< Genesis 5 >
1 This is the record of Adam's descendants. When God created human beings, he made them to be like him.
Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
2 He created them male and female, and blessed them. On the day he created them he called them “human.”
արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:
3 When Adam was 130, he had a son who was like him, made in his image; and he named him Seth.
Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
4 Adam lived another 800 years after Seth was born, and had other sons and daughters.
Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
5 Adam lived a total of 930 years, and then he died.
Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:
6 When Seth was 105, he had Enosh.
Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:
7 Seth lived another 807 years after Enosh was born, and had other sons and daughters.
Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
8 Seth lived a total of 912 years, and then he died.
Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:
9 When Enosh was 90, he had Kenan.
Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
10 Enosh lived another 815 years after Kenan was born, and had other sons and daughters.
Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
11 Enosh lived a total of 905 years, and then he died.
Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
12 When Kenan was 70, he had Mehalalel.
Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
13 Kenan lived another 840 years after Mehalalel was born, and had other sons and daughters.
Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
14 Kenan lived a total of 910 years, and then he died.
Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:
15 When Mahalalel was 65, he had Jared.
Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:
16 After Jared was born, Mahalalel lived another 830 years and had other sons and daughters.
Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
17 Mahalalel lived a total of 895 years, and then he died.
Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:
18 When Jared was 162, he had Enoch.
Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:
19 After Enoch was born, Jared lived 800 years and had other sons and daughters.
Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
20 Jared lived a total of 962 years, and then he died.
Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:
21 When Enoch was 65, he had Methuselah.
Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:
22 He had a close relationship with God. After Methuselah was born, Enoch lived another 300 years and had other sons and daughters.
Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
23 Enoch lived a total of 365 years.
Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:
24 Enoch had such a close relationship with God that he didn't die, he just wasn't there anymore, because God took him.
Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
25 When Methuselah was 187, he had Lamech.
Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:
26 After Lamech was born, Methuselah lived another 782 years and had other sons and daughters.
Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
27 Methuselah lived a total of 969 years, and then he died.
Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:
28 When Lamech was 182, he had a son.
Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:
29 He named him Noah, with the explanation, “He will provide relief for us from all the hard manual labor we need to do in cultivating the ground the Lord has cursed.”
Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
30 After Noah was born, Lamech lived another 595 years and had other sons and daughters.
Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
31 Lamech lived a total of 777 years, and then he died.
Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:
32 Noah was 500 before he had Shem, Ham, and Japheth.
Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: