< 요한복음 7 >
1 이후에 예수께서 갈릴리에서 다니시고 유대에서 다니려 아니하심은 유대인들이 죽이려 함이러라
Ասկէ ետք Յիսուս կը շրջէր Գալիլեայի մէջ, քանի որ չէր ուզեր շրջիլ Հրէաստանի մէջ, որովհետեւ Հրեաները կը ջանային սպաննել զինք:
Հրեաներուն Տաղաւարներու տօնը մօտ էր.
3 그 형제들이 예수께 이르되 `당신의 행하는 일을 제자들도 보게 여기를 떠나 유대로 가소서
ուստի իր եղբայրները ըսին իրեն. «Մեկնէ՛ ասկէ ու գնա՛ Հրէաստան, որպէսզի աշակերտնե՛րդ ալ տեսնեն քու գործերդ՝ որ կ՚ընես:
4 스스로 나타나기를 구하면서 묻혀서 일하는 사람이 없나니 이 일을 행하려 하거든 자신을 세상에 나타내소서' 하니
Որովհետեւ ո՛չ մէկը գաղտնի կ՚ընէ որեւէ բան, երբ կը ջանայ բացորոշապէս ճանչցնել ինքզինք. եթէ կ՚ընես այդ բաները, դուն քեզ բացայայտէ՛ աշխարհի»:
5 이는 그 형제들이라도 예수를 믿지 아니함이러라
Քանի որ իր եղբայրներն ալ չէին հաւատար իրեն:
6 예수께서 가라사대 `내 때는 아직 이르지 아니 하였거니와 너희 때는 늘 준비되어 있느니라
Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ժամանակս դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը պատրաստ է ամէն ատեն:
7 세상이 너희를 미워하지 못하되 나를 미워하나니 이는 내가 세상의 행사를 악하다 증거함이라
Աշխարհը չի կրնար ատել ձեզ, բայց կ՚ատէ զիս, որովհետեւ ես կը վկայեմ անոր մասին թէ իր գործերը չար են:
8 너희는 명절에 올라가라 나는 내 때가 아직 차지 못하였으니 이 명절에 아직 올라가지 아니하노라'
Դո՛ւք բարձրացէք այս տօնին. ես (դեռ) չեմ բարձրանար այս տօնին, որովհետեւ ժամանակս դեռ լրացած չէ»:
9 이 말씀을 하시고 갈릴리에 머물러 계시니라
Ասիկա ըսելով անոնց՝ ինք մնաց Գալիլեա:
10 그 형제들이 명절에 올라간후 자기도 올라가시되 나타내지 않고 비밀히 하시니라
Բայց երբ իր եղբայրները բարձրացան, ի՛նքն ալ բարձրացաւ տօնին. ո՛չ թէ բացայայտօրէն, հապա՝ գաղտնի:
11 명절 중에 유대인들이 예수를 찾으면서 `그가 어디 있느냐?' 하고
Իսկ Հրեաները կը փնտռէին զինք տօնին ատենը, ու կ՚ըսէին. «Ո՞ւր է ան»:
12 예수께 대하여 무리 중에서 수군거림이 많아 혹은 좋은 사람이라 하며 혹은 아니라 무리를 미혹하게 한다 하나
Բազմութեան մէջ շատ տրտունջ կար անոր մասին: Ոմանք կ՚ըսէին. «Բարի մարդ է»: Ուրիշներ կ՚ըսէին. «Ո՛չ, այլ ընդհակառակը՝ բազմութի՛ւնը կը մոլորեցնէ»:
13 그러나 유대인들을 두려워하므로 드러나게 그를 말하는 자가 없더라
Սակայն ո՛չ մէկը բացորոշապէս կը խօսէր անոր մասին՝ Հրեաներու վախէն:
14 이미 명절의 중간이 되어 예수께서 성전에 올라가사 가르치시니
Իսկ երբ տօնը կէս եղաւ՝ Յիսուս բարձրացաւ տաճարը, եւ կը սորվեցնէր:
15 유대인들이 기이히 여겨 가로되 `이 사람은 배우지 아니하였거늘 어떻게 글을 아느냐?' 하니
Հրեաները կը զարմանային ու կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա գիտէ Գիրքերը, քանի բնա՛ւ սորված չէ զանոնք»:
16 예수께서 대답하여 가라사대 `내 교훈은 내 것이 아니요 나를 보내신 이의 것이니라
Յիսուս պատասխանեց անոնց. «Իմ ուսուցումս՝ ի՛մս չէ, հապա զիս ղրկողի՛նն է:
17 사람이 하나님의 뜻을 행하려 하면 이 교훈이 하나님께로서 왔는지 내가 스스로 말함인지 알리라
Եթէ մէկը ուզէ գործադրել անոր կամքը, պիտի գիտնայ թէ այս ուսուցումը Աստուծմէ՛ է, թէ ես ինձմէ կը խօսիմ:
18 스스로 말하는 자는 자기 영광만 구하되 보내신 이의 영광을 구하는 자는 참되니 그 속에 불의가 없느니라
Ա՛ն որ կը խօսի ինքնիրմէ՝ կը փնտռէ ի՛ր իսկ փառքը, բայց ա՛ն որ կը փնտռէ զինք ղրկողին փառքը՝ անիկա՛ ճշմարտախօս է, եւ անոր քով անիրաւութիւն չկայ:
19 모세가 너희에게 율법을 주지 아니하였느냐? 너희 중에 율법을 지키는 자가 없도다 너희가 어찌하여 나를 죽이려 하느냐?'
Մովսէս չտուա՞ւ ձեզի Օրէնքը. բայց ձեզմէ ո՛չ մէկը կը գործադրէ Օրէնքը:
20 무리가 대답하되 `당신은 귀신이 들렸도다 누가 당신을 죽이려 하나이까?'
Ինչո՞ւ կը ջանաք սպաննել զիս»: Բազմութիւնը պատասխանեց. «Դե՛ւ կայ քու ներսդ. ո՞վ կը ջանայ սպաննել քեզ»:
21 예수께서 대답하여 가라사대 `내가 한 가지 일을 행하매 너희가 다 이를 인하여 괴이히 여기는도다
Յիսուս պատասխանեց անոնց. «Գործ մը ըրի, եւ բոլորդ ալ կը զարմանաք:
22 모세가 너희에게 할례를 주었으니 (그러나 할례는 모세에게서 난 것이 아니요 조상들에게서 난 것이라) 그러므로 너희가 안식일에도 사람에게 할례를 주느니라
Մովսէս տուաւ ձեզի թլփատութիւնը, (որ ո՛չ թէ Մովսէսէ էր՝ հապա նախնիքներէն, ) ու մարդ կը թլփատէք Շաբաթ օրը:
23 모세의 율법을 폐하지 아니하려고 사람이 안식일에도 할례를 받는 일이 있거든 내가 안식일에 사람의 전신을 건전케 한 것으로 너희가 나를 노여워하느냐?
Եթէ մարդ կը թլփատուի Շաբաթ օրը՝ որպէսզի Մովսէսի Օրէնքը չլուծուի, կը դառնանա՞ք ինծի դէմ՝ որ ամբողջ մարդ մը բժշկեցի Շաբաթ օրը:
24 외모로 판단하지 말고 공의의 판단으로 판단하라' 하시니라
Մի՛ դատէք երեւոյթին համեմատ, հապա դատեցէք արդարութեա՛մբ»:
25 예루살렘 사람 중에서 혹이 말하되 `이는 저희가 죽이고자 하는 그 사람이 아니냐?
Ուստի Երուսաղեմացիներէն ոմանք կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ ան՝ որ կը ջանան սպաննել:
26 보라 드러나게 말하되 저희가 아무 말도 아니하는도다 당국자들은 이 사람을 참으로 그리스도인줄 알았는가
Ահա՛ համարձակօրէն կը խօսի, ու ոչինչ կ՚ըսեն անոր. միթէ պետերը գիտցա՞ն թէ ճշմա՛րտապէս ա՛յս է Քրիստոսը:
27 그러나 우리는 이 사람이 어디서 왔는지 아노라 그리스도께서 오실 때에는 어디서 오시는지 아는 자가 없으리라' 하는지라
Սակայն մենք գիտե՛նք թէ ասիկա ուրկէ՛ է. բայց երբ Քրիստոս գայ, ո՛չ մէկը պիտի գիտնայ անոր ուրկէ՛ ըլլալը»:
28 예수께서 성전에서 가르치시며 외쳐 가라사대 `너희가 나를 알고 내가 어디서 온 것도 알거니와 내가 스스로 온 것이 아니로라 나를 보내신이는 참이시니 너희는 그를 알지 못하나
Իսկ Յիսուս՝ սորվեցնելու ատեն՝ տաճարին մէջ աղաղակեց. «Զի՛ս ալ կը ճանչնաք, եւ ուրկէ՛ ըլլալս ալ գիտէք: Ես ինձմէ եկած չեմ, հապա ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարիտ է: Դուք չէք ճանչնար զայն.
29 나는 아노니 이는 내가 그에게서 났고 그가 나를 보내셨음이니라' 하신대
բայց ես կը ճանչնամ զայն, որովհետեւ ես անկէ եմ, եւ ա՛ն ղրկեց զիս»:
30 저희가 예수를 잡고자 하나 손을 대는 자가 없으니 이는 그의 때가 아직 이르지 아니하였음이러라
Ուստի կը ջանային ձերբակալել զինք. բայց ո՛չ մէկը ձեռք բարձրացուց իր վրայ, որովհետեւ իր ժամը դեռ հասած չէր:
31 무리 중에 많은 사람이 예수를 믿고 말하되 `그리스도께서 오실지라도 그 행하실 표적이 이 사람의 행한 것보다 더 많으랴' 하니
Բազմութենէն շատեր հաւատացին իրեն, ու կ՚ըսէին. «Երբ Քրիստոս գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի ընէ՝ քան անոնք որ ասիկա ըրաւ»:
32 예수께 대하여 무리의 수군거리는 것이 바리새인들에게 들린지라 대제사장들과 바리새인들이 그를 잡으려고 하속들을 보내니
Փարիսեցիները լսեցին բազմութեան այս տրտունջը անոր մասին. եւ Փարիսեցիներն ու քահանայապետները սպասաւորներ ղրկեցին՝ որպէսզի ձերբակալեն զայն:
33 예수께서 이르시되 `내가 너희와 함께 조금 더 있다가 나를 보내신 이에게로 돌아가겠노라
Իսկ Յիսուս ըսաւ. «Քիչ մը ժամանակ ալ ձեզի հետ եմ, ապա կ՚երթամ անոր՝ որ ղրկեց զիս:
34 너희가 나를 찾아도 만나지 못할 터이요 나 있는 곳에 오지도 못하리라' 하신대
Դուք պիտի փնտռէք զիս՝ բայց պիտի չգտնէք, եւ չէք կրնար գալ իմ եղած տեղս»:
35 이에 유대인들이 서로 묻되 `이 사람이 어디로 가기에 우리가 저를 만나지 못하리요 헬라인 중에 흩어져 사는 자들에게로 가서 헬라인을 가르칠 터인가
Ուրեմն Հրեաները ըսին իրարու. «Ո՞ւր պիտի երթայ, որ մենք պիտի չգտնենք զինք. միթէ հեթանոսներուն մէջ ցրուածներո՞ւն պիտի երթայ, եւ հեթանոսներո՞ւն պիտի սորվեցնէ:
36 나를 찾아도 만나지 못할 터이요 나 있는 곳에 오지도 못하리라 한 이 말이 무슨 말이냐?' 하니라
Ի՞նչ է այն խօսքը՝ որ ըսաւ. “Դուք պիտի փնտռէք զիս բայց պիտի չգտնէք, եւ չէք կրնար գալ իմ եղած տեղս”»:
37 명절 끝날 곧 큰날에 예수께서 서서 외쳐 가라사대 `누구든지 목마르거든 내게로 와서 마시라
Տօնին վերջին մեծ օրը՝ Յիսուս կայնած էր ու կ՚աղաղակէր. «Եթէ մէկը ծարաւ է, թող գայ ինծի եւ խմէ:
38 나를 믿는 자는 성경에 이름과 같이 그 배에서 생수의 강이 흘러나리라 하시니
Ա՛ն որ հաւատայ ինծի, կենարար ջուրի գետեր պիտի բխին անոր փորէն, ինչպէս Գիրքը կ՚ըսէ»:
39 이는 그를 믿는 자의 받을 성령을 가리켜 말씀하신 것이라' (예수께서 아직 영광을 받지 못하신고로 성령이 아직 저희에게 계시지 아니하시더라)
Ասիկա ըսաւ Հոգիին մասին՝ որ իրեն հաւատացողները պիտի ընդունէին. որովհետեւ Սուրբ Հոգին տրուած չէր տակաւին, քանի որ Յիսուս փառաւորուած չէր տակաւին:
40 이 말씀을 들은 무리 중에서 혹은 `이가 참으로 그 선지자라' 하며
Բազմութենէն շատեր՝ երբ լսեցին այս խօսքը՝ կ՚ըսէին. «Ճշմա՛րտապէս ա՛յս է մարգարէն»:
41 혹은 그리스도라 하며 어떤 이들은 그리스도가 어찌 갈릴리에서 나오겠느냐?
Ուրիշներ կ՚ըսէին. «Ա՛յս է Քրիստոսը»: Ուրիշներ ալ կ՚ըսէին. «Միթէ Քրիստոս Գալիլեայէ՞ն պիտի գայ:
42 성경에 이르기를 그리스도는 다윗의 씨로 또 다윗의 살던 촌 베들레헴에서 나오리라 하지 아니하였느냐 하며
Միթէ Գիրքը չ՚ը՞սեր թէ Քրիստոս պիտի գայ Դաւիթի զարմէն ու Դաւիթի եղած գիւղէն՝ Բեթլեհէմէն»:
Ուստի պառակտում եղաւ բազմութեան մէջ՝ անոր պատճառով:
44 그 중에는 그를 잡고자 하는 자들도 있으나 손을 대는 자가 없었더라
Անոնցմէ ոմանք ուզեցին ձերբակալել զայն, բայց ո՛չ մէկը ձեռք բարձրացուց անոր վրայ:
45 하속들이 대제사장들과 바리새인들에게로 오니 저희가 묻되 `어찌하여 잡아오지 아니하였느냐?'
Ուստի սպասաւորները եկան քահանայապետներուն եւ Փարիսեցիներուն քով, որոնք ըսին անոնց. «Ինչո՞ւ հոս չբերիք զայն»:
46 하속들이 대답하되 `그 사람의 말하는 것처럼 말한 사람은 이 때까지 없었나이다' 하니
Սպասաւորները պատասխանեցին. «Ո՛չ մէկը երբե՛ք խօսած է այս մարդուն պէս»:
47 바리새인들이 대답하되 `너희도 미혹되었느냐?
Ուստի Փարիսեցիները պատասխանեցին անոնց. «Միթէ դո՞ւք ալ մոլորեցաք:
48 당국자들이나 바리새인 중에 그를 믿는 이가 있느냐?
Պետերէն կամ Փարիսեցիներէն մէ՛կը հաւատա՞ց անոր.
49 율법을 알지 못하는 이 무리는 저주를 받은 자로다'
բայց այս բազմութիւնը՝ որ չի գիտեր Օրէնքը՝ անիծեալ է»:
50 그 중에 한 사람 곧 전에 예수께 왔던 니고데모가 저희에게 말하되
Նիկոդեմոս ըսաւ անոնց, (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր իրեն, եւ անոնցմէ մէկն էր.)
51 `우리 율법은 사람의 말을 듣고 그 행한 것을 알기 전에 판결하느냐?'
«Միթէ մեր Օրէնքը կը դատէ՞ մարդ մը, եթէ նախապէս չլսէ զայն, եւ չգիտնայ թէ ի՛նչ կ՚ընէ»:
52 저희가 대답하여 가로되 `너도 갈릴리에서 왔느냐? 상고하여 보라 갈릴리에서는 선지자가 나지 못하느니라' 하였더라
Պատասխանեցին անոր. «Միթէ դո՞ւն ալ Գալիլեայէն ես. զննէ՛ ու նայէ՛, որ Գալիլեայէն մարգարէ չ՚ելլեր»:
Ապա իւրաքանչիւրը գնաց իր տունը: