< عِبرانِيّين 5 >
لِأَنَّ كُلَّ رَئِيسِ كَهَنَةٍ مَأْخُوذٍ مِنَ ٱلنَّاسِ يُقَامُ لِأَجْلِ ٱلنَّاسِ فِي مَا لِلهِ،لِكَيْ يُقَدِّمَ قَرَابِينَ وَذَبَائِحَ عَنِ ٱلْخَطَايَا، | ١ 1 |
Արդարեւ, մարդոց մէջէն առնուած ամէն քահանայապետ՝ նշանակուած է մարդո՛ց համար, որպէսզի Աստուծոյ մատուցանէ ընծաներ ու մեղքերու համար զոհեր:
قَادِرًا أَنْ يَتَرَفَّقَ بِٱلْجُهَّالِ وَٱلضَّالِّينَ، إِذْ هُوَ أَيْضًا مُحَاطٌ بِٱلضَّعْفِ. | ٢ 2 |
Ան կրնայ հասկացող ըլլալ անոնց՝ որ անգէտ եւ մոլորեալ են, որովհետեւ ի՛նք ալ համակուած է տկարութեամբ.
وَلِهَذَا ٱلضَّعْفِ يَلْتَزِمُ أَنَّهُ كَمَا يُقَدِّمُ عَنِ ٱلْخَطَايَا لِأَجْلِ ٱلشَّعْبِ هَكَذَا أَيْضًا لِأَجْلِ نَفْسِهِ. | ٣ 3 |
եւ այս պատճառով պարտաւոր է մեղքի պատարագ մատուցանել՝ ինչպէս ժողովուրդին համար, նոյնպէս ալ իրեն համար:
وَلَا يَأْخُذُ أَحَدٌ هَذِهِ ٱلْوَظِيفَةَ بِنَفْسِهِ، بَلِ ٱلْمَدْعُوُّ مِنَ ٱللهِ، كَمَا هَارُونُ أَيْضًا. | ٤ 4 |
Ո՛չ մէկը ինքնիրեն կ՚առնէ այս պատիւը, հապա միայն ա՛ն՝ որ կանչուած է Աստուծմէ, ինչպէս Ահարոն:
كَذَلِكَ ٱلْمَسِيحُ أَيْضًا لَمْ يُمَجِّدْ نَفْسَهُ لِيَصِيرَ رَئِيسَ كَهَنَةٍ، بَلِ ٱلَّذِي قَالَ لَهُ: «أَنْتَ ٱبْنِي، أَنَا ٱلْيَوْمَ وَلَدْتُكَ». | ٥ 5 |
Նոյնպէս ալ ո՛չ թէ Քրիստո՛ս փառաւորեց ինքզինք՝ քահանայապետ ըլլալու համար, հապա ա՛ն՝ որ ըսաւ իրեն. «Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ»:
كَمَا يَقُولُ أَيْضًا فِي مَوْضِعٍ آخَرَ: «أَنْتَ كَاهِنٌ إِلَى ٱلْأَبَدِ عَلَى رُتْبَةِ مَلْكِي صَادَقَ». (aiōn ) | ٦ 6 |
Ինչպէս ուրիշ տեղ մըն ալ կ՚ըսէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»: (aiōn )
ٱلَّذِي - فِي أَيَّامِ جَسَدِهِ- إِذْ قَدَّمَ بِصُرَاخٍ شَدِيدٍ وَدُمُوعٍ طَلِبَاتٍ وَتَضَرُّعَاتٍ لِلْقَادِرِ أَنْ يُخَلِّصَهُ مِنَ ٱلْمَوْتِ، وَسُمِعَ لَهُ مِنْ أَجْلِ تَقْوَاهُ، | ٧ 7 |
Ան՝ իր մարմինին օրերը, սաստիկ գոչիւնով եւ արցունքով, աղերսանք ու պաղատանք մատուցանեց անոր՝ որ կարող էր մահէն փրկել զինք. եւ ընդունուեցաւ՝ իր բարեպաշտութեան պատճառով՝՝:
مَعَ كَوْنِهِ ٱبْنًا تَعَلَّمَ ٱلطَّاعَةَ مِمَّا تَأَلَّمَ بِهِ. | ٨ 8 |
Թէպէտ ինք Որդի էր, հնազանդութիւն սորվեցաւ իր չարչարանքներէն.
وَإِذْ كُمِّلَ صَارَ لِجَمِيعِ ٱلَّذِينَ يُطِيعُونَهُ، سَبَبَ خَلَاصٍ أَبَدِيٍّ، (aiōnios ) | ٩ 9 |
ու երբ կատարեալ եղաւ, յաւիտենական փրկութիւն պատճառեց բոլոր իրեն հնազանդողներուն, (aiōnios )
مَدْعُوًّا مِنَ ٱللهِ رَئِيسَ كَهَنَةٍ عَلَى رُتْبَةِ مَلْكِي صَادَقَ. | ١٠ 10 |
եւ Աստուծմէ յորջորջուեցաւ՝ Քահանայապետ Մելքիսեդեկի կարգին համեմատ:
اَلَّذِي مِنْ جِهَتِهِ ٱلْكَلَامُ كَثِيرٌ عِنْدَنَا، وَعَسِرُ ٱلتَّفْسِيرِ لِنَنْطِقَ بِهِ، إِذْ قَدْ صِرْتُمْ مُتَبَاطِئِي ٱلْمَسَامِعِ. | ١١ 11 |
Անոր մասին ունինք շատ ըսելիք, որ դժուար է մեկնաբանել, քանի որ լսելու մէջ անփոյթ էք:
لِأَنَّكُمْ -إِذْ كَانَ يَنْبَغِي أَنْ تَكُونُوا مُعَلِّمِينَ لِسَبَبِ طُولِ ٱلزَّمَانِ- تَحْتَاجُونَ أَنْ يُعَلِّمَكُمْ أَحَدٌ مَا هِيَ أَرْكَانُ بَدَاءَةِ أَقْوَالِ ٱللهِ، وَصِرْتُمْ مُحْتَاجِينَ إِلَى ٱللَّبَنِ، لَا إِلَى طَعَامٍ قَوِيٍّ. | ١٢ 12 |
Արդարեւ, մինչ ժամանակին համեմատ պարտաւոր էիք վարժապետ ըլլալ, դո՛ւք պէտք ունիք դարձեալ սորվելու թէ որո՛նք են Աստուծոյ պատգամներուն նախաքայլերը: Դուք պէտք ունիք կաթի՛, ո՛չ թէ ամուր կերակուրի.
لِأَنَّ كُلَّ مَنْ يَتَنَاوَلُ ٱللَّبَنَ هُوَ عَدِيمُ ٱلْخِبْرَةِ فِي كَلَامِ ٱلْبِرِّ لِأَنَّهُ طِفْلٌ، | ١٣ 13 |
քանի որ ամէն կաթնկեր՝ արդարութեան խօսքին անհմուտ է, որովհետեւ երախայ է.
وَأَمَّا ٱلطَّعَامُ ٱلْقَوِيُّ فَلِلْبَالِغِينَ، ٱلَّذِينَ بِسَبَبِ ٱلتَّمَرُّنِ قَدْ صَارَتْ لَهُمُ ٱلْحَوَاسُّ مُدَرَّبَةً عَلَى ٱلتَّمْيِيزِ بَيْنَ ٱلْخَيْرِ وَٱلشَّرِّ. | ١٤ 14 |
բայց ամուր կերակուրը չափահասներուն համար է, որոնց զգայարանքները սովորութեամբ վարժուած են զատորոշել բարին ու չարը: