< رُوما 12 >
فَأَطْلُبُ إِلَيْكُمْ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ بِرَأْفَةِ ٱللهِ أَنْ تُقَدِّمُوا أَجْسَادَكُمْ ذَبِيحَةً حَيَّةً مُقَدَّسَةً مَرْضِيَّةً عِنْدَ ٱللهِ، عِبَادَتَكُمُ ٱلْعَقْلِيَّةَ. | ١ 1 |
Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, Աստուծոյ կարեկցութեամբ, որ ձեր մարմինները ներկայացնէք որպէս ապրող զոհ մը՝ սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը:
وَلَا تُشَاكِلُوا هَذَا ٱلدَّهْرَ، بَلْ تَغَيَّرُوا عَنْ شَكْلِكُمْ بِتَجْدِيدِ أَذْهَانِكُمْ، لِتَخْتَبِرُوا مَا هِيَ إِرَادَةُ ٱللهِ: ٱلصَّالِحَةُ ٱلْمَرْضِيَّةُ ٱلْكَامِلَةُ. (aiōn ) | ٢ 2 |
Եւ մի՛ համակերպիք այս աշխարհին, հապա փոխակերպուեցէ՛ք ձեր միտքին նորոգութեամբ, որպէսզի քննէք թէ ի՛նչ է Աստուծոյ կամքը, որ բարի, հաճելի եւ կատարեալ է: (aiōn )
فَإِنِّي أَقُولُ بِٱلنِّعْمَةِ ٱلْمُعْطَاةِ لِي، لِكُلِّ مَنْ هُوَ بَيْنَكُمْ: أَنْ لَا يَرْتَئِيَ فَوْقَ مَا يَنْبَغِي أَنْ يَرْتَئِيَ، بَلْ يَرْتَئِيَ إِلَى ٱلتَّعَقُّلِ، كَمَا قَسَمَ ٱللهُ لِكُلِّ وَاحِدٍ مِقْدَارًا مِنَ ٱلْإِيمَانِ. | ٣ 3 |
Քանի որ ինծի տրուած շնորհքով կ՚ըսեմ ձեզմէ ամէն մէկուն, որ իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ քան ինչ որ պէտք է մտածէ, հապա խոհեմութեա՛մբ մտածէ, հաւատքի չափին համեմատ՝ որ Աստուած բաշխած է իւրաքանչիւրին:
فَإِنَّهُ كَمَا فِي جَسَدٍ وَاحِدٍ لَنَا أَعْضَاءٌ كَثِيرَةٌ، وَلَكِنْ لَيْسَ جَمِيعُ ٱلْأَعْضَاءِ لَهَا عَمَلٌ وَاحِدٌ، | ٤ 4 |
Որովհետեւ ինչպէս մէկ մարմինի մէջ ունինք շատ անդամներ, եւ այդ բոլոր անդամները միեւնոյն պաշտօնը չունին,
هَكَذَا نَحْنُ ٱلْكَثِيرِينَ: جَسَدٌ وَاحِدٌ فِي ٱلْمَسِيحِ، وَأَعْضَاءٌ بَعْضًا لِبَعْضٍ، كُلُّ وَاحِدٍ لِلْآخَرِ. | ٥ 5 |
նոյնպէս մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ մարմին ենք Քրիստոսով, եւ իւրաքանչիւրս՝ իրարու անդամներ:
وَلَكِنْ لَنَا مَوَاهِبُ مُخْتَلِفَةٌ بِحَسَبِ ٱلنِّعْمَةِ ٱلْمُعْطَاةِ لَنَا: أَنُبُوَّةٌ فَبِٱلنِّسْبَةِ إِلَى ٱلْإِيمَانِ، | ٦ 6 |
Ուստի՝ ունենալով շնորհներ, որոնք կը տարբերին այն շնորհքին համեմատ՝ որ մեզի տրուած է, եթէ մարգարէութիւն է՝ մարգարէանա՛նք հաւատքին համեմատութեամբ,
أَمْ خِدْمَةٌ فَفِي ٱلْخِدْمَةِ، أَمِ ٱلْمُعَلِّمُ فَفِي ٱلتَّعْلِيمِ، | ٧ 7 |
եթէ սպասարկութիւն՝ սպասարկե՛նք. ա՛ն որ կը սորվեցնէ՝ թող յարատեւէ սորվեցնելով,
أَمِ ٱلْوَاعِظُ فَفِي ٱلْوَعْظِ، ٱلْمُعْطِي فَبِسَخَاءٍ، ٱلْمُدَبِّرُ فَبِٱجْتِهَادٍ، ٱلرَّاحِمُ فَبِسُرُورٍ. | ٨ 8 |
ա՛ն որ կը յորդորէ՝ յորդորելով. ա՛ն որ կը բաշխէ՝ թող յարատեւէ պարզամտութեամբ, ա՛ն որ վերակացու է՝ փութաջանութեամբ, ա՛ն որ կ՚ողորմի՝ ուրախութեամբ:
اَلْمَحَبَّةُ فَلْتَكُنْ بِلَا رِيَاءٍ. كُونُوا كَارِهِينَ ٱلشَّرَّ، مُلْتَصِقِينَ بِٱلْخَيْرِ. | ٩ 9 |
Սէրը թող ըլլայ առանց կեղծիքի. չարէն զզուեցէ՛ք, բարիի՛ն յարեցէք:
وَادِّينَ بَعْضُكُمْ بَعْضًا بِٱلْمَحَبَّةِ ٱلْأَخَوِيَّةِ، مُقَدِّمِينَ بَعْضُكُمْ بَعْضًا فِي ٱلْكَرَامَةِ. | ١٠ 10 |
Իրարու հանդէպ գորովալի՛ց եղէք՝ եղբայրական սիրով. պատուելու մէջ՝ զիրա՛ր գերադասեցէք:
غَيْرَ مُتَكَاسِلِينَ فِي ٱلِٱجْتِهَادِ، حَارِّينَ فِي ٱلرُّوحِ، عَابِدِينَ ٱلرَّبَّ، | ١١ 11 |
Փութաջանութեան մէջ ծոյլ մի՛ ըլլաք. եռանդո՛ւն հոգիով Տէրոջ ծառայեցէք:
فَرِحِينَ فِي ٱلرَّجَاءِ، صَابِرِينَ فِي ٱلضِّيْقِ، مُواظِبِينَ عَلَى ٱلصَّلَاةِ، | ١٢ 12 |
Յոյսո՛վ ուրախացէք. տառապանքի մէջ համբերեցէ՛ք. աղօթքի մէջ յարատեւեցէ՛ք:
مُشْتَرِكِينَ فِي ٱحْتِيَاجَاتِ ٱلْقِدِّيسِينَ، عَاكِفِينَ عَلَى إِضَافَةِ ٱلْغُرَبَاءِ. | ١٣ 13 |
Սուրբերու կարիքներուն հաղորդակի՛ց եղէք. հիւրասիրութեան հետամո՛ւտ եղէք:
بَارِكُوا عَلَى ٱلَّذِينَ يَضْطَهِدُونَكُمْ. بَارِكُوا وَلَا تَلْعَنُوا. | ١٤ 14 |
Ձեզ հալածողները օրհնեցէ՛ք. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք:
فَرَحًا مَعَ ٱلْفَرِحِينَ وَبُكَاءً مَعَ ٱلْبَاكِينَ. | ١٥ 15 |
Ուրախացողներուն հետ ուրախացէ՛ք, ու լացողներուն հետ լացէ՛ք:
مُهْتَمِّينَ بَعْضُكُمْ لِبَعْضٍ ٱهْتِمَامًا وَاحِدًا، غَيْرَ مُهْتَمِّينَ بِٱلْأُمُورِ ٱلْعَالِيَةِ بَلْ مُنْقَادِينَ إِلَى ٱلْمُتَّضِعِينَ. لَا تَكُونُوا حُكَمَاءَ عِنْدَ أَنْفُسِكُمْ. | ١٦ 16 |
Իրարու հանդէպ միեւնո՛յն մտածումը ունեցէք: Բարձր բաներու վրայ մի՛ մտածէք, հապա խոնարհեցէ՛ք դէպի նուաստները. դուք ձեզ իմաստուն մի՛ սեպէք:
لَا تُجَازُوا أَحَدًا عَنْ شَرٍّ بِشَرٍّ. مُعْتَنِينَ بِأُمُورٍ حَسَنَةٍ قُدَّامَ جَمِيعِ ٱلنَّاسِ. | ١٧ 17 |
Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանեցէք ոեւէ մէկուն. մտադրեցէ՛ք ընել ինչ որ պարկեշտ է բոլոր մարդոց առջեւ:
إِنْ كَانَ مُمْكِنًا فَحَسَبَ طَاقَتِكُمْ سَالِمُوا جَمِيعَ ٱلنَّاسِ. | ١٨ 18 |
Որչափ կարելի է ձեզի՝ խաղաղութի՛ւն պահեցէք ամէն մարդու հետ:
لَا تَنْتَقِمُوا لِأَنْفُسِكُمْ أَيُّهَا ٱلْأَحِبَّاءُ، بَلْ أَعْطُوا مَكَانًا لِلْغَضَبِ، لِأَنَّهُ مَكْتُوبٌ: «لِيَ ٱلنَّقْمَةُ أَنَا أُجَازِي، يَقُولُ ٱلرَّبُّ». | ١٩ 19 |
Սիրելինե՛ր, վրէժխնդիր մի՛ ըլլաք դուք ձեզի համար, հապա տե՛ղ տուէք Աստուծոյ բարկութեան. որովհետեւ գրուած է. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»:
«فَإِنْ جَاعَ عَدُوُّكَ فَأَطْعِمْهُ. وَإِنْ عَطِشَ فَٱسْقِهِ. لِأَنَّكَ إِنْ فَعَلْتَ هَذَا تَجْمَعْ جَمْرَ نَارٍ عَلَى رَأْسِهِ». | ٢٠ 20 |
Ուրեմն «եթէ քու թշնամիդ անօթեցած է՝ սնուցանէ՛ զայն, ու եթէ ծարաւցած է՝ խմցո՛ւր անոր. քանի որ այսպէս ընելով՝ կրակի կայծեր պիտի կուտակես անոր գլուխին վրայ»:
لَا يَغْلِبَنَّكَ ٱلشَّرُّ بَلِ ٱغْلِبِ ٱلشَّرَّ بِٱلْخَيْرِ. | ٢١ 21 |
Չարէն մի՛ յաղթուիր, հապա բարիո՛վ յաղթէ չարին: