< عِبرانِيّين 1 >
ٱللهُ، بَعْدَ مَا كَلَّمَ ٱلْآبَاءَ بِٱلْأَنْبِيَاءِ قَدِيمًا، بِأَنْوَاعٍ وَطُرُقٍ كَثِيرَةٍ، | ١ 1 |
Աստուած, որ վաղուց՝ շատ անգամներ ու շատ կերպերով՝ խօսած էր հայրերուն մարգարէներով,
كَلَّمَنَا فِي هَذِهِ ٱلْأَيَّامِ ٱلْأَخِيرَةِ فِي ٱبْنِهِ، ٱلَّذِي جَعَلَهُ وَارِثًا لِكُلِّ شَيْءٍ، ٱلَّذِي بِهِ أَيْضًا عَمِلَ ٱلْعَالَمِينَ، (aiōn ) | ٢ 2 |
այս վերջին օրերը խօսեցաւ մեզի իր Որդիով, որ ժառանգորդ նշանակեց ամէն բանի եւ տիեզերքն ալ ստեղծեց անով: (aiōn )
ٱلَّذِي، وَهُوَ بَهَاءُ مَجْدِهِ، وَرَسْمُ جَوْهَرِهِ، وَحَامِلٌ كُلَّ ٱلْأَشْيَاءِ بِكَلِمَةِ قُدْرَتِهِ، بَعْدَ مَا صَنَعَ بِنَفْسِهِ تَطْهِيرًا لِخَطَايَانَا، جَلَسَ فِي يَمِينِ ٱلْعَظَمَةِ فِي ٱلْأَعَالِي، | ٣ 3 |
Ան իր փառքին շողն է ու իր էութեան նկարագրութիւնը, եւ իր զօրութեան խօսքով հաստատ կը բռնէ ամէն բան: Ի՛նք էր որ՝ մաքրելէ ետք մեր մեղքերը՝ բազմեցաւ բարձրերը, Աստուծոյ մեծափառութեան աջ կողմը,
صَائِرًا أَعْظَمَ مِنَ ٱلْمَلَائِكَةِ بِمِقْدَارِ مَا وَرِثَ ٱسْمًا أَفْضَلَ مِنْهُمْ. | ٤ 4 |
ա՜յնչափ գերադաս ըլլալով հրեշտակներէն, քանի որ անոնցմէ գերազանց անուն մը ժառանգեց:
لِأَنَّهُ لِمَنْ مِنَ ٱلْمَلَائِكَةِ قَالَ قَطُّ: «أَنْتَ ٱبْنِي، أَنَا ٱلْيَوْمَ وَلَدْتُكَ»؟ وَأَيْضًا: «أَنَا أَكُونُ لَهُ أَبًا، وَهُوَ يَكُونُ لِيَ ٱبْنًا»؟ | ٥ 5 |
Արդարեւ հրեշտակներէն որո՞ւն ըսաւ երբեք. «Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ»: Եւ դարձեալ. «Ես Հայր պիտի ըլլամ անոր, ան ալ Որդի պիտի ըլլայ ինծի»:
وَأَيْضًا مَتَى أَدْخَلَ ٱلْبِكْرَ إِلَى ٱلْعَالَمِ يَقُولُ: «وَلْتَسْجُدْ لَهُ كُلُّ مَلَائِكَةِ ٱللهِ». | ٦ 6 |
Դարձեալ՝ երբ Անդրանիկը կը մտցնէ երկրագունդը՝ կ՚ըսէ. «Աստուծոյ բոլոր հրեշտակներն ալ թող երկրպագեն անոր»:
وَعَنِ ٱلْمَلَائِكَةِ يَقُولُ: «ٱلصَّانِعُ مَلَائِكَتَهُ رِيَاحًا، وَخُدَّامَهُ لَهِيبَ نَارٍ». | ٧ 7 |
Նաեւ հրեշտակներուն մասին կ՚ըսէ. «Իր հրեշտակները հոգիներ կ՚ընէ, եւ իր պաշտօնեաները՝ կրակի բոց»:
وَأَمَّا عَنْ ٱلِٱبْنِ: «كُرْسِيُّكَ يَا ٱللهُ، إِلَى دَهْرِ ٱلدُّهُورِ. قَضِيبُ ٱسْتِقَامَةٍ قَضِيبُ مُلْكِكَ. (aiōn ) | ٨ 8 |
Իսկ Որդիին կ՚ըսէ. «Քու գահդ, ո՛վ Աստուած, կը կենայ դարէ դար՝՝. քու թագաւորութեանդ մականը ուղղամտութեան մական է: (aiōn )
أَحْبَبْتَ ٱلْبِرَّ، وَأَبْغَضْتَ ٱلْإِثْمَ. مِنْ أَجْلِ ذَلِكَ مَسَحَكَ ٱللهُ إِلَهُكَ بِزَيْتِ ٱلِٱبْتِهَاجِ أَكْثَرَ مِنْ شُرَكَائِكَ». | ٩ 9 |
Դուն սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. հետեւաբար, ո՛վ Աստուած, քու Աստուածդ օծեց քեզ ցնծութեան իւղով՝ ընկերակիցներէդ աւելի»:
وَ«أَنْتَ يَارَبُّ فِي ٱلْبَدْءِ أَسَّسْتَ ٱلْأَرْضَ، وَٱلسَّمَاوَاتُ هِيَ عَمَلُ يَدَيْكَ. | ١٠ 10 |
Նաեւ. «Տէ՛ր, դո՛ւն սկիզբէն դրիր երկրի հիմերը, ու քո՛ւ ձեռքերուդ գործն է երկինքը:
هِيَ تَبِيدُ وَلَكِنْ أَنْتَ تَبْقَى، وَكُلُّهَا كَثَوْبٍ تَبْلَى، | ١١ 11 |
Անոնք պիտի կորսուին, բայց դուն կը մնաս. բոլորը պիտի մաշին հանդերձի պէս:
وَكَرِدَاءٍ تَطْوِيهَا فَتَتَغَيَّرُ. وَلَكِنْ أَنْتَ أَنْتَ، وَسِنُوكَ لَنْ تَفْنَى». | ١٢ 12 |
Պիտի ոլորես զանոնք ծածկոցի պէս, եւ պիտի փոխուին. իսկ դուն՝ միշտ նո՛յնն ես, ու քու տարիներդ պիտի չպակսին»:
ثُمَّ لِمَنْ مِنَ ٱلْمَلَائِكَةِ قَالَ قَطُّ: «ٱجْلِسْ عَنْ يَمِينِي حَتَّى أَضَعَ أَعْدَاءَكَ مَوْطِئًا لِقَدَمَيْكَ»؟ | ١٣ 13 |
Եւ հրեշտակներէն որո՞ւն ըսաւ երբեք. «Բազմէ՛ իմ աջ կողմս, մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»:
أَلَيْسَ جَمِيعُهُمْ أَرْوَاحًا خَادِمَةً مُرْسَلَةً لِلْخِدْمَةِ لِأَجْلِ ٱلْعَتِيدِينَ أَنْ يَرِثُوا ٱلْخَلَاصَ! | ١٤ 14 |
Միթէ անոնք բոլորը պաշտօն կատարող հոգիներ չե՞ն, ղրկուած սպասարկելու անոնց՝ որ պիտի ժառանգեն փրկութիւնը: