< أعمال 2 >
وَلَمَّا حَضَرَ يَوْمُ ٱلْخَمْسِينَ كَانَ ٱلْجَمِيعُ مَعًا بِنَفْسٍ وَاحِدَةٍ، | ١ 1 |
Երբ Պենտեկոստէի տօնը հասաւ, բոլորն ալ միաբան՝ մէկ տեղ էին:
وَصَارَ بَغْتَةً مِنَ ٱلسَّمَاءِ صَوْتٌ كَمَا مِنْ هُبُوبِ رِيحٍ عَاصِفَةٍ وَمَلَأَ كُلَّ ٱلْبَيْتِ حَيْثُ كَانُوا جَالِسِينَ، | ٢ 2 |
Յանկարծ շառաչ մը եղաւ երկինքէն՝ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս, ու լեցուց ամբողջ տունը՝ ուր նստած էին:
وَظَهَرَتْ لَهُمْ أَلْسِنَةٌ مُنْقَسِمَةٌ كَأَنَّهَا مِنْ نَارٍ وَٱسْتَقَرَّتْ عَلَى كُلِّ وَاحِدٍ مِنْهُمْ. | ٣ 3 |
Եւ բաժնուած լեզուներ երեւցան իրենց՝ որպէս թէ կրակէ, ու հանգչեցան անոնցմէ իւրաքանչիւրին վրայ:
وَٱمْتَلَأَ ٱلْجَمِيعُ مِنَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ، وَٱبْتَدَأُوا يَتَكَلَّمُونَ بِأَلْسِنَةٍ أُخْرَى كَمَا أَعْطَاهُمُ ٱلرُّوحُ أَنْ يَنْطِقُوا. | ٤ 4 |
Բոլորն ալ լեցուեցան Սուրբ Հոգիով եւ սկսան խօսիլ ուրիշ լեզուներով, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար:
وَكَانَ يَهُودٌ رِجَالٌ أَتْقِيَاءُ مِنْ كُلِّ أُمَّةٍ تَحْتَ ٱلسَّمَاءِ سَاكِنِينَ فِي أُورُشَلِيمَ. | ٥ 5 |
Երուսաղէմ բնակող Հրեաներ կային, բարեպաշտ մարդիկ՝ երկինքի տակ եղած ամէն ազգէ:
فَلَمَّا صَارَ هَذَا ٱلصَّوْتُ، ٱجْتَمَعَ ٱلْجُمْهُورُ وَتَحَيَّرُوا، لِأَنَّ كُلَّ وَاحِدٍ كَانَ يَسْمَعُهُمْ يَتَكَلَّمُونَ بِلُغَتِهِ. | ٦ 6 |
Երբ այս ձայնը եղաւ, բազմութիւնը համախմբուեցաւ ու շփոթեցաւ, որովհետեւ կը լսէին թէ անոնք կը խօսէին իրենցմէ իւրաքանչիւրին սեփական բարբառով:
فَبُهِتَ ٱلْجَمِيعُ وَتَعَجَّبُوا قَائِلِينَ بَعْضُهُمْ لِبَعْضٍ: «أَتُرَى لَيْسَ جَمِيعُ هَؤُلَاءِ ٱلْمُتَكَلِّمِينَ جَلِيلِيِّينَ؟ | ٧ 7 |
Բոլորն ալ զմայլած էին եւ կը զարմանային՝ իրարու ըսելով. «Ահա՛ ասոնք բոլորն ալ՝ որ կը խօսին, միթէ Գալիլեացի չե՞ն:
فَكَيْفَ نَسْمَعُ نَحْنُ كُلُّ وَاحِدٍ مِنَّا لُغَتَهُ ٱلَّتِي وُلِدَ فِيهَا؟ | ٨ 8 |
Ուրեմն ի՞նչպէս կը լսենք՝ մեր իւրաքանչիւրին սեփական բարբառով, այն երկրին՝ որուն մէջ ծնած ենք.
فَرْتِيُّونَ وَمَادِيُّونَ وَعِيلَامِيُّونَ، وَٱلسَّاكِنُونَ مَا بَيْنَ ٱلنَّهْرَيْنِ، وَٱلْيَهُودِيَّةَ وَكَبَّدُوكِيَّةَ وَبُنْتُسَ وَأَسِيَّا | ٩ 9 |
Պարթեւներ, Մարեր ու Եղամացիներ, եւ անոնք որ կը բնակին Միջագետքի, Հրէաստանի, Կապադովկիայի, Պոնտոսի, Ասիայի,
وَفَرِيجِيَّةَ وَبَمْفِيلِيَّةَ وَمِصْرَ، وَنَوَاحِيَ لِيبِيَّةَ ٱلَّتِي نَحْوَ ٱلْقَيْرَوَانِ، وَٱلرُّومَانِيُّونَ ٱلْمُسْتَوْطِنُونَ يَهُودٌ وَدُخَلَاءُ، | ١٠ 10 |
Փռիւգիայի, Պամփիւլիայի ու Եգիպտոսի մէջ, եւ Կիւրենէի մօտ՝ Լիպիայի կողմերը, նաեւ Հռոմէն գաղթած Հրեաներ ու նորահաւատներ,
كِرِيتِيُّونَ وَعَرَبٌ، نَسْمَعُهُمْ يَتَكَلَّمُونَ بِأَلْسِنَتِنَا بِعَظَائِمِ ٱللهِ!». | ١١ 11 |
Կրետացիներ եւ Արաբներ, կը լսենք թէ անոնք կը խօսին Աստուծոյ մեծամեծ գործերուն մասին՝ մե՛ր լեզուներով»:
فَتَحَيَّرَ ٱلْجَمِيعُ وَٱرْتَابُوا قَائِلِينَ بَعْضُهُمْ لِبَعْضٍ: «مَا عَسَى أَنْ يَكُونَ هَذَا؟». | ١٢ 12 |
Բոլորն ալ զմայլած էին, ու տարակուսած՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ կրնայ ըլլալ ասիկա»:
وَكَانَ آخَرُونَ يَسْتَهْزِئُونَ قَائِلِينَ: «إِنَّهُمْ قَدِ ٱمْتَلَأُوا سُلَافَةً». | ١٣ 13 |
Ոմանք ալ ծաղրելով կ՚ըսէին. «Անոնք լի են անոյշ գինիով»:
فَوَقَفَ بُطْرُسُ مَعَ ٱلْأَحَدَ عَشَرَ وَرَفَعَ صَوْتَهُ وَقَالَ لَهُمْ: «أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْيَهُودُ وَٱلسَّاكِنُونَ فِي أُورُشَلِيمَ أَجْمَعُونَ، لِيَكُنْ هَذَا مَعْلُومًا عِنْدَكُمْ وَأَصْغُوا إِلَى كَلَامِي، | ١٤ 14 |
Բայց Պետրոս կանգնեցաւ տասնմէկին հետ, բարձրացուց ձայնը եւ ըսաւ անոնց. «Ո՛վ Հրէաստանցիներ, ու դուք բոլորդ՝ որ կը բնակիք Երուսաղէմ, սա՛ գիտցէ՛ք եւ մտի՛կ ըրէք իմ խօսքերս.
لِأَنَّ هَؤُلَاءِ لَيْسُوا سُكَارَى كَمَا أَنْتُمْ تَظُنُّونَ، لِأَنَّهَا ٱلسَّاعَةُ ٱلثَّالِثَةُ مِنَ ٱلنَّهَارِ. | ١٥ 15 |
որովհետեւ ասոնք ո՛չ թէ արբեցած են՝ ինչպէս դուք կ՚ենթադրէք, քանի դեռ օրուան երրորդ ժամն՝՝ է,
بَلْ هَذَا مَا قِيلَ بِيُوئِيلَ ٱلنَّبِيِّ: | ١٦ 16 |
հապա ասիկա ա՛յն է՝ որ ըսուեցաւ Յովէլ մարգարէին միջոցով.
يَقُولُ ٱللهُ: وَيَكُونُ فِي ٱلْأَيَّامِ ٱلْأَخِيرَةِ أَنِّي أَسْكُبُ مِنْ رُوحِي عَلَى كُلِّ بَشَرٍ، فَيَتَنَبَّأُ بَنُوكُمْ وَبَنَاتُكُمْ، وَيَرَى شَبَابُكُمْ رُؤًى وَيَحْلُمُ شُيُوخُكُمْ أَحْلَامًا. | ١٧ 17 |
“Վերջին օրերը, - կ՚ըսէ Աստուած, - իմ Հոգիէս պիտի թափեմ ամէն մարմինի վրայ, եւ ձեր որդիներն ու աղջիկները պիտի մարգարէանան, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, ու ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն:
وَعَلَى عَبِيدِي أَيْضًا وَإِمَائِي أَسْكُبُ مِنْ رُوحِي فِي تِلْكَ ٱلْأَيَّامِ فَيَتَنَبَّأُونَ. | ١٨ 18 |
Իմ ծառաներուս եւ աղախիններուս վրայ ալ այդ օրերը իմ Հոգիէս պիտի թափեմ, ու պիտի մարգարէանան:
وَأُعْطِي عَجَائِبَ فِي ٱلسَّمَاءِ مِنْ فَوْقُ وَآيَاتٍ عَلَى ٱلْأَرْضِ مِنْ أَسْفَلُ: دَمًا وَنَارًا وَبُخَارَ دُخَانٍ. | ١٩ 19 |
Վերը՝ երկինքը՝ սքանչելիքներ ցոյց պիտի տամ, եւ վարը՝ երկիրը՝ նշաններ, արիւն, կրակ ու ծուխի մառախուղ.
تَتَحَوَّلُ ٱلشَّمْسُ إِلَى ظُلْمَةٍ وَٱلْقَمَرُ إِلَى دَمٍ، قَبْلَ أَنْ يَجِيءَ يَوْمُ ٱلرَّبِّ ٱلْعَظِيمُ ٱلشَّهِيرُ. | ٢٠ 20 |
արեւը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արիւնի, դեռ Տէրոջ մեծ ու երեւելի օրը չեկած:
وَيَكُونُ كُلُّ مَنْ يَدْعُو بِٱسْمِ ٱلرَّبِّ يَخْلُصُ. | ٢١ 21 |
Եւ ո՛վ որ կանչէ Տէրոջ անունը՝ պիտի փրկուի”:
«أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْإِسْرَائِيلِيُّونَ ٱسْمَعُوا هَذِهِ ٱلْأَقْوَالَ: يَسُوعُ ٱلنَّاصِرِيُّ رَجُلٌ قَدْ تَبَرْهَنَ لَكُمْ مِنْ قِبَلِ ٱللهِ بِقُوَّاتٍ وَعَجَائِبَ وَآيَاتٍ صَنَعَهَا ٱللهُ بِيَدِهِ فِي وَسْطِكُمْ، كَمَا أَنْتُمْ أَيْضًا تَعْلَمُونَ. | ٢٢ 22 |
Իսրայելացի՛ մարդիկ, լսեցէ՛ք սա՛ խօսքերը. Յիսուս Նազովրեցին, Աստուծմէ ձեզի ցոյց տրուած մարդ մը՝ հրաշքներով, սքանչելիքներով ու նշաններով - որ Աստուած անոր միջոցով ըրաւ ձեր մէջ, ինչպէս դուք ալ գիտէք -,
هَذَا أَخَذْتُمُوهُ مُسَلَّمًا بِمَشُورَةِ ٱللهِ ٱلْمَحْتُومَةِ وَعِلْمِهِ ٱلسَّابِقِ، وَبِأَيْدِي أَثَمَةٍ صَلَبْتُمُوهُ وَقَتَلْتُمُوهُ. | ٢٣ 23 |
Աստուծոյ որոշած ծրագիրով եւ կանխագիտութեամբ մատնուած ըլլալով՝ առիք եւ սպաննեցիք անօրէններու ձեռքով՝ փայտի վրայ գամելով:
اَلَّذِي أَقَامَهُ ٱللهُ نَاقِضًا أَوْجَاعَ ٱلْمَوْتِ، إِذْ لَمْ يَكُنْ مُمْكِنًا أَنْ يُمْسَكَ مِنْهُ. | ٢٤ 24 |
Բայց Աստուած յարուցանեց զայն՝ քակելով մահուան ցաւերը, քանի որ կարելի չէր որ ան բռնուէր անկէ:
لِأَنَّ دَاوُدَ يَقُولُ فِيهِ: كُنْتُ أَرَى ٱلرَّبَّ أَمَامِي فِي كُلِّ حِينٍ، أَنَّهُ عَنْ يَمِينِي، لِكَيْ لَا أَتَزَعْزَعَ. | ٢٥ 25 |
Որովհետեւ Դաւիթ կ՚ըսէ անոր մասին. “Ամէն ատեն կը տեսնեմ Տէրը իմ առջեւս, քանի որ իմ աջ կողմս է՝ որպէսզի չսասանիմ:
لِذَلِكَ سُرَّ قَلْبِي وَتَهَلَّلَ لِسَانِي. حَتَّى جَسَدِي أَيْضًا سَيَسْكُنُ عَلَى رَجَاءٍ. | ٢٦ 26 |
Ուստի իմ սիրտս ուրախացաւ եւ իմ լեզուս ցնծաց. նաեւ իմ մարմինս ալ պիտի հանգստանայ յոյսով.
لِأَنَّكَ لَنْ تَتْرُكَ نَفْسِي فِي ٱلْهَاوِيَةِ وَلَا تَدَعَ قُدُّوسَكَ يَرَى فَسَادًا. (Hadēs ) | ٢٧ 27 |
որովհետեւ իմ անձս պիտի չթողուս դժոխքին մէջ, ու պիտի չթոյլատրես որ քու Սուրբդ ապականութիւն տեսնէ: (Hadēs )
عَرَّفْتَنِي سُبُلَ ٱلْحَيَاةِ وَسَتَمْلَأُنِي سُرُورًا مَعَ وَجْهِكَ. | ٢٨ 28 |
Կեանքի ճամբաները գիտցուցիր ինծի. քու երեսիդ ուրախութեամբ պիտի լեցնես զիս”:
أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْإِخْوَةُ، يَسُوغُ أَنْ يُقَالَ لَكُمْ جِهَارًا عَنْ رَئِيسِ ٱلْآبَاءِ دَاوُدَ إِنَّهُ مَاتَ وَدُفِنَ، وَقَبْرُهُ عِنْدَنَا حَتَّى هَذَا ٱلْيَوْمِ. | ٢٩ 29 |
Մարդի՛կ եղբայրներ, արտօնուած է ինծի համարձակութեամբ խօսիլ ձեզի Դաւիթ նահապետին մասին, որ վախճանեցաւ ու թաղուեցաւ, եւ անոր գերեզմանը մինչեւ այսօր մեր մէջ է:
فَإِذْ كَانَ نَبِيًّا، وَعَلِمَ أَنَّ ٱللهَ حَلَفَ لَهُ بِقَسَمٍ أَنَّهُ مِنْ ثَمَرَةِ صُلْبِهِ يُقِيمُ ٱلْمَسِيحَ حَسَبَ ٱلْجَسَدِ لِيَجْلِسَ عَلَى كُرْسِيِّهِ، | ٣٠ 30 |
Ուրեմն, որովհետեւ ան մարգարէ էր, - եւ գիտէր թէ Աստուած երդումով իրեն խոստացաւ, թէ պիտի յարուցանէ մարմինի համեմատ իր մէջքին պտուղէն եղող Քրիստոսը՝ որ բազմի իր գահին վրայ, -
سَبَقَ فَرَأَى وَتَكَلَّمَ عَنْ قِيَامَةِ ٱلْمَسِيحِ، أَنَّهُ لَمْ تُتْرَكْ نَفْسُهُ فِي ٱلْهَاوِيَةِ وَلَا رَأَى جَسَدُهُ فَسَادًا. (Hadēs ) | ٣١ 31 |
ինք կանխատեսութեամբ խօսեցաւ Քրիստոսի յարութեան մասին, թէ անոր անձը դժոխքը չմնաց եւ անոր մարմինը ապականութիւն չտեսաւ: (Hadēs )
فَيَسُوعُ هَذَا أَقَامَهُ ٱللهُ، وَنَحْنُ جَمِيعًا شُهُودٌ لِذَلِكَ. | ٣٢ 32 |
Աստուած այս Յիսուսը յարուցանեց, որուն մենք բոլորս ալ վկայ ենք:
وَإِذِ ٱرْتَفَعَ بِيَمِينِ ٱللهِ، وَأَخَذَ مَوْعِدَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ مِنَ ٱلْآبِ، سَكَبَ هَذَا ٱلَّذِي أَنْتُمُ ٱلْآنَ تُبْصِرُونَهُ وَتَسْمَعُونَهُ. | ٣٣ 33 |
Ուստի Աստուծոյ աջ ձեռքով բարձրանալով ու Հօրմէն ստանալով Սուրբ Հոգիին խոստումը՝ թափեց ասիկա, որ դուք հիմա կը տեսնէք ու կը լսէք:
لِأَنَّ دَاوُدَ لَمْ يَصْعَدْ إِلَى ٱلسَّمَاوَاتِ. وَهُوَ نَفْسُهُ يَقُولُ: قَالَ ٱلرَّبُّ لِرَبِّي: ٱجْلِسْ عَنْ يَمِينِي | ٣٤ 34 |
Որովհետեւ Դաւիթ երկինք չելաւ, բայց ինք կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս,
حَتَّى أَضَعَ أَعْدَاءَكَ مَوْطِئًا لِقَدَمَيْكَ. | ٣٥ 35 |
մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
فَلْيَعْلَمْ يَقِينًا جَمِيعُ بَيْتِ إِسْرَائِيلَ أَنَّ ٱللهَ جَعَلَ يَسُوعَ هَذَا، ٱلَّذِي صَلَبْتُمُوهُ أَنْتُمْ، رَبًّا وَمَسِيحًا». | ٣٦ 36 |
Ուրեմն Իսրայէլի ամբողջ տունը ստուգապէս թող գիտնայ թէ Աստուած զայն Տէ՛ր ալ ըրաւ, Օծեա՛լ ալ, այդ Յիսուսը՝ որ դուք խաչեցիք»:
فَلَمَّا سَمِعُوا نُخِسُوا فِي قُلُوبِهِمْ، وَقَالُوا لِبُطْرُسَ وَلِسَائِرِ ٱلرُّسُلِ: «مَاذَا نَصْنَعُ أَيُّهَا ٱلرِّجَالُ ٱلْإِخْوَةُ؟». | ٣٧ 37 |
Երբ լսեցին ասիկա, զղջացին իրենց սիրտին մէջ եւ ըսին Պետրոսի ու միւս առաքեալներուն. «Մարդի՛կ եղբայրներ, ի՞նչ ընենք»:
فَقَالَ لَهُمْ بُطْرُسُ: «تُوبُوا وَلْيَعْتَمِدْ كُلُّ وَاحِدٍ مِنْكُمْ عَلَى ٱسْمِ يَسُوعَ ٱلْمَسِيحِ لِغُفْرَانِ ٱلْخَطَايَا، فَتَقْبَلُوا عَطِيَّةَ ٱلرُّوحِ ٱلْقُدُسِ. | ٣٨ 38 |
Պետրոս ըսաւ անոնց. «Ապաշխարեցէ՛ք, ու ձեզմէ իւրաքանչիւրը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերու ներումին համար, եւ պիտի ստանաք Սուրբ Հոգիին պարգեւը:
لِأَنَّ ٱلْمَوْعِدَ هُوَ لَكُمْ وَلِأَوْلَادِكُمْ وَلِكُلِّ ٱلَّذِينَ عَلَى بُعْدٍ، كُلِّ مَنْ يَدْعُوهُ ٱلرَّبُّ إِلَهُنَا». | ٣٩ 39 |
Որովհետեւ խոստումը ձեզի համար է, նաեւ ձեր զաւակներուն, ու բոլոր հեռու եղողներուն, որ Տէրը՝ մեր Աստուածը պիտի կանչէ»:
وَبِأَقْوَالٍ أُخَرَ كَثِيرَةٍ كَانَ يَشْهَدُ لَهُمْ وَيَعِظُهُمْ قَائِلًا: «ٱخْلُصُوا مِنْ هَذَا ٱلْجِيلِ ٱلْمُلْتَوِي». | ٤٠ 40 |
Եւ ուրիշ շատ խօսքերով կը վկայէր, կը յորդորէր զանոնք ու կ՚ըսէր. «Ազատեցէ՛ք դուք ձեզ այս կամակոր սերունդէն»:
فَقَبِلُوا كَلَامَهُ بِفَرَحٍ، وَٱعْتَمَدُوا، وَٱنْضَمَّ فِي ذَلِكَ ٱلْيَوْمِ نَحْوُ ثَلَاثَةِ آلَافِ نَفْسٍ. | ٤١ 41 |
Ուստի անոնք՝ որ սիրայօժար ընդունեցին անոր խօսքերը՝ մկրտուեցան. եւ այդ օրը երեք հազար անձի չափ աւելցան եկեղեցիին թիւին վրայ:
وَكَانُوا يُواظِبُونَ عَلَى تَعْلِيمِ ٱلرُّسُلِ، وَٱلشَّرِكَةِ، وَكَسْرِ ٱلْخُبْزِ، وَٱلصَّلَوَاتِ. | ٤٢ 42 |
Անոնք միշտ կը յարատեւէին առաքեալներուն ուսուցումին ու հաղորդութեան, հաց կտրելու եւ աղօթելու մէջ:
وَصَارَ خَوْفٌ فِي كُلِّ نَفْسٍ. وَكَانَتْ عَجَائِبُ وَآيَاتٌ كَثِيرَةٌ تُجْرَى عَلَى أَيْدِي ٱلرُّسُلِ. | ٤٣ 43 |
Վախը համակեց ամէն անձ՝՝, եւ շատ սքանչելիքներ ու նշաններ կատարուեցան առաքեալներուն միջոցով:
وَجَمِيعُ ٱلَّذِينَ آمَنُوا كَانُوا مَعًا، وَكَانَ عِنْدَهُمْ كُلُّ شَيْءٍ مُشْتَرَكًا. | ٤٤ 44 |
Բոլոր հաւատացեալները միասին էին, եւ բոլոր բաները հասարակաց էին:
وَٱلْأَمْلَاكُ وَٱلْمُقْتَنَيَاتُ كَانُوا يَبِيعُونَهَا وَيَقْسِمُونَهَا بَيْنَ ٱلْجَمِيعِ، كَمَا يَكُونُ لِكُلِّ وَاحِدٍ ٱحْتِيَاجٌ. | ٤٥ 45 |
Կը ծախէին իրենց ստացուածքներն ու ինչքերը, եւ անոնց գինը կը բաժնէին բոլորին, որո՛ւ որ պէտք ըլլար:
وَكَانُوا كُلَّ يَوْمٍ يُواظِبُونَ فِي ٱلْهَيْكَلِ بِنَفْسٍ وَاحِدَةٍ. وَإِذْ هُمْ يَكْسِرُونَ ٱلْخُبْزَ فِي ٱلْبُيُوتِ، كَانُوا يَتَنَاوَلُونَ ٱلطَّعَامَ بِٱبْتِهَاجٍ وَبَسَاطَةِ قَلْبٍ، | ٤٦ 46 |
Ամէն օր կը յարատեւէին միաբանութեամբ տաճարը երթալու մէջ, եւ հաց կտրելով իրենց տուներուն մէջ՝ իրենց կերակուրը կ՚ուտէին ցնծութեամբ ու պարզամտութեամբ:
مُسَبِّحِينَ ٱللهَ، وَلَهُمْ نِعْمَةٌ لَدَى جَمِيعِ ٱلشَّعْبِ. وَكَانَ ٱلرَّبُّ كُلَّ يَوْمٍ يَضُمُّ إِلَى ٱلْكَنِيسَةِ ٱلَّذِينَ يَخْلُصُونَ. | ٤٧ 47 |
Աստուած կը գովաբանէին եւ շնորհք կը գտնէին ամբողջ ժողովուրդին առջեւ. ու Տէրը օրէ օր փրկուածներ կ՚աւելցնէր եկեղեցիին թիւին վրայ: