< Romerne 12 >
1 Jeg formaner eder altså, Brødre! ved Guds Barmhjertighed, til at fremstille eder Legemer som et levende, helligt, Gud velbehageligt Offer; dette er eders fornuftige Gudsdyrkelse.
Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, Աստուծոյ կարեկցութեամբ, որ ձեր մարմինները ներկայացնէք որպէս ապրող զոհ մը՝ սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը:
2 Og skikker eder ikke lige med denne Verden, men vorder forvandlede ved Sindets Fornyelse, så I må skønne, hvad der er Guds Villie, det gode og velbehagelige og fuldkomne. (aiōn )
Եւ մի՛ համակերպիք այս աշխարհին, հապա փոխակերպուեցէ՛ք ձեր միտքին նորոգութեամբ, որպէսզի քննէք թէ ի՛նչ է Աստուծոյ կամքը, որ բարի, հաճելի եւ կատարեալ է: (aiōn )
3 Thi ved den Nåde, som er given mig, siger jeg til enhver iblandt eder, at han ikke skal tænke højere om sig selv, end han bør tænke, men tænke med Betænksomhed, efter som Gud tildelte enhver Troens Mål.
Քանի որ ինծի տրուած շնորհքով կ՚ըսեմ ձեզմէ ամէն մէկուն, որ իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ քան ինչ որ պէտք է մտածէ, հապա խոհեմութեա՛մբ մտածէ, հաւատքի չափին համեմատ՝ որ Աստուած բաշխած է իւրաքանչիւրին:
4 Thi ligesom vi have mange Lemmer på eet Legeme, men Lemmerne ikke alle have den samme Gerning,
Որովհետեւ ինչպէս մէկ մարմինի մէջ ունինք շատ անդամներ, եւ այդ բոլոր անդամները միեւնոյն պաշտօնը չունին,
5 således ere vi mange eet Legeme i Kristus, men hver for sig hverandres Lemmer.
նոյնպէս մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ մարմին ենք Քրիստոսով, եւ իւրաքանչիւրս՝ իրարու անդամներ:
6 Men efterdi vi have forskellige Nådegaver efter den Nåde, som er given os, det være sig Profeti, da lader os bruge den i Forhold til vor Tro;
Ուստի՝ ունենալով շնորհներ, որոնք կը տարբերին այն շնորհքին համեմատ՝ որ մեզի տրուած է, եթէ մարգարէութիւն է՝ մարգարէանա՛նք հաւատքին համեմատութեամբ,
7 eller en Tjeneste, da lader os tage Vare på Tjenesten; eller om nogen lærer, på Lærergerningen;
եթէ սպասարկութիւն՝ սպասարկե՛նք. ա՛ն որ կը սորվեցնէ՝ թող յարատեւէ սորվեցնելով,
8 eller om nogen formaner, på Formaningen; den, som uddeler, gøre det med Redelighed; den, som er Forstander, være det med Iver; den, som øver Barmhjertighed, gøre det med Glæde!
ա՛ն որ կը յորդորէ՝ յորդորելով. ա՛ն որ կը բաշխէ՝ թող յարատեւէ պարզամտութեամբ, ա՛ն որ վերակացու է՝ փութաջանութեամբ, ա՛ն որ կ՚ողորմի՝ ուրախութեամբ:
9 Kærligheden være uskrømtet; afskyer det onde, holder eder til det gode;
Սէրը թող ըլլայ առանց կեղծիքի. չարէն զզուեցէ՛ք, բարիի՛ն յարեցէք:
10 værer i eders Broderkærlighed hverandre inderligt hengivne; forekommer hverandre i at vise Ærbødighed!
Իրարու հանդէպ գորովալի՛ց եղէք՝ եղբայրական սիրով. պատուելու մէջ՝ զիրա՛ր գերադասեցէք:
11 Værer ikke lunkne i eders Iver; værer brændende i Ånden; tjener Herren;
Փութաջանութեան մէջ ծոյլ մի՛ ըլլաք. եռանդո՛ւն հոգիով Տէրոջ ծառայեցէք:
12 værer glade i Håbet, udholdende i Trængselen, vedholdende i Bønnen!
Յոյսո՛վ ուրախացէք. տառապանքի մէջ համբերեցէ՛ք. աղօթքի մէջ յարատեւեցէ՛ք:
13 Tager Del i de helliges Fornødenheder; lægger Vind på Gæstfrihed!
Սուրբերու կարիքներուն հաղորդակի՛ց եղէք. հիւրասիրութեան հետամո՛ւտ եղէք:
14 Velsigner dem, som forfølge eder, velsigner og forbander ikke!
Ձեզ հալածողները օրհնեցէ՛ք. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք:
15 Glæder eder med de glade, og græder med de grædende!
Ուրախացողներուն հետ ուրախացէ՛ք, ու լացողներուն հետ լացէ՛ք:
16 Værer enige indbyrdes; tragter ikke efter de høje Ting, men holder eder til det lave; vorder ikke kloge i eders egne Tanker!
Իրարու հանդէպ միեւնո՛յն մտածումը ունեցէք: Բարձր բաներու վրայ մի՛ մտածէք, հապա խոնարհեցէ՛ք դէպի նուաստները. դուք ձեզ իմաստուն մի՛ սեպէք:
17 Betaler ikke nogen ondt for ondt; lægger Vind på, hvad der er godt for alle Menneskers Åsyn!
Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանեցէք ոեւէ մէկուն. մտադրեցէ՛ք ընել ինչ որ պարկեշտ է բոլոր մարդոց առջեւ:
18 Dersom det er muligt - såvidt det står til eder - da holder Fred med alle Mennesker:
Որչափ կարելի է ձեզի՝ խաղաղութի՛ւն պահեցէք ամէն մարդու հետ:
19 Hævner eder ikke selv, I elskede! men giver Vreden Rum; thi der er skrevet: "Mig hører Hævnen til, jeg vil betale, siger Herren."
Սիրելինե՛ր, վրէժխնդիր մի՛ ըլլաք դուք ձեզի համար, հապա տե՛ղ տուէք Աստուծոյ բարկութեան. որովհետեւ գրուած է. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»:
20 Nej, dersom din Fjende hungrer, giv ham Mad; dersom han tørster, giv ham Drikke; thi når du gør dette, vil du samle gloende Kul på hans Hoved.
Ուրեմն «եթէ քու թշնամիդ անօթեցած է՝ սնուցանէ՛ զայն, ու եթէ ծարաւցած է՝ խմցո՛ւր անոր. քանի որ այսպէս ընելով՝ կրակի կայծեր պիտի կուտակես անոր գլուխին վրայ»:
21 Lad dig ikke overvinde af det onde, men overvind det onde med det gode!
Չարէն մի՛ յաղթուիր, հապա բարիո՛վ յաղթէ չարին: