرَّجُلِ ٱلَّذِي يَحْتَمِلُ ٱلتَّجْرِبَةَ، لِأَنَّهُ إِذَا تَزَكَّى يَنَالُ «إِكْلِيلَ ٱلْحَيَاةِ» ٱلَّذِي وَعَدَ بِهِ ٱلرَّبُّ لِلَّذِينَ يُحِبُّونَهُ. | ١٢ 12 |
Երանի՜ այն մարդուն՝ որ կը տոկայ փորձութեան. որովհետեւ երբ փորձարկուի եւ ընտիր գտնուի՝ պիտի ստանայ կեանքի պսակը, որ Տէրը խոստացաւ զինք սիրողներուն:
لَا يَقُلْ أَحَدٌ إِذَا جُرِّبَ: «إِنِّي أُجَرَّبُ مِنْ قِبَلِ ٱللهِ»، لِأَنَّ ٱللهَ غَيْرُ مُجَرَّبٍ بِٱلشُّرُورِ، وَهُوَلَا يُجَرِّبُ أَحَدًا. | ١٣ 13 |
Ո՛չ մէկը թող ըսէ՝ երբ կը փորձուի. «Աստուծմէ՛ կը փորձուիմ». որովհետեւ Աստուած չարէն չի փորձուիր, ո՛չ ալ ի՛նք կը փորձէ ոեւէ մէկը:
وَلَكِنَّ كُلَّ وَاحِدٍ يُجَرَّبُ إِذَا ٱنْجَذَبَ وَٱنْخَدَعَ مِنْ شَهْوَتِهِ. | ١٤ 14 |
Սակայն իւրաքանչիւրը կը փորձուի՝ հրապուրուած ու խաբուած իր ցանկութենէն.
ثُمَّ ٱلشَّهْوَةُ إِذَا حَبِلَتْ تَلِدُ خَطِيَّةً، وَٱلْخَطِيَّةُ إِذَا كَمَلَتْ تُنْتِجُ مَوْتًا. | ١٥ 15 |
Յետոյ՝ ցանկութիւնը յղանալով մեղք կը ծնանի, իսկ երբ մեղքը կատարուի՝ մահ կը ծնանի:
لَا تَضِلُّوا يَا إِخْوَتِي ٱلْأَحِبَّاءَ. | ١٦ 16 |
Մի՛ մոլորիք, սիրելի՛ եղբայրներս.
كُلُّ عَطِيَّةٍ صَالِحَةٍ وَكُلُّ مَوْهِبَةٍ تَامَّةٍ هِيَ مِنْ فَوْقُ، نَازِلَةٌ مِنْ عِنْدِ أَبِي ٱلْأَنْوَارِ، ٱلَّذِي لَيْسَ عِنْدَهُ تَغْيِيرٌ وَلَا ظِلُّ دَوَرَانٍ. | ١٧ 17 |
ամէն բարի նուէր եւ ամէն կատարեալ պարգեւ՝ վերէն է, ու կ՚իջնէ լոյսի Հօրմէն, որուն մէջ բնա՛ւ փոփոխութիւն չկայ, ո՛չ ալ դառնալու շուք:
شَاءَ فَوَلَدَنَا بِكَلِمَةِ ٱلْحَقِّ لِكَيْ نَكُونَ بَاكُورَةً مِنْ خَلَائِقِهِ. | ١٨ 18 |
Ան ի՛ր փափաքով ծնաւ մեզ՝ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք երախայրիք մը ըլլանք իր արարածներուն:
إِذًا يَا إِخْوَتِي ٱلْأَحِبَّاءَ، لِيَكُنْ كُلُّ إِنْسَانٍ مُسْرِعًا فِي ٱلِٱسْتِمَاعِ، مُبْطِئًا فِي ٱلتَّكَلُّمِ، مُبْطِئًا فِي ٱلْغَضَبِ، | ١٩ 19 |
Հետեւաբար, սիրելի՛ եղբայրներս, ամէն մարդ թող արագ ըլլայ՝ լսելու մէջ, դանդաղ՝ խօսելու մէջ, դանդաղ՝ բարկանալու մէջ.
لِأَنَّ غَضَبَ ٱلْإِنْسَانِ لَا يَصْنَعُ بِرَّ ٱللهِ. | ٢٠ 20 |
որովհետեւ մարդուն բարկութիւնը չ՚իրագործեր Աստուծոյ արդարութիւնը:
لِذَلِكَ ٱطْرَحُوا كُلَّ نَجَاسَةٍ وَكَثْرَةَ شَرٍّ، فَٱقْبَلُوا بِوَدَاعَةٍ ٱلْكَلِمَةَ ٱلْمَغْرُوسَةَ ٱلْقَادِرَةَ أَنْ تُخَلِّصَ نُفُوسَكُمْ. | ٢١ 21 |
Ուստի, թօթափելով ամէն աղտեղութիւն ու չարամտութեան աւելցուք, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ տնկուած խօսքը, որ կարող է փրկել ձեր անձերը:
وَلَكِنْ كُونُوا عَامِلِينَ بِٱلْكَلِمَةِ، لَا سَامِعِينَ فَقَطْ خَادِعِينَ نُفُوسَكُمْ. | ٢٢ 22 |
Սակայն խօսքը գործադրողնե՛ր եղէ՛ք, եւ ո՛չ թէ միայն լսողներ՝ դուք ձեզ խաբելով:
لِأَنَّهُ إِنْ كَانَ أَحَدٌ سَامِعًا لِلْكَلِمَةِ وَلَيْسَ عَامِلًا، فَذَاكَ يُشْبِهُ رَجُلًا نَاظِرًا وَجْهَ خِلْقَتِهِ فِي مِرْآةٍ، | ٢٣ 23 |
Արդարեւ, եթէ մէկը միայն լսէ խօսքը ու չգործադրէ, կը նմանի մարդու մը՝ որ հայելիի մէջ կը դիտէ իր բնական երեսը,
فَإِنَّهُ نَظَرَ ذَاتَهُ وَمَضَى، وَلِلْوَقْتِ نَسِيَ مَا هُوَ. | ٢٤ 24 |
որովհետեւ կը դիտէ ինքզինք ու կ՚երթայ, եւ իսկոյն կը մոռնայ թէ ի՛նչպէս էր:
وَلَكِنْ مَنِ ٱطَّلَعَ عَلَى ٱلنَّامُوسِ ٱلْكَامِلِ - نَامُوسِ ٱلْحُرِّيَّةِ - وَثَبَتَ، وَصَارَ لَيْسَ سَامِعًا نَاسِيًا بَلْ عَامِلًا بِٱلْكَلِمَةِ، فَهَذَا يَكُونُ مَغْبُوطًا فِي عَمَلِهِ. | ٢٥ 25 |
Բայց ա՛ն որ ակնկառոյց կը նայի ազատութեան կատարեալ Օրէնքին ու կը կենայ անոր մէջ, - ո՛չ թէ մոռացկոտ լսող մը ըլլալով, հապա՝ գործը կատարող մը, - երանելի պիտի ըլլայ իր ըրածին մէջ:
إِنْ كَانَ أَحَدٌ فِيكُمْ يَظُنُّ أَنَّهُ دَيِّنٌ، وَهُوَ لَيْسَ يُلْجِمُ لِسَانَهُ، بَلْ يَخْدَعُ قَلْبَهُ، فَدِيَانَةُ هَذَا بَاطِلَةٌ. | ٢٦ 26 |
Եթէ մէկը կը կարծէ կրօնասէր ըլլալ ու չի սանձեր իր լեզուն, այլ կը խաբէ իր սիրտը, անոր կրօնասիրութիւնը փուճ է:
اَلدِّيَانَةُ ٱلطَّاهِرَةُ ٱلنَّقِيَّةُ عِنْدَ ٱللهِ ٱلْآبِ هِيَ هَذِهِ: ٱفْتِقَادُ ٱلْيَتَامَى وَٱلْأَرَامِلِ فِي ضِيقَتِهِمْ، وَحِفْظُ ٱلْإِنْسَانِ نَفْسَهُ بِلَا دَنَسٍ مِنَ ٱلْعَالَمِ. | ٢٧ 27 |
Աստուծոյ եւ Հօրը առջեւ՝ մաքուր ու անարատ կրօնասիրութիւնը սա՛ է.- այցելել որբերուն եւ այրիներուն՝ իրենց տառապանքին մէջ, ու ինքզինք անբիծ պահել աշխարհէն: